Jump to content

ԲՏՌ-80

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՏՌ-80
БТР-80
Հիմնական տվյալներ
Դասակարգզենքի ընտանիք, տրանսպորտի տարատեսակ և մարտական մեքենաների ընտանիք
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաշ, տ.13,6 տ
Անձնակազմ3
Պատմություն
ԱրտադրողGAZ?
Արտադրման թվականներ1986-ից մինչ օրս
Շահագործման սկիզբ1986
Արտադրվածների քանակ4300
ՄարտերԱֆղանական պատերազմ, Արցախյան ազատամարտ, Առաջին չեչենական պատերազմ, Ռուս-վրացական պատերազմ և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ7700
Կորպուսի լայնություն, մմ2900
Բարձրություն, մմ2410
Զրահապատում
Զրահի տիպպողպատ
Սպառազինություն
Թնդանոթի տրամաչափ և մակնիշ14.5 մմ
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ260

ԲՏՌ-80 (ռուս.՝ БТР-80) Խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության զրահափոխադրիչ։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-80 զրահափոխադրիչը ԲՏՌ-70 զրահափոխադրիչի ավելի արդիականացված մոդելն է։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի արտադրությունը սկսվել է 1980-ական թվականներին։ ԲՏՌ-80 սկսվել է շահագործվել խորհրդային բանակում 1986 թվականից։ Այժմ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը շահագործվում է բազմաթիվ երկրներում՝ ինչպես արտաքին՝ այնպես էլ ներքին ուժային կառույցների կողմից։ Այս զրահափոխադրիչը նաև լայնորեն օգտագործվում է մի շարք ռազմական հակամարտությունների ընթացքում։

Մարտավարատեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՏՌ-80 զրահափոխադրիչը ստեղծվել է ԲՏՌ-70 զրահափոխադրիչ և [[ԲՏՌ-60|ԲՏՌ-60 զրահափոխադրիչների հիման վրա, որոշակի փոփոխություններով։ Վարորդական և հրամանատարական խցիկները գտնվում են զրահափոխադրիչի առջևային հատվածում (վարորդականը ձախ, իսկ հրամանատարականն աջ մասերում)։ Ուղևորատար խցիկը զրահափոխադրիչի կենտրոնական մասում, իսկ շարժիչը զրահափոխադրիչի հետևում։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչն ունի 8x8 կոնֆիգուրացիա։ Առաջին երկու զույգ անիվները պտտվող են։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի երկարությունը կազմում է 7.7 մ, լայնությունը՝ 2.9 մ, իսկ բարձրությունը՝ 2.41 մ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը բավականին թեթև է. նրա քաշը կազմում է ընդամենը 13.6 տ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչն ունի 14.5 մմ-անոց գնդացիր։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը սնուցվում է 260 ձիաուժ հզորությամբ KamAZ-7403 դիզելային շարժիչով՝ զարգացնելով ճանապարհային հատվածում 80-90 կմ/ժ, իսկ ջրային ավազաններում 10 կմ/ժ արագություն։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչի վառելիքի պաշարը կազմում է 600 կմ։ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը պողպատե զրահապատված է։ Այն պաշտպանում է փոքր զենքերից և հրետանային արկերից։

Սպառազինություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԲՏՌ-80 զրահափոխակրիչ ունեցող երկրներ
ԲՏՌ-80 զրահափոխակրիչը Երևանում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ
ԲՏՌ-80 զրահափոխակրիչը ջրում