Մաթիաս Գրյունեվալդ
Մաթիաս Գրյունեվալդ գերմ.՝ Mathias Grünewald | |
|---|---|
| Ի ծնե | Matthias Grünewald, Mathis Gothart-Nithart |
| Ծնվել է | մոտ 1480[1] |
| Ծննդավայր | Վյուրցբուրգ, Prince-Bishopric of Würzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1] |
| Վախճանվել է | օգոստոսի 31, 1528[3] |
| Մահվան վայր | Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] |
| Ազգություն | գերմանացի |
| Քաղաքացիություն | Գերմանիա |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Մասնագիտություն | նկարիչ, ճարտարագետ, ճարտարապետ, գծանկարիչ, general contractor և գծագրող |
| Ոճ | գերմանական Վերածնունդ[4] |
| Ժանր | հոգևոր արվեստ[2][5] և Ֆիգուր[5] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Stuppach Madonna?, Isenheim Altarpiece? և Trias Romana? |
| Աշակերտներ | Hans Grimmer? |
Մաթիաս Գրյունեվալդ (գերմ.՝ Matthias Grünewald, մոտ 1480[1], Վյուրցբուրգ, Prince-Bishopric of Würzburg, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][1] - օգոստոսի 31, 1528[3], Հալլե, Մագդեբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), Վերածննդի շրջանի գերմանացի նկարիչ։ Համարվում է Հյուսիսային Վերածննդի վերջին մեծ նկարիչը։
Արվեստագիտական գրականության մեջ նրա անունը հանդիպում է նաև Mathis, իսկ ազգանունը՝ Gothart կամ Neithardt ձևերով։ Աշխատել է Աշաֆենբուրգում (Բավարիա), Մայնի Ֆրանկֆուրտում և Մայնցում (Հեսսեն)։ 1508-1525 (կամ 1526) թթ.-ին՝ Մայեցի արքեպիսկոպոսների և կուրֆյուրստների պալատական գեղանկարիչ, ճարտարապետ։ Հետապնդվել է 1524-1526 թվականների Գյուղացիական պատերազմին համակրելու համար։ Նիտհարդի աշխատանքներում չարչարված Քրիստոսի կերպարները և ընդգծված ռամկությամբ պատկերված սրբերը տոգորված են բողոքի ոգով։ Նիտհարդի գլխավոր ստեղծագործություններից են «Իգենհայմի խորանի»ինը մասանի պատկերները (1512-1515 թթ., Ունտերլինդեն թանգարան, Կոլմար, Ֆրանսիա)։ Նիտհարդի հետագա աշխատանքներում նկատելի է իտալական Վերածննդի արվեստի ազդեցությունը («Ս․ Երազմուսի և Մավրիկիոսի հանդիպումը», մոտ 1518 թ., Հին պինակոտեկա, Մյունխեն)։ Ուշ շրջանի աշխատանքներում Ն․ նորից է անդրադարձել Քրիստոսի չարչարանքների թեմային, դիմել ուշ գոթական գեղանկարչության հնարանքներին («Ողբ առ Քրիստոս», 1524-1525 թթ., Աշաֆենբուրգի ծխական եկեղեցի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 Harbison C. S. Encyclopædia Britannica
- 1 2 SNAC — 2010.
- ↑ https://www.smb.museum/en/exhibitions/detail/matthias-gruenewald/
- 1 2 RKDartists (նիդերլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Grünewald Gallery at MuseumSyndicate Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Grünewald paintings at CGFA Արխիվացված 2003-08-10 Wayback Machine
- wgsebald.de W. G. Sebald about Grünewald
- Matthias Grünewald. paintings
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթիաս Գրյունեվալդ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 305)։ |
- 1480 ծնունդներ
- Վյուրցբուրգ քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1528 մահեր
- Հալե քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի գրաֆիկներ
- Գերմանացի ճարտարագետներ
- Գերմանացի ճարտարապետներ
- Գերմանացի նկարիչներ
- Գերմանացի փորագրողներ
- Հյուսիսային Վերածնունդ
- Վերածննդի նկարիչներ
- Ժանտախտից մահացածներ