Jump to content

Աստերոիդի արբանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(243) Իդա աստերոիդը և նրա արբանյակ Դակտիլը:

Աստերոիդի արբանյակը - աստերոիդ է, որը պտտվում է ուղեծրով այլ աստերոիդի շուրջ և հանդիսանում է նրա բնական արբանյակ։ Աստերոիդը և նրա արբանյակը իրենցից ներկայացնում են մի համակարգ, որը պահպանվում է երկու մարմինների ձգողական ուժերի հաշվին։ Այն աստերոիդային համակարգը, որտեղ աստերոիդի չափերը համեմատելի են նրա արբանյակի չափերի հետ անվանում են կրկնակի աստերոիդ։ Այս պահին հայտնի են նաև համակարգեր, կազմված երեք մարմիններից[1]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դարի ավարտը աստերոիդները համարվում էին առանձին մարմիններ։ Սակայն XX դարի սկզբում, դիտարկման սարքավորումների զարգացմանը զուգընթաց, ի հայտ եկան ենթադրություններ կրկնակի աստերոիդների գոյության մասին։ Կատարվեցին մասնավորապես (433) Էրոս աստերոիդի մանրակրկիտ հետազոտություններ։ Սակայն այսպիսի հետազոտությունները շատ չէին, և նրանք հակասում էին ընդունված տեսակետներին[2]։

Աստերոիդների արբանյակների հայտնաբերման առաջին փորձերը կատարվեցին աստերոիդի փայլի թուլացման միջոցով, նրանց կողմից աստղերի ծածկման ընթացքում։ Հետազոտվեցին (6) Հեբե (1977 թվական) և (532) Հերկուլինա (1978 թվական) աստերոիդները։ Հետազոտությունների ընթացքում ենթադրվեց արբանյակների գոյությունը այս մարմինների մոտ, սակայն հետագայում այս տվյալները չհաստատվեցին[1]։ Հետագայում չեխ աստղագետ Պետր Պրավեցը (1991 թվականին) և գերմանացի Գ. Խանը (1994 թվականին), ուշադրություն դարձրեցին երկու Երկրի մոտով անցնող փոքր աստերոիդների փայլի փոփոխականության վրա, որը կարող էր վկայել նրանց կրկնակի լինելու մասին։ Ցավոք սրտի, այդ դիտարկումները չհաջողվեց կրկնել[3]։

Առաջին հաստատված աստերոիդի արբանյակը հայտնաբերվել է 1993 թվականին «Գալիլեո» ԱՄԿ-ի կողմից։ Այն հայտնաբերվեց (243) Իդա աստերոիդի մոտ, ԱՄԿ-ի այս մարմնի մոտով թռիչքի ժամանակ։ Արբանյակը անվանեցին Դակտիլ[4]։ Երկրորդ հայտնաբերված արբանյակն էր 1998 թվականին հայտնաբերված Փոքիրկ Իշխանը, (45) Էուգենիա աստերոիդի արբանյակը։ 2002 թվականին հայտնաբերվեց առաջին արբանյակը տրանսնեպտունային մարմնի՝ 1998 WW31-ի մոտ[5]։

Հետազոտության մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբանյակների հայտնաբերումը թույլ է տալիս ավելի խորը հետազոտել աստերոիդները, քանի որ արբանյակների ուղեծրերի հաշվի առնելը թույլ է տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ կրկնակի համակարգերի հիմնական ֆիզիկական առանձնահատկությունների մասին, այնպիսիք ինչպիսին է զանգվածը, և լուսաբանում է նրանց հնարավոր ծագումը և ձևավորումը[6]։ Այդ պատճառով, գիտնականները որոնում են բազմազան մեթոդներ աստերոիդների ուսումնասիրման համար, նրանց արբանյակների հայտնաբերման նպատակով։ Ահա դրանցից մի քանիսը՝

Օպտիկական մեթոդը հանդիսանում է առավել ակնհայտը, սակայն ունի մի շարք թերություններ, որոնցից ամենակարևորներն են, թույլ փայլով մարմնի հայտնաբերումը ավելի պայծառ մարմնի մոտ և մեծ անկյունային ճշգրտությամբ դիտարկումների անհրաժեշտությունը։ Այդ պատճառով օպտիկական դիտարկումները թույլ են տալիս հայտնաբերել քիչ թվով արբանյակներ, որոնք ունեն բավարար չափեր աստերոիդի համեմատ, և պտտվում են նրանից բավարար մեծ հեռավորության վրա։

Ռադիոտեղորոշման մեթոդը թույլ է տալիս բավականին ճշգրիտ չափել մարմնի ձևը (մեծ ռադիոաստղադիտակների միջոցով 10 մետրի ճշտությամբ), արտացոլված ռադիոալիքի ուշացման ժամանակի չափման միջոցով։ Ռադիոտեղորոշման մեթոդի թերությունն է նրա գործողության փոքր շառավիղը։ Հետազոտվող մարմին հեռավորության մեծացմանը զուգընթաց դիտարկումների ճշտությունը զգալիորեն իջնում է[2]։

Լուսաչափական դիտարկումների մեթոդը կիրառում է ծածկվող աստղի փայլի թուլացման չափումը։ Այս մեթոդի առավելությունն այն է, որ այն կարելի է օգտագործել սիրողական աստղագիտական սարքերով դիտարկուներ կատարելիս։ Իսկ թերությունը՝ աստերոիդի արբանյակը նկատվելու համար պետք է անցնի դիտարկման տարածքով աստղի ծածկման ժամանակ[7]։

ԱՄԿ-ների միջոցով հետազոտություննրը հանդիսանում են առավել ճշգրիտը, քանի որ թույլ են տալիս օգտագործել ԱՄԿ-ի վրա տեղադրված սարքավորումները ավելի մոտ հեռավորությունից։

Աստերոիդների արբանյակների ծագումը այս պահին միանշանակ չի ճշգրտվել։ Գոյություն ունեն տարբեր տեսություններ։ Լայնորեն ընդունված տեսություններից մեկն է, որ արբանյակները կարող են լինել աստերոիդի այլ մարմնի հետ բախման մնացորդային արդյունք։ Այլ զույգերը կարող են առաջանալ մեծ մարմնի կողմից փոքի մարմին որսման հետևանքով։

Մեկ այլ տեսության համաձայն, աստերոիդների արբանյակները ձևավորվել են Արեգակնային համակարգի ձևավորման սկզբում։

Ենթադրվում է, որ աստերոիդներց շատերը կազմված են մի քանի քարե մարմիններից, որոնք թուլ կերպով կապված են իրաի հետ ձգողության ազդեցության տակ, և ծածկված են ռեգոլիտի շերտով, այդ իսկ պատճառով արտաքին թույլ ազդեցությունը կարող է բերել այսպիսի համակարգի քանդման և մոտ հեռավորության վրա արբանյակների առաջացմանը[2]։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստերոիդի մակընթացային ազդեցությունը նրա արբանյակի վրա ազդում է նրա ուղեծրի հատկանիշների վրա, և հավասարեցնում է մարմնի պտտման առանցքը հիմնական մարմնի առանցքի հետ։ Ինքը, արբանյակը ժամանակի ընթացքում աստերոիդի ձգողության դաշտի ազդեցության տակ դառնում է մի փոքր ձգված ձևի։ Եթե հիմնական մարմնի պտտման պարբերությունը ավելի փոքր է նրա արբանյակի պտտման պարբերությունից, ապա ժամանակի ընթացքում արբանյակը հեռանում է, իսկ հիմնական մարմնի պտտման պարբերությունը դանդաղում է[2]։

Կրկնակի աստերոիդները պտտվում են ելիպտիկ ուղեծրերով, ընդհանուր զանգվածի կենտրոնի շուրջ[8]։

Որոշ աստերոիդները իրենց արբանյակներով[1]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական մարմին Ուղեծրի տեսակը Հիմնական մարմնի
տրամագիծը (կմ)
(չափերը)
Արբանյակ Արբանյակի
տրամագիծը (կմ)
(չափերը)
Մարմինների միջև հեռավորությունը
(կմ)
(22) Կալիոպե Աստերոիդների գոտի 181,0 ± 4,6
(231,4×175,3×146,1)
Լինուս 38 ± 6 1 065 ± 8
(45) Էուգենիա 214,6 ± 4,2
(305×220×145)
Փոքրիկ Իշխան 12,7 ± 0,8 1 184 ± 12
S/2004 (45) 1 6? 700?
(87) Սիլվիա 286
(384×264×232)
Ռեմուս (Սիլվիա II) 7 ± 2 706 ± 5
Ռոմուլուս (Սիլվիա I) 18 ± 4 1 356 ± 5
(90) Անտիոպե 87,8 ± 1,0
(93,0×87,0×83,6)
S/2000 (90) 1 87,8 ± 1,0
(89,4×82,8×79,6)
171 ± 1
(93) Միներվա 141,55 S/2009 (93) 1 4 630
S/2009 (93) 2 3 380
(121) Հերմիոնե 209,0 ± 4,7
(230×120×120)
S/2002 (121) 1 18 794,7 ± 2,1
(216) Կլեոպատրա 124
(217×94×81)
Ալեկսհելիոս (Կլեոպատրա I) 5 775
Կլեոսելենա (Կլեոպատրա II) 3 380
(243) Իդա (59,8×25,4×18,6) Դակտիլ (1,6 × 1,4 × 1,2) 108
(283) Էմմա 148,1 ± 4,6 S/2003 (283) 1 12 596 ± 3
(617) Պատրոկլուս տրոյացիներ 121,8 ± 3,2 Մենոետիուս 112,6 ± 3,2 680 ± 40
(702) Ալաուդա Աստերոիդների գոտի 194,73 Պիչի-ունեմ 5,5 900
(762) Պուլկովա Աստերոիդների գոտի 137,1 ± 3,2 S/2000 (762) 1 20 810
(136617) 1994 CC Ապոլոններ 0,7 (136617) 1994 CC I ≈0,05
(136617) 1994 CC II ≈0,05
Տրանսնեպտունային մարմիններ
(42355) Տիֆոն Ցրված սկավառակի մարմիններ 134 Եքիդնա 78 1 300?
(47171) 1999 TC36 պլուտինո 350 - 470 S/2001 (47171) 1 142 ±23 7 640 ± 460
(50000) Կվավար Քյուբիվանոներ <1100 Վեյվոտ 74 14 500
(58534) Լոգոս Քյուբիվանոներ 80 Զոյա 66 8 010 ± 80
(65489) Սիտո Ցրված սկավառակի մարմիններ 172 ± 18 Ֆորսիուս 134 ± 14 1 841 ± 48
(66652) Բորասիզի Քյուբիվանոներ 166 Պաբու 137 4 660 ± 170
(79360) Սիլա-Նունամ Քյուբիվանոներ 305 S/2005 (79360) 1 292 2300
(82075) 2000 YW134 Ցրված սկավառակի մարմիններ 431 S/2005 (82075) 1 237 1900
(88611) Տեհարոնհիավակո Քյուբիվանոներ 176 ± 20 Սավիսկերա 122 ± 14 27 300 ± 343
(90482) Օրկ պլուտինո 946 Վանտ 262 ± 170 8 700
(120347) Սալացիա Քյուբիվանոներ 548 Ակտեա 190 3 500?
(139775) 2001 QG298 պլուտինո (260×205×185) S/2002 (139775) 1 (265×160×150) 400
(148780) Ալտջիրա Քյուբիվանոներ 340? S/2007 (148780) 1 246? 5 800?
1998 WW31 Քյուբիվանոներ 133 ± 15 S/2000 (1998 WW31) 1 110 ± 12 22 300 ± 800

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Asteroids with Satellites by Wm. Robert Johnston». Վերցված է 04.10.2008-ին. (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Астероиды. Asteroids.chat.ru». Վերցված է 04.10.2008-ին. (ռուս.)
  3. «Мир астероидов. Статья В.Г. Сурдина в журнале "Природа"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 04.10.2008-ին. (ռուս.)
  4. «243 Ida and Dactyl. Nineplanets.org». Վերցված է 04.10.2008-ին. (անգլ.)
  5. «IAUC 7610: S/2000 (1998 WW_31) 1. Central Bureau for Astronomical Telegrams». Վերցված է 04.10.2008-ին. (անգլ.)
  6. D. Hestroffer, F. Vachier. «Orbit determination of binary asteroids. IAU Symposium (2005)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 04.10.2008-ին. (անգլ.)
  7. «Фотографические наблюдения покрытий звезд астероидами. Земля и Вселенная». Վերցված է 04.10.2008-ին. (ռուս.)
  8. «Астероиды. Cosmoportal.org.ua». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 04.10.2008-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]