Գեղամ Գավաֆյան
Jump to navigation
Jump to search
Գեղամ Գավաֆյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 30, 1959 |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Աշխատավայր | Կեդրոնական վարժարան |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
![]() |
Գեղամ Գավաֆյան (1888, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 30, 1959), հայ ճարտարապետ, կրթական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կ. Պոլսում։ Որդին է Գարեգին Գավաֆյանի։ Սովորել է Սկյուտարի Ս. Խաչ վարժարանում, ապա շարունակել ուսումը Պերպերյան վարժարանում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզում։ Վերադառնալով Պոլիս՝ վարել է մի շարք պաշտոններ։ 1917-1927 տասնամյակում եղել է Կեդրոնական վարժարանի տնօրեն, դասավանդել է փիլիսոփայության պատմություն և այլ առարկաներ։ Աշխատակցել է մամուլին, ունեցել հասարակական բեղուն գործունեություն[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 232