Աշոտ Պետրոսյան (ֆիզիկոս)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1943 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1969) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1992) |
Պարգևներ | |
Հայր | Գարեգին Պետրոսյան |
Աշոտ Գարեգինի Պետրոսյան (դեկտեմբերի 28, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992)։
Մաթեմատիկայի պատմաբան Գարեգին Պետրոսյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Պետրոսյանը ծնվել է 1943 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1968 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչ։ 1994 թվականից Բյուրեղագետների միջազգային միության անդամ, 1998 թվականից ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ[1]։
Աշխատանքները վերաբերում են միաբյուրեղների ստացման սկզբունքներին, բարձր ջերմաստիճանային բյուրեղների հատկությունների կառավարման նոր սկզբունքների մշակմանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվոգիր, 2005,
- Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ, 2014,
- Պողոսյան մրցանակ, 2018[2],
- Անանիա Շիրակացու մեդալ, 2023[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Физика и спектроскоия лазерных кристаллов. Москва, 1986. (համահեղինակ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Աշոտ Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Պետրոսյան (ֆիզիկոս)» հոդվածին։ |
|