Էվոկաբանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվոկաբանկ
Evocabank Head office.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ընկերության տեսակՓԲԸ
Հիմնադրված է1990
ՀիմնադիրՍիմոն Գևորգյան
Գլխավոր անձինքԿարեն Եղիազարյան (Վարչության նախագահ)
Սպասարկվող տարածքFlag of Armenia.svg Երևան, Հայաստան
ԱրդյունաբերությունՖինանսներ
ԾառայություններՀաշիվների բացում և սպասարկում, Վարկեր, Ավանդներ, Վճարային քարտեր, Փոխանցումներ, Վճարային համակարգեր, Անհատական պահատուփեր, Ներդրումային ծառայություններ, Հեռակառավարում
Աշխատողների թիվ311
Կայքevocabank.am

Էվոկաբանկը Հայաստանի 17 առևտրային բանկերից մեկն է։ Բանկի գլխամասը գտնվում է Երևան քաղաքում։ Այն հիմնադրվել է 1990 թ. Սիմոն Գևորգյանի կողմից։ Մինչ 2017 թվականը գործել է Պրոմեթևս և Պրոմեթեյ Բանկ անվամբ։ 2017-ին Բանկը վերանվանվել է Evocabank (Էվոկաբանկ)։

05.05.2021թ. դրությամբ, Մարետա Գևորկյանը հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցը եւ տիրապետում է հասարակ անվանական բաժնետոմսերի 95.79%-ին, ինչպես նաև՝ 2016թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 100%-ին եւ 2020թ. թողարկված արտոնյալ բաժնետոմսերի 99.21%-ին։ Հասարակ անվանական բաժնետոմսերի 4.21%-ի տիրապետող են հանդիսանում թվով 14 ֆիզիկական անձինք։

Դեպի նոր իրականություն
Evocabank-ի գլխամասային գրասենյակը ներսից։

Էվոկաբանկի մասնաճյուղերում առկա են նորագույն սարքավորումներ, հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչպես նաև՝ արտարժույթի փոխանակման տերմինալ։

Բանկի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990: Բանկը հիմնադրվել է և մինչև 2017թ. գործել է Պրոմեթևս և Պրոմեթեյ Բանկ անուններով։

2000: Անդամակցել է S.W.I.F.T. միջազգային փոխանցումների համակարգին։

2005: Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ։

2006: Ստացել է «MasterCard Europe» վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ։ Սկսել է թողարկել «Maestro», «MasterCard Standard», «MasterCard Gold», «MasterCard Business» տիպի պլաստիկ քարտեր։

2008: Առաջին անգամ Հայաստանում` Բանկը թողարկել և Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր։

2012: Միացել է «UNIStream» դրամական փոխանցումների համակարգին։ «Global Finance» ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում։

2017: Բանկը վերանվանվել է Evocabank-ի՝ փոխելով իր ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ անցնելով mobile-first ֆորմատի։ Անդամակցել է VISA վճարային համակարգին։ Ներկայացրել է SingleTOUCH օնլայն վարկատեսակը։ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

2018: Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։ Ներկայացվել են ArCa-MIR և Shopping Card քարտերը։ Կազմակերպվել է տոնական բացօթյա համերգ։

2019: Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ։ Ներկայացվել է Visa Infinite քարտը։ Բանկը դարձել է Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման գլխավոր հովանավոր։ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Լավագույն սպառողական թվային բանկը» Հայաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]