Ամադեուսը հաջորդել է իր հորը՝ կոմս Ամադեուս VII-ին։ Մինչև 1398 թվականը գտնվել է իր տատիկի՝ Բոննա Բուրբոնի խնամակալության տակ։ 1401 թվականին ամուսնացել է կոմսուհի Մարիա Բուրգունդիի հետ (1386—1422)։ Վերջինս կոմս Ֆիլիպ II Բուգունդիի դուստրն էր։ 1416 թվականին Ամադեուսը ստացել է կոմսի տիտղոս՝ օգնելով Սիգիզմունդ I կայսրին հուսիտների դեմ պայքարում։
1434 թվականին Ամադեուս VIII հրաժարվում է գահից և ընդունում է վանականություն։ Բազելի տաճարը նրան ընտրում է պապ՝ ընդդեմ Եվգենիոս IV-ի և տալիս Փելիքս V անունը՝ հույսով, որ վերջ կդրվի թագավորության պառակտմանը։ Պապ դառնալուց հետո նա շարունակում է ապրել Շվեյցարիայում։ Նա գահակալել է 1439 թվականի նոյեմբերից մինչև 1449 թվականի ապրիլը։ Երբ Բազելի տաճարը լուծարվում է, Ամադեուսն ընդունում է Նիկողայոս V-ի պապականությունը, և նրանից ստանում կարդինալ տիտղոսը։ Ապա որպես բնակավայր ընտրում է Ռիպայլյան աբբայությունը, որը գտնվում է ֆրանսիական Տոնոն-լե-Բեն ֆրանսիական քաղաքի մոտ՝ Ժնևի լճի ափին։