Դարմշտադիում
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Դարմշտադիում, Ds, 110 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 10, 7, d | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 281 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Rn] 5f14 6d8 7s2 (predicted)[1] | ||||
Էլեկտրոնները ըստ թաղանթների | 2, 8, 18, 32, 32, 16, 2[1] | ||||
Ատոմի շառավիղ | 132[1][2] պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 128[3] պմ | ||||
Իոնացման էներգիա | 1‑ին: 955.2 կՋ/մոլ (էՎ)
3‑րդ: 3029.6 կՋ/մոլ (էՎ) | ||||
Այլ հատկություններ | |||||
CAS համար | CAS գրանցման համար? |
110 | Դարմշտադտիում
|
(281) | |
5f146d97s1 |
Դարմշտադիում, Ds արհեստականորեն ստացված ռադիոկատիվ քիմիական տարր։ Կարգահամարը 110։ Հայտնի իզոտոպներից ամենակայունը դարմշտադտիում-281-ն է (կիսատրոհման պարբերությունը մոտավորապես 11 վ.)[4]։ Դարմշտադտիումը առաջին անգամ ստացվել է 1994 թվականին Գերմանական Դարմշտադտ քաղաքի Վիսհաուզն համայնքում գտնվող Հելմհոլցի ծանր իոների ուսումնասիրության կենտրոնում։ Պարբերական աղյուսակում գտնվում է 7-րդ պարբերության 10-րդ խմբում, d-տարր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմշտադիումը առաջին անգամ ստեղծվել է 1994 թվականի նոյեմբերի 9-ին Դամշտադ քաղաքում գտնվող Հելմհոլցի ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնում (Gesellschaft für Schwerionenforschung) Պիտեր Արմբրասթերի և Գոտֆրիդ Մյունցենբերգի կողմից՝ Սիգուրդ Հոֆմանի ղեկավարության տակ։ Խումբը ծանր իոնների արագացուցիչում կապար-208-ը ռմբակոծել է նիկել-62-ի միջուկով և ստացել դարմշտադիում-269-ի ատոմ[5].
- 208
82Pb + 62
28Ni → 269
110Ds + 1
0n
Փորձարկումների ժամանակ խումբը ռեակցիան իրականացրել է նաև ավելի ծանր նիկել-64-ի իոններով[6]։
- 208
82Pb + 64
28Ni → 271
110Ds + 1
0n
ՏԿՔՄՄ/ՏԿՖՄՄ համատեղ աշխատանքային խումբը (IUPAC/IUPAP Joint Working Party) 2001 թվականի զեկույցում որպես տարրի հայտնագործող է ճանաչել ծանր իոնների ուսումնասիրության կենտրոնի խմբին[7]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ անանուն և չհայտնաբերված տարրերի համար Մենդելեևի անվանացուցակի՝ դարմշտադիումը պետք է անվանվեր էկա-պլատինիում։ 1979 թվականին տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հրատարակեց առաջարկներ, ըստ որի՝ տարրը պետք է անվանվեր ունունիլիում (Uun նշանով)[8]։ Չնայած քիմիական համայնքների բոլոր մակարդակներում լայն օգտագործմանը՝ քիմիայի դասարաններից մինչև առաջադեմ դասագրքեր, առաջարկությունները հիմնականում մերժվել են ոլորտի գիտնականների կողմից, ովքեր նախընտրում էին այն անվանել «տարր 110» (110) կամ նույնիսկ՝ 110 նշանով[1]։
Դարմշտադիում տարբերակը առաջարկել է հայտնաբերող թիմը՝ Դարմշտադ քաղաքի պատվին, որտեղ հայտնաբերվել է տարրը[9][10]։ Խումբը սկզբում նաև ցանկանում էր անվանել վիսհաուզիում՝ Դարմշտադ քաղաքի Վիսհաուզն համայնքի պատվին, որտեղ հայտնաբերվել է տարրը, սակայն, ի վերջո, ընտրել են դարմշտադիում տարբերակը[11]։ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը նոր անվանումը պաշտոնապես առաջարկել է 2003 թվականի օգոստոսի 16-ին[9]։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմշտադտիումը կայուն իզոտոպներ չունի։ Լաբարատոր պայմաններում ստացվել են ութ իզոտոպներ 267(հաստատված չէ), 269–271, 273, 277, 279 և 281 ատոմային զանգվածներով, որոնցից երեքը՝ դարմշտադտիում-270, դարմշտադտիում-271 և դարմշտադտիում-281-ը մետաստաբիլ վիճակում են։
Կայունություն և կիստրոհման պարբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարմշտադտիումի բոլոր իզոտոպները խիստ անկայուն և ռադիոակտիվ են։ Առհասարակ ծանր իզոտոպները ավելի կայուն են քան ավելի թեթևները։ Դարմշտադտիումի հայտնի իզոտոպներից ամենակայունը՝ 3.7 րոպե կիսատրոհման պարբերությամբ 281Ds-ն է, որը նաև ամենածանրն է։ 279Ds-ի կիսատրոհման պարբերությունը 0.18 վայրկյան է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hoffman, Darleane C.; Lee, Diana M.; Pershina, Valeria (2006). «Transactinides and the future elements». In Morss; Edelstein, Norman M.; Fuger, Jean (eds.). The Chemistry of the Actinide and Transactinide Elements (3rd ed.). Dordrecht, The Netherlands: Springer Science+Business Media. ISBN 1-4020-3555-1.
- ↑ Fricke, Burkhard (1975). «Superheavy elements: a prediction of their chemical and physical properties». Recent Impact of Physics on Inorganic Chemistry. 21: 89–144. doi:10.1007/BFb0116498. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Chemical Data. Darmstadtium - Ds, Royal Chemical Society
- ↑
This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand - ↑ Hofmann, S.; Ninov, V.; Heßberger, F. P.; Armbruster, P.; Folger, H.; Münzenberg, G.; Schött, H. J.; Popeko, A. G.; Yeremin, A. V.; Andreyev, A. N.; Saro, S.; Janik, R.; Leino, M. (1995). «Production and decay of 269110». Zeitschrift für Physik A. 350 (4): 277. Bibcode:1995ZPhyA.350..277H. doi:10.1007/BF01291181.
- ↑ Hofmann, S (1998). «New elements – approaching». Reports on Progress in Physics. 61 (6): 639. Bibcode:1998RPPh...61..639H. doi:10.1088/0034-4885/61/6/002.
- ↑ Karol, P. J.; Nakahara, H.; Petley, B. W.; Vogt, E. (2001). «On the discovery of the elements 110–112 (IUPAC Technical Report)». Pure and Applied Chemistry. 73 (6): 959. doi:10.1351/pac200173060959.
- ↑ Chatt, J. (1979). «Recommendations for the naming of elements of atomic numbers greater than 100». Pure and Applied Chemistry. 51 (2): 381–384. doi:10.1351/pac197951020381.
- ↑ 9,0 9,1 Corish, J.; Rosenblatt, G. M. (2003). «Name and symbol of the element with atomic number 110» (PDF). Pure Appl. Chem. 75 (10): 1613–1615. doi:10.1351/pac200375101613. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Griffith, W. P. (2008). «The Periodic Table and the Platinum Group Metals». Platinum Metals Review. 52 (2): 114–119. doi:10.1595/147106708X297486.
- ↑ «Chemistry in its element – darmstadtium». Chemistry in its element. Royal Society of Chemistry. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարմշտադիում» հոդվածին։ |
|
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |