Արթուր Մանուկյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Մանուկյան (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Արթուր Մանուկյան
Arthur Manukyan.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1985(1985-07-04) (34 տարեկան)
ԾննդավայրԷջմիածին
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Գործունեության տարիներ2006-այժմ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ

World Armenian Entertainment Awards
Pan Armenian Entertainment Awards

Best Music Video (Արմենչիկ «Հայրիկ»)
Best Project (Էրիկ «Live in concert»)
Europe Armenian Music Awards 2017

Արթուր Մանուկյան (հուլիսի 4, 1985, Էջմիածին), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։ Հայ արտիստների բազմաթիվ տեսահոլովակների, տասնյակ հեռուստատեսային նախագծերի և միջոցառումների բեմադրող ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1985 թվականի հուլիսի 4-ին Էջմիածին քաղաքում: 2002 թվականին ավարտել է Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ հաճախել է Երևանի պարարվեստի ուսումնարան: 2002-2008 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետում` Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում: 2006 թվականին արժանացել է «Ես եմ» կինոփառատոնի հատուկ մրցանակի: 2008 թվականից սկսել է աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան համույթում` որպես հաղորդավար, 2009-2011 թվականներին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Ականատես» հեռուստանախագծի ռեժիսոր, 2009 թվականին՝ «ATV» հեռուստաալիքում («Բարի առավոտ», «Թռիչքը», «Երաժշտական արկղ», «Փոփ հանրագիտարան», «Կոսմիկ շոու» («Cosmopolitan Armenia» ամսագրի հատուկ առաջարկով) հաղորդումները), 2011-2012 թվականներին` «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր: 2013 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Նանե» հաղորդաշարի ռեժիսոր: Եղել է մի շարք հեռուստանախագծերի և մասսայական միջոցառումների ռեժիսոր` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլեր, ամանորյա ծրագրեր[1], համերգներ (2010 թվականին՝՝ Հայաստանի անկախության 19-ամյակի տոնական համերգ, 2015 թվականին՝ Ամարաս պարի խմբի համերգ, Էրիկ Կարապետյանի «Live in Concert», 2016 թվականին` Մարտին Մկրտչյանի համերգը Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, 2018 թվականին՝ Սարո Թովմասյանի մենահամերգ[2], 2019 թ.՝ Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգ[3], Նորոյի մենահամերգ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում[4]), գովազդներ (ՎՏԲ, Էվոկաբանկ, Գյումրի գարեջուր և այլն): Նկարահանել է շուրջ 40 տեսահոլովակ: Համագործակցել է հայ երգարվեստի ու հեռուստատեսության մի շարք ներկայացուցիչների հետ` Արամե, Անդրե, Ռազմիկ Ամյան, Էմմի, Սիլվա Հակոբյան, Հասմիկ Կարապետյան, Էրիկ Կարապետյան, Հռիփսիմե Հակոբյան[5], Իվետա Մուկուչյան, Մարտին Մկրտչյան, Արմենչիկ, Արմինկա, Սարո, Նունե Եսայան, Լիլիթ Հովհաննիսյան, Քրիստինե Պեպելյան, Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Նադեժդա Սարգսյան, Արթուր Գրիգորյան, Ավետ Բարսեղյան, Աննա Ավանեսյան և այլք:

ԱՄՆ-ում կայացած «World Armenian Entertaiment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին: 2014 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր[6], որտեղ 2014-2015 թվականներին եղել է «Ճակատագրով` կին», 2016-2017 թվականներին՝ «Բենեֆիս» ծրագրի, 2016 թվականին եղել է «Ամենակարող երգիչ» հաղորդաշարի ռեժիսորը։ 2017-2018 թվականներին Լոս Անջելեսում նկարահանել է «Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ» հեռուստանախագիծը[7]։ 2019 թվականին կազմակերպել է «Կոնիֆա Արցախ 2019» մրցույթի բացման արարողությունը[8]։

Եվրատեսիլի տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2017[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 18-ին հանրությանը ներկայացվել է Արծվիկի «Fly with Me» երգի տեսահոլովակը, որով Հայաստանը ներկայացավ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթին[9]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը։

Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն և միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել:

Aquote1.png Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեք ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել և ոգեշնչվել եմ երգից[10]։
- Արթուր Մանուկյան
Aquote2.png


Ըստ Եվրատեսիլի հայաստանյան պաշտոնական կայքի՝ տեսահոլովակում ևս պահպանված է երգի մեղեդային գիծը և փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Բեմադրությամբ և լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արևի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ[11][12]:

Եվրատեսիլ 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարին հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» ընտրական մրցույթի արդյունքներով հայտնի դարձավ, որ Հայաստանը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում պետք է ներկայացնի Սևակ Խանաղյանը «Քամի» երգով։ Երգի տեսահոլովակը Հանրային հեռուստընկերությունը վստահել էր Արթուր Մանուկյանին[13]։

Aquote1.png Երբ առաջին անգամ լսեցի երգը, հասկացա, որ պետք է տեսահոլովակում ցույց տալ Սևակի հոգեվիճակն ու ապրումները: Տեսահոլովակում որևէ ավելորդ տարր չկա՝ չեմ ցանկացել կադրը ծանրաբեռնել տեսարաններով, քանի որ փորձել եմ չշեղել հանդիսատեսի ուշադրությունը երգից և Սևակից: Հաշվի առնելով այսօրվա միտումները՝ շեշտադրումը դրել եմ լուսային ձևավորման և մոնտաժային հնարքների վրա: Հուսով եմ ՝ տեսահոլովակը կօգնի փոխանցել Սևակի հոգևիճակն ու երգի ասելիքը հայ և եվրոպացի հանդիսատեսին[14]։
- Արթուր Մանուկյան
Aquote2.png


Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի մարտի 21-ին։

Եվրատեսիլ 2019[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 10-ին Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցավ Սրբուկի (Սրբուհի Սարգսյան) «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որով Հայաստանը ներկայացավ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին[15]: Հոլովակի ռեժիսորն էր Արթուր Մանուկյանը[16]: Տեսահոլովակը նկարահանել է Factory Production ընկերությունը, նկարահանումներն իրականացվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում։

Սրբուկի խոսքով, երբ երգն արդեն պատրաստ էր և քննարկման փուլում էր, թե ինչ մոտեցմամբ պետք է ստեղծվի տեսահոլովակը, ինչպես պետք է ներկայացվեն երգում առկա գաղափարները, ստեղծագործական խմբի հետ միանգամից որոշվել է այլաբանորեն ներկայացնել այն զգացողությունները, որում հայտնվում է սիրուց խաբված մարդը[17]։

Aquote1.png Երբ առաջին անգամ երգը լսեցի, միանգամից մտքիս եկան այն պատկերներն ու սիմվոլները, որ արդեն տեսնում եք հոլովակում: Սրբուկի կերպարը ստիպում է աշխատանքին հենց այդպիսի պարզությամբ մոտենալ, այսինքն՝ չենք փորձել սցենարական բարդ լուծումներ մտածել և այլն: Սիմվոլներն էլ, եթե նկատել եք, շատ պարտադրողական չեն, հարաբերական են, աներևույթ, այսինքն՝ ամեն մարդ յուրովի կարող է ընկալել ու մեկնաբանել դրանք: Իհարկե, հոլովակի ընդհանուր կառուցվածքում մեծ տեղ ունի նաև Սրբուկի ոճային մոտեցումը[18]։
- Արթուր Մանուկյան
Aquote2.png


Տեահոլովակն արժանացել է դրական արձագանքների և Յություբում ունեցել 6 միլիոնից ավելի դիտում[19]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվական՝ «Հետքեր» (ուսանողական աշխատանք)
  • 2005 թվական՝ «I Hate that I Loved Once» փաստագրական ֆիլմ (ուսանողական աշխատանք)
  • 2005՝ «Մեծ աշխարհի փոքր անկյունը» (ուսանողական աշխատանք)
  • 2007՝ «Սև և սպիտակ» փաստագրական ֆիլմ
  • 2008՝ «The Camp is Our House, We are the Owners» փաստագրական ֆիլմ
  • 2015՝ «Պլաստիկ վիրաբուժություն»
  • 2016՝ «Ազատուր»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Կատարող Երգ Նշումներ
2009 Հասմիկ Կարապետյան «Քո սիրո դիմաց» [20]
2010 Անդրե «Մի՛ թող» [21]
2010 Հայկ Կասպարով «Ետ արի» [22]
2010 Արփի Գաբրիելյան «Սերը»
2010 Արամե «Հեքիաթից է նա»
2010 Էրիկ Կարապետյան «Լա լա լե»
2010 Արամե «Գեղեցկուհուն»
2012 Սիլվա Հակոբյան «Ուշացել եմ»
2012 Էրիկ Կարապետյան «Անիրական» [23]
2012 Վլադիմիր Արզումանյան, Անգելինա Գասպարյան «Ամենալավ ընկերը»
2012 Սիլվա Հակոբյան «Մռութիկ» [24]
2013 Սիլվա Հակոբյան, MIC «Don’t Apologize» [25], նկարահանվել է Լոս Անջելեսում
2013 Էրիկ Կարապետյան «Երանի իմանամ» [26]
2013 Սիլվա Հակոբյան «Leave a Light On» [27]
2013 Էմմի «Ծիածան» [28]
2013 Սիլվա Հակոբյան «Նորահարսիկ» [29]
2013 Ռազմիկ Ամյան «Յարո ջան» [30]
2013 Անդրե, Լենա Ղազարյան «Ես կուզեի քեզ ատել» [31]
2014 Լիլիթ Հովհաննիսյան, Վաչե Ամարյան «Ինձ չսպանես» [32]
2014 Բեթթի «People of the Sun» [33], Մանկական Եվրատեսիլ 2014
2014 Վլադիմիր Արզումանյան «Գալիս եմ հետ» [34]
2014 Լիլիթ Կարապետյան «Թող ապրեմ» [35]
2014 Սիլվա Հակոբյան, Ազատ Հակոբյան «Մի պատմություն» [36]
2015 Նարինե Դովլաթյան «Ալ այլուղս» [37], Կոմիտասի մշակում
2015 Էմմի «Հայելի» [38]
2015 Էրիկ Կարապետյան «Սեր» [39]
2015 Միկա «Love» [40], Մանկական Եվրատեսիլ 2015
2015 Արմենչիկ «Հայրիկ» [41]
2015 Ջոնի Կարապետյան «Պանդուխտ հայեր» [42], նկարահանվել է Լոս Անջելեսում
2017 Էրիկ Կարապետյան «Տիեզերք» [43]
2017 Արծվիկ «Fly with Me» [44], Եվրատեսիլ 2017
2017 Քրիստինե Պեպելյան «Կամաց-կամաց» [45], նկարահանվել է Փարիզում
2017 Իվետա Մուկուչյան «Հայաստան ջան» [46]
2017 Նորո, Արմինկա «Սեր ու տարիներ» [47]
2018 Սևակ Խանաղյան «Քամի» [48], Եվրատեսիլ 2018
2018 Նունե Եսայան «Ես ուզում եմ» [49]
2018 Արմինկա «Տուր ինձ» [50]
2019 Սրբուհի Սարգսյան «Walking out» [19], Եվրատեսիլ 2019

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Արթուր Մանուկյանի լոգոն
  • 2006՝ «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ «Մեծ աշխարհի փոքր անկյունը» ֆիլմի համար
  • 2010՝ Դար 21 հեռուստաընկերության մրցանակ Անդրեի «Մի՛ թող» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2010՝ «Top 10» մրցանակ Արփի Գաբրիելյանի «Սեր» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2012՝ «Top 10» մրցանակ Էրիկ Կարապետյանի «Անիրական» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2013՝ Դար 21 հեռուստաընկերության մրցանակ Անդրեի «Ես կուզեի քեզ ատել» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2014` Լոս Անջելեսում կայացած «World Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Էմմիի «Ծիածան» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2016՝ Լոս Անջելեսում կայացած «Pan Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Էրիկ Կարապետյանի «Live in Concert»-ի համար «Տարվա լավագույն համերգ» անվանակարգում
  • 2016՝ Լոս Անջելեսում կայացած «Pan Armenian Entertainment Awards»-ի մրցանակ Արմենչիկի «Հայրիկ» երգի տեսահոլովակի համար «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում
  • 2017՝ Փարիզում կայացած «Europe Armenian Music Awards 2017»-ի մրցանակ «Բենեֆիս» հաղորդման համար «Հեռուստատեսային լավագույն նախագիծ» անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ինչպես է Անցել Առաջին Ալիքի Ամանորի Մյուզիքլի Նկարահանումները
  2. Սարո Թովմասյանի մենահամերգը Յություբում
  3. Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգը Յություբում
  4. Նորոյի մենահամերգը Յություբում
  5. Հռիփսիմե Հակոբյանի մենահամերգ
  6. ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ի կենսագրությունը avproduction.am կայքում
  7. Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ
  8. Arthur Manukyan Director
  9. Fly With Me: Artsvik release 2017 Armenian Eurovision entry
  10. Կայացավ եվրատեսիլյան Fly with me երգի պրեմիերան
  11. «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2017»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ
  12. «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերային հաշված ժամեր են մնացել. տեսանյութ
  13. WATCH: Armenia’s Sevak Khanagyan releases dark and brooding “Qami” music video
  14. ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ․ ՍևԱԿ ԽԱՆԱՂՅԱՆ «ՔԱՄԻ
  15. Առավոտ լուսո հարցազրույց. Սրբուկ, Արթուր Մանուկյան
  16. Սրբուհի Սարգսյանը ներկայացրեց եվրատեսիլյան «Walking out» երգի տեսահոլովակը
  17. Walking out. Կայացավ Սրբուկի եվրատեսիլյան երգի պրեմիերան
  18. «Չեմ կեղծել Սրբուկի կերպարը». եվրատեսիլյան տեսահոլովակի ռեժիսոր
  19. 19,0 19,1 Տեսահոլովակը Եվրատեսիլի պաշտոնական էջում
  20. Հասմիկ Կարապետյանի «Քո սիրո դիմաց» երգի հոլովակը Յություբում
  21. Անդրեի «Մի՛ թող» երգի հոլովակը Յություբում
  22. Հայկ Կասպարովի «Ետ արի» երգի հոլովակը Յություբում
  23. Էրիկ Կարապետյանի «Անիրական» երգի հոլովակը Յություբում
  24. Սիլվա Հակոբյանի «Մռութիկ» երգի հոլովակը Յություբում
  25. Սիլվա Հակոբյանի «Don’t Apologize» երգի հոլովակը Յություբում
  26. Էրիկ Կարապետյանի «Երանի իմանամ» երգի հոլովակը Յություբում
  27. Սիլվա Հակոբյանի «Leave A Light On» երգի հոլովակը Յություբում
  28. Էմմիի «Ծիածան» երգի հոլովակը Յություբում
  29. Սիլվա Հակոբյանի «Նորահարսիկ» երգի հոլովակը Յություբում
  30. Ռազմիկ Ամյանի «Յարո ջան» երգի հոլովակը Յություբում
  31. «Ես կուզեի քեզ ատել» երգի հոլովակը Յություբում
  32. «Ինձ չսպանես» երգի հոլովակը Յություբում
  33. Բեթթիի «People Of The Sun» երգի հոլովակը Յություբում
  34. Վլադիմիր Արզումանյանի «Գալիս եմ հետ» երգի հոլովակը Յություբում
  35. Լիլիթ Կարապետյանի «Թող ապրեմ» երգի հոլովակը Յություբում
  36. «Մի պատմություն» երգի հոլովակը Յություբում
  37. Նարինե Դովլաթյանի «Ալ Այլուղս» երգի հոլովակը Յություբում
  38. Էմմիի «Հայելի» երգի հոլովակը Յություբում
  39. Էրիկ Կարապետյանի «Սեր» երգի հոլովակը Յություբում
  40. Միկայի «Love» երգի հոլովակը Յություբում
  41. Արմենչիկի «Հայրիկ» երգի հոլովակը Յություբում
  42. Ջոնի Կարապետյանի «Պանդուխտ հայեր» երգի հոլովակը Յություբում
  43. Էրիկ Կարապետյանի «Տիեզերք» երգի հոլովակը Յություբում
  44. Արծվիկի «Fly with Me» երգի հոլովակը Յություբում
  45. Քրիստինե Պեպելյանի «Կամաց-կամաց» երգի հոլովակը Յություբում
  46. Իվետա Մուկուչյանի «Հայաստան ջան» երգի հոլովակը Յություբում
  47. «Սեր ու տարիներ» երգի հոլովակը Յություբում
  48. Սևակ Խանաղյանի «Քամի» երգի հոլովակը Յություբում
  49. Նունե Եսայանի «Ես ուզում եմ» երգի հոլովակը Յություբում
  50. Արմինկայի «Տուր ինձ» երգի հոլովակը Յություբում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]