Էդուարդո Չիլիդա
Էդուարդո Չիլիդա իսպ.՝ Eduardo Chillida Juantegui | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 19, 2002[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայրը | Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան, Մադրիդի ճարտարապետության բարձրագույն տեխնիկական դպրոց և Círculo de Bellas Artes? |
Ստեղծագործություն(ներ) | Peine del Viento XV?, Elogio del horizonte?, Elogio del agua?, Monument to tolerance?, Lugar de Encuentros I, Madrid? և La Sirena varada? |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարազարդող, վիզուալ արտիստ, գծանկարիչ և գծանկարիչ |
Ծնողներ | հայր՝ Pedro Chillida? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Eduardo Txillida Beltzuntze? |
![]() |
Էդուարդո Չիլիդա (իսպ.՝ Eduardo Chillida Juantegui, բասկ․՝ Eduardo Txillida Juantegi, հունվարի 10, 1924[1][2][3][…], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա - օգոստոսի 19, 2002[1][2][3][…], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի բասկ քանդակագործ, գծանկարիչ, գրքեր նկարազարդող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդո Չիլիդան ծնվել և մեծացել է Բասկերի երկրում։ Նա մեծացել է իր տատիկին ու պապիկին պատկանող Բիարրից հյուրանոցի կողքին։ Երիտասարդ տարիներին հրապուրվել է ֆուտբոլով, եղել է դարպասապահ, բայց ծնկի ծանր վնասվածքից հետո ստիպված է եղել թողել սպորտը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1943-1947 թվականներին Էդուարդո Չիլիդան Մադրիդում ճարտարապետություն է ուսումնասիրել։ 1948-1951 թվականներին նա բնակվել է Փարիզում, որտեղ բացել է իր առաջին ստուդիան, ուսումնասիրել է Արխաիկ հունական ճարտարապետական պլաստիկան և սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Ծանոթացել է Բրանկուզիի, Ջակոմետտիի հետ, նրա աշխատանքները արժանացել են Գաստոն Բաշլյարի ուշադրությանը։
1950 թվականին Էդուարդո Չիլիդան ամուսնացել է Պիլար Բելզունսեի հետ։ 1959 թվականին վերադարձել է Սան-Սեբաստիան, որտեղ 78 տարեկան հասակում մահացել է իր տանը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիդայի մոնումենտալ աբստրակտ կոմպոզիցիաները հիմանականում երկաթից են, զուգորդվելով գրաֆիկայով, թերթային կոլաժներով։ Նա նկարազարդել է Անդրե Ֆրենոյի, Սիորանի և ուրիշների գրքերը։
Չիլիդա Լեկու թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ական թվականների սկզբներին Էռնանիում, Սան-Սեբաստիանի մոտակայքում, Չիլիդան և նրա կինը գնել են 16-րդ դարի շինություն ունեցող բասկական ֆերմա և նրան հարող հողատարածքները, որպեսզի ստեղծեն մշտական տեղ իրենց աշխատանքները բնական միջավայրում ցուցադրելու համար։ Բաց երկնքի տակ թանգարանը, ուր այցելուները կարող էին շրջել քանդակների միջև, բացվել է 1990-ական թվականներին և անվանվել է «Չիլիդա Լեկու» (բասկերենով նշանակում է «վայր»)։ Այդ այգում է գտնվում նաև Չիլիդայի գերեզմանը։
2011 թվականին թանգարանը փակվել է, բայց վերաբացվել է 2019 թվականին «Hauser & Wirth» շվեդական ժամանակակից արվեստների պատկերասրահի օգնությամբ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 թվականին Էդուարդո Չիլիդան եղել է Եվրոպական Նկարչական Ակադենիայի պատվավոր անդամ, ներկայացրել է Իսպանիան Վենետիկի բիենալեում
- 1960 թվականին-Կանդինսկու մրցանակի դափնեկիր
- 1964 թվականին-Կարնեգի մրցանակ
- 1966 թվականին-Վիլհելմ Լեմբրուկի մրցանակ և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի տարածքների մրցանակ
- 1984-1985 թվականներին-Վոլֆի մրցանակ
- 1987 թվականին-Աստուրիայի արքայադստեր մրցանակ
- 1991 թվականին-Ճապոնիայի Կայսերական Մրցանակ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Տունը Չիլիդա Լեկայում
Էռնանի (քաղաք), Գիպուսկոա -
Փնտրում եմ լույսը
(Buscando la luz) -
Քամիների փոցխ
(Peine vientos)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eduardo Chillida (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eduardo Chillida // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00037444
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էդուարդո Չիլիդա կատեգորիայում։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Իսպանիայում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 2002 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Իսպանացի քանդակագործներ
- Իսպանացի փորագրիչներ