Բերմուդներ, կամ Բերմուդյան կղզիներ (անգլ.՝ Bermuda), Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածքն է, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում, մոտ 900 կմ հեռավորության վրա Հյուսիսային Ամերիկայից։
Բերմուդների կազմի մեջ մտնում են ավելի քան 150 կղզիներ և խութեր, որոնցից մոտ 20 բնակեցված է և 10-ը կապված մյուսների հետ կամուրջներով, և այս տասը կղզյակները կազմում են ամենակարևոր կղզին՝ Մեյն Այլենդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 425)։