Դելֆյան խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դելֆիական խաղեր, արվեստի տարբեր բնագավառներին վերաբերող մրցությունների (մրցույթներ, փառատոններ), ինչպես նաև ցուցահանդեսների և ցուցադրությունների համախումբ։ Ժամանակակից Դելֆիական խաղերի ակունքները գալիս են անտիկ Պիթիական խաղերից, որ անցկացվել են Հին Հունաստանում՝ Դելֆիում։ Դելֆիական խաղերի մասնակիցների և հաղթողների թվում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք հետագայում շարունակում են իրենց գործունեությունն արվեստի ոլորտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆյան կառավար, մ.թ.ա. 5-րդ դար, Հնագիտական թանգարան, Դելֆի, Հունաստան

Համազգային հունական Պիթիական խաղերը, որ անցկացվել են Դելֆիում՝ Պառնաս լեռան ստորոտում, նվիրված էին Ապոլլոն աստծո փառաբանմանը, որը, համաձայն առասպելների, հաղթել է հնագույն պատգամախոսական տաճարը պաշտպանող Պիթոն վիշապին և իր հաղթանակի պատվին հիմնադրել պատգամախոսական տաճարը և նոր Ագոնը[1]։ Պիթիական խաղերի խաղերի պատմությունը բավական հստակ ներկայացվում է մ.թ.ա. 582 թվականից, երբ առաջին Սրբազան պատերազմից հետո՝ մոտ մ.թ.ա. 586 թվականին, խաղերի ղեկավարումն անցել է Դելֆիական Ամֆիկտիոնիային՝ տասներկու հունական ցեղերի խորհրդին։ Այդ ժամանակից ի վեր Պիթիական խաղերը, որ նախկինում անցկացվում էին ութ տարին մեկ, սկսել են անցկացվել ամեն չորս տարին մեկ՝ Օլիմպիական խաղերի անցկացմանը նախորդող տարում[2][3]։ Բազմաթիվ ավանդազրույցները, լեգենդներն ու պատմական հաղորդագրությունների պահպանված պատառիկները վկայում են, որ անտիկ Պիթիական խաղերը եղել են Հելլադայի ինքնատիպ երաժշտական կենտրոն[4]։

Պիթիական խաղերի ծրագրում ներառվել են արվեստի տեսակներ և ատլետիկական մրցություններ ու կառքերով մրցարշավներ։ Երաժշտական մրցույթների շարքում գերակշռել է երգեցողությունը կիֆարայի ուղեկցությամբ, որ եղել է Ապոլլոն աստծո սիրած երաժշտական գործիքը։ Պիթիական խաղերն իրենց արտացոլումն են գտել հին հունական արվետում։ Մինչ օրս պահպանվել է Դելֆյան կառավարի արձանը, որ կազմում է Պիթիական խաղերում կառավարների թիմի տարած հաղթանակին նվիրված կոմպոզիցիայի մաս[5]։

Միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսր Թեոդոսիոս I-ն արգելել է Պիթիական խաղերը՝ որպես հեթանոսական հավատքի մնացորդ անտիկ Օլիմպիական խաղերի հետ միասին մեր թվարկության 394 թվականին[3][4]։

Սկսած հինգերորդ Օլիմպիական խաղերից՝ բարոն Պիեռ դը Կուբերտենի նախաձեռնությամբ սկսել են անցկացվել նաև գեղարվեստական մրցույթներ։ Օլիմպիական խաղերում արվեստի մրցույթներ անցկացվել են 1912 թվականից մինչև 1948 թվականը։ Դրանք ներառել են արվեստի տարբեր տեսակներին վերաբերող անվանակարգեր, որոնք բոլորն էլ թեմատիկ կապ են ունեցել սպորտի հետ[6]։

1927 թվականի Դելֆյան փառատոնի ազդագիր

20-րդ դարի առաջին կեսից հույն բանաստեղծ և դրամատուրգ Անգելոս Սիկելիանոսն իր ամերիկացի կնոջ՝ արվեստագետ և խորեոգրաֆ Եվա Պալմեր Սիկելիանոսի հետ միասին փորձել է վերահաստատել Դելֆյան գաղափարը՝ արվեստի միջոցով համախմբելու մարդկանց հանուն մարմնի և հոգու ներդաշնակ զարգացման։ Նրանք միասին կազմակերպել և անցկացրել են երկու Դելֆյան խաղեր (1927 և 1930 թվականներին) Պիթիական խաղերի հայրենիքում՝ Դելֆիում[7][8]։ Չնայած այդ փառատոնների վայելած մեծ ժողովրդականությանը՝ դրանց անցկացումը 1930 թվականից հետո ընդհատվել է Մեծ ճգնաժամի ժամանակ վրա հասած ֆինանսական խնդիրների պատճառով[7]։

Ժամանակակից Դելֆյան խաղերն անցկացվում են Դելֆիի Եվրոպական մշակութային կենտրոնի և քաղաքային մունիցիպալիտետի նախաձեռնությամբ[9]։

Ժամանակակից Դելֆյան խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելֆյան խաղերի վերսկսման հերթական նախագիծն ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին Քրիստիան Կիրշի նախաձեռնությամբ և հայտնի անձանց, տարբեր երկրների մշակույթի և արվեստի գործիչների աջակցությամբ[Ն 1]։

1994 թվականին Բեռլինի Շյոնհաուզեն պալատուն հիմնադրվել է Միջազգային Դելֆյան խորհուրդը (ՄԴԽ)[13][14][15][16]։ 1996 թվականին Սանկտ Պետերբուրգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի և քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվել է ՄԴԽ-ի առաջին Դելֆյան կոնգրեսը, որի ընթացքում Օլիմպիական խարտիայի օրինակով ընդունվել է Դելֆյան խարտիան, սահմանվել են Դելֆյան շարժման նպատակներն ու խնդիրները[17][18]։ Հենց ամենասկզբից Դելֆյան խաղերի կայացման գործում մեծ դերկատարում է ունեցել նաև Ռուսաստանը[19][20][21]։ Ազգային Դելֆյան կազմակերպությունների ստեղծման գործում առավել մեծ ակտիվություն են ցուցաբերել Բելառուսը, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Չինաստանը, Նիգերիան, Ռուսաստանը, Միացյան Նահանգները, Ֆիլիպինները, Ճապոնիան[22][23]։ Առաջին տարածաշրջանային երիտասարդական Դելֆիադաներն անցկացվել են Վրաստանում, Ալբանիայում և Ռուսաստանում[24]։ Ազգային կազմակերպությունները, որ ընդգրկվում են ՄԴԽ-ի կազմում[25], հնարավորության դեպքում բացում են իրենց պաշտոնական կայքը[26][27][28] և հետագայում փոխում այն՝ հաշվի առնելով դելֆիական արդիական իրադարձությունները[29][30]։

2003 թվականին գրանցվել է Դելֆյան միջազգային կոմիտեն (ԴՄԿ)[31], որի գլխավոր գրասենյանը տեղակայված է Մոսկվայում, իսկ կայքը բացվել է 2006 թվականին[32]։ Դրանում տեղեկություն է հայտնվել Դելֆյան խաղերի պատմությունը[33][34], որ տարբերվում է նախկինում Ռուսաստանի Դելֆյան ազգային խորհրդի կայքում տեղադրվածից[22]։

Ժամանակակից Դելֆյան խաղերն անցկացնում են երկու կազմակերպություններ՝

  1. Դելֆյան միջազգային խորհուրդը (ԴՄԽ), որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բեռլինում, և 1994 թվականից այն գլխավորում է Քրիստիան Կիրշը[35],
  2. Դելֆյան միջազգային կոմիտե (ԴՄԿ), որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում, 2004 թվականից այն գլխավորում է Վլադիմիր Պոնյավինը[36]։

Վրաստանի Դելֆյան միջազգային խորհուրդը և Դելֆյան միջազգային կոմիտեն Թբիլիսիում 1997 թվականի ապրիլի 25-30-ին անվցկացրել են միջազգային երիտասարդական Դելֆյան խաղերը[37][38]։

Ռուսաստանի Դելֆյան միջազգային խորհուրդը և Դելֆյան միջազգային կոմիտեն Մոսկվայում 2000 թվականի դեկտեմբերի 1-7-ն առաջին անգամ անցկացրել են չափահասների միջազգային Դելֆյան խաղերը[18][21][39][40]։

Միջազգային Դելֆյան խաղերին մասնակցելու համար պատվիրակություններ ընտրելիս տարբեր երկրների կազմակերպություններ կարող են անցկացնել մրցութային ընտրություններ և տարբեր մասշտաբների փառատոններ՝ տեղայինից մինչև մայրցամաքային[41][42]։

1999 թվականից Ռուսաստանի Ազգային Դելֆյան խորհուրդը, որ ընդգրկվել է Միջազգային Դելֆյան խորհրդի կազմում[43], սկսել է անցկացնել Երիտասարդական Դելֆյան խաղեր Ռուսաստանում։ Միջազգային Դելֆյան խորհրդի հովանու ներքո առաջին անգամ այդ խաղերն անցկացվել են Սարատովում (17-21 նոյեմբերի, 1999 թվական) [44][45], իսկ երկրորդ անգամ՝ Սմոլենսկում (21-26 սեպտեմբերի, 2001 թվական)[46]։ Սկսած 2006 թվականից՝ նմանատիպ խաղերն անցկացվում են Դելֆյան միջազգային կոմիտեի հովանու ներքո։

Միջազգային Դելֆյան խորհրդի հովանու ներքո Բրյանսկում 2002 թվականի սեպտեմբերի 13-18-ը Ռուսաստանի Ազգային Դելֆյան խորհուրդն առաջին անգամ անցկացրել է ԱՊՀ երիտասարդական Դելֆյան խաղերը[47][48], իսկ Միջազգային Դելֆյան կոմիտեի հովանավորությունն այդ խաղերն սկսել են ստանալ 2008 թվականից[49]։ Սարատովում (19-25 սեպտեմբերի, 2008 թվական) Միջազգային Դելֆյան կոմիտեն ու Ռուսաստանի Ազգային Դելֆյան խորհուրդն անցկացրել են երկրորդ միջազգային Դելֆյան խաղերը[50][51]։ Վոլգոգրադում (2-7 մայիսի, 2014 թվականի) Միջազգային Դելֆյան կոմիտեի հովանու ներքո անցկացվել են առաջին երիտասարդական Եվրոպական Դելֆյան խաղերը[52][53][54]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1988 թվականին Ժնևում գրանցվել է «Musica Magna International» (MMI) միջազգային միությունը, որ գլխավորել է Քրիստիան Կիրշը[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Святилища Аполлона: Дельфы и Делос на сайте Греческого культурного центра
  2. «История Пифийских Игр»։ amstd.spb.ru։ Վերցված է 2017-10-11 
  3. 3,0 3,1 «Пифийские игры в Дельфах»։ vikent.ru։ Վերցված է 2017-10-11 
  4. 4,0 4,1 Е. В. Герцман.։ «Пифиады. Музыка Древней Греции и Рима»։ «Алетейя», Санкт-Петербург, стр. 150—158։ Վերցված է 2017-10-11 
  5. «Charioteer of Delphi»։ «Ancient-Greece»։ Վերցված է 2017-10-11 (անգլ.)
  6. «Art Competition 1912 - 1948»։ «Olympic Museum»։ Վերցված է 2017-10-11 (անգլ.)
  7. 7,0 7,1 Eva Palmer-Sikelianos, Upward Panic — The Autobiography of Eva Palmer-Sikelianos, Edited By John P. Anton. Hardwood Academic Publishers, 1993 (անգլ.)
  8. Irina Stepanova-Antonaru.։ «Две любви Евы Палмер»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  9. «Delphi festivals & cultural events» (անգլերեն)։ Greeka.com։ Վերցված է 2017-10-11 
  10. К. И. Якубович.։ «Небывало! Невиданно! Здорово! проект века.»։ «Российская Музыкальная Газета» № 9։ Վերցված է 2017-10-11 
  11. Franz Anton. Ein Jahr der Delphischen Spiele. «Sachsen Spiegel», Nr.9, 1. März 1991, Seite 12. (գերմ.)
  12. Hans-Georg Torkel. Idee und Geschichte der Delphischen Bewegung // Innovations Forum. —Nürenberg, 2003. — № 2, page 23. (գերմ.)
  13. «Founding Members» (անգլերեն)։ delphic.org։ Վերցված է 2017-10-12 
  14. Владимир Кузнецов. Возрождение Дельфийских игр // «Санкт-Петербургские ведомости». — 8 августа 1995.
  15. Татьяна Лиханова. Оживить Оракула, чтобы получить важнейшие ответы // «Северная столица». —Санкт-Петербург, 22—28 марта 1996. — № 11 (73).
  16. Ralf Schuler. Pythia von Pankow. J.C.B.Kirsch will die Delphische Spiele. «Die Welt», Nr.156, 6./7. Juli 1996. (գերմ.)
  17. С. Ленский. Брянск готовится стать пупом земли // Брянский рабочий. —Брянск, 11 сентября 2002 года.
  18. 18,0 18,1 Е. Федулова։ «О Дельфийских играх 2009»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  19. Соб.инф. Сам Аполлон спустился к нам // Культура. — 7-13 декабря 2000. — № 46 (7254).
  20. «Фотогалерея событий / 2003 год»։ Московская городская дума։ Վերցված է 2017-10-12 
  21. 21,0 21,1 Л. Вартазарова։ «Дельфийское движение — ставка на молодёжь»։ «Greek.ru»։ Վերցված է 2017-10-11 
  22. 22,0 22,1 «История на сайте НДС России»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  23. Артемий Понявин. Вместе лучше… // Трибуна. — 12 октября 2000.
  24. Игорь Побережский. Идея. Москва Дельфийская. // «Новая Берлинская Газета», Берлин. — № 15, 13—19 декабря 1996
  25. Владислав Киселев. От олимпиад — к дельфиадам // «Московский законодатель». — 29 ноября 2002. — № 229 (1108).
  26. «Сайт НДС Германии» (գերմաներեն)։ ndc-germany։ Վերցված է 2017-10-11 
  27. «Деятельность НДС России»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  28. «НДС Республики Молдова»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  29. «The National Delphic Council of USA» (անգլերեն)։ Сайт НДС США։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին 
  30. «National Delphic Council South Africa» (անգլերեն)։ Сайт НДС ЮАР (2011)։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին 
  31. «Международная некоммерческая ассоциация "Международный Дельфийский комитет"»։ Федеральная налоговая служба։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին 
  32. «Открытие сайта МДК»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  33. «История на сайте МДК»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  34. Ольга Танасийчук.։ «Дельфийцы тоже спорят»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  35. «20th celebration of the Delphics “Arts and Culture Championships”»։ Архив Интернета։ էջեր S. 6—7։ Վերցված է 2017-10-11  (անգլ.)
  36. «Владимир Николаевич Понявин»։ Центральный федеральный округ։ Վերցված է 2017-10-11 
  37. «Приветственное письмо от Совета Европы к 25 — 30 апреля 1997»։ Викисклад։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին (անգլ.)
  38. «Приветственное письмо от Парламента Грузии, апрель 1997»։ Викисклад։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին (անգլ.)
  39. «First Delphic Games 2000 (Moscow / Russia)» (անգլերեն)։ delphic.org։ Վերցված է 2017-10-12 
  40. «Первые Дельфийские Игры»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  41. «Молодёжные Дельфийские Игры охватывают весь мир»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  42. «МФЧМКМ и Африканские Дельфийские Игры»։ BSCSIF։ Վերցված է 2017-10-11 
  43. «Официальные письма В.Н.Понявина К.Киршу (01.11.1999)»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  44. «Первые Российские молодёжные Дельфийские игры»։ Архив Интернета։ Վերցված է 2017-4-28 
  45. «Пресса о Первых Российских молодёжных Дельфийских играх»։ Архив Интернета։ Վերցված է 2017-4-28 
  46. «Вторые Всероссийские молодёжные Дельфийские игры»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  47. «Первые молодёжные Дельфийские игры государств-участников СНГ»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  48. Елена Коренева. Первые молодёжные Дельфийские игры государств-участников СНГ состоятся в Брянске // «Рязанские ведомости». — 12 сентября 2002. — № 177.
  49. «Пятые молодежные Дельфийские игры государств-участников СНГ»։ Сайт НДС России и МДК։ Վերցված է 2017-10-11 
  50. «В Саратове завершились Дельфийские Игры»։ Regnum։ Վերցված է 2017-10-11 
  51. Лебедев А. Е.։ «С 19 по 23 сентября 2008 года в Саратове прошли Вторые Всемирные Дельфийские игры...»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  52. «Со 2 по 8 мая 2014 года в Волгоградской области состоится Культурный проект "Дельфийский Волгоград – 2014"»։ Архив Интернета։ Վերցված է 2017-10-11 
  53. Анна Закора։ «Культурному проекту «Дельфийский Волгоград-2014» дан официальный старт»։ ИА "Безформата"։ Վերցված է 2017-10-11 
  54. «Дельфийские игры обошлись бюджету Волгоградской области почти в 100 миллионов рублей»։ Высота 102։ Վերցված է 2017-10-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]