Jump to content

Ալիս (ՀԱՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիս (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ալիս
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՀամայնքNkonkobe Local Municipality?
Հիմնադրված է1824 թ.
Մակերես9,85 կմ²
ԲԾՄ522 մետր
Հեռախոսային կոդ040
Փոստային դասիչ5700[1][2] և 5700[1][2]
Ալիս (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Ալիս (ՀԱՀ) (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Ալիս, (Էլիս, անգլ.՝ Alice), քաղաք ՀԱՀ Արևելյան Կապի նահանգում։ Կոչվում է ի պատիվ արքայադուստր Ալիսայի, որը բրիտանական թագուհի Վիկտորիայի դուստրն էր։

ՀԱՀ ներկայիս քաղաքական գործիչներից շատերը սովորել են այստեղ գտնվող Ֆորտ Հերի համալսարանում, այդ թվում նախկին նախագահ Նելսոն Մանդելան։ Համալսարանը նաև Աֆրիկյան ազգային կոնգրեսի փաստաթղթերի արխիվն է և պարունակում է աֆրիկյան արվեստի խոշորագույն հավաքածուներից մեկը։

Քաղաքի ծայրամասում է գտնվում Վիկտորիա խոշոր շրջանային հիվանդանոցը, որտեղ 2006-2011 թվականներին Արևելյան Կապի կառավարության միջոցներով իրականացվել է կապիտալ վերանորոգում և վերազինում[3]։

Սկզբում ավանը կոչվում էր Լովդեյլ (անգլ.՝ Lovedale), բառացի՝ «Լովի հովիտ»։ Այդպես էին կոչել 1824 թվականին այստեղ բնակություն հաստատած եվրոպացի միսիոներները, ի պատիվ Գլազգոյի միսիոներական ընկերության դոկտոր Ջոն Լովի։ Սահմանային պատերազմների ժամանակ ավանը լքվել էր, իսկ միսիոներները տեղափոխվել էին Tyhume River գետի արևմտյան ափ։ Արևելյան ափին կառուցվեց Ֆորտ Հեր ամրոցը (անգլ.՝ Fort Hare, ի պատիվ Արևելյան Կապի նահանգապետ, գեներալ-մայոր Ջոն Հերի։ Մինչև ՀԱՀ վարչատարածքային բաժանման վերանայումը, Ալիսը եղել է Վիկտորիա-Իստ վարչական շրջանի կենտրոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս (ՀԱՀ)» հոդվածին։