Jump to content

Գերմանական Վերածնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մակսիմիլիան I կայսեր դիմանկարը (կառավարման թվականները: 1493–1519), Սրբազան Հռոմեական կայսրության Վերածննդի ժամանակաշրջանի առաջին միապետը, Հեղինակ՝ Ալբրեխտ Դյուրեր, 1519
Գութենբերգի Աստվածաշնչի կրկնօրինակի առաջին հատորի առաջին էջը, Տեխասում

Գերմանական Վերածնունդ, Հյուսիսային Վերածննդի ժամանակ տարածված մշակութային ու գեղարվեստական շարժումներից, որը 15-16-րդ դարերում լայն տարածում է գտել գերմանացի մտածողների շրջանում։ Այն սկիզբ է առել Իտալական Վերածննդի ազդեցության ներքո։ Գերմանական մի շարք նահանգներում և իշխանություններում Վերածննդի հումանիզմի տարածումը մեծ ազդեցություն է ունեցել արվեստի և գիտության ճյուղերի զարգացման վրա։ Մեծ առաջընթաց գրանցվեց ճարտարապետության, արվեստի, գիտության զանազան բնագավառներում։ Գերմանիայում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձությունները՝ տպագրահաստոցի ստեղծումն ու ռեֆորմացիայի հաստատումը, 16-րդ դարում լայն տարածում գտան ողջ Եվրոպայում։

Ամենաազդեցիկ գերմանացի հումանիստներից մեկն էր Կոնրադ Կելտիսը (1459–1508): Նա կրթություն է ստացել Քյոլնում և Հայդելբերգում, հետագայում ճանապարհորդել է Իտալիայով մեկ՝ լատինական և գերմանական ծագման ձեռագրերի հետքերով։ Մեծապես ոգեշնչվելով Կոռնելիոս Տակիտոսից՝ Ցելտիսը վերջինիս «Գերմանիա» աշխատության շնորհիվ ներկայացրել է Գերմանիայի պատմությունն ու աշխարհագրությունը։ Հարկ է նշել, որ նա իրեն գտել է նաև պոեզիայում և իր ստեղծագործություններում լատիներենով գովաբանել է Գերմանիան։ Մեկ այլ կարևոր դեմք էր Հովհաննես Ռեյքլինը (1455–1522), որը սովորել է Իտալիայի տարբեր շրջաններում՝ հետագայում դասավանդելով հունարեն։ Նա ուսումնասիրել է եբրայերեն՝ մաքրազերծելու քրիստոնեությունը, բայց հանդիպել է եկեղեցու դիմադրությանը։

Գերմանական Վերածննդի ժամանակաշրջանի մեծագույն վարպետներից է Ալբերխտ Դյուրերը, որը հայտնի է փայտի վրա փորագրություն անելու արվեստով։ Այն հետագայում լայն տարածում է գտել Եվրոպայում։ Այս ժամանակաշրջանի կարևոր ճարտարապետական ձեռքբերումներ են համարվում Լանդսհուտի հերցոգների համար կառուցված բնակավայրը, Հայդլբերգի ամրոցը, Աուգսբուրգի քաղաքային խորհրդարանը, ինչպես նաև Մյունխենի Մյունխենյան բնակավայրում գտնվող հնագիտական կենտրոնը, որը Վերածննդի ժամանակաշրջանին պատկանող ամենամեծ սրահն է Ալպերի հյուսիսում[1]։

Արագ զարգացող տնտեսության արդյունքում Վերածնունդը դասական գրականության մեջ սկսեց ավելի շատ արծարծվել։ 16-րդ դարի սկզբին Գերմանիան, չնայած ուրբանիզացիայի ցածր մակարդակի՝ համեմատած Իտալիայի կամ Նիդերլանդների, Եվրոպայի ամենաբարգավաճ երկրների շարքին էր դասվում։ Որոշ արդյունաբերական ճյուղերի՝ մետաղագործության, հանքագործության, տեքստիլ արդյունաբերության, զարգացումը նպաստեց Գերմանիայի բարգավաճմանը։ Հարկ է նշել՝ գրքի տպագրությունը սկիզբ է առել Գերմանիայում, և գերմանացի տպագրիչների շնորհիվ այս նորույթը հասավ աշխարհի տարբեր երկրներ։

Հելլերյան խորան, Ալբրեխտ Դյուրեր

«Հյուսիսային Վերածնունդ» կամ «Գերմանական Վերածնունդ» հասկացութունը հաճախ շփոթում էին գոթական հարուստ ու բազմաժանր ոճի հետ։ Նույնիսկ այն աշխատանքներում, որոնք անկասկած պատկանում են Վերածննդի դարաշրջանին, անգամ 16-րդ դարից հետ կարելի էր գտնել այդ ոճին հատուկ տարրեր։ Դասական ոճն այդքան էլ պատմական նշանակություն չի ունեցել Գերմանիայում, բայց ինչ վերաբերում է Գերմանիայի հակվածությանը՝ հետևելու նորարություններին, դա փաստ էր։ Հարկ է նշել, որ գրքի տպագրումը մի հայտնագործություն է՝ իրագործված Գերմանիայում, որը տասնամյակներով Գերմանիայի մենաշնորհն էր և առաջին անգամ հասել է Եվրոպա՝ ներառյալ Ֆրանսիա և Իտալիա, գերմանացիների շնորհիվ[2]։

Փայտի վրա փորագրություն անելու արվեստը շատ ավելի զարգացած էր Գերմանիայում և «Ցածրադիր երկրներում», քան Եվրոպայի այլ երկրներում։ Գերմանացինները ստանձնեցին գրքի նկարազարդումները Եվրոպա հասցնելու առաքելությունը՝ այլ քաղաքներում բնակվող խմբագիրներին փայտանյութեր տրամադրելով։ Գերմանական Վերածննդի ամենաանվանի նկարիչը՝ Ալբրեխտ Դյուրերը իր կարիերան սկսել է՝ աշակերտելով Միքայել Վոլգեմուտին։ Դյուրերը աշխատանքներ էր տանում այդ ժամանակաշրջանի ամենայուրօրինակ ոճով նկարազարդված գրքի՝ «Նյուրնբերգյան ժամանակագրության» վրա, որը հրատարակվել է իր կնքահոր և Եվրոպայի ամենահայտնի տպիչի, հրատարակողի՝ Անտոն Կոբերգերի կողմից[3]։

1490 թվականին ավարտելով աշակերտումը՝ Դյուրերը 4 տարի անընդմեջ Գերմանիա և մի քանի ամիս Իտալիա ճանապարհորդություն իրականացնելուց հետո Նյուրնբերգում սկսեց հանդես գալ որպես դասընթացավար։ Նրան անմիջապես հաջողությունը ժպտաց, և նրա անունը հայտնի դարձավ Եվրոպայում՝ իր անթերի ու յուրօրինակ փորագրությունների շնորհիվ։ Չնայած նրա աշխատանքներում նկատվում էր գերմանական ոճը, բայց իտալական ոճի ազդեցությունը ավելի ակնառու էր։ Նրա աշխատանքները արտացոլում էին Գերմանական Վերածնունդը վիզուալ արվեստում, որը հաջորդող 40 տարում տարածվեց Նիդերլանդներում և Ֆրանսիայում՝ դառնալով ամենամեծ նորարարությունը հյուսիսային եվրոպական արվեստում։ Դյուրերը իր աջակցությունը ցուցաբերեց Մարտին Լյութերին, բայց շարունակեց ստեղծել «Մադոննաներ» (արվեստի տեսակ), այլ կաթոլիկ պատկերներ և պատկերել Ռեֆորմացիայի հայտնի առաջնորդների դիմանկարները[3]։

«Խաչելություն», Մաթիաս Գրունեվալդ.

Դյուրերը մահացել է 1528 թվականին, իսկ մինչ այդ հայտնի էր, որ ռեֆորմացիայի պառակտումը մշտական բնույթ կկրի, բայց գալիք սերնդի նրա աշակերտներին չհաջողվեց խուսափել այդ ամենի մասը դառնալուն։ Ամենահայտնի գերմանացի նկարիչները դարձան բողոքականներ և նրանք զրկվեցին կրոնական թեմայով ստեղծագործելու հնարավորությունից, որը նրանց եկամտի գլխավոր աղբյուրն էր։ Մարտին Լյութերը հրաժարվեց կաթոլիկ պատկերներ նկարելուց, իսկ Լուկաս Կրանախ Ավագը՝ Լյութերի մոտ ընկերներից մեկը, դարձավ «Լյութերյան արվեստի» ստեղծագործողներից մեկը։ «Լյութերյան արվեստի» փուլն ավարտվեց մինչև 1550 թվականը՝ Կալվինականության ազդեցության ներքո, իսկ կրոնական թեմայով աշխատանքները այլևս չցուցադրվեցին այն վայրերում, որտեղ տարածված էր բողոքականությունը։ Ենթադրվում է, որ սա էր պատճառ հանդիսացել, որ գերմանական արվեստը հետզարգացեում ապրի մոտ 1550 թվականին, բայց հաջորդող տասնամյակներին գերմանացի արվեստագետները շատ հնարամիտ գտնվեցին՝ ներկայացնելով այլ թեմաներ, որոնք կլարացնեն իրենց գրքերում գտնվող բացը։ Կրանախը, դիմանկարներ պատկերելուց զատ, նորարություն մտցրեց՝ պատկերելով ուղղահայաց դիրքով սադրիչ, մերկ, դասական և աստվածաշնչյան թեմաներով պատկերներ[4]։

Ազդեցիկ մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Գուտենբերգ (1398-1468)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Գուտենբերգը համարվում է Գերմանական Վերածննդի ամենաազդեցիկ դեմքը[5]։ Վերջինիս մոտ ազատ մտածողության, հումանիզմի և գյուտարարության դրսևորումը եղել է հենց Վերածննդի ժամանակ, բայց նա վերջինիս ձևավորման հարցում գործում ևս զգալի ներդրում է ունեցել։ Նրա ամենահայտնի գյուտը 1440 թվականին ստեղծած տպագրահաստոցն է։ Գուտենբուրգի գյուտի շնորհիվ բազմաթիվ հումանիստներ, ռեֆորմիստներ և այլք հնարավորություն ստացան շրջանառության մեջ դնել իրենց գաղափարները։ Նա նաև հրատարակել է մի չափազանց կարևոր նշանակության գործ՝ «Գութենբերգի Աստվածաշունչը», որով ազդարարվել է Գուտենբուրգյան հեղափոխության և Արևմտյան աշխարհում տպագիր գրքի տարածման սկիզբը։

Յոհան Ռեյխլին (1455-1522)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Ռեյխլինը համաշխարհային մշակույթի ամենաազդեցիկ դեմքն էր, որն այդ ժամանակ դասավանդում էր Գերմանիայում։ Նա և՛ հունարենի, և՛ եբրայերենի գիտակ էր։ Փայլուն կրթություն ստանալով՝ նա սկսել է դասավանդել նաև Բազելում։ Բազելից հեռանալուց հետո զբաղվել է ձեռագրեր ընդօրինակելով, ինչպես նաև սկսել է խորանալ իրավաբանության մեջ։ Ինչևէ նա առավել հայտնի է եբրայերենի ուսմունքն ուսումնասիրող իր աշխատության շնորհիվ։ Ի տարբերություն այդ ժամանակվա շատ մտածողների՝ Ռեյխլինը ամբողջովին ընկղմվել էր իր աշխատանքի մեջ՝ նույնիսկ ստեղծելով ձեռնարկ, որով կարելի էր քարոզել եբրայերեն հավատքի միջոցով։ Գիրքը, որը հայտնի է «De Arte Predicandi» (1503) անունով, հավանաբար այդ ժամանակաշրջանի ամենահայտնիներից է։

Ալբրեխտ Դյուրեր (1471–1528)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբրեխտ Դյուրերը այն ժամանակ, ինչու չէ նաև այժմ էլ մնում է Գերմանական Վերածննդի ամենահայտնի նկարիչը։ Նա հայտնի էր Եվրոպայի սահմաններից դուրս և մեծ սեր էր տածում Իտալիայի նկատմամբ, որտեղ նրա աշխատանքները լայն տարածում էին գտել։ Նրան հաջողվել է ձուլել հյուսիսային ոճը Վերածննդի տարրերի հետ։ Նրա ամենահայտնի աշխատանքների շարքին են դասվում «Մելանխոլիա»-ն, «Չորս ձիավորները», «Ասպետը», «Մահը» և «Սատանան»։ Այլ ազդեցիկ նկարիչներից էին Լուկաս Կրանախ Ավագը, Դանուբյան դպրոցի և Քլայնմասթերի ներկայացուցիչները։

Մարտին Լյութեր (1483–1546)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Լյութերը Բողոքականության հիմնադիրն է, որը քննադատել է կաթոլիկ քահանա Հովհաննես Տեցելին ինդուլգենցիաների վաճառքով զբաղվելու համար, որի դեմ հրատարակել է 95 թեզիսները (1517 թ. հոկտեմբեր), որով էլ նշանավորվում է Ռեֆորմացիայի սկզբնավորումը[6]։ Նա առաջինն էր, որ Աստվածաշունչը լատիներենից թարգմանեց գերմաներեն՝ քրիստոնյա ձեռագրերն ավելի հասանելի դարձնելով հասարակությանը և խթանելով գերմաներենի տարածումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Munich Residenz
  2. German economic growth, 1500–1850, Ulrich Pfister
  3. 3,0 3,1 Bartrum (2002)
  4. Snyder, Part III, Ch. XIX on Cranach, Luther etc.
  5. Johann Gutenberg at the New Catholic Encyclopedia
  6. Plass, Ewald M. (1959). «Monasticism». What Luther Says: An Anthology. Vol. 2. St. Louis: Concordia Publishing House. էջ 964.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանական Վերածնունդ» հոդվածին։