Էռնստ Բառլախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Բառլախ
գերմ.՝ Ernst Barlach
Barlach Selbstbildnis I (1928).jpg
Ծնվել էհունվարի 2, 1870(1870-01-02)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՎեդել, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[7]
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1938(1938-10-24)[7][3][5][6] (68 տարեկանում)
Մահվան վայրՌոստոկ, Q578002?, Գերմանական ռայխ[7]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[8][9]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ-փորագրող, գրող, դրամատուրգ, նկարիչ և նկարազարդող
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներքանդակագործություն
ՈւսուցիչRobert Diez?
ՊարգևներԱրվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամակցությունDie Kogge?, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի սեցեսիոն[10]
ԶավակներHans Barlach?
Ernst Barlach Վիքիպահեստում
Երիտասարդ Էռնստ Բառլախը

էռնստ Բառլախ (անգլ.՝ Ernst Barlach, հունվարի 2, 1870(1870-01-02)[1][2][3][4][5][6], Վեդել, Պինեբերգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[7] - հոկտեմբերի 24, 1938(1938-10-24)[7][3][5][6], Ռոստոկ, Q578002?, Գերմանական ռայխ[7]), գերմանացի էքսպրեսիոնիստ քանդակագործ, նկարիչ և գրող։ Չնայած նրան, որ նա պատերազմի աջակիցներից էր, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո փոխել է իր վերաբերմունքը դրա նկատմամբ և հայտնի է որպես պատերազմին իր քանդակներով ընդդիմացող քանդակագործ։ Այդ պատճառով, Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն օրոք շատ ճնշումների է ենթարկվել, իսկ իր աշխատանքները առգրավված են եղել որպես Դեգեներատիվ արվեստի նմուշներ։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառլախը ծնվել է Ուեդել քաղաքում, Ջոհաննա Լուիզ Բառլախի և բժիշկ Գեորգ Բառլախի ընտանիքում։ Ունեցել է երեք կրտսեր եղբայր։ Հաճախել է Ռաթսբուրգի միջնակարգ դպրոցը։ Այդ ժամանակահատվածում (1884 թ․) մահացել է նրա հայրը։ Քանդակագործը սերում է լութերական ընտանիքից[11]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրիժառուն» 1914, Ազգային պատկերասրահ

1888–1891 թվականներին Բառլախը ուսանել է Համբուրգում։ Իր տաղանդի շնորհիվ կրթությունը շարունակել է Դրեզդենի՝ Akademie der bildenden Künste zu Dresden արվեստի դպրոցում, լինելով Ռոբերտ Դիզի աշակերտը (1891–1895 թթ․)։ Այս ընթացքում ստեղծել է իր առաջին խոշոր քանդակը՝ Die Krautpflückerin։ 1895–1897 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզում[12], բայց ենթարկվել է քննադատության, որ գերմանական միտման համաձայն նմանակել է ֆրանսիացի արվեստագետների ոճը։ չնայած դրան, նա կրկին այցելել է փարիզ՝ մի քանի ամսով ավելի խորը գիտելիքներ ստանալու համար (1897)։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում ստանալուց հետո Բառլախը որոշ ժամանակ աշխատել է Համբուրգում և Ալտոնայում, ֆրանսիական Մոդեռն ոճով։ 1897–1902 թվականներին նկարազարդումներ և խեցեգործ քանդակներ է մատակարարել Jugend ամսագրին։ Դրանից հետո ուսուցչությամբ է զբաղվել խեցեգործական դպրոցում։ Նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Բեռլինում (Kunstsalon Richard Mutz) 1904 թվականին։

Կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդեբուրգին նվիրված քանդակը (1929), որի տատճառով Բառլախը շատ հալածանքների է արժանացել

Այնուամենայնիվ, իր աշխատանքների անհաջող գովազդումը ընկճում էր Բառլախին։ Որոշ ժամանակով հանգստանալու համար, նա որոշեց իր եղբայր Նիկոլաուսի հետ ճանապարհորդել ութ շաբաթ շարունակ և այդ ընթացքում այցելել նաև մյուս եղբորը՝ Հանսին, ով ապրում էր Ռուսաստանում։ 1906 թ․ Ռուսաստան կատարած այս ճանապարհորդությունը եղել է նրա արվեստի վրա ունեցած ամենահռելի ազդեցություններից մեկը։ Մի նշանակալից իրադարձություն ևս կատարվեց այդ ճանապարհորդության ընթացքում։ 1906 թվականի օգոստոսի 20–ին ծնվեց նրա որդին՝ Նիկոլաուսը, որից հետո սկսվեցին վեճեր երեխայի մոր հետ՝ Նիկոլաուսի խնամակալության համար, ինչը վերջիվերջո շնորհվեց Բառլախին։

Ռուսաստանից վերադառնալուց հետո, Բառլախի ֆինանսական վիճակը բարելավվեց այն բանից հետո, ինչ նա սկսեց իր աշխատանքների դիմաց հստակ չափով աշխատավարձ ստանալ արվեստի գործերի վաճառքով զբաղվող Փոլ Կեսարիայից։ Ռուսաստանում ձեռք բերված փորձը և ֆինանսական ապահովագրությունը նրան օգնեցին զարգացնել իր անձնական ոճը, որում նա հատուկ ուշադրություն էր դարձնում իր քանդակների դեմքերին և ձեռքերին և ավելի քիչ ուշադրություն դարձնում մնացած հատվածներին։ Նա նաև սկսեց պատրաստել փայտից և բրոնզից քանդակներ, ինչպիսիք վաղ գոթական արվեստում էին։ Աշխատել է գերմանական Simplicissimus ամսագրի համար և սկսել է ստեղծագործել գրականության ոլորտում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր ցուցադրություններում։ 1909 թվականին Բառլախը տասը ամիս անցկացրել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, իսկ դրանից հետո 1910–ից հիմնվել է Մեկլենբուրգ շրջանի Գուսթրո քաղաքում, որտեղ անցկացրել է իր կյանքի մնացած տարիները։

Առաջին համաշխարհային պատերազմից տարիներ առաջ Բառլախը պատերազմի՝ հայրենասեր ու խանդավառ աջակից էր։ Պատերազմի աջակցությունը կարելի է տեսնել նաև նրա աշխատանքներում, օրինակ՝ Der Rächer («Վրիժառուն»), քանդակում, որը ստեղծել է 1914 թվականի սեպտեմբերին։ 1915–1916 թվականներին․ կամավոր մեկնել է պատերազմի դաշտ, բայց երեք ամիս անց սրտի հիվանդության պատճառով վերադարձել է[13]։ Պատերազմից քանդակագործը վերադարձել է որպես խաղաղասեր։ Պատերազմի աղետը արտացոլվել է նրա հետագա բոլոր աշխատանքներում։

Հայտնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Բառլախը դարձավ ավելի ճանաչված և ստացավ շատ մրցանակներ, 1919–ին դառնալով պրուսական Preußische Akademie der Künste արվեստի դպրոցի ներկայացուցիչ, իսկ 1925–ին՝ Մյունխենի Akademie der Bildenden Künste München արվեստի ակադեմիայի։ Բառլախը մերժել է մի շարք պատվավոր աստիճաններ և կոչումներ։ 1925 թվականին առաջին անգամ հանդիպել է Բեռնարդ և Մարգա Բոհմերներին։ Իր Die Sündflut («Ջրհեղեղը») քանդակի համար արժանացել է Kleist մրցանակին(1924)։ Իր աշխատանքներում նա արտահայտել է իր անձնական միստիկությունը Նոյի և տապանի մասին պատմության միջոցով։ 1926 թվականին գրել է Der blaue Boll էքսպրեսիոնիստական թատերգությունը, որտեղ նույնանուն զինակրին գրեթե հաջողվում է գայթակղել աղքատ և երիտասարդ մորը, մինչև երկուսն էլ հասնում են հոգեկան վերածննդի[14]։

Դեգեներատիվ արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928–ից առաջադեմ Բառլախը սկսեց ստեղծել բազմաթիվ հակապատերազմական քանդակներ, պատերազմի ընթացքում իր իսկ ստացած փորձի հիման վրա։ Քաղաքական միտումներին հակառակ այս խաղաղասեր դիրքը Նացիստական Գերմանիայի օրոք նրան դարձրեց քննադատությունների կիզակետ։ Օրինակ, Magdeburger Ehrenmal քանդակը, որը պատվիրված էր Մագդեբուրգ քաղաքում պատերազմում նահատակվածների հուշահամալիրի համար և պետք է ցուցադրեր գերմանացի զինվորների հերոսական կռիվը։ Բայց Բառլախը ստեղծեց քանդակ, որը կազմված էր երեք գերմանացի զինվորներինց, նորակոչիկներից, երիտասարդ զինվորականից, ովքեր կանգնած էին գերեզմանոցի վրա և արտահայտում են աղետի ամբողջ ցավն ու թշվառությունը, ետևում երևում է դեմքի թշվառությունը ձեռքերով փակել փորձող այրին, մի կմախք՝ ձեռքին գերմանական բանակի սաղավարտ և մի քաղաքացի ով աչքերը և ականջները փակել է դժբախտությունը չնկատելու համար։ Սա անմիջապես վիճաբանություն առաջացրեց պատերազմին կողմ բնակչության հետ (որոշ ազգայնամոլներ ասում էին, որ այդ զինվորները պետք է որ այլազգի լինեն, քանի որ գերմանացի զինվորները ավելի հեռոսական կերևային[15]), ուստի քանդակը չտեղադրվեց։ Բառլախի ընկերներին հաջողվեց քանդակը թաքցնել մինչև պատերազմի ավարտը, որից հետո այն վերադարցրեցին Մագդեբուրգի տաճար։ Բայցևայնպես, Բարլախի վրա հարձակումները շարունակվեցին մինչև իր մահ։

1931 թվականին Մառլախը սկսեց ապրել Մարգա Բոհմերի հետ, մինչդեռ կնոջ նախկին ամուսինը՝ Բառլախի ընկեր Բեռնարդը ապրում էր իր նոր կնոջ՝ Հելլայի հետ։

1936 թվականին Բառլախի աշխատանքները ներկայացրեցին Կաթե Կոլլվիտցի և Վիլհելմ Լեհմբրաքի հետ համատեղ ցուցադրության ժամանակ և դրանց մեծամասնությունը դասակարգվեցին որպես «Այլասերված արվեստ»։ Քանդակագորխծին արգելեցին շարունակել աշխատել իր մասնագիտությամբ և դադարեցրեցին արվեստի տների հետ կնքած նրա պայմանագրերը։ Այս մերժումները արտահայտվելեն նրա ամենավերջին աշխատանքներում, որոնք ստեղծել էր մինչև Ռոստոկում սրտի անբավարարարվածությունից մահանալը։ (1938 թ․ հոկտեմբերի 24)[13]։ Նա թաղված է Ռաթսբուրգի գերեզմանատանը։

Բացի քանդակագործությամբ զբաղվելը, Բեռլախը նաև գրել է յոթը էքսպրեսիոնիստ թատերգություններ և ինքնակենսագրություն՝ Ein selbsterzähltes Leben(1928 թ․)։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118506617 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ernst Barlach
  4. 4,0 4,1 Ernst Barlach — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 KulturNav — 2015.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Барлах Эрнст // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. LIBRIS — 2012.
  10. https://sammlung.staedelmuseum.de/de/person/berliner-secession
  11. «ArtWay.eu»։ www.artway.eu 
  12. «Barlach - academie julian»։ sites.google.com 
  13. 13,0 13,1 Modlin, Yvonne. "Barlach, Ernst" In The Dictionary of Art. Oxford: Oxford University Press, 1996. v 3, p. 242. 0-19-517068-7.
  14. See Banham (1998) and Ritchie (1968).
  15. Domprediger Giselher Quast (1992); Ilona Laudan, "Ernst Barlach, Das Denkmal des Krieges in Dom zu Magdeburg"