Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու
12054 - Vatican - Modern Religious Art (3482070621).jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of the Vatican City.svg Վատիկան
ՏեղագրությունՎատիկան
ՎայրՎատիկան
Մասն էՎատիկանի թանգարաններ
Հիմնադրված էհունիսի 23, 1973
Կայքmuseivaticani.va/content/museivaticani/it/collezioni/musei/collezione-d_arte-contemporanea.html

Ժամանակակից կրոնական արվեստի հավաքածու (իտալերեն՝ Collezione d'arte religiosa moderna), ժամանակակից կրոնական արվեստի պատկերասրահ Վատիկանում, որը բացվել է 1973 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ստեղծվել է Հռոմի պապ Պողոս VI-ի ցուցումով։ Հավաքածուի առաջին 30 նկարները (1956-1957) սկզբնապես գտնվել են Վատիկանի պատկերասրահում։ Այնուհետև հավաքածուի մի մասը տեղավորվել է Բորջայի հարկաբաժիններում[1]։

55 ցուցասրահներում ներկայացված են ժամանակակից արվեստի գործեր՝ գեղանկարչություն, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, վիտրաժներ, որոնք նկարիչներն ու հավաքորդները նվիրել են Վատիկանին[1]։ Վաղ հավաքածուն պարունակում էր Էլ Գրեկոյի, Սիմոնե Մարտինիի, Տոսիի, Մանչինիի և այլոց ստեղծագործությունները[2]։

Հավաքածուի ֆոնդերում ներառված են ամբողջ աշխարհի նկարիչների շուրջ 800 ստեղծագործություններ։ Նրանց թվում են Օգյուստ Ռոդենը, Անրի Մատիսը («Տիրամայրը երեխայի հետ»), Վինսենթ վան Գոգը («Պիետա»), Մորիս Դենին, Սալվադոր Դալին, Պաուլ Կլեեն, Էռնստ Բառլախը, Մաքս Բեքմանը, Մարկ Շագալը («Քրիստոսն ու նկարիչը»), Օտտո Դիքսը, Օսկար Կոկոշկան, Պաբլո Պիկասոն, Խոսե Դավիդ Սիկեյրոսը, Օդիլոն Ռեդոնը, Մորիս Ուտրիլլոն, Վասիլի Կանդինսկին, Ժորժ Բրաքը, Ամեդեո Մոդիլիանին, Ռենատո Գուտտուզոն, Ջակոմո Բալլան, Բեռնար Բյուֆեն, Ջորջո դե Կիրիկոն, Ջորջո Մորանդին, Ժորժ Ռուոն («Աշունը Նազարեթում»), Էդուարդո Չիլիդան, Ֆրենսիս Բեկոնը, Ջակոմո Մանցուն, Ալֆրեդ Մանեսիեն և այլք[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]