Հայաստանի բանկային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում են 17 առևտրային բանկեր 525 մասնաճյուղերով։

Ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 318,9 միլիարդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 1 տրլն. 560 միլիարդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 1 տրլն. 241 միլիարդ դրամ։ Բանկային համակարգի ակտիվների 56.9%-ը (կամ 888.6 միլիարդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին (վարկերի 96.9%-ը բաժին է ընկնում «ստանդարտ» դասի վարկերին), իսկ պարտավորությունների 54.2%-ը (կամ 673.1 միլիարդ դրամը) կազմում են ֆիզիկական և իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցները, կապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է 203.8 մլրդ.դրամ։ 31.12.2010 թվականին դրությամբ բանկայի համակարգը ապահովել է 30.2 միլիարդ դրամ զուտ շահույթ, շահութաբերությունը ըստ ակտիվների (ROA տարեկանացված) կազմել է 2.2%, շահութաբերությունը ըստ կապիտալի (ROE տարեկանացված)` 10.7%: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ բանկային համակարգում 31.12.2010 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում է 0.067, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.069, ըստ ընդհանուր կապիտալի՝ 0.065։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանում գործում են 21 բանկ, որոնցից երեքի կազմակերպաիրավական ձևը բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) է, մեկինը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), իսկ մնացածը՝ փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ) են։

  1. Ինեկոբանկ ՓԲԸ
  2. Ամերիաբանկ ՓԲԸ
  3. ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ
  4. Անելիք բանկ ՓԲԸ
  5. Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ ՓԲԸ
  6. Արարատբանկ ԲԲԸ
  7. Արդշինբանկ ՓԲԸ
  8. Արմսվիսբանկ ՓԲԸ
  9. Արցախբանկ ՓԲԸ
  10. Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ
  11. ԲՏԱ Բանկ ՓԲԸ
  12. Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ
  13. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
  14. Կոնվերս Բանկ ՓԲԸ
  15. Հայբիզնեսբանկ ՓԲԸ
  16. Հայէկոնոմբանկ ԲԲԸ
  17. Մելլաթ Բանկ ՓԲԸ
  18. Յունիբանկ ՓԲԸ
  19. ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ
  20. Էվոկաբանկ ՍՊԸ
  21. ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ

Վերահսկողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկային վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողութան վարչությունը, որը ՀՀ ԿԲ-ի առանձին ստորաբաժանում է։ Բանկային համակարգի կարգավորման մեթոդաբանական և զարգացման խնդիրների հետ կապված աշխատանքների պատասխանատվությունը դրված է Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման և Իրավաբանական վարչության վրա, որոնք նույնպես ՀՀ ԿԲ կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում է։ ԿԲ-ում ստեղծված է Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով, որի նպատակն է քննարկել այս բնագավառում ծագած խնդիրները և հանդես գալ համապատասխան առաջարկություններով։ Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի կազմում են ԿԲ նախագահը, ԿԲ նախագահի տեղակալը, Ֆինանսական վերահսկողության, Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման, Ֆինանսական համակարգի կարգավորման, իրավաբանական վարչության պետերը։ Բանկային վերահսկողությունն իրականացվում է վերստուգումների տեղերում /on-site/ և ամենօրյա հեռակա վերահսկողության /off-site/ միջոցով։ Տեղերում վերստուգումները կարող են լինել ինչպես համալիր, ներառելով բանկի գործունեության բոլոր ոլորտները, այնպես էլ նպատակային՝ ուղղված կոնկրետ ոլորտի ստուգմանը։ Տեղերում վերստուգումները կազմակերպվում են պարբերաբար կազմվող տարեկան ծրագրերի հիման վրա։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

P Economy.png
Վիքիպեդիայում կա պորտալ
Տնտեսագիտություն