Jump to content

Բիթլիսի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիթլիսի մարզ
թուրքերեն՝ Bitlis ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՎանի ենթաշրջան
Կարգավիճակնահանգ
Մտնում էԱրևելյան Անատոլիա տարածաշրջան
ՎարչկենտրոնԲաղեշ (Բաղեշ)
Խոշորագույն քաղաքԲաղեշ (Բաղեշ)
Ամենաբարձր կետՍիփան
Հիմնական լեզուքրդերեն, թուրքերեն
Բնակչություն (2000)388 678
Տարածք8 413
Սահմանակցում էԱղրըի մարզ, Մուշի մարզ, Սիիրթի մարզ և Վանի մարզ
ISO 3166-2 կոդTR-13
Հեռախոսային կոդ434
Փոստային ինդեքսներ13000–13999
Ավտոմոբիլային կոդ13
bitlis.gov.tr

Բիթլիսի մարզ (թուրքերեն՝ Bitlis ili) կամ Բաղեշի մարզ, նահանգ է ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգում։

Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։ Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ։ Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ։ Նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի։ Այդ գավառների 19 գավառակները միասին ունեին 2110 գյուղ և երեք քաղաք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ։ Բիթլիսի նահանգի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և լեռնային շրջաններում, անասնապահությունն էին։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները։ Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից։ Սրանք էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը։ Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին։ Ընդհանուր տարածությունը 27,3 հազ կմ² էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ։ Նահանգը արևմուտքիս արևելք ուղղությամբ Տավրոսի լեռնաշղթայով բաժանվում էր նաև հր մասերի։ Հյուսիսային մասը, որ ընկած է Տավրոսի լեռնաշղթայի և Բյուրակնյան լեռնաշղթաների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը։ Այստեղով հոսում է Արածանին, որի մեջ թափվում են նահանգի այս շրջանը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը։ Նահանգի հարավային մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջանը լեռնային է, այստեղ են ձգվում Սասնա լեռները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1878 - 1879 թթ նահանգի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ., չերքեզներ՝ 10 հազ., քրդեր՝ 77 հազ., ղզլբաշներ՝ 5 հազ., ասորիներ՝ 15 հազ., եզիդիներ՝ 5 հազ. և այլն։