Գարեգին Գավաֆյան
Գարեգին Գավաֆյան | |
---|---|
Ծնվել է | 1856 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1923 |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և մանկավարժ |
Գարեգին Գավաֆյան (1856, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1923), հայ կրթական գործիչ։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը և երկար տարիներ որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել է Պոլսի հայկական դպրոցներում։ Հրատարակել է մի քանի դասագիրք, ինչպես՝ «Տարրական թվաբանություն մտավոր և գրավոր Ա և Բ տարի» (Կ. Պոլիս, 1894, Բ տպ. 1896, Գ տպ. 1900), «Միջին ընթացք թվաբանության մտավոր և գրավոր» (Գ և Դ տարի) նույնպես արժանացել է մի քանի տպագրության), «Բարձրագույն ընթացք թվաբանության մտավոր և գրավոր (Ե և Զ տարի)»[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 232
|