XVII դարից սխալմամբ անվանվել է Գրյունեվալդ (Griine-wald)։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526)-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515, Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518, Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525, Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։