Ալիսա Բրիտանացի
Ալիսա Բրիտանացի կամ Ալիսա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (անգլ.՝ Alice of the United Kingdom կամ անգլ.՝ Alice of Saxe-Coburg and Gotha, ապրիլի 25, 1843[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 14, 1878[1], Դարմշտադտ, Գերմանական ռայխ[4]), Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի և կոնսորտ Արքայազն Ալբերտի երկրորդ դուստրը, ամուսնությամբ` Հեսսենի Մեծ դքսուհի։
Ալիսան իր վաղ մանկությունն անցկացրել է ծնողների, ինչպես նաև եղբայրների և քույրերի միջավայրում` ճանապարհորդելով Մեծ Բրիտանիայի թագավորական նստավայրերի միջև։ Ալիսան կրթվել է արքայազն Ալբերտի և վերջինիս մտերիմ ընկեր ու խորհրդական Ստոկմարի մշակած ծրագրով։ Ստոկմարի ղեկավարությամբ, ամեն ինչից բացի, Ալիսան սովորել է ձեռագործություն և փայտամշակում, ինչպես նաև ֆրանսերեն և գերմաներեն։
Ալիսան շատ հոգատար դուստր, կին և մայր է եղել։ 1861 թվականի դեկտեմբերին արքայազն Ալբերտի` որովայնային տիֆով հիվանդանալուց հետո Ալիսան շարունակ հոր կողքին է եղել և խնամել է նրան մինչև վախճանը։ Հոր մահից հետո, երբ Վիկտորիա թագուհին տարվել էր սգով, Ալիսան ոչ պաշտոնապես, բայց կատարում էր մոր անձնական քարտուղարի պարտականությունները։
1862 թվականի հուլիսի 1-ին, այն ժամանակ, երբ արքունիքը դեռևս սգի մեջ էր, Ալիսան ամուսնանում է գերմանական արքայազն Լյուդվիգի հետ, որը Հեսսենի Մեծ դքսի ժառանգն էր։ Արարողությունը անցել է Օսբորն հաուսում` նեղ շրջանակում և ինչպես թագուհին է բնութագրել` «ավելի շատ նման էր հուղարկավորության, քան` հարսանիքի»։ Արքայադստեր ընտանեկան կյանքը մռայլվել է աղքատացմամբ, պատերազմական վիճակով, ընտանեկան ողբերգություններով և ամուսնու և մոր հետ հարաբերությունների վատթարացմամբ։
Ալիսան ակտիվորեն հովանավորել է կանանց և հետաքրքրվել է քույրական գործով` մասնավորապես Նայթինգելի աշխատանքով։ Երբ Հեսսենի դքսությունը Ավստրո-պրուսական պատերազմի մեջ էր ներքաշվել, Դարմշտադտը լցվել էր վիրավորներով[6]։ Հղի Ալիսան իր ժամանակի մեծ մասը նվիրում էր դաշտային հիվանդանոցների կառավարման գործին։ Իր հիմնած կազմակերպություններից մեկը`«Արքայադուստր Ալիսայի կանանց գիլդիան», իր վրա էր վերցրել ռազմական հոսպիտալների առօրյա աշխատանքի մեծ մասը։ Այս գործունեությամբ, մասնավորապես, գինեկոլոգիական հարցերով խիստ անհանգստացած Վիկտորյա թագուհին 1871 թվականին Ալիսայի կրտսեր քրոջը՝ Լուիզային, որը նոր էր ամուսնացել, գրել է․ «Ալիսային թույլ մի տուր, որ շատ խորանա քո «ներքին աշխարհում», նրա հետ եղիր լռակյաց և շատ զգույշ»։
1877 թվականին Ալիսան դառնում է Հեսսենի Մեծ դքսուհի և ավելացած պարտականությունները բացասաբար են ազդեցում նրա հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ 1878 թվականի վերջին ամիսներին հեսսենյան արքունիքում բռնկված դիֆտերիայի համաճարակից հիվանդանում է գրեթե ամբողջ հեսսենյան ընտանիքը։ Ալիսան իր հիվանդ երեխաներին խնամելով, ի վերջո, ինքն էլ մահացու հիվանդանում է և հոր մահվան օրը հոգին ավանդում։
Ալիսան Վիկտորյա թագուհու երեխաներից առաջինն էր, որ մահացել է նրա կենդանության օրոք և մոր իշխանության շրջանում մահացած երեք երեխաներից առաջինը։
Ալիսան Միացյալ Թագավորության արքա Էդուարդ VII-ի և Գերմանիայի կայսրուհի Վիկտորյայի (Ֆրիդրիխ III-ի կինը) քույրն է, Ռուսաստանի կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի (Նիկոլայ II-ի կինը) մայրը, Բիրմայի առաջին կոմս Լուի Մաունտբետտենի (Հնդկաստանի վերջին փոխարքա) մայրական գծով տատիկը և Էդինբուրգի հերցոգ՝ Արքայազն Ֆիլիպի (Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսնու) մայրական գծով նախատատը։ Մյուս դուստրը՝ Մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնան, որն ամուսնացել էր մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ (Ալեքսանդր II-ի որդու), սպանվել է բոլշևիկների կողմից, 1918 թվականի հուլիսին, ինչպես Ալեքսանդրան և նրա ընտանիքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսան ծնվել է 1843 թվականի ապրիլի 25-ին, Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում[7] թագուհի Վիկտորիայի և նրա ամուսնու ՝ արքայազն Ալբերտի ընտանիքում։ Ալիսան թագավորական զույգի ինը երեխաներից երկրորդ դուստրն է և երրորդ երեխան։ Աղջիկը մկրտվել է Քենթերբերի արքեպիսկոպոս Ուիլյամի ձեռամբ Բուքինգհեմյան պալատի մասնավոր մատուռում, 1843 թվականի հունիսի 2-ին։ Կնունքն ընդունել են Հաննովերի թագավորը (ներկայացուցիչն էր Ադոլֆ Ֆրեդերիկ, Քեմբրիջի դուքսը), արքայադուստր Հոհենլոե Լանգենբուրգցին (ներկայացուցիչն էր նրա մայրը` Քենթի այրիացած դքսուհին), թագաժառանգ Սաքսեն Կոբուրգ Գոթացին (ներկայացուցիչն էր թագաժառանգ Մեկլեմբուրգ Ստրելիցի արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմը) և Սոֆիա Մաթիլդա Գլոստերը[8]։
Ալիսայի ամբողջական անունն է Ալիսա Մոդ Մարիա է։ «Ալիսա» անունը արքայադուստրը ստացել է Մելբուրնի լորդ Ուիլյամ Լեմի շնորհիվ, որը հիանում էր թագուհով և մի օր ասել էր, որ «Ալիսա» անունը իր սիրած աղջկական անունն է[9]։ «Մոդ» անունը, որը «Մաթիլդա» անվան անգլոսաքսոնական տարբերակն է, Վիկտորիան աղջկան տրվել է ի պատվին կնքամայրերից մեկի` Սոֆյա Մաթիլդա Գլոստերի, «Մարիա» անունն էլ ընտրվել է, քանի որ արքայադուստրը ծնվել է Ջորջ III թագավորի աղջկա` Մարիայի ծննդյան օրը։ Թագավորական ընտանիքում ևս մեկ աղջկա ծնունդը հասարակության մեջ խառը հույզեր է առաջացրել, և նույնիսկ Գաղտնի խորհուրդը Ալիսայի ծննդյան հետ կապված ուղերձ էր հղել արքայազն Ալբերտին, որով միանգամից «շնորհավորել և ցավակցություն էր հայտնել» նրան[9]։
Ալիսայի ծնունդը ծնողներին ստիպել էր ավելի ընդարձակ ընտանեկան տուն փնտրել, քանի որ Բուքինգհեմյան պալատը հագեցած չէր անհատական սենյակներով, որոնք կբավարարեին թագուհու աճող ընտանիքի պահանջները։ Այդ իսկ պատճառով, 1844 թվականին Վիկտորյան և Ալբերտը Ուայթ կղզում ձեռք բերեցին Օսբորն հաուս առանձնատունը, որը ծառայելու էր որպես նստավայր, որտեղ կարելի էր տոներն ընտանիքի հետ անցկացնել։ Օսբորնում Ալիսան եղբոր և քրոջ հետ միասին կրթվում էին այն ծրագրով, որը հատուկ մշակվել էր հոր եւ նրա մտերիմ ընկեր բարոն Ստոկմարի կողմից։ Աղջկան ուսուցանվում էր գործնական հմտություններ, ինչպիսիք էին տնային տնտեսության պահպանումը, խոհարարությունը, այգեգործությունը և ատաղծագործությունը։ Նա նաև անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի ամենօրյա դասեր էր ստանում[10][11]։ Վիկտորյան և Ալբերտը միապետության կողմնակիցներ էին, որը հիմնված էր ընտանեկան արժեքների վրա, ուստի Ալիսայի և նրա քույրերի ու եղբայրների ամենօրյա զգեստապահարանը բաղկացած էր միջին խավի հագուստից, իսկ երեխաները քնում էին աղքատիկ կահավորված, քիչ ջեռուցվող ննջասենյակներում[12]։
Ալիսան հիանում էր այն աշխարհով, որը արքունիքի պատերից այն կողմ էր գտնվում։ Բալմորալում, որտեղ նա թվում էր հատկապես երջանիկ է եղել, արքայադուստրն այցելության էր գնում այն մարդկանց, ովքեր բնակվում և աշխատում էին ամրոցի տարածքում։ Մի օր Ալիսան դաստիարակից փախել էր Վինձորի Կապելլա և տեղավորվել էր շարքային հավատացյալների աթոռների վրա, որպեսզի ավելի լավ հասկանար այն մարդկանց, որոնք արքայական կանոններին խիստ կողմնակիցներ չէին[13]։ 1854 թվականին Ղրիմի պատերազմի ժամանակ տասնմեկամյա Ալիսան մոր և ավագ քրոջ հետ այցելում էր վիրավորների համար նախատեսված լոնդոնյան հիվանդանոցներ[14]։
Վիկտորիայի և Ալբերտի բոլոր երեխաների մեջ Ալիսան առավել էմոցիոնալ զգայուն էր և ըմբռնումով էր վերաբերվում այլ մարդկանց հոգսերին, ընդ որում ուներ սուր լեզու և բռնկուն բնավորություն[15]։ Արքայադուստրն առավել մտերիմ էր իր ավագ եղբոր և քրոջ` Վիկտորիայի հետ և շատ էր տխրել, երբ 1858 թվականին արքայադուստր Վիկտորյան ամուսնացել է արքայազն Ֆրիդրիխ Պրուսիացու հետ[16]։
Ալիսայի ուրիշի դժբախտության նկատմամբ կարեկից վերաբերմունքը շատ կարևոր նշանակություն է ունեցել ընտանիքի համար 1861 թվականին։ Մարտի 16-ին Ֆրոգմոր հաուսում մահացել էր արքայադստեր տատիկը` Քենթի դքսուհին։ Ալիսան շատ ժամանակ էր անցկացրնում մահացողի անկողնու մոտ, հաճախ դաշնամուր էր նվագում և կերակրում էր նրան հիվանդության վերջին փուլում։ Մոր մահից հետո Վիկտորյա թագուհին վշտից կոտրվել էր և մեծապես ապավինում էր Ալիսայի աջակցությանը, որին արքայազն Ալբերտը ուղեկցում էր. «Գնա և մխիթարի Մամային» խոսքերով[17]։ Թագուհին իր հորեղբորը` Բելգիայի թագավոր Լեոպոլդին գրել է. «Անուշիկ, բարի Ալիսան լցված է իմ նկատմամբ քնքշությամբ, սիրով ու կարեկցանքով»[18]։ Դքսուհու մահից մի քանի ամիս անց` դեկտեմբերի 14-ին Վինձորի ամրոցում մահացավ արքայազն Ալբերտը։ Նրա վերջին հիվանդության ընթացքում Ալիսան չէր հեռանում հոր անկողնուց։ Եղբորը` Ուելսի արքայազն Էդուարդին նա հեռագիր է ուղարկում` հակառակ մոր կամքին, ով հրաժարվում էր տեղեկացնել որդուն հոր մահվան մասին, քանի որ նրան էր մեղադրում կատարվածի համար։ Թագուհին վշտաբեկ էր ամուսնու մահից ու արքունիքը սգի մեջ էր մխրճվել։ Ալիսան դարձել էր մոր ոչ պաշտոնական քարտուղարը և հետագա վեց ամիսների ընթացքում հանդես էր գալիս որպես միապետի հրապարակային միջոցառումների ներկայացուցիչ։ Նրա ձեռքով էին անցնում թագուհու և նախարարների միջև բոլոր պաշտոնական նամակագրությունները, այն դեպքում, երբ ինքը` Վիկտորիան ամբողջությամբ հեռացել էր հասարակական կյանքից։ Պետական գործերում Ալիսայի օգնականը դարձել էր նրա քույրը ՝ Լուիզան, թեև դրա համար ավելի հարմար կլիներ իրենից ավագ մյուս քույրը` Ելենան, բայց նա երկար չէր դիմանում, որ չարտասվեր[19]։
Ամուսնական ծրագրեր և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականին Վիկտորյա թագուհին սկսել էր Ալիսային համապատասխան փեսացու ընտրելու փնտրտուքները։ Թագուհին հույս ուներ, որ իր երեխաները կկարողանան սիրելով ամուսնանալ, բայց դա չէր նշանակում, որ զուգընկերոջ ընտրությունը կարող էր թագավորական տներից դուրս լինել։ Վիկտորիան դիտարկում էր նաև երկրի ներսի բարձրաշխարհիկ թեկնածուներին, սակայն նման միությունը քաղաքականապես ձեռնտու չէր և զուրկ էր արտասահմանում շահավետ ամուսնություն կնքելու հնարավորություններից[20]։ Թագուհին հանձնարարել էր իր ավագ դստերը, որը վերջերս էր դարձել պրուսական արքայազնի կինը, պատրաստել համապատասխան եվրոպական արքայազնների ցուցակը։ Նա կարողացել էր միայն երկու թեկնածուներ ընտրել` Օրանի արքայազնին և Ալբրեխտ Պրուսիացուն. վերջինս արքայադուստր Վիկտորիայի ամուսնու զարմիկն էր։ Օրանի արքայազնի թեկնածությունը լիովին բավարարում էր թագուհուն, և արքայազնը ժամանեց Լոնդոն` Վիկտորիայի և Ալիսայի հետ անձամբ հանդիպելու։ Արքայադստերը չհետաքրքրեց Վիլհելմ Օրանին, ինչպես նաև վերջինս Ալիսայով, չնայած արքայազնի մոր` անգլոման Սոֆյա Վյուրտեմբերգցու գործադրած ճնշմանը[21]։ Մյուս թեկնածուն` արքայազն Ալբրեխտը նույնպես մերժվեց, որի մասին արքայազն Ֆրիդրիխը` արքայադուստր Վիկտորիայի ամուսինը, նկատել է, որ իր զարմիկը չի համապատասխանում «նրան, ով արժանի է ավելի լավի»[20]։
Այն բանից հետո, երբ մերժվել էին երկու հիմնական թեկնածուները, արքայադուստր Վիկտորյան առաջարկում է կրտսեր գերմանական ազնվական իշխաններից Լյուդվիգին` Հեսսենի Մեծ դքսի զարմիկին։ Արքայադուստր Վիկտորյան հեսսենների պալատ է մեկնում` հանդիպելու Լյուդվիգի քրոջ` Աննայի հետ, որը դիտարկվում էր որպեսՈւելիսի արքայազն Էդուարդի հավանական հարսնացու։ Արքայադուստր Աննային չի հավանում Վիկտորիան, բայց նրա եղբայրներ Լյուդվիգը և Հենրիխը շատ բարենպաստ տպավորություն են գործում։ Նրանք երկուսն էլ 1860 թվականին հրավիրվեցին Վինձորի ամրոց` թագավորական ընտանիքի հետ ձիարշավելու պատրվակով։ Իրականում թագուհի Վիկտորիան ցանկանում էր ծանոթանալ պոտենցիալ փեսացուների հետ[22]։ Թագուհին երկու իշխաններին էլ հավանել էր, սակայն Ալիսայի համար նա ընտրում է Լյուդվիգին։ Երբ Հեսսենները պատրաստվում էին հետ վերադառնալ, Լյուդվիգը Ալիսայից խնդրում է նրա նկարը, եւ վերջինս նույնպես հստակ հասկացնել է տալիս, որ նույնպես հետաքրքրված է նրանով[23]։
Մոր համաձայնությամբ Ալիսան Լյուդվիգի հետ նշանվում է 1861 թվականի ապրիլի 30-ին[24]։ Թագուհին վարչապետ Պալմերսթոնին համոզել էր, որ Ալիսայի համար երեսուն հազար ֆունտ օժիտ սահմանել։ Թեև այդ գումարն այն ժամանակների համար բավականին խոշոր էր, արքայազն Ալբերտը նշել է, որ Ալիսան «չի կարող մեծ գործեր անել» Հեսսենում նման փոքրիկ օժիտով, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչ հարստություններ կժառանգի նրա քույրը ՝ Վիկտորյան, դառնալով Պրուսիայի թագուհի և Գերմանիայի կայսրուհի։
Մոր պատճառով Ալիսան Դարմշտադտում հեղինակություն չէր վայելում արդեն մինչև այնտեղ ժամանելը։ Քանի որ Դարմշտադտում նորապսակների նստավայրը դեռ որոշված չէր, թագուհի Վիկտորիան պնդում էր, որ նոր դղյակ կառուցվի իր դստեր համար, սակայն Դարմշտադտում չէին ցանկանում իրենց վրա վերցնել այդ շինարարության ծախսերը[25]։
Նշանադրության և հարսանիքի միջև ընկած ժամանակահատվածում, երբ հարսանիքը նախատեսված էր 1862 թվականի հուլիսին, մահանում է հարսնացուի հայրը` արքայազն Ալբերտը։ Չնայած այն հանգամանքին, որը արքունիքը սգի մեջ էր, և բոլոր տոնակատարությունները չեղյալ էին հայտարարվել, թագուհին հանձնարարել էր շարունակել հարսանեկան պատրաստությունները։
1862 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ նրանց հարսանեկան համեստ արարողությունը Օսբորն հաուսի ճաշասենյակում, որը ժամանակավորապես վերափոխվել էր մատուռի։ Թագուհին իր առջև շարել էր չորս որդիներին, որպեսզի ավելորդ ուշադրությունից զերծ մնա և զբաղեցրել էր խորանի կողքին տեղադրված բազկաթոռը։ Ալիսային խորանի մոտ ուղեկցում էր նրա հորեղբայրը` Էռնստը և չորս հարսնաքույրերը` Ալիսայի քույրեր Ելենան, Լուիզան և Բեատրիսը, ինչպես նաև Լյուդվիգի քույր Աննան։ Արարողությանը արքայադուստրը ծածկված էր սպիտակ զգեստով և քողով, սակայն արարողությունից առաջ և հետո նա պարտավոր էր սգո զգեստ կրել։ Թագուհին, բազկաթոռին նստած և ներկաների աչքից քողարկված Ուելսի արքայազնի և արքայազն Ալֆրեդի հետևում, որը նրա երկրորդ որդին էր, ով արտասվում էր ողջ արարողության ընթացքում, ամեն կերպ ձգտում էր զսպել իր արցունքները։ Օսբորնը հաուսից դուրս տիրող տխուր եղանակը համապատասխանում էր ներսի տրամադրությանը[26]։
Հետագայում թագուհին գրել է իր ավագ դստերը, որ արարողությունը «ավելի շատ նման էր հուղարկավորության, քան հարսանիքի», և Ալֆրեդին գրել է, որ դա «ամենատխուր օրն էր, որ ես հիշում եմ»[27]։ Վիկտորիան իր և հանգուցյալ ամուսնու անունից Ալիսային նվիրել է ադամանդներով և մարգարիտներով ոսկե ապարանջան։ Արարողությունը Ժերար Նոելը նկարագրել է որպես «մեր ժամանակների ամենատխուր թագավորական հարսանիք», որն ավարտվել է երեկոյան մոտ ժամը չորսին, որից հետո ամուսինները մեկնեցին Ռայդ Սենթ Կլեր` մեղրամսի։ Տունը նրանց տրամադրել էր Վերնոն Հարկորտ ընտանիքը։ Ալիսային ուղեկցում էին տիկին Չերչիլը, գեներալ Սեյմուրը և հեսսենյան պալատական բարոն Վեստերվելլերը[28]։ Ալիսան, իր չափազանց երջանիկ տեսքից մոր զայրույթն առաջացնելուց զգուշանալով, թագուհու Սենթ Քլեր այցի ընթացքում փորձում էր «շատ երջանիկ է» չերևալ։ Չնայած դրան, ռոմանտիկ երանությունը, որ զգում էր արքայադուստրը, թագուհուն ստիպում էր նախանձել սեփական դստերը[25]։
Հեսսենի արքայադուստր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսան և Լյուդվիգը Բինգեն ժամանեցին 1862 թվականի հուլիսի 12-ին և բազմությունը, որ հավաքվել էր չնայած հորդառատ անձրևին, նրանց դիմավորեց հիացմունքի ճիչերով[29]։ Քաղաքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նորապսակները գնացքով ուղևորվեցին Մայնց, որտեղ նախաճաշից հետո շոգենավով մեկնեցին Գուստավսբուրգ, ապա գնացքով մինչև Դարմշտադտ, որտեղ նրանց դիմավորեցիմ մեծ խանդավառությամբ[30]։ Ալիսան գրել է իր մորը. «կարծում եմ ՝ մարդիկ երբեք ինձ այդքան սրտաբաց չեն ողջունել»[31]։ Ալիսայի քույրը` Ելենան, գրել է, որ «ոչինչ չի կարող համեմատվել այն խանդավառության հետ, որը առաջացել էր նրա` Դարմշտադտ մտնելիս»[30]։ Ալիսան միանգամից չկարողացավ հարմարվել նոր միջավայրին։ Նա կարոտում էր տունը և չէր կարողանում հավատալ, որ այն ժամանակ, երբ նա այդքան հեռու էր Անգլիայից, հայրն այլևս չի կարող մխիթարել մորը[30]։
Թագուհին խոստովանել է իր օրագրում. «Արդեն անցել է գրեթե երկու շաբաթ, ինչ մեր սիրելի Ալիսը մեկնել է, և տարօրինակ բան է, որ որքան էլ մեծ նշանակություն ունի նա ինձ համար, որքան էլ թանկ և արժեքավոր է եղել որպես մխիթարող և օգնական, ես գրեթե չեմ կարոտում նրան և չեմ զգում նրա բացակայությունը. ես արդեն այնքան միայնակ եմ այն միակ սարսափելի կորստից, միայն այդ մասին մտքից /ամուսնու մահվան մտքից/, որ ամեն ինչ կողքովս աննկատ է անցնում!»[32]։
Ալիսայի Դարմշտադտ ժամանելուն պես հարց առաջացավ, թե որտեղ է նա ապրելու։ Մեծ դուքսը չէր ցանկանում ֆինանսավորել նստավայրի շինարարությունը, ինչպես վայել է թագուհի Վիկտորիայի դստերը, Հեսսենում միջոցների սղության պատճառով։ Զույգին Դարմշտադտի «հին թաղամասում» տուն հատկացրեցին, որը դուրս էր գալիս փողոց, այնպես որ արքայադուստրը կարող էր հեշտությամբ լսել սայլերի աղմուկը` բարակ պատերի միջով։ Սակայն դա, կարծես թե, հարմար էր Ալիսային, և նա բավական ժամանակ մնացել է Հեսսենում, որպեսզի հնարավորինս ավելի լավ ծանոթանար նոր միջավայրին։
1863 թվականին նա մեկնում է Անգլիա եղբոր` Ուելսի արքայազնի և արքայադուստր Ալեքսանդրայի հարսանիքին։ Այստեղ` մոր ներկայությամբ, ապրիլին Ալիսան ծննդաբերում է իր առաջնեկին` Վիկտորիա դստերը[33]։ Երեխայի մկրտության համար Լոնդոն էր կանչվել Դարմշտադտի պալատական կապելլանը[34]։ Ալիսայի հետ արքայական մոր հարաբերություններն աստիճանաբար ավելի ու ավելի բարդ էին դառնում, և այդպիս էլ մնացին մինչև արքայադստեր մահը։
1863 թվականի մայիսին Ալիսան և Լյուդվիգը վերդառնում են Դարմշտադտ։ Նրանց նոր նստավայր է տրամադրվում Դարմշտադտից հյուսիս-արևելք գտնվող Կրանիխշտայնում։ Այստեղ ՝ 1864 թվականի նոյեմբերի 1-ին Ալիսան ծննդաբերում է իր երկրորդ դստերը` Ելիզավետային, որին ընտանիքում փաղաքշորեն «Էլլա» էին անվանում։ Արքայադուստրը որոշել էր չապավինել ծծմորը և անձամբ կերակրել նորածին դստերը, որը Վիկտորիա թագուհու զայրույթն է առաջացնում, քանի որ նա դեմ էր իր ընտանիքում կրծքով կերակելուն։ Բացի այդ, թագուհուն վրդովվեցնում էր այն բանի գիտակցումը, որ Ալիսան ձեռք է բերել իր իրական երջանկությունը և իրեն այցելելու է ավելի ու ավելի հազվադեպ[33]։
1866 թվականին Ավստրիան Պրուսիայից պահանջում է Շլեզվիգ Հոլշտայնի կառավարումը հանձնել Ավգուստենբուրգի դքսին. այդ պահին տարածքը երկու տերությունների իշխանության տակ էր։ Պրուսիան հրաժարվում է, ու Օտտո ֆոն Բիսմարկը զորքը մտցնում է Հոլշտայնի այն հատվածը, որտեղ Ավստրիան էր իշխում։ Սա Ավստրիայի և Պրուսիայի միջև պատերազմի սկիզբն էր։ Հեսսենը աջակցում է ավստրիացիներին, ինչի արդյունքում Ալիսան և նրա քույր Վիկտորիան գործնականում հայտնվում են բարիկադների տարբեր կողմերում[35]։
Ալիսան, որն իր երրորդ երեխայով էր հղի, տեսնելով, որ Լյուդվիգ պատրաստվում է ղեկավարել հեսսենյան հեծելազորը ընդդեմ Պրուսիայի, իր երեխաներին ուղարկում է մոր մոտ` Անգլիա։ Չնայած հղիությանը, նա սկսում է կատարել այն պարտավորությունները, որոնք պահանջվում էին նրանից ըստ արքունական արձանագրության, մասնավորապես, վիրակապի բինտեր էր պատրաստում զորքերի համար և զբաղվում էր վիրավորների համար հիվանդանոցներ նախապատրաստելով։
Հուլիսի 11-ին Ալիսան ծննդաբերում է իրերրորդ դստերը, որին տալիս են Իռենա անունը։ Պատերազմը Հեսսենի համար անհաջող ավարտ է ունենում։ Երբ պրուսական զորքերը շատ մոտ էին գտնվում Դարմշտադտին, Ալիսան Մեծ դքսին սկսում է խնդրել, որ նա հանձնվի Պրուսիային վերջինիս պայմաններին ընդառաջ գնալով։ Արքայադստեր խնդրանքը զայրացրել էր Ալեքսանդրին, որը հայտնի էր իր հակապրուսական տրամադրություններով, սակայն Ալիսան հասկանում էր, որ ազատագրված գերմանական իշխանական հողերը շատ արագ կմիավորվեն, ընդ որում, դրան կողմ էր ինչպես ինքը, այնպես էլ նրա քույր Վիկտորյան[36]։
Պատերազմի ժամանակ Ալիսան ավելի մտերմանում է ամուսնու հետ։ Նա ամուսնուն համոզում էր, որ չափազանց շատ ռիսկի չդիմի, իսկ վերջինս էլ` անհանգստանում էր Ալիսայի համար։ Խուճապը, որ սկսվել էր Դարմշտադտում, Պրուսիայի և Հեսսենի միջև հրադադարի կնքումից ոչ ուշ, նրան, փաստորեն, անպաշտպան էր դարձրել. քաղաքում մնացել էր միայն պալատական պահակախումբը[37]։ Երբ վերջապես խաղաղություն հաստատվեց, Լյուդվիգը գրել է կնոջը, որ նրանք այժմ «ապահով են»։ Ամուսինների կրկին հանդիպեցին։ Դա անսպասելի եղավ. արքայազնը քաղաք վերադառնալով փողոցում հանդիպեց Ալիսային, երբ վերջինս վիրավորներին այցելության էր գնում[38]։ Պրուսական զորքերի քաղաքմտնելուց հետո Ալիսան ժամանակի մեծ մասն անցկացնում էր հիվանդներին և վիրավորներին օգնելով։ Այդ ընթացքում նա մտերմանում է Ֆլորենս Նայթինգելի հետ, որն աջակցություն էր ցույց տալիս Անգլիայից դրամահավաք անելու և ուղարկելու գործում։ Նաև Ալիսան օգտվում էր Նայթինգելի խորհուրդներից, թե ինչպես լազարեթներում մաքուր ու թարմ օդ պահպանել[39]։
Խաղաղության հաստատումից հետո թեթևությունը կարճ է տևում. Ալիսան զարմացած էր հաղթած պրուսացիների պահվածքով։ Բեռլինը գրավել էր երկաթուղիները և դքսության հեռագրատունը, ինչպես նաև Հեսսենին պարտադրում էր երեք միլիոն ֆլորինի չափով դրամական փոխհատուցում (կոնտրիբուցիա) վճարել։ Ալիսան այդ մասին գրել է մորը, ով էլ, իր հերթին, գրել է արքայադուստր Վիկտորիային, ու վերջինս պատասխանել է, որ ոչինչ չի կարող անել, որպեսզի թեթևացնի «սիրելի Ալիսայի տանջալից և ցավոտ ճակատագիրը», քանի որ նման վիճակը «մեկն է այդ սարսափելի պատերազմի անխուսափելի հետևանքների»։ Օգնությունը լինում է Ռուսաստանի կայսրի` Ալեքսանդր III-ի կողմից. նա պրուսական թագավորին կոչ արեց թույլ տալ, որ Մեծ դուքսը գահը պահպանի։ Այդ գործում ոչ վերջին նշանակություն է ունեցել այն փաստը, որ կայսրի մայրը Հեսսենի Մեծ դքսի հորաքույրն էր, իսկ Ալիսան պրուսական թագաժառանգ արքայադստեր հարազատ քույրն էր։ Սակայն Ալիսան վրդովված էր նրանով, որ արքայադուստր Վիկտորյան այցելել էր Պրուսիայի կողմից բռնազավթված Գոմբուրգ, որն ի սկզբանե Հեսսենի մասն էր կազմում, որը դրանից հետո դարձավ պրուսական տարածք[40]։
Հեսսենում Ալիսան ծանոթանում և մտեմանում է թեոլոգ Ֆրեդերիկ Շտրաուսի հետ, որը 1835 թվականին հրատարակել է «Հիսուսի Կյանքը» գիրքը, որում պնդում էր, որ Աստվածաշունչը չի կարող բառացիորեն մեկնաբանվել որպես «Աստծո խոսք», այս գաղափարը հավասարազոր էր հերետիկոսության` ուղղափառ շրջանակներում[41]։ Ալիսայի հայացքները նման էին Շտրաուսի հայացքներին. նա համարում էր, որ ժամանակակից վիկտորիանական հասարակության մեջ Աստվածն այնպես է ներկայացվում, որ վաղ քրիստոնյաները Նրան հնարավոր է, որ պարզապես չճանաչեին[42]։ Շտրաուսն Ալիսային նաև ինտելեկտուալ բարեկամություն էր առաջարկել (ինչը արքայադստեր ամուսնուն ակնհայտորեն դուր չէր գալիս) և այդ պատճառով թեոլոգին պարբերաբար հրավիրում էին Նոր պալատ` մասնավոր կարգով Ալիսայի համար ընթերցելու։ Բարեկամությունը ծաղկում էր. Շտրաուսին ծանոթացրել էին Ալիսայի քրոջ` Վիկտորիայի ու նրա ամուսին Ֆրիդրիխի հետ, որը Շտրաուսին Բեռլին է հրավիրում[43]։
1870 թվականին Շտրաուսը իր «Վալտերյան դասախոսություններ» աշխատանքը ցանկանում էր նվիրել Լուիզային, բայց չէր համարձակվում նրանից այդ մասին թույլտվություն խնդրել։ Զգայուն Ալիսան ազատում է նրան այդ անելու անհրաժեշտությունից և ինքն անձամբ է նրան խնդրում իրեն նվիրել գիրքը[44]։ Շտրաուսի հետ Ալիսայի հարաբերությունները զայրացնում էին պրուսական կայսրուհուն` Ավգուստային, որը Ալիսային անվանում է «լիովին աթեիստուհի», երբ լսում է Շտրաուսի տեսությունների մասին[41]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1868 թվականին Ալիսան ծննդաբերում է երկար սպասված որդուն`Էռնստ Լյուդվիգին, որին ընտանիքում կոչում էին «Էրնի»։ Եվս երկու տարի անց ծնվում է Ֆրիդրիխը, որին քնքշորեն անվանում էին «Ֆրիտտի»։ Ֆրիդրիխից հետո Ալիսան լույս աշխարհ է բերում ևս երկու դուստր` Ալիսին (1872 թվականին) և Մարիային (1874 թվականին), որոնց համապատասխանաբար կոչում էին «Ալիքս» և «Մեյ»[45]։
Ալիսայի կյանքի «սև ժապավենը» սկսվում է Ալիքսի ծնվելուց մոտ մեկ տարի անց։ 1873 թվականի մայիսի 29-ին Ֆրիտտին` արքայադստեր կրտսեր և ամենասիրելի որդին, պատուհանից ընկավ, որը գտնվում էր գետնից մոտավորապես քսան ֆուտ բարձրության վրա, մահանում է[46]։ Տղան տառապում էր հեմոֆիլիայով, և չնայած նա գիտակցության եկել էր, սակայն ներքին արյունահոսությունը կանգնեցնել չէր հաջողվել և արքայազնը մահացել էր։ Ալիսան, ով որդու մահվանից այդպես էլ ուշքի չէր գալիս, երկու ամիս անց գրել է մորը. «Ես ուրախ եմ, որ դուք ունեք իմ սիրելի [Ֆրիտտիի] գունավոր լուսանկարը։ Ես ինձ, ինչպես երբևէ նախկինում, թույլ ու տխուր եմ զգում, և այնքան եմ կարոտում նրան, անվերջ կարոտում եմ»[47]։ Սակայն թագուհու ուշադրությունն ամբողջությամբ կլանված էր իր որդու ՝ արքայազն Ալֆրեդի` Մեծ իշխանուհի Մարիա Ալեքսանդրովնայի (որը դուստրն էր կայսր Ալեքսանդր II-ի և կայսրուհի` Մարիա Հեսսենի) հետ նշանադրության պատրաստություններով։ Կայսրը հրաժարվել էր դստերը Անգլիա տանել` ծանոթանալու թագավորական ընտանիքի հետ, փոխարենը Վիկտորիա թագուհուն հրավիրել էր Գերմանիայում հանդիպել։ Ալիսան համամիտ էր այդ առաջարկին և նույն օրը գրել է մորը (նամակում, ի թիվս այլ բաների, խոսվել է այն մասին, թե որքան է արքայադուստրը կարոտում իր փոքրիկ որդուն), սակայն Վիկտորիան բավականին խիստ պատասխան է ուղարկել դստերը. «Դու լիովին ընդունել ես Ռուսաստանի կողմը, և ես չեմ կարծում, թանկագին բալիկ, որ դու պետք է ասես ինձ... ինչ եսպետք է անեմ»[47]։
Ֆրիտտիի մահից հետո Ալիսան կապվեց վերջին որդուն` Էրնիին և նորածին Մեյին։ 1875 թվականին արքայադուստրը կրկին անցավ իր հանրային պարտականություններին, որն իրենից ներկայացնում էր դրամահավաք և բժշկական և սոցիալական աշխատանք, որոնք միշտ էլ եղել էին Ալիսայի սիրելի զբաղմունքները։ Արքայադուստրը ակտիվ գրագրության մեջ էր սոցիալական բարեփոխիչ Օկտավիա Հիլլի հետ։ Այդ ընթացքում ամուսնու հետ նրա հարաբերությունները վատացել էին։ 1876 թվականին Ալիսան ուղևորվում է Անգլիա` բուժման։ Նրա մեջքը ցավում էր, որը պայմանավորված էր արգանդի ծռվելով։ Ալիսան առողջանալուց հետո մնում է Բալմորալում։ Այստեղից ամուսնուն գրած նամակից իմանում ենք, որ նա քննադատում է ամուսնուն նրա մանկական գրելաոճի համար. «եթե երեխաներս գրեին նման մանկական նամակներ (միայն կարճ հաշվետվություններ), թե որտեղ և ինչ են կերել և այլն` առանց կարծիքների, դիտարկումների և նկատողությունների, ապա ես կզարմանայի, առավել ևս զարմացած եմ, որ նման նամակներ գրողը դու ես»[48]։
Ես ակնկալում էի իսկական համագործակցություն, քանի որ Դարմշտադտը դրանից բացի ուրիշ ոչինչ ինձ տալ չէր կարող... Այդ իսկ պատճառով, բնականաբար, ես խորապես հիասթափվում եմ, երբ հետ նայելով տեսնում եմ, որ չնայած իմ մեծ պլաններին, բարի ցանկություններին և իրական ջանքերին, իմ հույսերն, այնուամենայնիվ, ամբողջապես փլուզվել են... Թանկագինս, դու ասում ես, որ ինձ երբևէ չէիր նեղացնի նպատակամղված... Իսկ ես ափսոսում եմ որևէ նպատակի և ցանկության բացակայության համար կամ, ավելի շուտ, հասկանալու, որ ինչ-որ ավելին ես ինձ համար, և դա չի նշանակում ամբողջ ժամանակդ ինձ վրա ծախսել, միևնույն ժամանակ ինձ հետ էլի ինչ-որ բանով կիսվել չցանկանալով։ Սակայն ես չպետք է նման բաների մասին խոսեմ։ Քո նամակները հաճելի են և բարի, բայց այնքան դատարկ են և անգույն, որ ես զգում եմ, որ քեզ կարող եմ ավելի քիչ բան ասել, քան որևէ մեկ այլ մարդ։ Անձրևը, լավ եղանակը, թարմ նորությունները` սրանք այն ամենն են, ինչի մասին ես երբևէ կարող եմ խոսել քեզ հետ, ահա այդքան կտրված են իմ ներկան և իմ ներքին աշխարհը քոնից... Ես փորձեցի կրկին ու կրկին քեզ հետ խոսել լուրջ բաներից, երբ դրա կարիքըն էին զգում, բայց մենք երբեք իրար հետ չենք հանդիպում` մեր ուղիները բաժանվել են... ահա թե ինչու եմ զգում, որ միեր իրական միավորումն անհնար է, չէ որ մեր մտքերը երբեք նույն հունով չեն ընթանա... Ես նաև անչափ սիրում եմ քեզ, իմ սիրելի ամուսին, և այդ պատճառով ինձ համար այնքան տխուր է զգալ, որ մեր կյանքը անկախ դրանից այնքան կիսատ է... Սակայն դրանում քո գիտակցված մեղավորությունը չկա. ես երբեք այլ կերպ չեմ մտածել, երբեք...[49]։ - 1876 թվականի հոկտեմբերի 3 -ին Լյուդվիգին գրած Ալիսայի նամակից
|
Հաջորդ օրը Ալիսան ամուսնուն ավելի կարճ նամակ է գրել, որում ասվում է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը, և հույս է հայտնել, որ նախորդ «նամակը չի բարկացրել քեզ, բայց ավելի լավ է ազնիվ լինել զգացմունքների մեջ»[50]։ Չնայած ամուսնության մեջ ունեցած խնդիրներին, Ալիսան մշտապես մնացել է ամուսնու մոլի կողմնակիցը, որը շատ կարևոր էր, երբ նրա տաղանդները և ունակությունները չէին գնահատվում։
1877 թվականի մարտի 20-ին մահանում է Լյուդվիգի հայրը` արքայազն Կարլը, որը նրան դարձնում էր Հեսսենի դքսության ենթադրյալ ժառանգորդը։ Նույն թվականի հունիսի 13-ին մահանում է անժառանգ Հեսսենի Մեծ դուքս Լյուդվիգ III-ը և Ալիսան ամուսնու հետ միասին բազմում են Հեսսենի գահին։ Նոր դքսուհին շարունակում էր ժողովրդականություն չվայելել Դարմշտադտում, իսկ թագուհի Վիկտորիան վերջնականապես վիճվել էր դստեր հետ և չէր ցանկանում նրան տեսնել Բրիտանիայում։ 1877 թվականի հուլիս և օգոստոս ամիսներին Ալիսան երեխաների հետ ստիպված եղավ անցկացնել նորմանդական Ուլգատ կոմունայում, որտեղ Լյուդվիգը հաճախակի այցելում էր նրանց[51]։ Դքսուհուն վշտացնում էր, որ իրեն չեն սիրում Դարմշտադտում, և ավելի ու ավելի էր անտարբեր դառնում այդ երկրի նկատմամբ։ Լյուդվիգը 1877 թվականի օգոստոսին գրել է, հույս հայտնելով, որ «աղի ջրի աղիությունը կչեզոքացնի այն դառնությունը, որը առաջացնում է Դարմշտադտը։ Խնդրում եմ, սիրելի ՛ս, նրա մասին այդպես կտրուկ մի դատիր, երբ ես նորից գամ, դա կփչացնի քեզ հետ իմ կրկին հանդիպման ուրախությունը»[52]։ Ալիսան` Լյուդվիգի նկատողությունը սրտին մոտ ընդունելով, պատասխանել է. «Ես իհարկե ոչ մի բան քեզ չեմ ասի Դարմշտադտի մասին, երբ գաս... Ես տհաճ բաներ ասելու ոչ մի մտադրություն չունեմ, մանավանդ` քեզ։ Դու թոթափում ես քեզնից ամեն տհաճ բան, ինչպես պուդելը ծով մտնելուց հետո թափ է տալիս իր վրայի ջուրը. քեզ նման բնույթ ունեցողներն ինքնին առավել երջանիկ են, բայց նրանք նախատեսված չեն ուրիշներին օգնելու, մխիթարելու ու խորհուրդ տալու համար, ուրիշների հետ կիսել իրենց կյանքի ջերմ կեսօրը...»[53]։ Ի պատասխան Ալիսան ամուսնուց ստանում է մի նամակ, որը «նրան ստիպում է լաց լինել»։ Դրանից հետո Ալիսան Լյուդվիգին ավելի հուսադրող նամակներ է գրել, որոնցում նա վստահեցնում էր, որ նա իրավասու է ինքնուրույն որոշումներ ընդունելո[54]։
Ալիսան և Լյուդվիգը Դարմշտադտ են վերադառնում որպես Մեծ դուքս և դքսուհի ու հանդիսավոր ընդունելության են արժանանում, ինչին ոչ մի կերպ չէր սպասում Ալիսան[55]։ Այնուամենայնիվ, իր նոր պարտականությունները նա ընդունում է, որպես չափազանց ծանր. նա մորը գրել է, որ «վախենում է բառացիորեն ամեն ինչից»[56]։ Ալիսան օգտվելով իր նոր դիրքից Դարմշտադտում սոցիալական բարեփոխումներ անցկացնելու քայլեր է անում, բայց շատ արագ հասկանում է, որ «ժողովրդի մոր» դերը մեծ լարում է պահանջում։ Մորը գրած մեկ այլ նամակում Ալիսը գրել է, որ իր պարտականությունները «ավելի շատ էին, քան նա կարող էր դիմանալ երկարաժամկետ հեռանկարում»[56]։ Ալիսային վրդովվեցնում էին այն լուրերը, որ նա վատ վերաբերմունքի էր արժանացրել Լյուդվիգի հորեղբոր կնոջը` Մեծ դքսուհի Մաթիլդա Կարոլինային։ Նա հուզվել էր մորից ստացած քննադատական նամակից։ Ալիսան այդ մասին բողոքել է Լյուդվիգին, գրելով, որ նամակն «ստիպեց ինձ լաց լինել բարկությունից... Ավելի լավ կլիներ ես մահանայի, և շատ ժամանակ չի անցնի, մինչև ես մայրիկին այդ հաճույքը պատճառեմ»[57]։ Սակայն իր նամակում չի նշվում, թե հատկապես ինչն էր նրա այդ զայրույթի պոռթկման պատճառը[58]։
Թեև Ալիսան փորձում էր շեղել իր ուշադրությունը արվեստի և գիտության օգնությամբ և նվազագույնի հասցնել աշխարհիկ պարտավորությունները իր կյանքում, այնուամենայնիվ նա շարունակում է զգալ դրանց բեռը[59]։ 1877 թվականի Սուրբ Ծնունդի ժամանակ Ալիսային հաջողվում է մի փոքր հանգստանալ, երբ ամբողջ ընտանիքը կրկին միասին հավաքվել էր։ Նա անչափ շատ էր սիրում իր կրտսեր դուստրերին։ Նա շատ հոգնած էր, որ ներկա լիներ իր զարմուհու` արքայադուստր Շառլոտայի հարսանիքին, որը տեղի էր ունենալու Բեռլինում, 1878 թվականի հունվարին։ 1878 թվականի աշնանը Վիկտորյա թագուհին Հեսսեններին հրավիրում է հանգստանալ Իստբորնում, որտեղ նրանք կանգ էին առել Գրանդ պարադ տանը։ Ալիսան այդ ուղևորության ընթացքում զանազան թագավորական պարտականություններ է կատարում և նախքան 1878 թվականի վերջում Դարմշտադտ վերադառնալը այցելում է մորը Օսբորն հաուսում[60]։
Հիվանդություն ու մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականի նոյեմբերին Հեսսենի արքունիքում դիֆթերիայի համաճարակ է բռնկվում։ Առաջինը հիվանդանում է Ալիսայի ավագ դուստրը` Վիկտորիան։ Նա նոյեմբերի 5-ի երեկոյան սկսել էր բողոքել վզի մկանների կծկումներից։ Դիֆթերիան ախտորոշվում է հաջորդ առավոտ, և հիվանդությամբ շուտով վարակվում են դքսական զույգի մնացած երեխաները, բացառությամբ Եղիսաբեթի, որին, երբ պարզվեց, որ առողջ է, Ալիսան ուղարկում է սկեսուրի պալատ։ Շուտով պարզվում է, որ Լյուդվիգը նույնպես վարակվել է[61]։
Նոյեմբերի 15-ին լրջորեն հիվանդանում է կրտսեր դուստրը`Մեյը, և Ալիսային կանչում են նրա անկողնու մոտ, բայց երբ նա ժամանում է, երեխան արդեն արդեն մահացած է լինում։ Վշտից գլխակորույս Ալիսան գրել է մորը, որ «չի կարող փոխանցել իր ցավը բառերով[62]։ Ալիսան մի քանի շաբաթ շարունակ մնացած երեխաներից գաղտնի էր պահում կրտսեր դստեր մահվան փաստը, բայց վերջ ի վերջո դեկտեմբերին ստիպված էր խոստովանել Էրնիին։ Նրա արձագանքն է'լ ավելի վատ էր, քան ինքը սպասում էր. սկզբում նա հրաժարվում էր դրան հավատալ, ապա սկսում է լաց լինել։ Ալիսան, որդուն խղճալով, խախտում է հիվանդի հետ ֆիզիկական շփում չունենալու պայմանը և համբուրում է նրան։ Ինչպես ավելի ուշ գրել է վարչապետ Դիզրայելին այս մասին, դա «մահվան համբույր էր»։ Դրանից հետո, սկզբնական շրջանում Ալիսան իրեն լավ էր զգում։ Նա հանդիպում է քրոջ` Վիկտորիայի հետ, երբ նա Անգլիա գնալու ճանապարհին Դարմշտադով էր անցնում և նույն օրը գրել է մորը, որ զգում է «վերականգնվող առույգության նշաններ»[63]։ Սակայն հոր մահվան տարեդարձի նախօրեին Ալիսան իրեն վատ է զգում և անկողին ընկնում։ Գիշերը պարզ է դառնում, որ նա մահանում է դիֆթերիայից։ Ալիսայի վերջին բառերն էին. «սիրելի հայրիկ», որից հետո, առավոտյան 2:30-ին մոտ, նա կորցնում է գիտակցությունը[64]։ Դեկտեմբերի 14-ի առավոտյան 8:30-ին նա մահանում է[62]։ Ալիսայի մարմինը հողին է հանձնվել Ռոզենհյոե դքսական գերեզմանում, դեկտեմբերի 18-ին։ Դքսուհու դագաղը ծածկված էր Մեծ Բրիտանիայի դրոշով[65]։ Արքայադստեր գերեզմանի վրա հանրային միջոցներով կանգնեցվեց հուշարձան` Ջոզեֆ Էդգար Բոմի աշխատանքը. Ալիսան` մահացած դուստրը ձեռքերում[66]։
Ալիսան թագուհի Վիկտորիայի առաջին մահացած երեխան էր նրա կենդանության օրոք, որն իր աղջկանից հետո ապրեց ավելի քան քսան տարի։ Թագուհին նկատել է արքայազն Ալբերտի և Ալիսայի մահվան ժամկետների համընկնումը` որպես «գրեթե անհավանական ու շատ խորհրդավոր»[67]։ Իր օրագրում դստեր մահվան օրը Վիկտորիան գրել է. «Այդ սարսափելի օրը կրկին եկել է»։ Վշտաբեկ թագուհին ավագ դստերը գրել է. «Իմ թանկագին մանկիկը, որն իմ կողքին է եղել և աջակցել է ինձ տասնյոթ տարի առաջ, այս նույն օրը, տապալվեց նման սարսափելի, վախենալու հիվանդությամբ... Նա իր քնքուշ հոր բարքերն ուներ և շատ նման էր նրա ինքնամոռաց բնավորությանը, պարտքի անվախ և անմնացորդ նվիրվածությամբ»։ Թշնամանքը, որը երբևէ զգացել էր Վիկտորյան Ալիսայի նկատմամբ, այլևս անհետացել էր[68]։ Արքայադուստր Վիկտորիան իր վիշտն արտահայտել է իր մորը գրած 39-էջանոց նամակում. նա խորապես սգում էր քրոջ մահը, որի հետ առանձնապես մտերիմ էր, սակայն ոչ ինքը` արքայադուստրը, ո ՛չ էլ նրա ամուսինը չկարողացան ներկա գտնվել հուղարկավորությանը` կայսեր Վիլհելմ I-ի արգելքի պատճառով, որը զգուշանում էր նրանց վրա հարձակումից[69]։
Ալիսայի մահը ծանր ազդեցություն է ունեցել նրա երեխաների վրա, մասնավորապես արքայադուստր Վիկտորիայի։ Լինելով ավագ երեխան, մոր մահից հետո նա ստանձնում է տնտեսական պարտականությունները և հոգում է կրտսեր քույրերի և եղբոր կարիքները։ Ավելի ուշ նա գրել է. «Մորս մահն անդառնալի կորուստ էր ինձ համար... իմ մանկությունը վերջացավ նրա մահով, քանի որ ես ամենաավագն էի և ամենապատասխանատուն...»[70]։ Դստեր մահից հետո թագուհի Վիկտորիան կապվում է իր թոռների հետ և սկսում է հաճախ հրավիրել նրանց Մեծ Բրիտանիա, որտեղ նրանք հյուրընկալվում էին երկարատև[71]։
Ալիսայի մահը սգում էին ինչպես Հեսսենում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում։ «The Times»- ը գրել է. «Նույնիսկ ամենասովորական մարդիկ արքայադստեր հետ զգում էին բնավորության ընդհանրություն, որը եղել է ընտանեկան առաքինության օրինակ, ինչպես դուստր, քույր, կին և մայր... Նրա անսահման գթությունը փնտրում էր օգնության կարիք ունեցողների... մարդկային դժբախտության մեջ»։ «The Illustrated London News»-ը գրել է. «Հանգուցյալ արքայադստեր կյանքի դասը նույնքան բարեգութ է, որքան ակնհայտ է։ Բարոյական արժեքներն ավելի կարևոր են, քան բարձր դիրքը»[65]։ Թագավորական ընտանիքում արքայադստեր մահը ամենից շատ խոցել էր Ուելսի արքայազնին եւ արքայադստերը։ Ուելսի արքայադուստրը Ալիսայի մահից հետո Թագուհու հետ հանդիպելով բացականչել է. «Ավելի լավ էր ես մահանայի նրա փոխարեն»[72]։ Աչքայազնն էլ, իր հերթին, գրել է կոմս Գրենվիլին, որ Ալիսան «իմ ամենասիրելի քույրն էր։ Այնքան լավն էր, այնքան բարի, այնքան խելացի! Մենք այնքան շատ բանի միջով ենք անցել միասին...»[73]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1869 Ալիսան Դարմշտադտում հիվանդների և վիրավորների համար հոսպիտալ է հիմնադրել, որը նրա մահից հետո դեռ երկար տարիներ գործել է։ 1953 թվականին արքայադստեր թոռը` Լուիս Մաունտբետենը դասախոսություն է կարդացել հիվանդանոցում։ Ելույթ ունենալով, նա Ալիսայի մասին ասել է. "[նրա] ելակետը միշտ էլ եղել է մարդը, որը հիվանդ էր և օգնության կարիք ուներ, և նրա կարիքները պատերազմի ու խաղաղության ժամանակ։ Նրա կողքին միշտ հայտնվել է մի մարդ, ով պատրաստ է եղել օգնել, ձգտել է նվազեցնել նրա կարիքը և այդ նպատակի համար կարող էր օգտվել կազմակերպությունից, որի աշխատանքը դարձել է ավելի ու ավելի կանոնավորված»[74]։ Ի թիվս այլ կազմակերպությունների, որոնք ստեղծվել էին Ալիսայի կողմից, եղել է միություն, որը զբաղվել է կանանց կրթությամբ, ինչպես նաև «Արքայադուստր Ալիսայի Կանանց գիլդիան», որը զբաղվում էր ապագա բուժքույրերի ուսուցմամբ։ Այս վերջին կազմակերպությունն իր վրա էր վերցրել երկրում ռազմական հոսպիտալների առօրյա աշխատանքի մեծ մասը Ավստրո-պրուսական պատերազմում[75]։
Ի պատիվ Ալիսայի է կոչվում ՀԱՀ-ում գտնվող Ալիս քաղաքը[76]։
Տիտղոսներ, մրցանակներ, տոհմաբանություն և զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիտղոսներ ու մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1843 թվականի ապրիլի 25 - 1862 թվականի հուլիսի 1-ը. Նորին Թագավորական մեծություն արքայադուստր Ալիսա Մոդ Մարիա Բրիտանացի
- 1862 թվականի հուլիսի 1-ից 1877 թվականի հունիսի 13-ը. Նորին Թագավորական մեծություն արքայադուստր Լյուդվիգ Հեսսենացի և Պրիրեյնացի
- 1877 թվականի հունիսի 13-ից 1878 թվականի դեկտեմբերի 14-ը. Նորին Թագավորական մեծություն Հեսսենի և Պրիրեյնի Մեծ դքսուհի[77]
1878 թվականի հունվարի 1-ին Ալիսան դարձել է Հնդկական թագի շքանշանի ասպետ[78]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսա Բրիտանացի-ի նախնիները | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]1858 թվականին Ալիսային և նրա երեք կրտսեր քույրերին իրավունքը է տրվել օգտագործել բրիտանական թագավորական զինանշանը` ավելացնելով Սաքսոնիայի զինանշանը (վահանը, որը ինը հորիզոնական սև և ոսկեգույն շերտեր ունի, իսկ վահանի վրայից մշտադալար ռուտայից պատրաստված թագի նմանությամբ աջակողմյան թեք կապիչ), որը ներկայացնոում էր հորը` արքայազն Ալբերտին։ Վահանը վերևից ծանրաբեռնված է երեք ատամներով արծաթե տիտլով, որը խորհրդանշում է այն, որ նա միապետի դուստր է։ Տիտլի մեջտեղի ատամի վրա սև վարդ է արծաթե միջուկով և կանաչ տերևներով, եզրային ատամների վրա աքիսի մորթի է` թագավորական ընտանիքի մյուս անդամներից տարբերակող նշան[79][80]։
Վահանը բռնողները ծանրաբեռնված են տիտլով (մրցաշարային վզակապով) ինչպես վահանի վրա է. կանաչ մարգագետնի վրա ոսկե, կարմիր ճանկերով զինված և ոսկե թագով պսակված ընձառյուծ է [ըմբոստ առյուծը զգոն է] և արծաթե, ոսկյա կճղակներով զինված միաեղջյուր է, վզակապի նմանվող ոսկե թագով պսակված, որին շղթա է կցված[81]։
Կանացի (շեղանկյուն) վահանը, ծածկված է թագով, ինչպես ըստ հերալդիկայի համապատասխանում է թագավորի երեխաներին, ծածկված է երեք ատամներից կազմված արծաթե տիտլով։ Վահանը չորս մասանի է. առաջին և չորրորդ մասերում` կարմիր դաշտում երեք ոսկե ընձառյուծներ են, որոնք զինված են լազուրով (գնացող առյուծները զգոն են) [Անգլիա]։ Երկրորդ մասի վրա ոսկեզօծ դաշտում կարմիր առյուծ է, որը զինված է լազուրով, շրջապատված է կրկնակի ծաղկած ներքին ժապավենով [Շոտլանդիան]։ Երրորդ մասի վրա լազուրե դաշտում արծաթե լարերով ոսկե տավիղ է [Իռլանդիա][82]։
Ժառանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեսսենի Մեծ դուքս Լյուդվիգ IV-ի հետ ամուսնական համատեղ կյանքում Ալիսան ծննդաբերել է յոթ երեխա[45].
Վիկտորյա Ալբերտա Ելիզավետա Մաթիլդա Մարիա (1863 ապրիլի 5 - 1950 սեպտեմբերի 24), ամուսնացել է Միլֆորդ Հավենի մարքիզ Լուդվիգ Ալեքսանդր Բատենբերգի հետ, համատեղ կյանքում ունեցել է երեք որդի և երկու դուստր։ Վիկտորիայի երկրորդ դուստրը` Լուիզան, ամուսնացել է Շվեդիայի թագավոր Գուստավ VI Ադոլֆի հետ[83]։
Ելիզավետա Ալեքսանդրա Լուիզա Ալիսա (1864 նոյեմբերի 1 - 1918 հուլիսի 18), ամուսնավել է Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ, որը հինգերորդ որդին էր Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի և նրա առաջին կնոջ` Մարիա Հեսսեն Հռենոսցու, երեխաներ չեն ունեցել[84]
Իռենա Լուիզա Մարիյա Աննա (1866 հուլիս 11 - 1953 նոյեմբերի 11), ամուսնացել է իր զարմիկի (մորաքրոջ որդու)` Հենրիխ Պրուսացու հետ, որը ողջ մնացած որդիներից կրտսերն էր Ֆրիդրիխ III կայրի և Վիկտորյա Բրիտանացու, ունեցել են երեք որդիներ[85]
Էռնստ Լյուդվիգ Կարլ Ալբերտ Վիհելմ (1868 նոյեմբերի 25 - 1937 հոկտեմբերի 9), Հեսսենի Մեծ դուքս, ամուսնացել է երկու անգամ, որոնցից առաջինը իր զարմուհու (քեռու աղջկա)` Վիկորիա Մելիտայի հետ, որը երկրորդ դուստն էր Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացու և Մեծ իշխանուհի Մարիա Ալեքսանդրովնայի, իսկ երկրորդը` Էլեոնորա Սոլմս Հոհենսոլմս Լիխի հետ։ Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր` Ելիզավետային, որը մահացել է տիֆից ութ տարեկանում[86], և մեռելածին որդի, իսկ երկրորդ ամուսնությունից ունեցել է երկու որդի` Գեորգ Դոնաթուսին և Լյուդվիգին
Ֆրիդրիխ Վիլհելմ Ավգուստ Վիկտոր Լեոպոլդ Լյուդվիգ (1870 հոկտեմբերի 7 - 1873 մայիսի 29), տառապել է հեմոֆիլիայով և մահացել է երկուսուկես տարեկանում ներքին արյունահոսությունից` պատուհանից դուրս ընկնելուց հետո[87]
Ալիսա Վիկտորյա Ելենա Լուիզա Բեատրիս (1872 հունիսի 6 - 1918 հուլիսի 17), ամուսնացել է Համառուսաստանյան կայսր Նիկոլայ II-ի հետ, ունեցել է չորս դուստր և մեկ որդի[88]
Մարիա Վիկտորիա Ֆեոդորա Լեոպոլդինա (1874 մայիսի 24 - 1878 նոյեմբերի 16), մահացել է դիֆթերիայից, երբ չորս տարեկան էր[89]։
Ալիսայի ժառանգներն զգալի դերակատարում են ունեցել համաշխարհային պատմության մեջ։ Արքայազն Ֆրիդրիխից բացի, հեմոֆիլիայի գենի, միանգամայն հաստատ[90] կրողներ են եղել արքայադստեր երկու դուստրերը` Իռենը և Ալիսան (որպես ուղղափառ` Ալեքսանդրա Ֆյոդորովնա). Իռենի կրտսեր որդին` արքայազն Հենրիխը մահացել է չորս տարեկանում սեղանից ընկնելուց առաջացած ուղեղի արյունազեղման հետեւանքով, իսկ նրա ավագ որդին ՝ արքայազն Վալդեմարը, մահացել է հիսունվեց տարեկանում` Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին փոխներարկման համար անհրաժեշտ արյան բացակայության պատճառով։ Ալեքսանդրա Ֆյոդորովնայի միակ որդին` ցեսարևիչ Ալեքսեյը նույնպես տառապել է հեմոֆիլիայով[91]։ Ալեքսանդրա Ֆյոդորովնան երեխաների և ամուսնու հետ միասին գնդակահարվել է բոլշևիկների կողմից Եկատերինբուրգում, 1918 թվականի հուլիսին` Փետրվարյան հեղափոխությունից եւ Նիկոլայի գահից հրաժարվելուց տասնութ ամիս անց[92]։ Ալեքսանդրան եւ նրա ընտանիքը կանոնիկացվել են 1981 թվականին Ռուս արտասահմանյան ուղղափառ եկեղեցու կողմից, իսկ 2000 թվականի օգոստոսին` Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։
Ալիսայի երկրորդ դուստրը` Եղիսաբեթը (որպես ուղղափառ` Ելիզավետա Ֆյոդորովնա), 1905 թվականին ամուսնու սպանությունից հետո իրեն նվիրել է Տիրոջը և 1909 թվականին Մոսկվայում հիմնել է Մարֆո Մարիինյան վանքը։ Եղիսաբեթը բոլշեւիկների կողմից գնդակահարվել է ցարական ընտանիքի գնդակահարության հաջորդ օրը[93] և 1992 թվականին կանոնակացվել է` դասվելով Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի շարքը։ Ալիսայի ավագ դստեր որդին` Լուիս Մաունտբետենը, եղել է Հնդկաստանի վերջին փոխարքան և սպանվել է Իռլանդիայի բանակի կողմից 1979 թվականին[94]։ Լուիսի ազգական ու Ալիսայի ծոռ Ֆիլիպն ամուսնացած է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագուհու` Եղիսաբեթ II-ի հետ[95]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Collective Biographies of Women
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #101508727 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Kindred Britain
- ↑ Dromi, Shai M.,. Above the fray : the Red Cross and the making of the humanitarian NGO sector. Chicago. ISBN 978-0-226-68038-5. OCLC 1134854861.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Packard, 1999, էջ 25
- ↑ Lord Chamberlain’s Office, June 3, 1843(անգլ.) // The London Gazette : газета. — 1843. — № 20231. — С. 1889.
- ↑ 9,0 9,1 Packard, 1999, էջ 26
- ↑ Hubbard, 2012, էջ 132
- ↑ Van der Kiste, 2003, էջ 22
- ↑ Van der Kiste, 2003, էջ 23
- ↑ Packard, 1999, էջ 64
- ↑ Van der Kiste, 2003, էջ 28
- ↑ Packard, 1999, էջ 50
- ↑ Packard, 1999, էջ 51
- ↑ Packard, 1999, էջ 87
- ↑ Benson, 1939, էջ 62
- ↑ Packard, 1999, էջ 102
- ↑ 20,0 20,1 Packard, 1999, էջ 77
- ↑ Packard, 1999, էջեր 78-79
- ↑ Pakula, 2002, էջ 138
- ↑ Packard, 1999, էջեր 88—89
- ↑ Arthur Helps May 3, 1861(անգլ.) // The London Gazette : газета. — 1861. — № 22507. — С. 1889.
- ↑ 25,0 25,1 Noel, 1974, էջ 96
- ↑ Packard, 1999, էջ 104
- ↑ Van der Kiste, 2003, էջ 52
- ↑ Noel, 1974, էջ 95
- ↑ Noel, 1974, էջ 106
- ↑ 30,0 30,1 30,2 Noel, 1974, էջ 107
- ↑ Alice, Grand Duchess, 1885, էջ 28
- ↑ Noel, 1974, էջ 108
- ↑ 33,0 33,1 Packard, 1999, էջ 119
- ↑ Noel, 1974, էջ 115
- ↑ Packard, 1999, էջ 121
- ↑ Packard, 1999, էջ 122
- ↑ Noel, 1974, էջ 131
- ↑ Noel, 1974, էջ 132
- ↑ Noel, 1974, էջ 133
- ↑ Packard, 1999, էջ 123
- ↑ 41,0 41,1 Packard, 1999, էջ 159
- ↑ Packard, 1999, էջեր 159—160
- ↑ Noel, 1974, էջ 182
- ↑ Noel, 1974, էջ 183
- ↑ 45,0 45,1 Weintraub, 2000, էջ 460
- ↑ Packard, 1999, էջ 161
- ↑ 47,0 47,1 Noel, 1974, էջ 215
- ↑ Noel, 1974, էջ 223
- ↑ Noel, 1974, էջեր 224—225
- ↑ Noel, 1974, էջ 225
- ↑ Noel, 1974, էջ 226
- ↑ Noel, 1974, էջ 227
- ↑ Noel, 1974, էջեր 227—228
- ↑ Noel, 1974, էջ 228
- ↑ Noel, 1974, էջ 229
- ↑ 56,0 56,1 Packard, 1999, էջ 165
- ↑ Packard, 1999, էջեր 165—166
- ↑ Noel, 1974, էջ 231
- ↑ Noel, 1974, էջ 233
- ↑ Noel, 1974, էջեր 233—234
- ↑ Packard, 1999, էջ 166
- ↑ 62,0 62,1 Packard, 1999, էջ 167
- ↑ Noel, 1974, էջ 239
- ↑ Death of the Grand Duchess of Hesse(անգլ.) // The Times. — 1878. — ISSN 0140-0460.
- ↑ 65,0 65,1 Noel, 1974, էջ 241
- ↑ Reynolds, 2004
- ↑ Longford, 1964, էջ 425
- ↑ Packard, 1999, էջ 169
- ↑ Packard, 1999, էջ 170
- ↑ Hough, 1974, էջ 50
- ↑ Mager, 1999, էջ 57
- ↑ Noel, 1974, էջ 240
- ↑ Martin, 1908, էջ 113
- ↑ Noel, 1974, էջ 141
- ↑ Packard, 1999, էջ 157
- ↑ Wills, Elspeth (2016). Abbotsford to Zion: The Story of Scottish Place-names Around the World. Birlinn Ltd. ISBN 1780274467, 9781780274461.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ India Office, January 1, 1878(անգլ.) // The London Gazette : газета. — 1878. — № 24539. — С. 114.
- ↑ India Office, January 1, 1878(անգլ.) // The London Gazette : газета. — 1878. — № 24539. — С. 113—114.
- ↑ Boutell, Charles The Royal Armory of England(անգլ.) // The Art Journal. — 1868. — № 7. — С. 274.
- ↑ Neubecker, 1997, էջեր 96—97
- ↑ Boutell, 2010, էջեր 245—246
- ↑ Георгий Вилинбахов, Михаил Медведев Геральдический альбом. Лист 2(ռուս.) // Вокруг света : журнал. — 1990. — № 4 (2595).
- ↑ Hough, 1974, էջ 28
- ↑ Sell, 2016, էջ 72
- ↑ Mager, 1999, էջ 27
- ↑ Van der Kiste (I), 2003, էջ 65
- ↑ Mager, 1999, էջեր 45-46
- ↑ Gelardi, 2005, էջ 5
- ↑ Persson, 2009, էջ 142
- ↑ Վաղ տարիքում մահացած Մեյի և անժառանգ Ելիզավետայի մասին հեմոֆիլիայի գենի կրողներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան
- ↑ Slack, 2014, էջ 46
- ↑ Smele, 2006, էջ 118
- ↑ Cox, 2006, էջ 73
- ↑ 1979: IRA bomb kills Lord Mountbatten (անգլ.)
- ↑ Heald, 2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alice, Grand Duchess of Hesse Letters to Her Majesty the Queen. — London: John Murray, 1885. — 294 p.
- Benson, Edward Frederic Daughters of Queen Victoria. — Cassell, 1939. — 295 p.
- Boer, Roland Lenin, Religion, and Theology. — Springer, 2013. — 347 p. — ISBN 1137314125, 9781137314123
- Boutell, Charles A Manual of Heraldry: Historical and Popular (1863). — Kessinger Publishing, 2010. — P. 245—246. — 556 p. — ISBN 1165299313, 9781165299317
- Cox, Caroline Cox's Book of Modern Saints and Martyrs. — A&C Black, 2006. — 214 p. — ISBN 0826487882, 9780826487889
- Gelardi, Julia P. Born to Rule: Five Reigning Consorts, Granddaughters of Queen Victoria. — St. Martin's Press, 2005. — 457 p. — ISBN 0312324235, 9780312324230
- Heald, Tim The Duke: Portrait of Prince Phillip. — Hachette UK, 2013. — 352 p. — ISBN 1444751913, 9781444751918
- Hough, Richard Louis and Victoria: The First Mountbattens. — Hutchinson, 1974.
- Hubbard, Kate Serving Victoria: Life in the Royal Household. — Chatto & Windus, 2012. — 417 p. — ISBN 0701183683, 9780701183684
- Longford, Elizabeth Victoria R.I.. — Weidenfeld & Nicolson, 1964. — 635 p. — ISBN 0297170015, 9780297170013
- Mager, Hugo Elizabeth: Grand Duchess of Russia. — Carroll & Graf, 1999. — 418 p. — ISBN 0786706783, 9780786706785
- Martin, Theodore Queen Victoria as I Knew Her. — William Blackwood & Sons, 1908. — 157 p.
- Neubecker, Ottfried Heraldry: Sources, Symbols and Meaning. — Little, Brown, 1997. — 288 p. — ISBN 0316641413, 9780316641418
- Noel, Gerard Princess Alice: Queen Victoria's Forgotten Daughter. — London: Constable and Company Limited, 1974. — 285 p. — ISBN 0094598401, 9780094598409
- Packard, Jerrold M. Victoria's Daughters. — St. Martin's Press, 1999. — 384 p. — ISBN 0312244967, 9780312244965
- Pakula, Hannah An Uncommon Woman: The Empress Frederick : Daughter of Queen Victoria, Wife of the Crown Prince of Prussia, Mother of Kaiser Wilhelm. — London: Phoenix Press, 2002. — 791 p. — ISBN 1842126237, 9781842126233
- Persson, Sheryl Smallpox, Syphilis and Salvation: Medical Breakthroughs That Changed the World. — Exisle Publishing Pty Limited, 2009. — 344 p. — ISBN 1921497068, 9781921497063
- K. D. Reynolds Princess Alice // {{{заглавие}}}. — Oxford Dictionary of National Biography. — Oxford University Press, 2004.
- Sell, Karl Alice, Grand Duchess of Hesse. — BiblioBazaar, 2016. — 420 p. — ISBN 1355510007, 9781355510000
- Slack, Jonathan Genes: A Very Short Introduction. — Oxford University Press, 2014. — 152 p. — ISBN 0191664189, 9780191664182
- Smele, Jonathan The Russian Revolution and Civil War 1917-1921: An Annotated Bibliography. — A&C Black, 2006. — 656 p. — ISBN 1441119922, 9781441119926
- Van der Kiste, John Queen Victoria's Children. — Gloucestershire: Sutton Publishing Limited, 2003. — 229 p. — ISBN 075093476X, 9780750934763
- Van der Kiste, John Princess Victoria Melita: Grand Duchess Cyril of Russia 1876-1936. — Sutton Publishing, 2003. — P. 64—65. — 183 p. — ISBN 0750934697, 9780750934695
- Weintraub, Stanley Uncrowned King: The Life of Prince Albert. — Simon and Schuster, 2000. — 512 p. — ISBN 0743206096, 9780743206099
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raegan Baker. Raegan Baker. «Diaries and Letters - Princess Alice of Hesse and by Rhine». Alexander Palace Time Machine (անգլերեն). Bob Atchison. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- Historical Images of Princess Alice (անգլ.«Historical Images of Princess Alice» (անգլերեն). Historic England. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Բրիտանացի» հոդվածին։ |
|