Գեղամ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեղամ Գևորգյան
Ծնվել է ապրիլի 29, 1958(1958-04-29) (60 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Մասնագիտություն մաթեմատիկոս
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ Անանիա Շիրակացու մեդալ


Գեղամ Գրիգորի Գևորգյան (ապրիլի 29, 1958(1958-04-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2004ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), 2010 թվականի դեկտեմբերի 28–ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքում։ 1975 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1980 թ. ավարտել է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1997-2004 թթ. եղել է մաթեմատիակական անալիզի ամբիոնի վարիչ, 2004 թվականից՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, միաժամանակ, 2002-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գիտկազմակերպական վարչության պետ։ Պաշտպանել է թեկնածուական այնուհետև դոկտորական թեզը[1]։

Աշխատանքները վերաբերում են եռանկյունաչափությանը, Ուոլշի, Հաարի, Ֆրանկլինի և օրթոգոնալ շարքերի միակցության զուգամիտության և այդ շարքերով մոտարկումների հարցերին։ Հեղինակ է ուսումնական դասագրքերի։ ՀՀ ԳԱԱ «Մաթեմատիկա» տեղեկագրի խմբագրական խորհրդի (2002) անդամ[2], ԵՊՀ Գիտական տեղեկագիր հանդեսի Ֆիզմաթ գիտություններ սերիայի խմբագրական խորհրդի անդամ։

Ներկայումս զբաղեցնում է Երևանի պետական համալսարանի պրոռեկտորի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի 3 դուստր և 1 որդի։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ.Գ. Գևորգյան, Լ.Հ.Գալստյան, Ա.Կ.Թասլաքյան, Գ.Վ.Միքայելյան, Կ.Ա.Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | մաս I և II, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014 թ., 265 էջ, 263 էջ։ Չորրորդ լրամշակված հրատարակություն։
  • Գ.Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 12-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2011։
  • Գ.Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 10-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2009։
  • Գ.Գ. Գևորգյան, Լ.Հ. Գալստյան, Ա.Կ. Թասլաքյան, Գ.Վ. Միքայելյան, Կ.Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | առաջին մաս, երրորդ հրատ., Երևան 2007։
  • Գ.Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 2, 2005, 265 էջ։
  • Գ.Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, I և II հատոր, 2-րդ հրատարակություն, 2004 թ., յուր. 270 էջ։
  • Գ.Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 1, 2003 թ., 260 էջ։
  • Գ.Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | Երևան, 1-ին հրատարակություն, II հատոր 1998 թ., 260 էջ։
  • G. Gevorkyan, A. Sahakyan, Algebra and Calculus | 10-th class, Edit Print, Yerevan, 2001 (in Armenian).
  • G. Gevorkyan, A. Sahakyan, Algebra and Calculus | 9-th class, Edit Print, Yerevan, 2001 (in Armenian).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ ԳԱԱ, Գեղամ Գևորգյան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]