Դոն Հենլի
Դոն Հենլի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Don Henley |
Ի ծնե անուն | անգլ.՝ Donald Hugh Henley |
Ծնվել է | հուլիսի 22, 1947[1][2] (77 տարեկան) Gilmer, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք և Քանթրի |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, թմբկահար, դաշնակահար, հեղինակ-կատարող և կիթառահար |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | հարվածային համակարգ, կիթառ և վոկալ |
Լեյբլ | Asylum Records |
Կրթություն | Հյուսիսային Տեխասի համալսարան, Stephen F. Austin State University? և Linden-Kildare High School? |
Անդամակցություն | Eagles |
Պարգևներ | |
Կայք | donhenley.com |
Don Henley Վիքիպահեստում |
Դոնալդ Հյուզ Հենլի (անգլ.՝ Donald Hugh Henley, հուլիսի 22, 1947[1][2], Gilmer, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և Eagles ռոք բենդի հիմնադիր անդամ, վոկալիստ և թմբկահար, ինչպես նաև խմբի միակ շարունակական անդամ։ Հենլին կատարել է խմբի այնպիսի հիթերի գլխավոր վոկալը, ինչպիսիք են՝ «Witchy Woman», «Desperado», «Best of My Love», «One of These Nights», «Hotel California», «Life in the Fast Lane», «Victim of Love», «The Last Resort», «The Long Run» և «Get Over It»։
1980 թվականին խմբի լուծարումից հետո Հենլին սոլո կարիերա է սկսել, թողարկելով իր դեբյուտային՝ «I Can't Stand Still» (1982) ալբոմը։ Նա թողարկել է հինգ ստուդիական ալբոմ, երկու հավաքածու ալբոմ և մեկ DVD համերգային ալբոմ։ Նրա սոլո հիթերից են՝ «Dirty Laundry»», «The Boys of Summer»,«All She Wants to Do Is Dance», «Sunset Grill», «Not Enough Love in the World», «The End of the Innocence», «The Last Worthless Evening» և «The Heart of the Matter»։
Eagles-ն իր կարիերայի ընթացքում վաճառել է 150 միլիոն ալբոմի օրինակ ողջ աշխարհում, հաղթել է վեց Գրեմմի մրցանակ և ունի հինգ համար մեկ սինգլներ, 17 թոփ 40 սինգլներ և վեց համար մեկ ալբոմներ։ 1998 թվականին նրանք ընդգրկվել են Ռոքնռոլի փառքի սրահում և հանդիսանում են ԱՄՆ-ի պատմության լավագույն վաճառվող խումբը։ Որպես սոլո արտիստ, Հենլին վաճառել է 10 միլիոն ալբոմի օրինակ ողջ աշխարհում, ունի ութ թոփ 40 սինգլներ, երկու Գրեմմի մրցանակ և հինգ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ։ Հենլին Eagles-ի հետ թողարկել է յոթ ստուդիական ալբոմ, իսկ խմբի հետ թողարկած և իր սոլո սինգլները միասին Հենլին թողարկել է 25 սինգլներ, որոնք ընդգրկվել են ամերիկյան Billboard Hot 100 չարթի թոփ 40-ում։ 2008 թվականին «Rolling Stone» ամսագիրը նրան դասել է բոլոր ժամանակների լավագույն երգիչների ցանկի 87-րդ հորիզոնականում[4]։ Հենլին նաև հիմնադրել է մի շարք բնապահպանական և քաղաքական նախագծեր, որոնցից առավել հատկանշական է «Ուոլդեն Վուդս» նախագիծը (Walden Woods Project)[5]: 1994-ից 2016 թվականների իր երաժշտական գործունեությունը Հենլին բաժանել է Eagles-ի և իր սոլո կարիերայի միջև։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1947 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Գիլմեր քաղաքում և մեծացել է Լինդեն քաղաքում[6][7]։ Մայրը Հյուլին Հենլին (ՄակՈւորթեր) է (1916-2003), հայրը՝ Ս․ Ջ․ Հենլին է (1907-1972)[8]։ Հենլին ունի իռլանդական, անգլիական և շոտլանդական արմատներ։ Հաճախել է Լինդեն-Քիլդարի միջնակարգ դպրոցը, որտեղ սկզբում ֆուտբոլի է գնացել, սակայն համեմատաբար փոքր կազմվածքի պատճառով մարզիչն առաջարկել է հեռանալ սպորտից, և փոխարենը նա միացել է ավագ դպրոցի երաժշտական բենդին։ Սկզբում նվագել է տրոմբոն, ապա հարվածային գործիքներ[9]։
1965 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա սկզբում սովորել է Տեխաս նահանգի Նակոդոչես քաղաքի Սթիվեն Ֆ. Օսթինի անվան քոլեջում։ 1967-1969 թվականներին սովորել է Դենտոն քաղաքի Հյուսիսային Տեխասի Պետական Համալսարանում (1988 թվականին վերանվանվել է Հյուսիսային Տեխասի համալսարան)։ Հենլին թողել է ուսումը՝ ժամանակ անցկացնելու իր հոր հետ, որը մահանում էր սրտի և զարկերակային հիվանդությունից[10]։
Կարիերայի սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավագ դպրոցում սովորելու տարիներին Հենլին միացել է իր մանկության ընկերոջ՝ Էլմեր Բոուդենի հոր՝ Ռիչարդ Բոուդենի՝ դիքսիլենդ ժանրի բենդին, մեկ այլ դպրոցական ընկերոջ՝ Ջերի Սուրատի հետ և նրանք միասին հիմնել են Four Speeds բենդը[9][11]։ 1964 թվականին խումբը վերանվանվում է Felicity-ի, ինչպես նաև կազմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում[12][13]։ Որպես Felicity նրանք պայմանագիր են կնքում մի պրոդյուսերի հետ և թողարկում են Հենլիի գրած «Hurtin» երգը[14]։ 1969 թվականին նրանք պատահամաբար հանդիպում են Քենի Ռոջերսի հետ, որը հետաքրքրվում է խմբով։ Նրանք փոխում են խմբի անունը Shiloh-ով և Ռոջերսի հետ մի քանի երգ են ձայնագրում, իսկ «Jennifer (O' My Lady)» երգը թողարկվում է որպես խմբի առաջին սինգլ[15]։
Սինգլի թողարկումից առաջ Սուրատը մահանում է հեծանվի վթարի հետևանքով։ Խմբի անդամներ են դառնում Հենլին, Ռիչարդ Բոուդենը և նրա զարմիկ Մայքլ Բոուդենը, Ալ Պերկինսը և Ջիմ Էդ Նորմանը։ Ռոջերդն օգնել է խմբին պայմանագիր կնքել Amos Records լեյբլի հետ և 1970 թվականին խմբին ուղեկցում է Լոս Անջելես։ Նրանք Larrabee Studios ստուդիայում նույնանուն ստուդիական ալբոմ են ձայնագրում, որի պրոդյուսերն Ռոջերսն է, և միառժամանակ մի քանի ամիս Ռոջերսի տանն են ապրում[16]։ Shiloh խումբը լուծարվել է 1971 թվականին խմբի լիդերության և Հենլիի ու Բոուդենի միջև ստեղծագործական անհամաձայնության պատճառով[17]։
Լոս Անջելեսում Հենլին հանդիպում է Գլեն Ֆրեյի հետ, քանի որ նրանք հանդիսանում էի նույն լեյբլի արտիստներ․ Ֆրեյը Longbranch Pennywhistle դուոյի անդամ էր, որն էր պայմանագիր էր կնքել Amos Records լեյբլի հետ։ 1971 թվականին Ջոն Բոյլանը նրանց վարձում է որպես Լինդա Ռոնշտադտի հետ շրջագայող երաժիշտներ։ Ռոնշտադտի հետ շրջագայությունը խթան է հանդիսանում խմբի ձևավորման համար, քանի որ Հենլին և Ֆրեյը որոշում են խումբ ձևավորել[18]։ Նրանց են միանում Ռենդի Մայզները և Բեռնի Լիդոնը, ովքեր նույնպես Ռոնշտադտի երաժիշտների խմբում էին (չորսը, սակայն, նախկինում միայն մեկ անգամ էին նվագել միասին, քանի որ երաժիշտների անձնակազմը հաճախ էր փոխվում) և միասին ստեղծում են Eagles խումբը[19]։
Eagles
[խմբագրել | խմբագրել կոդը]Eagles բենդը կազմավորվել է 1971 թվականին[20] և պայմանագիր է կնքել Դեյվիդ Գեֆենի Asylum Records լեյբլի հետ[21]։ 1972 թվականին թողարկել են իրենց դեբյուտային ստուդիական ալբոմը, որն իր մեջ ներառում է «Take It Easy» երգը, որի համահեղինակը Ջեքսոն Բրաունն է։ Հենլին հանդիսանում է բենդի հայտնի երգերի համահեղինակ (Ֆրեյի հետ համատեղ)[19]։ «Witchy Woman» երգը, որի համահեղինակն է Լիդոնը, խմբի առաջին շահույթապես հաջողված երգն է[22], իսկ «Desperado»-ն Ֆրեյի հետ գրած առաջին ստեղծագործությունն է[23]։
Հենլին հանդիսանում է խմբի բազմաթիվ հայտնի երգերի գլխավոր վոկալիստ, որոնցից են՝ «Desperado», «Witchy Woman», «Best of My Love», «One of These Nights», «Hotel California», «The Long Run», «Life in the Fast Lane» և «Wasted Time» երգերը։ 1970-ականներին Eagles-ը հաղթել է տարբեր Գրեմմի մրցանակներ և դարձել է բոլոր ժամանակների ամենահաջողակ ռոք բենդերից մեկը[24]։ Նրանք ընդգրկվում են Ամերիկայի պատմության ամենաշատ վաճառված խմբերի հնգյակում և հանդիսանում են ԱՄՆ-ի պատմության ամենավաճառված խումբը[25]։ Հենլիին և Ֆրեյին անվանել են Լենոն-ՄաքՔարթնի դուոյի ամերիկյան տարբերակը[26] L
Խումբը լուծարվել է 1980 թվականի բարդ շրջագայությունից և անձնական լարվածությունից հետո, որը ծագել էր «The Long Run» ալբոմիի ձայնագրման ժամանակ։ Խումբը վերամիավորվել է 14 տարի անց՝ 1994 թվականին։ Հենլին շարունակում է ձայնագրվել և շրջագայել Eagles-ի հետ։ Խմբի վերջին ալբոմը 2007 թվականի «Long Road Out of Eden»-ն է[27]։ Խումբն ունեցել է բազմաթիվ հաջողակ շրջագայություններ, ինչպիսիք են «Hell Freezes Over Tour» (1994-1996) և «Long Road Out of Eden Tour» շրջագայությունները։ 2013 թվականի ապրիլի 1-ին Հենլին հայտարարել է «History of the Eagles Tour» շրջագայության մասին, որը սկսվել է 2013 թվականի հուլիսին[28] և ավարտվել է 2015 թվականի հուլիսին՝ Ֆրեյի մահից վեց ամիս առաջ։ «Գրեմմի» 58-րդ մրցանակաբաշխության ժամանակ Eagles-ը և Ջեքսոն Բրաունը կատարել են «Take It Easy»-ի երգ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Ֆրեյին[29]։
2001 թվականին «Charlie Rose» շոուի ժամանակ Հենլին ասել է, որ ռոք խմբերում լիդերները հիմնականում այն անդամներն են, ովքեր գրում են խմբի երգերը, ինչպես Eagles-ում նա և Ֆրեյն էին[30]։
Սոլո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Eagles-ի լուծարումից հետո Հենլին սոլո կարիերա է սկսել։ Նա և Սթիվի Նիքսը (այդ ժամանակ իր ընկերուհին) թողարկել են «Leather and Lace» երգը[31], որը զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը։ Հենլիի առաջին՝ «I Can't Stand Still» ալբոմը միջին վաճառքներ է գրանցել։ «Dirty Laundry» սինգլը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի երրորդ հորիզոնականը և ոսկե հավաստագրում է ստացել մեկ միլիոն վաճառքի համար[32]։ Սա Հենլիի կարիերայի մեծագույն հիթն է, որը նաև առաջադրվել է Գրեմմիի։ Հենլին նաև կատարել է «Արագ փոփոխություններ Ռիջմոնթ ավագ դպրոցում» ֆիլմի՝ «Love Rules» սաունդթրեքը[33]։
1984 թվականին Հենլին թողարկել է իր երկրորդ՝ «Building the Perfect Beast» ալբոմը։ Ալբոմի սինգլ «The Boys of Summer»-ը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի հինգերորդ հորիզոնականը[34]։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Ժան-Բատիստ Մոնդինոն է, որը հաղթել է մի քանի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ, ներառյալ «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակը։ Սինգլի համար Հենլին նաև ստացել է Գրեմմի մրցանակ «Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ» անվանակարգում[35]։
Հենլիի հաջորդ ալբոմը 1989 թվականի «The End of the Innocence» ալբոմն է, որն առավել հաջողված է։ Ալբոմի նույնանուն սինգլը Բրյուս Հորնսբիի հետ համագործակցությամբ զբաղեցրել է ամերիկյան չարթի 8-րդ հորիզոնականը[36][37]։ Հենլին կրկին ստացել է Գրեմմի մրցանակ «Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ» անվանակարգում[38]։
1995 թվականին Հենլին թողարկել է «The Garden of Allah» երգը՝ ի աջակցություն «Actual Miles: Henley's Greatest Hits» լավագույն հիթերի ալբոմի[39]։
Eagles-ի համերգենրի ժամանակ Հենլին միառժամանակ երգում և հարվածային գործիքներ է նվագում[40]։ Իր սոլո երգերում և խմբի այլ երգերում նա միառժամանակ երգում և էլեկտրակիթառ է նվագում կամ միայն սոլո երգում է։ Երբեմն խմբի երգերը արմատական փոփոխությունների էին ենթարկվում, ինչպես օրինակ «Hotel California»-ում չորս տրոմբոն է հնչում[41][42]։
2000 թվականին, 11 տարի անց, Հենլին թողարկում է «Iside Job» ալբոմը, որը զբաղեցրել է ամերիկյան Billboard 200 չարթի 7-րդ հորիզոնականը և ներառում է նոր սինգլներ՝ «Taking You Home», «Everything Is Different Now», «Workin' It» և «For My Wedding»[43]։ 2005 թվականին Հենլին բացման ելույթներ է ունեցել Սթիվի Նիքսի տասը համերգների ժամանակ[44]։
2007 թվականին «CNN»-ին տված հարցազրույցի ժամանակ Հենլին նշել է, որ նա դեռ պլաններ ունի Eagles-ի գործունեության հետ կապված․ «Բայց հիմա մենք դեռ կենտրոնացած ենք սոլո աշխատանքների վրա։ Ես դեռ պայմանագիր ունեմ խոշոր լեյբլի (Warner) հետ մի քանի սոլո ալբոմ թողարկելու համար»[45]։
2015 թվականի սեպտեմբերի 25-ին թողարկել է «Cass County» ալբոմը։
«MusicRadar»-ը Հենլիին դասել է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստ-թմբկահարների շարքում[40]։
Հենլին արժանացել է «Կյանքի ձեռքբերում» մրցանակին 2015 թվականին Արևելյան Տեխասի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Հենլին հանդիպել է Լորի Ռոդկինի հետ և նրանց բաժանումը ոգեշնչել է Հենլիին գրել «Wasted Time» երգը և «Hotel California»-ի որոշ հատվածները[46][47]։ 1975 թվականին Հենլին սկսել է հանդիպել երգչուհի Սթիվի Նիքսի հետ, երբ վերջինս բաժանվել է Լինդսի Բաքինգեմից[48]։ Նրանք հանդիպել են մոտ երկու տարի։ Հետագայում Նիքսը գրել է «Sara» երգը, որը, ըստ Հենլիի, իրենց չծնված աղջկա մասին է, որին Նիքսը աբորտ է արել[49]։ Հետո Հենլին երեք տարի հանդիպել է դերասանուհի, մոդել և «Բոնդի ընկերուհի» Լոյս Չիլզի հետ[50]։
Վաղ 1980-ականներին Հենլին նշանվել է դերասանուհի Մարեն Ջենսենի հետ։ Իր առաջին՝ «I Can't Stand Still» ալբոմը նվիրված է Ջենսենին, ով նաև բեք վոկալ է կատարել ալբոմի՝ «Johnny Can't Read» երգում։ 1986 թվականին զույգը բաժանվում է[51]։
1995 թվականին Հենլին ամուսնացել է մոդել և սոցիալիստ Շերոն Սամերալի հետ[52]։ Հարսանիքին ելույթ են ունեցել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են` Բրյուս Սփրինգսթինը, Սթինգը, Բիլլի Ջոելը, Ջոն Ֆոգերթին, Ջեքսոն Բրաունը, Շերիլ Քրոուն, Գլեն Ֆրեյը և Թոնի Բենեթը։ Հետագայում Հենլին «Inside Job» ալբոմի «Everything Is Different Now» երգը գրել է Սամերալի համար։ Սամերալը ախտորոշվել է ցրված սկլերոզով[53]։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։
2012 թվականին Հենլին, 200 միլիոն դոլար ունեցվածքով, գնահատվել է աշխարհի չորրորդ ամենահարուստ թմբկահարը Ռինգո Սթարից, Ֆիլ Քոլինզից և Դեյվ Գրոլից հետո[54]։
1980 թվականի ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի նոյեմբերի 21-ին Հենլին շտապօգնություն է կանչել իր տուն, որտեղ հայտնաբերել են մերկ 16-ամյա աղջկա, որը պնդում էր, որ նա չափից մեծ քանակությամբ մետակվալոն և կոկաին է ընդունել։ Աղջկան ձերբակալել են մարմնավաճառությամբ զբաղվելու համար, իսկ տանը հայտնաբերված 15-ամյա աղջկան ձերբակալել են թմրամիջոցներ օգտագործելու համար։ Հենլին ձերբակալվել և այնուհետև մեղադրվել է անչափահասի հանցագործությանը նպաստելու մեջ, տուգանվել է 2500 դոլարով և երկու տարի պայմանական ազատազրկման է ենթարկվել։ Լոյս Չիլզը, որը միջադեպի ժամանակ այլևս հարաբերությունների մեջ չէր Հենլիի հետ, ավելի ուշ ասել է. «Ես ցնցված էի այդ մասին լսելով։ Նա տանը թմրանյութեր չուներ։ Դա պատահանություն է, վստահ եմ»։ Այս միջադեպից լրատվամիջոցների ուշադրությունը «Dirty Laundry» երգի առաջնային ոգեշնչումն է[50]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «I Can't Stand Still» (1982)
- «Building the Perfect Beast» (1984)
- «The End of the Innocence» (1989)
- «Inside Job» (2000)
- «Cass County» (2015)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենլին ստացել է երկու Գրեմմի մրցանակ և Գրեմմիի հատուկ՝ «MusiCares»-ի տարվա մարդ մրցանակ։ Նա նաև ստացել է բազմաթիվ այլ մրցանակներ, ներառյալ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ «The Boys of Summer» երգի համար 1985 թվականին[55] և «The End of the Innocence» երգի համար 1990 թվականին[56]։
2012 թվականի մայիսին Հենլիին, Թիմոթի Բ. Շմիթին, Ջո Ուոլշին և Գլեն Ֆրեյին Բերքլիի երաժշտական քոլեջի կողմից շնորհվել է երաժշտության պատվավոր դոկտորի կոչում[57]։
2015 թվականին Ամերիկյան Երաժշտական Պատվոների և Մրցանակների միջոցառման կողմից Հենլիին տրվել է Թրեյլբլեյզերի մրցանակ։
Տարեթիվ | Առաջադրում | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
1983 | «Dirty Laundry» | Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ | Առաջադրված | [58] |
1986 | «The Boys of Summer» | Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ | Հաղթանակ | [59] |
Տարվա ձայնագրություն | Առաջադրված | |||
Տարվա երգ | Առաջադրված | |||
Դոն Հենլի, Դենի Կորչմար, Գրեգ Լադանի | Տարվա պրոդյուսեր | Առաջադրված | ||
1990 | «The End of the Innocence» | Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ | Հաղթանակ | [38][60] |
Տարվա ձայնագրություն | Առաջադրված | |||
Տարվա երգ | Առաջադրված | |||
«The End of the Innocence» | Տարվա ալբոմ | Առաջադրված | ||
1993 | «Sometimes Love Just Ain't Enough», Փեթի Սմիթ և Դոն Հենլի | Փոփ կատարում դուոյի կողմից | Առաջադրված | [61] |
2001 | «Taking You Home» | Փոփ ժանրի տղամարդու վոկալային կատարում | Առաջադրված | [62] |
«Workin' It» | Ռոք ժանրի տղամարդ վոկալիստ | Առաջադրված | ||
«Inside Job» | Փոփ վոկալային ալբոմ | Առաջադրված | ||
2002 | «Inside Out», Թրիշա Երվուդ և Դոն Հենլի | Քանթրի վոկալային համագործակցություն | Առաջադրված | [63] |
2003 | «It's So Easy», Շերիլ Քրոու և Դոն Հենլի | Փոփ ժանրի վոկալային համագործակցություն | Առաջադրված | [64] |
2007 | Դոն Հենլի | «MusiCares»-ի տարվա մարդ | Հաղթանակ | [65] |
«Calling Me», Քենի Ռոջերս և Դոն Հենլի | Քանթրի վոկալային համագործակցություն | Առաջադրված | [66] | |
2016 | «The Cost of Living», Սթեն Լինչ և Դոն Հենլի | Ամերիկյան արմատների երգ | Առաջադրված | [67] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://americanamusic.org/awards
- ↑ «100 Greatest Singers». Rolling Stone. 2010 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Walden Woods». Walden.org. Վերցված է 2010 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Don Henley Internet Movie Database կայքում
- ↑ «Don Henley Biography». Donhenleyonline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջ 10. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 «Don Henley Biography». Don Henley Online.
- ↑ Eliot, Marc (2004). To the Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջ 19. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջեր 13–14. ISBN 978-0-306-81398-6.
- ↑ Hoffmann, Frank, ed. (2005). Encyclopedia of Recorded Sound. Routledge. ISBN 978-1-135-94949-5.
- ↑ «Shiloh – Shiloh (1969 us, amazing country folk rock with "the Eagles" Don Henley, 2014 korean remaster)». RockAsteria. 2014 թ․ հուլիսի 27.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջ 14. ISBN 978-0-306-81398-6.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջ 20. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ History of the Eagles. 2013. Event occurs at 20:55–21:30.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջ 55. ISBN 978-0-306-81398-6.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story of the Eagles. Da Capo Press. էջեր 61–62. ISBN 978-0-306-81398-6.(չաշխատող հղում)
- ↑ 19,0 19,1 Fricke, David (2000 թ․ հունիսի 22). «Life in the Slow Lane». Rolling Stone. ProQuest 1192209.
- ↑ «Eagles – Biography». Billboard. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
- ↑ Crowe, Cameron. «Rolling Stone #196: The Eagles». The Uncool.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story Of The Eagles. Da Capo Press. էջեր 92–93. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Crowe, Cameron (2003 թ․ օգոստոս). «Conversations With Don Henley and Glenn Frey». The Uncool.
- ↑ «Awards». Theeaglestour.wordpress.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Pore-Lee-Dunn Productions. «Best selling records». classicbands.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ CBS Early Morning Show, interview with Don Henley, December 8, 2016
- ↑ Կաղապար:AllMusic
- ↑ «Eagles Average Setlists». setlist.fm.
- ↑ Rys, Dan (2016 թ․ փետրվարի 15). «Jackson Browne, Eagles Members Pay Tribute to Glenn Frey With 'Take It Easy' at the 2016 Grammys». Billboard. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Don Henley talks about Eagles' latest album, changes in the industry and more». PopMatters.
- ↑ «Leather And Lace by Stevie Nicks and Don Henley». Songfacts.
- ↑ «I Can't Stand Still – Don Henley – Awards». AllMusic.
- ↑ «Love Rules – Fast Times at Ridgemont High Soundtrack (Don Henley)». Donhenleyonline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Building the Perfect Beast – Don Henley – Awards». AllMusic.
- ↑ «Grammy Award Nominees 1986 – Grammy Award Winners 1986». Awardsandshows.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «This Week In Billboard Chart History: Don Henley's 'End Of The Innocence' Begins». Billboard.
- ↑ «The End of the Innocence – Don Henley – Awards». AllMusic.
- ↑ 38,0 38,1 «Pop Culture Trivia, Music and News». Popculturemadness.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Actual Miles: Henley's Greatest Hits (1995)». Donhenleyonline.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 40,0 40,1 «The 12 greatest singing drummers ever». MusicRadar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Hotel California». Don Henley – Live: Inside Job. 2000 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին – via YouTube.
- ↑ Tot, Greg (2000 թ․ հունիսի 19). «Earnest Don Henley Gets Serious». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016-01-29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Inside Job – Don Henley – Awards». AllMusic. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Picture, Bill (2005 թ․ հուլիսի 24). «Gold Dust Woman». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Don Henley: 'Let the chips fall where they may'». CNN. 2007 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2009 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Eliot, Marc (2004). To The Limit: The Untold Story Of The Eagles. Da Capo Press. էջեր 123–127, 148. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Greene, Andy (2015 թ․ հուլիսի 29). «Readers' Poll: The 10 Best Eagles Songs». Rolling Stone.
- ↑ Brown, Mick (2007 թ․ սեպտեմբերի 8). «Stevie Nicks: a survivor's story». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Eliot, Marc (2006 թ․ դեկտեմբերի 13). «The Eagles: "It's A Record About The Dark Underbelly Of America"». Team Rock.
- ↑ 50,0 50,1 Peters, Susan (1983 թ․ ապրիլի 13). «Lois Chiles Sets the Fur Flying on Dallas as J.R.'s Sexy Temptress, Holly Harwood». People. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Eliot, Marc (2004 թ․ դեկտեմբեր). To the Limit: The Untold Story of the Eagles. Hachette Books. ISBN 978-0-306-81398-6. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Selway, Jennifer (2015 թ․ սեպտեմբերի 25). «Don Henley: My voice won't last much longer. But I'm lucky to have had an amazing career». Daily Express. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Jones, Paul. «Famous people with MS». Mult-sclerosis.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Breihan, Tom (2012 թ․ օգոստոսի 28). «The 30 Richest Drummers in the World». Stereogum. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «1985 MTV Video Music Awards». Rock on the Net.
- ↑ «1990 MTV Video Music Awards». Rock on the Net.
- ↑ «Eagles and Alison Krauss get Berklee honorary doctorate». Music-News.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «Grammy Awards 1983». Awards and Shows.
- ↑ «Grammy Awards 1988». Awards and Shows.
- ↑ Antczak, John (1990 թ․ հունվարի 11). «Henley's Album Gets 4 Grammy Nominations : Music: Other multiple nominees are Bette Midler, Bonnie Riatt, Tom Petty, U-2 and Billy Joel». Los Angeles Times. Associated Press.
- ↑ «Grammy nominees». The Baltimore Sun. 1993 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «43rd Grammy Awards – 2001». Rock on the Net.
- ↑ «44th Grammy Awards – 2002». Rock on the Net.
- ↑ «45th Grammy Awards». Rock on the Net.
- ↑ «Don Henley Honored As Person Of The Year». Grammy.org. 2007 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «49th Grammy Awards – 2007». Rock on the Net.
- ↑ «2016 Grammy Awards: Complete list of winners and nominees». Los Angeles Times. 2016 թ․ փետրվարի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Դոն Հենլի Internet Movie Database կայքում
- «Ուոլդեն Վուդս» (Walden Woods Project) նախագծի պաշտոնական կայք
- Կադդո Լեյք Ինստիտուտ
- Ձայնագրվող արտիստների կոալիցիա Արխիվացված Հուլիս 6, 2005 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոն Հենլի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի թմբկահարներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի ռոք երգիչներ