Գարեգին Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1902(1902-09-10)[1]
Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 12, 1997(1997-12-12) (95 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանՇահումյան գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1]
Գործունեության ոլորտՄաթեմատիկայի պատմություն[1]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԳիտության պատմության միջազգային ակադեմիա[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1929)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1955)
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Աշոտ Պետրոսյան

Գարեգին Բախշիի Պետրոսյան (սեպտեմբերի 10, 1902(1902-09-10)[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 12, 1997(1997-12-12), Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1964), բնագիտության ու տեխնիկայի պատմության միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Պետրոսյանտ ծնվել է Գորիսում։ Միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1929 թվականին ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1930 թվականին ընդունվել և 1934 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան։

1934-1936 թվականներին եղել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան՝ միաժամանակ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 1938 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ 1938-1941 թվականին ԵՊՀ ռեկտորն էր, կատարում էր նաև տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականությունները։

1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել, վերադարձել Երևան և աշխատանքի անցել Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայում որպես նախագահության գիտնական-քարտուղար՝ այդ պաշտոնում աշխատելով մինչև 1949 թվականը։

1949-1957 թթ. կրկին ստանձնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ Նրա ջանքերով համալսարանում հիմնադրվել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության ամբիոն, որը նա ղեկավարել է մինչև 1956 թվականը։

Գիտության պատմության խնդիրներով զբաղվել է դեռևս 1940-ականներից։ Նրա աշխատանքները հիմնականում վերաբերում են մաթեմատիկայի, մասնավորապես հայ հին և միջնադարյան մաթեմատիկայի պատմությանը։ Նա ուսումնասիրել և արժևորել է հին և միջնադարյան հայ մաթեմատիկոսների աշխատությունները, որի արգասիքն են «Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում» (Երևան, 1959), «Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից (հոդվածներ և հրապարակումներ)», (Երևան, 1986)։ Համահեղինակ է «Անանիա Շիրակացու մատենագրությունը» (Երևան, 1979) աշխատության, եղել է «Բնագիտության և տեխնիկայի պատմությունը Հայաստանում» մատենաշարի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։

1938-1947 և 1951-1955 թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, իսկ 1954-1958 թթ.՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր[2]։ ԽՄԿԿ անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի (1985), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Երևան, 1959։
  • Միջնադարյան Հայաստանի մաթեմատիկայի պատմությունից. Հոդվածներ և հրապարակումներ, Երևան, 1986։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261.
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 29-30։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 261