Օտտո Դիքս
Օտտո Դիքս (ամբողջական անուն գերմ.՝ Wilhelm Heinrich Otto Dix [ˈvɪlhɛlm ˈhaɪnʀiç ˈɔto ˈdɪks]. դեկտեմբերի 2, 1891[1][2][3][…], Untermhaus, Գերա, Գերմանիա[4] - հուլիսի 25, 1969[5][1][2][…], Singen[5][4]), գերմանացի գեղանկարիչ և գրաֆիկ։ Նրա ստեղծագործություններում զգալի են էքսպրեսիոնիզմի, դադաիզմի, ֆուտուրիզմի և 20-րդ դարի մյուս ավանգարդ արվեստի ոճերի ազդեցությունները։ Ավելի հայտնի են նրա՝ 1920-ական թվականների և 1930-ական թվականների առաջին կեսերի աշխատանքները՝ ստեղծված «նոր առարկայականություն» ոճավորումով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներից է։ Եղել է նկարիչների «Դրեզդենյան սեցեսիոն» խմբի ստեղծողներից մեկը։ 1920-ական թվականներին տարված է եղել դադաիզմով և էքսպրեսիոնիզմով։ 1925 – 1930-ական թվականներին Դիքսը համարվել է «Նոր առարկայականություն» գեղարվեստական շարժման հայտնի ներկայացուցիչներից մեկը։ Այդ շրջանի ամենահայտնի գործերից են «Մեծ քաղաք» (1928թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) և «Պատերազմ» (1932թ., Նոր վարպետների պատկերասրահ, Դրեզդեն) եռապատկերները և «Յոթ մահացու մեղք» (1933թ. Կարլսրուեի Կունստհալլե թանգարան), «Մահվան տրիումֆ» (1934թ., Շտուտգարտի գեղարվեստի թանգարան) կտավները[13]։
Նացիստական Գերմանաիայում նկարիչը համարվել է «կուլտուրբոլշևիզմի» և «այլասերված մշակույթի» ներկայացուցիչ։ Մեկնել է գյուղ, որտեղ գաղտնի ստեղծագործել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին Օտտո Դիքսը հրավիրվել է ֆոլկսշտուրմ, գերեվարվել է ֆրանսիական զորքերի կողմից։ Ազատ է արձակվել 1946 թվականի փետրվարին։
Օտտո Դիքսն ապրել է այն ժամանակներում, երբ Գերմանիան բաժանված էր երկու պետությունների՝ ԳՖՀ և ԳԴՀ։ Երկու հանրապետություններում էլ Օտտո Դիքսին վերաբերել են մեծագույն հարգանքով։ Չնայած Դիքսն ապրել է ԳՖՀ-ում, սակայն բազմիցս եղել է ԳԴՀ-ում (Դրեզդենում՝ Քեսսելսդորֆեր-Շտրասսե 11 հասցեում է գտնվել նրա արվեստանոցը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Otto Dix (նիդերլ.)
- 1 2 Otto Dix — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Дикс Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Biro, Matthew, 1961- Anselm Kiefer and the philosophy of Martin Heidegger — P. 229.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://hls-dhs-dss.ch/de/articles/049626/2016-04-27/
- ↑ Der Spiegel (գերմ.) — 1994. — ISSN 2195-1349; 0038-7452
- ↑ https://gera.de/sixcms/detail.php?id=15722 (գերմ.)
- ↑ Die Preisträgerinnen und Preisträger des Lichtwark-Preises
- ↑ Крючкова В. А. Дикс // Большая российская энциклопедия. Т. 8. Москва, 2007, с. 746 Արխիվացված 2019-02-09 Wayback Machine.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Löffler F. Otto Dix. Leben und Werk. 5. Aufl. Dresden, 1983.
- Beck R. Otto Dix. Zeit, Leben, Werk. Konstanz, 1993.
- Schmidt J.-K. Otto Dix. Stuttgart, 1999
- Schubert D. Otto Dix. 6. Aufl. Reinbek, 2005.
- Крючкова В. А. Дикс // Большая российская энциклопедия. Т. 8. М., 2007, с. 746.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրողական կայքէջ՝ նվիրված Օ. Դիքսին
- Օ. Դիքսի տուն-թանգարան Գերեում Արխիվացված 2020-07-05 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Դիքս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հուլիսի 25 մահեր
- 1969 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի նկարիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանացի զինվորականներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամներ
- Գերմանացի դիմանկարիչներ
- 20-րդ դարի նկարիչներ
- Գերմանացի քանդակագործներ