Անգլոման
Անգլոմանն (լատին․՝ Angli , «անգլիացի» և հուն․՝ φίλος , philos, «ընկեր») այն մարդն է, որը հիանում է Անգլիայով, նրա մարդկանցով և մշակույթով։ Անգլոմանիան արտահայտվում է նաև անգլերենի նկատմամբ խանդավառությամբ, և քանի որ անգլերենը լայն տարածում ունի Անգլիայից դուրս, այն դուրս է եկել անգլիական մշակույթի շրջանակներից։ Հականիշն է անգլոֆոբիան։
«Անգլոման» բառն առաջին անգամ 1864 թվականին հրատարակել է Չարլզ Դիքենսն իր «Ամբողջ տարին» գրական ամսագրում՝ երբ նկարագրում էր Revue des deux Mondes (Երկու աշխարհների վերանայում) ֆրանսիական ամսագիրը որպես «զարգացած և փոքր-ինչ «անգլոման» հրատարակություն»[1]։
Հազվադեպ օգտագործվում է նաև «բրիտոֆիլ» տերմինը։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ դեպքերում «անգլոմանիա» տերմինը ներկայացնում է անհատի գնահատանքը Անգլիայի պատմության և ավանդական անգլիական մշակույթի հանդեպ(օր.՝ Ուիլյամ Շեքսպիր, Ջեյն Օսթին, Սեմյուել Ջոնսոն)։ Անգլոմանիան կարող է բնութագրվել նաև որպես սեր բրիտանական միապետության, կառավարման համակարգի և հաստատությունների նկատմամբ։ Անգլոմանները բավականություն են ստանում անգլիական ֆիլմերից, հեռուստահաղորդումներից, կատակերգություններից, գրքերից, ամսագրերից, ավանդույթներից (օր.՝ բրիտանական Սուրբ ծննդյան ճաշ)[2], ավտոմեքենաներից։ Սիրում են անգլիացի դերասաններին, մոդելավորողներին, երաժիշտներին։
Անգլոմաններն օգտագործում են բրիտանական անգլերենի ուղղագրություն՝ ամերիկյանի փոխարեն (օր.՝ colour color-ի, centre center-ի, traveller traveler-ի փոխարեն)։ Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում աճել է բրիտանական անգլերենի արտահայտությունների կիրառումը առօրյա խոսակցություններում և լուրերի թողարկումներում[3][4]։ Այդ միտումը, թյուրիմացությունը և ամերիկացիների կողմից այդ արտահայտությունների չարաշահումը դարձել է թե՛ ամերիկյան, թե՛ անգլիական լրատվամիջոցների հետաքրքրության առարկա։ Միտումը հատկապես վառ է արտահայտված Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շրջանում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]18-րդ դարում Եվրոպայում ու Ռուսաստանում և 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայում անգլոմանիան համարվում էր նշանավոր էլիտար երևույթ։ Անգլոմանների թվին էին դասվում որոշ ազդեցիկ քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Անգլոմանիայի գաղափարները բավականին տարածված էին նաև ռուսական նավատորմում։
Հայտնի անգլոմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ All the Year Round (անգլերեն). Charles Dickens. 1865 թ․ հունվարի 1.
- ↑ «Holiday Traditions - England». www.worldholidaytraditions.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Hebblethwaite, Cordelia (2012 թ․ սեպտեմբերի 27). «Britishisms and the Britishisation of American English». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Williams, Alex (2012 թ․ հոկտեմբերի 10). «America's Slippery Slope Into Britishisms». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Johnny Depp». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Famous Anglophiles - Anglotopia.net». www.anglotopia.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Famous Anglophiles: Part 2 - Anglotopia.net». www.anglotopia.net (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Lady Gaga». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Quentin Tarantino». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Gwen Stefani». Zimbio (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.