Գերմանիա (Տակիտոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Գերմանիա
De origine et situ Germanorum և Germania
Gaius Cornelius Tacitus mirror.jpg
Հեղինակ Կոռնելիոս Տակիտոս
Տեսակ գիրք
Ժանր նոն-ֆիկշն[1] և Ազգագրություն
Բնօրինակ լեզու լատիներեն
Հին Գերմանիայի քարտեզ, կազմված՝ 1645 թվականին քարտեզագիր Բլաուի կողմից, հիմնված՝ Տակիտոսի և Պլինիոսի տվյալների վրա:

Գերմանիա (Տակիտոս), «Գերմանիա» (լատիներեն՝ De origine et situ Germanorum, «Գերմանացիների ծագման և գտնվելու վայրի մասին է»), կազմված Կոռնելիոս Տակիտոսի կողմից՝ I դարում: Դա գերմանական ցեղերի ազգագրական նկարագրությունն է, ովքեր այդ ժամանակ ապրում էին Հռոմեական կայսրության տարածքում:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Տակիտոսը երբեք չի եղել նկարագրված տարածքում, ենթադրվում է, որ նա տեղեկատվությունը վերցրել է գերմանական պատերազմի վետերանների հետ զրույցներից և այլ հեղինակների չպահպանված աշխատանքներից, օրինակ՝ Պլինիոս Ավագի «Գերմանական պատերազմը»[2]: Սրանով և բացատրվում է քաղաքական իրավիճակների տվյալերի անհամապատասխանությունը՝ տակիտոսյան ժամանակաշրջանի իրականության հետ:

Ճիշտ այնպես, ինչպես՝ «Ագրիկոլում» Տակիտոսը նկարագրել է բրիտների բնույթն ու սովորությունները, «Գերմանիայում» նա ներկայացնում է ցեղի կառուցվածքը, գերմանացիների բարքերը, նրանց տեսնելով որպես՝ Հռոմի գերիշխանության գլխավոր սպառնալիք: Շեշտը դրվում է նրանց բարեգործությունների վրա[3]: Տակիտոսը մասամբ իդեալականցնում էր իր պետության թշնամիներին, նրանաց հակադրելով՝ Հռոմեական կայսրության աղքատ և վայրի կյանքը: Պատմաբանին հրապուրել է նրանց էթնիրկ միատարրությունը, բնության հետ մտերմությունը և նրանց պահանջների համեստությունը. քաղաքակրթությունը տալիս է հարմարավետություն, բայց ապականում է բարքերը[4]:

Գերմանիայում բնակեցված ցեղերը երբեք չեն ենթարկվել միջցեղային ամուսնությունների, անհիշելի ժամանակներից պահպանել են նախնական մաքրությունը և միայն հենց իրենց բնորոշ գծերը: Այստեղից էլ՝ չնայած մարդկանց թվին, նրանց բոլորին բնորոշ է միևնույն տեսքը. ունեն կապույտ աչքեր, բաց մազեր, բարձրահասակ են:

Գերմանացիների մասին շատ տեղեկություններ հայտնի են միայն Տակիտոսի գրվածքներից: Նրա տվյալները՝ գերմանացիների հավատալիքների մասին, շատ քիչ ընդհանրություններ ունեն այն գերմանական կրոնի հետ, որը 1000 տարի անց պետք է գրված լինի «Էդդայում» (Էդդա՝ (հին իսլանդերեն՝ Edda, հոգնակի՝ Eddur) գերմանասկանդինավյան դիցաբանության հիմանական ստեղծագործություն)[5]:

Բացառիկ հետաքրքիր է, Տակիտոսի կողմից, գերմանական ցեղերի անունների թվարկումը (ժամանակակից տվյալներով նրանցից մի քանիսը, օրինակ՝ բատավները, սխալմամբ ներառված էին գերմանացիների մեջ): Դա առաջին աղբյուրներից մեկն էր, որտեղ հիշատակվում էին գոթերը: Տակիտոսն առաջիններից է, ով հիշատակում է Բալթիկ ծովի կիսավայրենի բնակիչներին՝ ֆեններին (Fenni) և էստերին (Fenni): Նոր ժամանակներում այս էթնիկ խմբերը սկսել են վերագրել ֆիննական ազգերին, որոնք իրենց անվանում էին՝ «սուոմի» (ֆիններ) և «մաարահվաս» (էստոնացիներ)[6]:

Ֆեններն ունեին ապշեցնող վայրիություն, թշվառ էին՝ չունեին ոչ պաշտպանական զենք, ոչ ձի, ոչ մշտական ապաստան: Նրանց սնունդը խոտն էր, մահճակալը՝ գետինը: Նրանք իրենց հույսը դնում էին աղեղների վրա, որի ծայրին՝ երկաթի պակասի պատճառով, ամրացնում էին ոսկոր: Եվ անգամ փոքր երեխաները չունեին այլ ապաստան վայրի գազաններից ու վատ եղանակից պաշտպանվելու համար, բացի՝ ճյուղերից ինչ-որ կերպ հյուսված ծածկից:

Ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական կայսրության անկումից հետո Տակիտոսի ստեղծագործությունը մոռացության մատնվեց մինչև՝ 1455 թվականը, երբ նրա միակ ձեռագիր աշխատությունը հայտնաբերվեց Հերսֆելդյան աբբայությունում: «Գերմանիայի» ուսումնասիրությամբ սկսեց զբաղվել Էնեա Սիլվիո Պիկկոլոմինին (Պիյ II), Տակիտոսի հաղորդած տեղեկատվությունը դարձավ բուռն քննարկումների առարկա: Տակիտոսի նյութում ընդգծվում էր, որ՝ հռոմեական Հարավի և գերմանական Հյուսիսի միջև հակամարտությունն Ռեֆորմացիայի արդյունք չէր, այլ ուներ հազարամյա արմատներ[7]: Կրկին կիրառության մեջ մտավ երկար ժամանակ մոռացության մատնված «Գերմանիա» բառը[8]:

Գերմանացիները շոյվում էին, Տակիտոսի կողմից նկարագրված, իրենց նախնիներով՝ որպես ազնվական վայրենիների տեսակ, բայց տեքստում հիշատակված հարբեցողությանն ու ալարկոտությանը քիչ ուշադրություն էին դարձնում:

Թարգմանություններ և հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корнелий Тацит. Сочинения в двух томах. Т.1. Анналы. Малые произведения. Л., Наука, 1969. Перевод А.С.Бобовича ռուս.՝ .
  • Тацит, Публий Корнелий (ок. 55 — ок. 120). О положении, обычаях и народах [древней] Германии. Из сочинений Каия Корнилия Тацита переведена с латинскаго Академии наук переводчиком Васильем Световым. Спб., при Имп. Акад. наук, 1772. Издание Собрания, старающегося о переводе иностранных книг. Тираж 600 экз ռուս.՝ .
  • Перевод Н.М. Муравьева "О нравах германцев" (1809) хранится в ГАРФ. Ф. 1153. Оп. 1. Д. 81 ռուս.՝ [9].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tunein.com/radio/Germania-by-Tacitus-Publius-Cornelius-p407068/
  2. Alfred Gudeman (1900). «The Sources of the Germania of Tacitus». // Transactions and Proceedings of the American Philological Association (The Johns Hopkins University Press) 31: 93-111.
  3. Г. С. Кнабе. Корнелий Тацит
  4. Agricola, Germany, and Dialogue on orators. Page 61.
  5. George S. Williamson. The longing for myth in Germany: religion and aesthetic culture from romanticism to Nietzsche. University of Chicago Press, 2004. Page 99.
  6. The Encyclopaedia Britannica, 2003. Том 22‎ Стр. 687.
  7. Joseph Theodoor Leerssen. National Thought in Europe: A Cultural History. Amsterdam University Press, 2006. P. 142.
  8. Larissa Bonfante. The Barbarians of Ancient Europe: Realities and Interactions. Cambridge University Press, 2011. Page 211.
  9. Корнелий Тацит