Վարդան Գաբոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Գաբոյան

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 25-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1991 թ. ավարտել է Գյումրիի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1991-93 թթ սովորել է Գյումրիի պոլիտեխնիկումի ռադիո-ապարատաշինության ֆակուլտետում։ Այդ տարիներին ինքնուս սովորել է նվագել կիթառ և 1993 թ. ընդունվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ։ Ուսման տարիներին համագոծակցել է տարբեր խմբերի հետ, սակայն ավելի հայտնի է դարձել որպես մենակատար-կիթառահար։ 1996 թ-ից սկսել է դասավանդել Գյումրիի թիվ 7 երաժշտական դպրոցում, որտեղ անց է կացրել հաջորդ 6 տարիները։ Ստացել է Գյումրի քաղաքի լավագույն ուսուցչի կոչում։ Դասավանդելու հետ մեկտեղ, նվագել է «Quadro Sound» ջազ խմբում և «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբում։ 2003թ. տեղափոխվել է Երևան, ուր համագործակցել է «Sacvoyage» էթնիք ռոք և «Groove in Band» ֆանկ խմբերի, ինչպես նաև տարբեր հայկական էստրադայի ներկայացուցիչների հետ՝ Անդրե, Քրիստինե Պեպելյան, Արսեն Գրիգորյան (Մրո), Էմմի (երգչուհի), Արձագանք (խումբ), Արտավազդ Բայաթյան, Արամե (երգիչ), Արամ MP3 և ուրիշների։ Համերգներով հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում և Մերձավոր Արևելքում։ Նվագել է «Հայ Սուպերսթար 4», «Երկու աստղ 4», «Իքս Ֆակտոր» «Դուդուկի նոր ընտրյալները», «Երգ Երգոց» և այլ հայկական հեռուստանախագծերում։ Թողարկել է «Home» և «The Crazy Lover» ձայնասկավառակները[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]