Միխայիլ Վորոնցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Վորոնցով
ռուս.՝ Михаил Семёнович Воронцов
Dawe, Mikhail Vorontsov.jpg
Ծնվել էմայիսի 19 (30), 1782
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6 (18), 1856 (74 տարեկանում)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, զինծառայող և քաղաքական գործիչ
ԱմուսինElisabeth Branickaja?
Ծնողներհայր՝ Semyon Vorontsov?, մայր՝ Ekaterina Senyavina?
Զբաղեցրած պաշտոններviceroy?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Գևորգի 2-րդ աստիճանի շքանշան
ԱնդամությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներQ61637815?
Mikhail Vorontsov Վիքիպահեստում

Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով (մայիսի 19 (30), 1782, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6 (18), 1856, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ (1856 թվականԱնգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, ինչպես նաև Երևանյան առաջին արշավանքին (1804 թվական

1823 թվականին նշանակվել է Նովոռոսիայի գեներալ- նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828-1844 թվականներին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ։ 1826 թվականից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844-1854 թվականներին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։

Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թվականին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Միքայել Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. П. Щербинин. Биография генерал-фельдмаршала Князя Михаила Семеновича Воронцова. СПб., Типография Эдуарда Веймара, 1858.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Удовик, В. Воронцов. М., 2004 (Жизнь замечательных людей).
  • Rhinelander, L. H. Viceroy Vorontsov’s Administration of the Caucasus // Transcaucasia: Nationalism and Social Change. Essays in the History of Armenia, Azerbaijan, and Georgia. Ed. by R. G. Suny. Ann Arbor (MI), 1983 (2nd rev. ed., 1996), 87-104.
  • Rhinelander, A. L. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. Montreal: McGill-Queen’s University Press. ISBN 0-7735-0747-7
  • Robbins, Richard G. «Review: Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar». The American Historical Review, Vol. 96, No. 4 (Oct., 1991), P. 1243—1244. http://www.jstor.org/stable/2165141

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png