Նարինե Դովլաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Դովլաթյան
Ծնվել էհունվարի 7, 1991(1991-01-07) (31 տարեկան)
Մալիշկա, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն2007–ներկա
ԱշխատավայրՀայաստանի Երգի պետական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012)

Նարինե Դովլաթյան (հունվարի 7, 1991(1991-01-07), Մալիշկա, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1991 թվականի Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ 9 տարեկանում տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է «Վարդանանց Ասպետներ» միջնակարգ դպրոցը։ 2000 թվականին ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն։ 2003-2005 թվականներին ուսանել է թատերական ստուդիայում և մասնակցել է մանկական «3 և 4» հաղորդաշարին։

2008 թվականինն ընդունվել է Երևանի Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, որը և ավարտել է 2012 թվականի «կարմիր դիպլոմ»-ով[1]։

Դպրոցական տարիքից սկսած, նա մասնակցել է տարատեսակ մրցույթ համերգների, ինչպիսիք են «Կռունկ» (2000 թ), «Հայ Սուպերսթար» (2007 թ), «Դեբյուտ ջազային մրցույթ» (2009 թ), «Նոր Ալիք» (2010, 2011), «Դելֆյան խաղեր» (2010 թ) և այլն։ Սկզբից փորձելով իրեն տարբեր ոճերում Նարինեն 2009 թ.-ին երգել է «Two 4 the road» փոփ, իսկ 2010 թ.-ին «Upstairs» ջազ խմբերում։ 2010 թ.-ից համագործակցում է «Haik Solar & ArmRock» նախագծի հետ, որի արդյունքում ստեղծվել է նրա ամենահայտնի երգը, որն էլ շատ արագ դարձավ հիթ։ Խոսքը «Beautiful Sunday»-ի մասին է, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ երաժշտական ձևավորում և մշակումը «Haik Solar & ArmRock»-ինը։ 2010 թ.-ին նոմինացվել է «Լավագույն նոր երգիչ» անվանակարգին[2] Իր առաջին տեսահոլովակն էլ նկարահանվեց, հենց այդ երգի համար։ Այդ երգը «Haik Solar & ArmRock»-ի կողմից ներկայացվել է «Blue Microphones»-ի կազմակերպած մրցույթին։ Նրանց համագործակցության արդյունքում ծնվեցին նաև այլ հիթեր, որոնց մեծամասնությունը անգլերեն լեզվով։ Այդ երգերը էլեքտռոփոփ, տանգո և հաուս ոճերում են։

2011 թ.-ին հրավեր է ստացել ելույթ ունենալու Կանադայում, համերգի, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին։ Նույն տարում «Look into my eyes» թողարկված երգը ներկայացվել է «Հայկական Երաժշտական Մրցանակբաշխությանը»[3]։ Նարինեն մենահամերգներով հանդես է գալիս Երևանյան հայտնի երաժշտական ակումբներում, թե «Haik Solar & ArmRock» պրոեկտի շրջանակներում և թե առանձին խմբերով։ Նարինեն նաև սկսել է իր համագործակցությունը Հայաստանի պետական ջազզ բենդի հետ, որպես մեներգչուհի։ Նարինեն ոգեշնչվում է Փինքի, Սիայի, Նորա Ջոնսի, Ադելի արվեստով։ 2012 թ.-ին Ստոկհոլմում տեղի ունեցած «Amberstar» մրցանակաբաշխությանը Նարինեն ներկայացրել է Բենջամին Ստրետտայի «At My Feet» երգը, որի շնորհիվ հաղթել է «Orginal Song» անվանակարգում։ Այդ տարում «At My Feet» երգով ներկայացվել և հաղթել է «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տարվա հայտնություն՝ Նարինե Դովլաթյան»։ ashav.wordpress.com։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1 
  2. «Նարինե Դովլաթյանը»։ bravo.am։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1 
  3. «Arni Rock & Haik Solar feat Narine Dovlatyan - Look into my eyes ANMA 2011»։ YouTube.com։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2 
  4. «Benjamin Stretta & Narine Dovlatyan - AT MY FEET on ARMENIA MUSIC AWARDS 2012»։ YouTube.com։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2 
  5. «The 2012 Armenian National Music Awards announces the winners»։ Eritasard։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին։ Վերցված է 2013 թ․ մարտի 5