Արմսվիսբանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմսվիսբանկ
Armswissbank
Изображение логотипа
ՏեսակՓԲԸ
Հիմնադրված էՀոկտոմբերի 7, 2004
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենԳևորգ Մաչանյան (Տնօրինության նախագահ)
ԱրդյունաբերությունՖինանսներ, մասնավոր ծառայություններ, կորպորատիվ ծառայություններ, ներդրումային ծառայություններ
Ընդհանուր ակտիվներ 398,420 մլն դրամ (2021)
Աշխատողների թիվ144 (2021)
Կայքarmswissbank.am
 Armswissbank Վիքիպահեստում

«Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայաստանում գործող բանկ։ Արմսվիսբանկ ՓԲԸ-ն մասնավոր և ներդրումային բանկ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին։ 2005 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության թիվ 84 լիցենզիա[1]։

Բանկն ունի երկու հիմնական բաժնետեր՝ «HVS Holding» GmbH (բաժնետոմսերի 87,53%) և «FMTM Distribution» ՍՊԸ-ն (բաժնետոմսերի 12,47%)։

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ավանդական բանկային ծառայություններից, ինչպիսիք են վարկերը, ավանդները, քարտային գործարքները, տեղական և միջազգային վճարումները, բանկն առաջարկում է նաև այլընտրանքային ֆինանսավորման ծառայություններ, առևտրի ֆինանսավորման գործիքներ (ֆակտորինգ, գնման պատվերի ֆինանսավորում, արտահանման ֆինանսավորում, ներմուծման ֆինանսավորում, ակրեդիտիվներ, երաշխիքներ և այլն), ներդրումային ծառայություններ, էսքրոու և ոսկով հաշիվների բացում, ինչպես նաև ածանցյալ գործիքների հետ գործարքներ և այլ ծառայություններ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019[2], 2020[3], 2021[4] և 2022[5][6][7] թվականներին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից բանկն արժանացել է «Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին։

2021[8] և 2022[9] թվականներին բանկն արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» մրցանակին, իսկ 2022 թվականին ճանաչվել է «Լավագույն ՓՄՁ գործարք-Թողարկող Բանկ» Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանկի տվյալները». armswissbank.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Limited, Clover Media (2019 թ․ մայիսի 13). «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. 2018թ-ի ՎԶԵԲ-ի հետ համագործակցող Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ». b24.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Արմսվիսբանկն արժանացել է «2019թ. Հայաստանում ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The most active issuing bank in Armenia, 2020» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The Most Active Issuing Bank in Armenia 2021» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. «Արմսվիսբանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «The Most Active Issuing Bank in Armenia 2021» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «EBRD Trade Facilitation Programme awards». www.ebrd.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Արմսվիսբանկն արժանացել է ԱԶԲ-ի 2021թ. «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Limited, Clover Media (2022 թ․ սեպտեմբերի 13). «Արմսվիսբանկն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ-ի «Leading Partner Bank in Armenia» և «Best SME Deal-Issuing Bank» մրցանակներին». b24.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. «Արմսվիսբանկն արժանացել է Ասիական զարգացման բանկի երկու մրցանակի». Banks.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.