Արթուր Մանուկյան (ռեժիսոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան
Արթուր Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Էջմիածին |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գործունեության տարիներ | 2006-այժմ |
Մասնագիտացում | ռեժիսոր, պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Պարգևներ | World Armenian Entertainment Awards Best Project (Էրիկ «Live in concert») Europe Armenian Music Awards 2017 |
Արթուր Մանուկյան (հուլիսի 4, 1985, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։ Հայ արտիստների բազմաթիվ տեսահոլովակների, տասնյակ հեռուստատեսային նախագծերի և միջոցառումների բեմադրող ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականի հուլիսի 4-ին Էջմիածին քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ հաճախել է Երևանի պարարվեստի ուսումնարան։ 2002-2008 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում։ 2006 թվականին արժանացել է «Ես եմ» կինոփառատոնի հատուկ մրցանակի։ 2008 թվականից սկսել է աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթում՝ որպես հաղորդավար, 2009-2011 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «Ականատես» հեռուստանախագծի ռեժիսոր, 2009 թվականին՝ «ATV» հեռուստաալիքում («Բարի առավոտ», «Թռիչքը», «Երաժշտական արկղ», «Փոփ հանրագիտարան», «Կոսմիկ շոու» («Cosmopolitan Armenia» ամսագրի հատուկ առաջարկով) հաղորդումները), 2011-2012 թվականներին՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր։ 2013 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Նանե» հաղորդաշարի ռեժիսոր։ Եղել է մի շարք հեռուստանախագծերի և մասսայական միջոցառումների ռեժիսոր՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլեր, ամանորյա ծրագրեր[1], համերգներ (2010 թվականին՝ Հայաստանի անկախության 19-ամյակի տոնական համերգ, 2015 թվականին՝ Ամարաս պարի խմբի համերգ, Էրիկ Կարապետյանի «Live in Concert», 2016 թվականին՝ Մարտին Մկրտչյանի համերգը Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, 2018 թվականին՝ Սարո Թովմասյանի մենահամերգ[2], 2019 թվականին՝ Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգ[3], Նորոյի մենահամերգ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում[4], Միհրան Ծառուկյանի մենահամերգ[5]), գովազդներ (ՎՏԲ, Էվոկաբանկ, Գյումրի գարեջուր և այլն)։ Նկարահանել է շուրջ 40 տեսահոլովակ։ Համագործակցել է հայ երգարվեստի ու հեռուստատեսության մի շարք ներկայացուցիչների հետ՝ Արամե, Անդրե, Ռազմիկ Ամյան, Էմմի, Սիլվա Հակոբյան, Հասմիկ Կարապետյան, Էրիկ Կարապետյան, Հռիփսիմե Հակոբյան[6], Իվետա Մուկուչյան, Մարտին Մկրտչյան, Արմենչիկ, Արմինկա, Սարո, Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Քրիստինե Պեպելյան, Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Նադեժդա Սարգսյան, Արթուր Գրիգորյան, Ավետ Բարսեղյան, Աննա Ավանեսյան և այլք։
ԱՄՆ-ում կայացած «World Armenian Entertaiment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին։ 2014 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր[7], որտեղ 2014-2015 թվականներին եղել է «Ճակատագրով՝ կին», 2016-2017 թվականներին՝ «Բենեֆիս» ծրագրի, 2016 թվականին եղել է «Ամենակարող երգիչ» հաղորդաշարի ռեժիսորը։ 2017-2018 թվականներին Լոս Անջելեսում նկարահանել է «Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ» հեռուստանախագիծը[8]։ 2019 թվականին կազմակերպել է «Կոնիֆա Արցախ 2019» մրցույթի բացման արարողությունը[9], 2019 թվականի Մանկական Եվրատեսիլի հայաստանյան ընտրական փուլը, Գյումրու Սև Բերդում կազմակերպված Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում անցկացված «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը, «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառման բացման արարողությունը։ Արթուր Մանուկյանը եղել է 2019 թվականին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում կայացած Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Կարինա Իգնատյանի «Colours of Your Dream» երգի բեմադրող ռեժիսորը[10]։
Եվրատեսիլի տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլ 2017
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մարտի 18-ին հանրությանը ներկայացվել է Արծվիկի «Fly with Me» երգի տեսահոլովակը, որով Հայաստանը ներկայացավ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթին[11]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը։
Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն և միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել։
Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեք ներկայացնում է ինձ։ Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել և ոգեշնչվել եմ երգից[12]։ - Արթուր Մանուկյան
|
Ըստ Եվրատեսիլի հայաստանյան պաշտոնական կայքի՝ տեսահոլովակում ևս պահպանված է երգի մեղեդային գիծը և փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ։ Բեմադրությամբ և լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արևի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ[13][14]։
Եվրատեսիլ 2018
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի փետրվարին հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» ընտրական մրցույթի արդյունքներով հայտնի դարձավ, որ Հայաստանը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում պետք է ներկայացնի Սևակ Խանաղյանը «Քամի» երգով։ Երգի տեսահոլովակը Հանրային հեռուստընկերությունը վստահել էր Արթուր Մանուկյանին[15]։
Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները։ Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից։ Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա։ Հուսով եմ ՝ տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին[16]։ - Արթուր Մանուկյան
|
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի մարտի 21-ին։
Եվրատեսիլ 2019
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի մարտի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցավ Սրբուկի (Սրբուհի Սարգսյան) «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը ներկայացավ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին[17]։ Հոլովակի ռեժիսորն էր Արթուր Մանուկյանը[18]։ Տեսահոլովակը նկարահանել է Factory Production ընկերությունը, նկարահանումներն իրականացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Սրբուկի խոսքով, երբ երգն արդեն պատրաստ էր և քննարկման փուլում էր, թե ինչ մոտեցմամբ պետք է ստեղծվի տեսահոլովակը, ինչպես պետք է ներկայացվեն երգում առկա գաղափարները, ստեղծագործական խմբի հետ միանգամից որոշվել է այլաբանորեն ներկայացնել այն զգացողությունները, որում հայտնվում է սիրուց խաբված մարդը[19]։
Երբ առաջին անգամ երգը լսեցի, միանգամից մտքիս եկան այն պատկերներն ու սիմվոլները, որ արդեն տեսնում եք հոլովակում։ Սրբուկի կերպարը ստիպում է աշխատանքին հենց այդպիսի պարզությամբ մոտենալ, այսինքն՝ չենք փորձել սցենարական բարդ լուծումներ մտածել և այլն։ Սիմվոլներն էլ, եթե նկատել եք, շատ պարտադրողական չեն, հարաբերական են, աներևույթ, այսինքն՝ ամեն մարդ յուրովի կարող է ընկալել ու մեկնաբանել դրանք։ Իհարկե, հոլովակի ընդհանուր կառուցվածքում մեծ տեղ ունի նաև Սրբուկի ոճային մոտեցումը[20]։ - Արթուր Մանուկյան
|
Տեահոլովակն արժանացել է դրական արձագանքների և Յություբում ունեցել 6 միլիոնից ավելի դիտում[21]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվական՝ «Հետքեր» (ուսանողական աշխատանք)
- 2005 թվական՝ «I Hate that I Loved Once» փաստագրական ֆիլմ (ուսանողական աշխատանք)
- 2005՝ «Մեծ աշխարհի փոքր անկյունը» (ուսանողական աշխատանք)
- 2007՝ «Սև և սպիտակ» փաստագրական ֆիլմ
- 2008՝ «The Camp is Our House, We are the Owners» փաստագրական ֆիլմ
- 2015՝ «Պլաստիկ վիրաբուժություն»
- 2016՝ «Ազատուր»
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Կատարող | Երգ | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Հասմիկ Կարապետյան | «Քո սիրո դիմաց» | [22] |
2010 | Անդրե | «Մի՛ թող» | [23] |
2010 | Հայկ Կասպարով | «Ետ արի» | [24] |
2010 | Արփի Գաբրիելյան | «Սերը» | |
2010 | Արամե | «Հեքիաթից է նա» | |
2010 | Էրիկ Կարապետյան | «Լա լա լե» | |
2010 | Արամե | «Գեղեցկուհուն» | |
2012 | Սիլվա Հակոբյան | «Ուշացել եմ» | |
2012 | Էրիկ Կարապետյան | «Անիրական» | [25] |
2012 | Վլադիմիր Արզումանյան, Անգելինա Գասպարյան | «Ամենալավ ընկերը» | |
2012 | Սիլվա Հակոբյան | «Մռութիկ» | [26] |
2013 | Սիլվա Հակոբյան, MIC | «Don’t Apologize» | [27], նկարահանվել է Լոս Անջելեսում |
2013 | Էրիկ Կարապետյան | «Երանի իմանամ» | [28] |
2013 | Սիլվա Հակոբյան | «Leave a Light On» | [29] |
2013 | Էմմի | «Ծիածան» | [30] |
2013 | Սիլվա Հակոբյան | «Նորահարսիկ» | [31] |
2013 | Ռազմիկ Ամյան | «Յարո ջան» | [32] |
2013 | Անդրե, Լենա Ղազարյան | «Ես կուզեի քեզ ատել» | [33] |
2014 | Լիլիթ Հովհաննիսյան, Վաչե Ամարյան | «Ինձ չսպանես» | [34] |
2014 | Բեթթի | «People of the Sun» | [35], Մանկական Եվրատեսիլ 2014 |
2014 | Վլադիմիր Արզումանյան | «Գալիս եմ հետ» | [36] |
2014 | Լիլիթ Կարապետյան | «Թող ապրեմ» | [37] |
2014 | Սիլվա Հակոբյան, Ազատ Հակոբյան | «Մի պատմություն» | [38] |
2015 | Նարինե Դովլաթյան | «Ալ այլուղս» | [39], Կոմիտասի մշակում |
2015 | Էմմի | «Հայելի» | [40] |
2015 | Էրիկ Կարապետյան | «Սեր» | [41] |
2015 | Միկա | «Love» | [42], Մանկական Եվրատեսիլ 2015 |
2015 | Արմենչիկ | «Հայրիկ» | [43] |
2015 | Ջոնի Կարապետյան | «Պանդուխտ հայեր» | [44], նկարահանվել է Լոս Անջելեսում |
2017 | Էրիկ Կարապետյան | «Տիեզերք» | [45] |
2017 | Արծվիկ | «Fly with Me» | [46], Եվրատեսիլ 2017 |
2017 | Քրիստինե Պեպելյան | «Կամաց-կամաց» | [47], նկարահանվել է Փարիզում |
2017 | Իվետա Մուկուչյան | «Հայաստան ջան» | [48] |
2017 | Նորո, Արմինկա | «Սեր ու տարիներ» | [49] |
2018 | Սևակ Խանաղյան | «Քամի» | [50], Եվրատեսիլ 2018 |
2018 | Նունե Եսայան | «Ես ուզում եմ» | [51] |
2018 | Արմինկա | «Տուր ինձ» | [52] |
2019 | Սրբուհի Սարգսյան | «Walking out» | [21], Եվրատեսիլ 2019 |
2019 | Իվետա Մուկուչյան | «Իմ անուշ Հայաստան» | [53] |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006՝ «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ «Մեծ աշխարհի փոքր անկյունը» ֆիլմի համար
- 2010՝ Դար 21 հեռուստաընկերության մրցանակ Անդրեի «Մի՛ թող» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2010՝ «Top 10» մրցանակ Արփի Գաբրիելյանի «Սեր» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2012՝ «Top 10» մրցանակ Էրիկ Կարապետյանի «Անիրական» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2013՝ Դար 21 հեռուստաընկերության մրցանակ Անդրեի «Ես կուզեի քեզ ատել» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2014` Լոս Անջելեսում կայացած «World Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Էմմիի «Ծիածան» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2016՝ Լոս Անջելեսում կայացած «Pan Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Էրիկ Կարապետյանի «Live in Concert»-ի համար «Տարվա լավագույն համերգ» անվանակարգում
- 2016՝ Լոս Անջելեսում կայացած «Pan Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Արմենչիկի «Հայրիկ» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
- 2017՝ Փարիզում կայացած «Europe Armenian Music Awards 2017»-ի մրցանակ «Բենեֆիս» հաղորդման համար «Հեռուստատեսային լավագույն նախագիծ» անվանակարգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ինչպես է Անցել Առաջին Ալիքի Ամանորի Մյուզիքլի Նկարահանումները
- ↑ Սարո Թովմասյանի մենահամերգը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգը Յություբում
- ↑ Նորոյի մենահամերգը Յություբում
- ↑ «Միհրան Ծառուկյանի ամուսնության առաջարկը և «Սիրո Կինո» մենահամերգի այլ անակնկալներ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ
- ↑ Arthur Manukyan Director
- ↑ Karina Ignatyan
- ↑ Fly With Me: Artsvik release 2017 Armenian Eurovision entry
- ↑ «Կայացավ եվրատեսիլյան Fly with me երգի պրեմիերան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2017»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
- ↑ ««Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերային հաշված ժամեր են մնացել. տեսանյութ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ WATCH: Armenia’s Sevak Khanagyan releases dark and brooding “Qami” music video
- ↑ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ․ ՍևԱԿ ԽԱՆԱՂՅԱՆ «ՔԱՄԻ
- ↑ Առավոտ լուսո հարցազրույց. Սրբուկ, Արթուր Մանուկյան
- ↑ Սրբուհի Սարգսյանը ներկայացրեց եվրատեսիլյան «Walking out» երգի տեսահոլովակը
- ↑ «Walking out. Կայացավ Սրբուկի եվրատեսիլյան երգի պրեմիերան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Չեմ կեղծել Սրբուկի կերպարը». եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսոր
- ↑ 21,0 21,1 Տեսահոլովակը Եվրատեսիլի պաշտոնական էջում
- ↑ Հասմիկ Կարապետյանի «Քո սիրո դիմաց» երգի հոլովակը Յություբում
- ↑ Անդրեի «Մի՛ թող» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հայկ Կասպարովի «Ետ արի» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էրիկ Կարապետյանի «Անիրական» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սիլվա Հակոբյանի «Մռութիկ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սիլվա Հակոբյանի «Don’t Apologize» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էրիկ Կարապետյանի «Երանի իմանամ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սիլվա Հակոբյանի «Leave A Light On» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էմմիի «Ծիածան» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սիլվա Հակոբյանի «Նորահարսիկ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Ռազմիկ Ամյանի «Յարո ջան» երգի հոլովակը Յություբում
- ↑ «Ես կուզեի քեզ ատել» երգի հոլովակը Յություբում
- ↑ «Ինձ չսպանես» երգի հոլովակը Յություբում
- ↑ Բեթթիի «People Of The Sun» երգի հոլովակը Յություբում
- ↑ Վլադիմիր Արզումանյանի «Գալիս եմ հետ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Լիլիթ Կարապետյանի «Թող ապրեմ» երգի հոլովակը Յություբում
- ↑ «Մի պատմություն» երգի հոլովակը Յություբում
- ↑ Նարինե Դովլաթյանի «Ալ Այլուղս» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էմմիի «Հայելի» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էրիկ Կարապետյանի «Սեր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Միկայի «Love» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արմենչիկի «Հայրիկ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Ջոնի Կարապետյանի «Պանդուխտ հայեր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Էրիկ Կարապետյանի «Տիեզերք» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արծվիկի «Fly with Me» երգի հոլովակը Յություբում
- ↑ Քրիստինե Պեպելյանի «Կամաց-կամաց» երգի հոլովակը Յություբում
- ↑ Իվետա Մուկուչյանի «Հայաստան ջան» երգի հոլովակը Յություբում
- ↑ «Սեր ու տարիներ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սևակ Խանաղյանի «Քամի» երգի հոլովակը Յություբում
- ↑ Նունե Եսայանի «Ես ուզում եմ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արմինկայի «Տուր ինձ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Իվետա Մուկուչյանի «Իմ անուշ Հայաստան» երգի հոլովակը Յություբում