Ռենատո Գուտտուզո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռենատո Գուտտուզո
իտալ.՝ Renato Guttuso
Renato Guttuso 1960.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1911(1911-12-26)[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1912(1912-12-26)[4]
ԾննդավայրԲագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա
Վախճանվել էհունվարի 18, 1987(1987-01-18)[1][5][6][2][3]
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՊալերմոյի համալսարան
Մասնագիտություննկարիչ և քաղաքական գործիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրգրաֆիկա
Ուշագրավ աշխատանքներVucciria?
ՊարգևներՄիջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ՊաշտոնԻտալիայի սենատոր
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[7]
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն
Համատեղ ապրողMarta Marzotto?
Renato Guttuso Վիքիպահեստում

Ռենատո Գուտտուզո (իտալ.՝ Renato Guttuso, դեկտեմբերի 26, 1911(1911-12-26)[1][2][3] կամ դեկտեմբերի 26, 1912(1912-12-26)[4], Բագերիա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա - հունվարի 18, 1987(1987-01-18)[1][5][6][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի նկարիչ և խաղաղության ակտիվ մարտիկ։ 1940 թվականից Իտալիայի կոմկուսի անդամ, 1956 թվականից ԿԿ-ի անդամ։ «Իտալիա-ԽՍՀՄ» ընկերության Պրեզիդենտական խորհրդի անդամ (1963 թվականից)։ «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակների կոմիտեի անդամ։ Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1960 թվական)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1962 թվական)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել է դիմադրության շարժմանը։ Հետպատերազմյան շրջանում եղել է իտալական նկարիչների «Արվեստի նոր ճակատ» ընկերության (1946-1948 թվականներ) ռեալիստական թևի պարագլուխը։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հակաֆաշիստական գործեր («Գնդակահարություն», 1938 թվական, ժամանակակից արվեստի պատկերասրահ, Հռոմ, «Խաչելություն», 1940-1941 թվականներ, «Gottmit uns!» («Մեզ հետ է աստված») գծանկարների շարքը, տուշ, տեմպերա, 1944-1945 թվականներ, արժանացել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Խաղաղության ոսկե մեդալի, 1950 թվական)։ Պատկերել է կապիտալիստական Իտալիայի սոցիալական հակասությունները («Սիցիլիայի գյուղացիները գրավում են, կալվածատիրակաև հողերը», 1948-1950 թվականներ, գերմանական ակադեմիա, Բեռլին, «Բուգի-վուգին Հռոմում», 1952 թվական, Ֆարինելիի հավաքածու, Հռոմ, «Բանավեճ», 1959 թվական, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն, «Ամբոխ», 1960 թվական, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Գուտտուզոյի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում բնանկարը և նատյուրմորտը («Կալաբրիայի բնանկարը», 1953 թվական, «Զամբյուղ, ունելի և մուրճ», 1961 թվական)։ Գուտտուզո «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» Միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր է (1972 թվական)։ 1975 թվականին Գուտուզոն եղել է Երևանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png