Ջորջո Մորանդի
Ջորջո Մորանդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 20, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Իտալիա |
Վախճանվել է | հունիսի 18, 1964[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Accademia di Belle Arti di Bologna? |
Մասնագիտություն | նկարիչ, ուսուցիչ, զինվոր, օֆորտանկարիչ, համալսարանի պրոֆեսոր և նկարիչ-փորագրող |
Ոճ | Մետաֆիզիկական նկարչություն և ֆուտուրիզմ |
Ժանր | նատյուրմորտ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q17494380? և Q17494655? |
Ներշնչվել է | Պոլ Սեզան[6][7] |
Պարգևներ | Ռուբենսի մրցանակ |
Giorgio Morandi Վիքիպահեստում |
Մորանդի Զորջո (իտալ.՝ Giorgio Morandi) , իտալացի նկարիչ։
Սովորել է Բոլոնիայի Գեղարվեստի ակադեմիայում (1907-1913), որտեղ դասավանդել է 1930-1956 թվականներին։ Կրել է Պոլ Սեզանի և կուբիզմի ազդեցությունը, հարել «մետաֆիզիկական գեղանկարչությանը» (1919-1922 թվականներին՝ «Վալորի պլաստիչի» խմբավորման անդամ)։ Նկարել է հիմնականում նատյուրմորտներ։ 1920-ական թթ․ կեսերին կերպարային կառուցվածքի մաքրախնդրությունը, իրերի երկրաչափական վերացականությունը («Մետաֆիզիկական նատյուրմորտ»,1918, Էրմիտաժ, Լենինգրադ) Մորանդիի արվեստում վերափոխվել են քնարականության, առարկայական աշխարհի զուգորդված ընկալման («Նատյուրմորտ», 1944)։ Մորանդիի գեղանկարչությանը բնորոշ է բանաստեղծական-հայեցողական տրամադրությունը, իրականության և նկարչի իդեալի յուրատիպ զուգորդումը։ Ստեղծել է նաև բնանկարներ, աշխատել օֆորտի տեխնիկայով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Giorgio Morandi
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://www.moma.org/artists/4079
- ↑ https://artuk.org/discover/artists/morandi-giorgio-18901964
- ↑ http://www.latimes.com/entertainment/arts/la-et-morandinew24-2008nov24-story.html
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 47)։ ![]() |