Գեղամ
Գեղամ Գեղամ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Գեղամ» սկսվող էջեր |
Գեղամ, հայկական տղամարդու տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ՝ Գեղամա ծով, Գեղամա լեռներ (Գեղամայ լեռն)։ Հայկազյան բառարանը համարում է եբրայերեն բառ, gelamp «գեղամպ» (լ > ղ հնչյունափոխությամբ) և ստուգաբանում իբրև «հավիտենական. կամ «վաղժամանակյա», թեև հրեաները երբեք նման անձնանուն չեն ունեցել։
Գեղամ անձնանունը հնդեվրոպական է, հայկական և առաջացել է գեղեցիկ և հայկական (արիական) անունների համար սովորական ամ վերջածանցից։
Գեղամ անունը և Գեղամյան ազգանունը այժմ էլ շատ տարածված են[1]։
Հայտնի անվանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան
|