Միացյալ Թագավորության մշակույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միացյալ թագավորության մշակույթը հարուստ է և բազմազան։ Բազմաթիվ գործոններ են ազդել մշակույթի վրա՝ կղզիական բնույթի պետություն լինելը, պետության պատմությունը որպես արևմտյան դեմոկրատիայի առաջատար և ռազմաքաղաքական նշանակալից երկիր, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետությունը ձևավորվել է չորս առանձին պետությունների հաշվին, որոնցից յուրաքանչյուրը պահպանել է իր ավանդույթները, սովորությունները և սիմվոլները։ Բրիտանական կայսրության ազդեցության շնորհիվ իր հերթին տարածում է գտել նաև լեզուն և մշակույթը նրա նախկին գաղութներում՝ ներառելով Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական ճարտարապետությունը սկսվել է Անգլոսաքսերի ճարտարապետությունից։ Անգլիայում գոնե հիսուն կանգուն եկեղեցի Անգլոսաքսական ծագում ունի։ Այնտեղի բոլոր եկեղեցիները բացի մեկից կառուցվել են քարից։
Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիացիները ունեն իրենց ավանդական նախաճաշը, որի մեջ մտնում է՝ բեկոն, ձվեր, խորոված լոլիկներ, խորոված սնկեր, որոնք հիմնականում մատուցվում են սուրճի կամ թեյի հետ։ Մեկ ուրիշ ավանդական ճանաչված կերակուր է «Անգլիական Սուրբ Ծննդյան ընթրիք»-ը, որը պարունակում է՝ Հնդկահավի միս, որն առաջին անգամ մատուցվել է 1573 թվականին, և բանջարեղեն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական գրականությունը սկսվել է Անգլոսաքսական գրականությունից։ Էլիզաբեթյան դարաշրջանը Անգլիական գրականության համար համարվում է «Ոսկե շրջան», որովհետև այդ ժամանակաշրջանում են ապրել մի շարք հիանալի գրողներ ինչպիսիք են՝ Ուիլյամ Շեքսպիրը և այն։ Անգլիացի հայտնի գրողներից են նաև՝ Չարլս Դիկենսը, Ռուդյարդ Կիպլինգը, Շարլոտտե Բրոնտեն և այլն։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին «The Beatles» խումբը դարձավ իրենց ժամանակաշրջանի ամենահայտնի խումբը։ Հիմա Անգլիայի ամենահայտնի արտիստներից են՝ Էլթոն Ջոնը, Սթինգը, Էրիկ Կլեպտոնը, Սփայս գրլսը, Քոլդփլեյը, Ադելը, Էդ Շիրենը, Սեմ Սմիթը և One Direction-ը։
Կատարողական Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ բացօթյա երաժշտական փառատոնները շատ հայտնի են հիմնականում ամռանը և աշնանը։ «The Notting Hill» կառնավալը անցկացվում է ամեն տարի սկսած 1966 թվականից։ Այն անցկացվում է Լոնդոնի «Notting Hill» շրջանի փողոցներում։ Այն առաջնորդում են Բրիտանացի Աֆրիկացի-Կարիբիանները։ Կառնավալին այցելում է մոտավորապես մեկ միլիոն մարդ, որը այն դարձրել է Բրիտանիայի ամենամեծ բացօթյա փառատոնը և աշխարհի ամենամեծ փառատոններից մեկը։ 2006 թվականին հասարակությունը քվեարկեց, որ փառատոնը դառնա Անգլիայի ցուցանիշներից մեկը։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Cultural icons of England
- Select bibliography of books about Englishness Archived 2013-02-01 at Archive.is