Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի
Princess Louise 1901 copy.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն՝ Արվեստի արքայական քոլեջ
Մասնագիտություն՝ նկարչուհի և քանդակագործ
Ծննդյան օր մարտի 18, 1848({{padleft:1848|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2]
Ծննդավայր Բուքինգեմյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի օր դեկտեմբերի 3, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2] (91 տարեկանում)
Վախճանի վայր Լոնդոն, Լոնդոնի կոմսություն, Միացյալ Թագավորություն
Թաղված Արքայական գերեզմանատուն
Դինաստիա Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Մայր Վիկտորիա թագուհի
Ամուսին Ջոն Քեմփբել
 
Պարգևներ

Լուիզա Բրիտանացի (անգլ.՝ Louise of the United Kingdom), նաեւ Լուիզա Սաքսեն ԿոբուրգԳոթացի (անգլ.՝ Louise of Saxe-Coburg and Gotha, մարտի 18, 1848({{padleft:1848|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2], Բուքինգեմյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 3, 1939({{padleft:1939|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2], Լոնդոն, Լոնդոնի կոմսություն, Միացյալ Թագավորություն), բրիտանական թագուհի Վիկտորիայի և նրա ամուսին` Արքայազն Ալբերտի չորրորդ դուստրը, ամուսնությամբ` դքսուհի Արգայլ։

Լուիզան իր վաղ մանկությունն անցկացրել է ծնողների, ինչպես նաև եղբայրների և քույրերի ընկերակցությամբ` ճանապարհորդելով Բրիտանիայի թագավորական նստավայրերի միջեւ։ Կրթությունը ստացել է այն ծրագրով, որը կազմել էր արքայազն Ալբերտը եւ նրա մտերիմ ընկեր ու խորհրդական բարոն Ստոկմարը։ Ստոկմարի ղեկավարությամբ Լուիզան ամեն ինչից բացի ստացել է գործնական գիտելիքներ, ինչպիսիք են` տնային տնտեսվարությունը եւ փայտամշակումը։ 1861 թվականին հոր` արքայազն Ալբերտի մահից հետո արքունիքի ջերմ ու ընտանեկան մթնոլորտը հօդս է ցնդել. Վիկտորիա թագուհին և ամբողջ արքունիքն ինտենսիվ սգի ժամանակաշրջանի մեջ էին, որի հետ արքայադուստրը ամենևին չէր համակերպվում, չնայած անձնական վշտին։

Մինչև ամուսնանալը Լուիզան հանդիսանում էր մոր ոչ պաշտոնական քարտուղարը։ 1860-ական թվականների վերջին ընտանիքում քննարկման առարկա է դարձել Լուիզայի ամուսնության հարցը։ Ամուսինների թեկնածուներից են եղել Պրուսիայի և Դանիայի թագավորական տների արքայազնները, սակայն Վիկտորիան ցանկանում էր արյունակցական նոր կապեր ստեղծել ընտանիքում եւ այդ պատճառով որոշել էր դստեր համար ամուսին ընտրել բրիտանական բարձրագույն ազնվականության ներկայացուցիչներից։ Չնայած ընտանիքի այլ անդամների կողմից հակազդեցության, Լուիզան սիրահարվել է Ջոն Լորնի Մարկիք Ջոնին, որը Արգայլի դուքսի ժառանգն էր, եւ Վիկտորիան համաձայնվել է, որ նրանք ամուսնանան։ Հարսանիքը տեղի է ունեցել 1871 թվականի մարտի 21-ին։ Լուիզայի ամուսնությունը սկզբում երջանիկ է եղել, սակայն ավելի ուշ ամուսինները սկսել են հեռանալ իրարից։

1878 թվականին արքայադստեր ամուսինը նշանակվել է Կանադայի գեներալ-նահանգապետ։ Լուիզան ստիպված էր նրա հետ Օտտավա գնալ, որտեղ անցկացրել է մի քանի տարի: Վիկտորիայի մահից հետո 1901 թվականին Լուիզան մտել է այն սոցիալական շրջանակի մեջ, որը սահմանել էր նրա եղբայրը` նոր թագավոր Էդուարդ VII-ը։ Լուիզայի ամուսնությունը պահպանվել է շնորհիվ բաժանման երկարատեւ ժամկետների, սակայն, ի վերջո, 1911 թվականին ամուսինները հաշտվել են, եւ արքայադուստրը երեք տարի անց ամուսնու մահվամբ խիստ վշտացել է։

1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լուիզան աստիճանաբար սահմանափակել է հասարակական շփումները` Քենսինգթոնյան պալատից դուրս կատարելով միայն փոքրաթիվ հանրային պարտականություններ։ Նա մահացել է 91 տարեկան հասակում Քենսինգթոնյան պալատում։

Լուիզան եղել է լավ քանդակագործ եւ նկարիչ։ Նրա ստեղծած մի քանի քանդակներ պահպանվել են մինչև մեր օրերը։ Նա նաեւ եղել է ֆեմինիստական շարժման թունդ կողմնակից, նամակագրական կապի մեջ է եղել Ժոզեֆ Բատլերի հետ եւ հանդիպումներ է ունեցել Էլիզաբեթ Գարեթի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի դիմանկարը, որը նկարել է նրա մայրը ընդօրինակելով Ֆրանց Քսավերին, 1851 թվական

Լուիզան ծնվել է 1848 թվականի մարտի 18-ին Բուքինգհեմյան պալատում, Լոնդոնում[3] բրիտանական թագուհի Վիկտորիայի և նրա ամուսնու ՝ արքայազն Ալբերտի ընտանիքում։ Լուիզան դարձել է թագավորական զույգի ինը երեխաներից չորրորդ դուստրը եւ վեցերորդ երեխան։ Աղջկա ծնունդը համընկել է հեղափոխությունների ժամանակաշրջանի հետ, որը ցնցել էր Եվրոպան, ինչը ստիպել է թագուհուն նկատել, որ Լուիզան պետք է «ինչ-որ արտասովոր լինի»։ Բացի այդ, թագուհու վեց ծննդաբերություններից առաջինն էր, երբ անհրաժեշտ եղավ Վիկտորիային քլորոֆորմ տալ` որպես անզգայացնող միջոց[4]։

Աղջկան մկրտել է Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջոն Սամները Բուքինգհեմյան պալատի մասնավոր մատուռում 1848 թվականի մայիսի 13-ին։ Արքայադուստրը ստացել է ավանդաբար ընդունված եռակի անուն` Լուիզա Կարոլինա Ալբերտա, սակայն մկրտվել է միայն Լուիզա անունով։ Մկրտությունն ընդունել են Գուստավ Մեկլեմբուրգ Շվերինը (որին արարողության ժամանակ ներկայացրել է արքայազն Ալբերտը), դքսուհի Սաքսեն Մեյնինգենը (որին ներկայացրել է այրիացած թագուհի Ադելաիդան) և Մեկլեմբուրգ Ստրելիցի մեծ դքսուհին (որին ներկայացրել է նրա մայրը` Քեմբրիջի դքսուհի Ավգուստան

Աղջկան Լուիզա անունով կոչել են ի պատիվ հայրական կողմի տատիկի` Լուիզա Սաքսեն Գոթա Ալտենբուրգի, Կարոլինա` ի պատիվ կնքամոր` Ավգուստա Կարոլինա Քեմբրիջի, իսկ Ալբերտինա` ի պատիվ հոր` Ալբերտի։ Արարողության ժամանակ Գլոստերի դքսուհին` Ջորջ III թագավորի երեխաներից մինչև այդ պահը ողջ եղած եզակիներից մեկը, մոռանալով, թե որտեղ է ինքը գտնվում, արարողության ժամանակ կենտրոնում կանգնել եւ ծնկի է իջել թագուհու առջև, որից թագուհին սարսափահար է եղել[4]։

Լուիզան, ինչպես նաև նրա քույրերը, կրթություն է ստացել այն ծրագրով, որը նրա համար մշակել էին հայրը եւ նրա մտերիմ ընկեր բարոն Ստոկմարը։ Աղջիկը ուսուցանել է գործնական հմտություններ, ինչպիսիք են տնարարությունը, խոհարարությունը, ֆերմերությունը եւ փայտամշակումը, ինչպես նաև լեզուներ[5][6]։ Վիկտորիան և Ալբերտը միապետության կողմնակիցներ էին, որը հիմնված է ընտանեկան արժեքների վրա, ուստի Լուիզայի և նրա քույրերի ու եղբայրների ամենօրյա զգեստապահարանը բաղկացած էր միջին խավի համար նախատեսված հագուստից, իսկ երեխաները քնում էին խղճուկ կահավորված, թույլ ջեռուցվող ննջասենյակներում[7]։

Վաղ մանկությունից Լուիզան տաղանդավոր, խելացի երեխա է եղել, մասնավորապես, նա ակնհայտ նկարչական ընդունակություններ ուներ, որը շատ արագ ի հայտ է եկել։ Այսպես, Օսբորն հաուս իր այցի ընթացքում`  1863 թվականին, Հոլամ Թեննիսոնը, որը բանաստեղծ Ալֆրեդ Թեննիսոնի որդին էր, նկատել է, որ Լուիզան կարողանում է «լավ նկարել», սակայն իր արքայական ծագման հետևանքով արքայադուստրը չի կարող պրոֆեսիոնալ նկարիչ դառնալ։ Չնայած դրան, թագուհին թույլ է տվել, որ դուստրը սկզբում սովորի գեղարվեստի դպրոցում քանդակագործ Մերի Թորնիկրոֆտի ղեկավարությամբ, ապա 1863 թվականին` Հարավային Քենսինգթոնի Գեղարվեստի ազգային դպրոցում[8], որն ավելի ուշ դարձավ «Արվեստների թագավորական քոլեջ»։ Լուիզան նաեւ պարելու ընդունակություններ ուներ, եւ Վիկտորիան դստեր ելույթներից մեկից հետո գրել է, որ արքայադուստրը «սուսերով պարն ավելի մեծ ոգևորությամբ ու ճշգրիտ է պարում, քան նրա քույրերից որևէ մեկը»։ Նրա սուր միտքը ու ինտելեկտը արքայադստերը դարձրել էին հայրիկի սիրելին, իսկ հետաքրքրասեր բնավորության շնորհիվ ընտանիքում նա ստացել է իր «փոքրիկ միսս ինչու» մականունը։

Արքայազն Ալբերտի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա, 1860-ական թվականներ

Ընտանեկան երջանկության մթնոլորտը, որում դաստիարակվել էր Լուիզան, հօդս ցնդեց 1861 թվականին։ Մարտի 16-ին Ֆրոգմորում մահանում է Քենթի այրիացած դքսուհի Վիկտորիան` թագուհու մայրը։ Թագուհին վշտից վհատված էր։ Դեկտեմբերին ընտանիքին նոր հարված էր սպասվում. դեկտեմբերի 14-ին Վինձորում մահանում է արքայազն Ալբերտը։ Արքունիքը սգի մեջ էր, իսկ ամբողջ թագավորական ընտանիքը Վիկտորիայի հրամանով մեկնում է Օսբորնի նստավայր։ Արքունիքի մթնոլորտը դարձել էր տխուր եւ հիվանդագին, իսկ զվարճանքները չոր եւ առանց ուրախության։ Լուիզան, չնայած հոր հետ կապվածությանը, արագ հոգնեց մոր ձգձգվող սգից[9]։ Իր տասնյոթամյակին` 1865 թվականին, Լուիզան խնդրում է, որ դեբյուտանտների համար պարահանդեսային դահլիճ բացվի, ինչը Ալբերտի մահվան օրվանից դեռ ոչ մի անգամ չէր արվել, սակայն Վիկտորիան նման խնդրանքը համարում է անթույլատրելի եւ մերժում է դստերը։ Ինչ-որ կերպ տաղտուկը մեղմելու համար Լուիզան ժամանակ առ ժամանակ սկսում է ճանապարհորդել արքայական նստավայրերով, ինչով բավականաչափ նյարդայնացնում էր մորը, որը համարում էր, որ արքայադուստրն անհամեստ է եւ մշտապես վիճում է[8]։

Ամուսնու մահից հետո թագուհին երկար ժամանակ հեռու էր մնում հասարակական կյանքից։ Նրա ոչ պաշտոնական քարտուղարը և հրապարակային միջոցառումներում ներկայացուցչը հետագա վեց ամիսների ընթացքում դարձել էր նրա երկրորդ դուստրը` Ալիսան (ամենաավագ դուստրը` Վիկտորիան, արդեն ամուսնացած էր և ապրում էր Գերմանիայում)։ Սակայն Ալիսան` ինքը նույնպես օգնության կարիք ուներ։ Ելենան, թագուհու ավագ դուստրերից հաջորդը, պետք է դառնար Ալիսայի օգնականը, բայց Վիկտորիան նրան անհուսալի էր համարում, քանի որ արքայադուստրը չէր կարողանում երկար ժամանակ չարտասվել[10]։ Ի վերջո, պետական գործերում Ալիսայի օգնականը դառնում է հենց Լուիզան[11]։ 1862 թականին Ալիսան ամուսնանում է Հեսսենի իշխանի հետ, որից հետո Լուիզան և Ելենան քարտուղարի պարտականությունները բաժանում են միմյանց միջեւ[12]։ Լուիզան, չնայած այն հակասական զգացումներին, որոնք նրա նկատմամբ զգում էր մայրը, կատարում էր աշխատանքի մեծ մասը` ընդհուպ մինչև 1866 թվականը[13]։ Նա հաջողությամբ գլուխ էր հանում գործից, եւ շուտով` նրա պաշտոնական քարտուղարը նշանակվելուց հետո Վիկտորիան գրել. «նա (ո՞վ կարող էր մի քանի տարի առաջ մտածել այդ մասին) խելացի, սիրուն աղջիկ է հրաշալի բնավորությամբ, անշահախնդիր և քնքուշ»։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու դուստրը լինելով, Լուիզան ցանկալի հարսնացու էր, սակայն, ինչպես և նրա քույրը` Ելենան, նա չէր կարող ակնկալել, որ կամուսնանա խոշոր եվրոպական տների ներկայացուցիչներից որևէ մեկի հետ։ Բացի թագավորական ծագումից, Լուիզան, արտաքնապես շատ գրավիչ էր, եւ հաճախ մամուլում հաղորդագրություններ էին հայտնվում արքայադստեր հերթական ռոմանտիկ կապի մասին[8]։ Իրականում, մինչև ամուսնությունը հայտնի է միայն մեկ դեպք, երբ Լուիզան ցուցաբերել է ռոմանտիկ զգացմունքներ։ 1866-ից 1870 թվականներն ընկած ժամանակահատվածում արքայադուստրը սիրահարված էր իր եղբոր ուսուցչին` Լեոպոլդին, վերապատվելի Ռոբինսոն Դակուորտին, որը տասնչորս տարի մեծ էր արքայադստերից։ Անախորժություններից խուսափելու համար 1870 թվականին թագուհին աշխատանքից հեռացրել էր Դակուորտին[14]։ Սա, արքայադստեր լիբերալիզմի և ֆեմինիզմի զուգորդմամբ, թագուհուն ստիպել էր մտածել դստերը ամուսնացնելու մասին։ Ընտրությունը պետք է ձեռնտու լիներ, ինչպես Վիկտորիային, այնպես էլ հենց Լուիզային։ Բացի այդ թագուհին ցանկանում էր, որ հարսանիքից հետո արքայադուստրը մնա մոր կողքին. նման մի պայման էր առաջադրվել նաև արքայադուստր Ելենայի ապագա ամուսնուն։

Դիտարկվել են նաև առաջատար թագավորական տների թեկնածուներ. արքայադուստր Ալեքսանդրան առաջարկել է իր եղբորը ՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկին, բայց թագուհին կտրականապես դեմ էր եւս մեկ ամուսնական միությանը Պրուսիայի հակառակորդ Դանիայի հետ։ Լուիզայի ավագ քույրը` պրուսիական թագադիր արքայադուստր Վիկտորիան առաջարկել է բարձրահասակ և հարուստ արքայազն Ալբրեխտ Պրուսիացուն, սակայն նրա հետ ամուսնությունը ևս հարգի չէր լինի Մեծ Բրիտանիայում[15], իսկ ինքը` Ալբրեխտը, հրաժարվել էր ընդմիշտ բնակություն հաստատել ապագա կնոջ երկրում։ Լուիզայի ամուսնու ևս մեկ թեկնածու էր Վիլհելմը` Օրանժի արքայազնը, սակայն հաշվի առնելով նրա շվայտ ապրելակերպը Փարիզում, որտեղ նա բացահայտ կենակցում էր սիրուհու` Հենրիետա Խաուզերի հետ, թագուհին արագ հանեց այդ թեկնածությունը[16]։

Արքայադուստր Լուիզան եւ մարկիզ Լորնը
Պաշտոնական նշանադրության լուսանկար, 1870 թվականի հունվար

Լուիզան օտարերկրյա ցանկացած իշխանի հետ ամուսնութունը համարում էր անցանկալի եւ հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնանալ Ջոն Կեմպբելի` Լորնի  մարկիզի հետ, որը Արգայլի դուքսի ժառանգն էր։ Սակայն միապետի դստեր եւ բրիտանական հպատակի հետ ամուսնությունը պաշտոնապես ճանաչելու վերջին դեպքը եղել էր 1515 թվականին, երբ Սաֆֆոլկի դուքս Չարլզ Բրենդոնը ամուսնացել էր Մարիա Թյուդորի հետ[8]։ Լուիզայի եղբայրը` Ուելսի արքայազն Էդուարդը կտրականապես դեմ էր ոչ միջնորդավորված (Mediatisation) ազնվականության հետ ամուսնությանը[17]։ Բացի այդ, վիկոնտի հայրը Ուիլիամ Գլադստոնի թունդ կողմնակիցն էր, եւ Ուելսի արքայազնը մտահոգված էր նրանով, որ նա կարող է թագավորական ընտանիքին ներքաշել քաղաքական վեճերի մեջ[15]։ Այնուամենայնիվ, ընդդիմությունը վնասազերծեց թագուհին, որը 1869 թվականին որդուն գրել է. «Այն, ինչը քեզ տհաճություն է պատճառում, [որ Լուիզան պետք է ամուսնանա Լորնի հետ], ես վստահ եմ, որ երջանկություն պետք է լինի Լուիզայի համար և [դա հարկավոր է] խաղաղություն ու հանգստություն` ընտանիքի համար... Ժամանակները փոխվել են. մեծ օտարերկրյա գործընկերները սկսվել են դիտվել, որպես խնդիրների և մտահոգությունների պատճառներ, այլ ոչ թե ինչ-որ լավ բան։ Ի՞նչը կարող է ավելի ցավալի լինել, քան այն դիրքը, որում հայտնվել է մեր ընտանիքը Դանիայի հետ, ինչպես նաև Պրուսիայի և Ավստրիայի միջեւ պատերազմների ընթացքում... Դու, հնարավոր է, այնքան տեղյակ չես, ինչքան ես, որ հասարակությանը դուր չի գալիս մանր-մունր գերմանացի արքայազնների հետ թագավորական ընտանիքի արքայադուստրերի ամուսնությունները («գերմանական դուրսպրծուկներ», ինչպես անվանում են նրանց)... Ես չեմ տեսնում ոչ մի դժվարություններ. Լուիզան կմնա այն, ինչ կա, իսկ նրա ամուսինը կպահպանի իր դիրքը...»[18]

Թագուհին պնդում էր, որ Լուիզայի ամուսնությունը «թարմ արյուն» կբերի ընտանիք, ինչը անհնար կլիներ, եթե արքայադուստրն ամուսնանար ցանկացած եվրոպական իշխանի հետ, որն, այս կամ այն կերպ, իր հետ ազգակցական կապ կունենար[18]։

Լուիզայի նշանադրությունը Ջոն Կեմպբելի հետ տեղի ունեցավ 1870 թվականի հոկտեմբերի 3-ին Բալմորալ դղյակում լորդ-կանցլեր բարոն Խատելի և Վիկտորիա թագուհու պալատական կանանցից Իլիի մարկիզուհու ներկայությամբ։ Նույն օրը` ավելի ուշ, Լուիզան վերադարձել էր տուն և հայտնել էր թագուհուն, որ Լորնը «խոսում էր իր նվիրվածության» մասին Լուիզային, եւ ինքն էլ ընդունել է նրա առաջարկը իմանալով, որ թագուհին հավանություն կտա դրան[19]։ Նշանադրության կապակցությամբ թագուհին որպես հիշարժան նվեր` լեդի Իլիին նվիրել է Լուիզայի նկարով նռնաքարե ապարանջան։

Լուիզայի հարսանյաց զգեստ 1871 թվականի մարտի 21-ին

Թագուհու համար դժվար էր ազատ թողնել աղջկան, եւ նա գրել է իր օրագրում, որ «հիվանդագին միտք ունեմ, որ կորցնելու եմ նրան»[19]։ Թագավորական ավանդույթների խախտումը զարմանք առաջացրեց, հատկապես Գերմանիայում, և Վիկտորիա թագուհին ստիպված էր գրել պրուսական թագուհուն` Ավգուստային, որ գերմանական աղքատացած փոքր տների իշխանները «ամենևին հեղինակություն չէին վայելում» Մեծ Բրիտանիայում և, որ լորդ Լորնը, որը «հայրենիքում խիստ հատուկ անհատականություն» է` «անկախ կարողությամբ», «իրականում ավելի ցածր դիրք չուներ, քան մանր գերմանական ազնվականությունը»[20]։

Հարսանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի փետրվարի 28-ին թագուհին և խորհրդարանը որոշել է արքայադստեր կարողության չափը։ Իսկ հարսանիքը կայացել է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգ մատուռում 1871 թվականի մարտի 21-ին[21]։ Եկեղեցու բակում նորապսակներին տեսնելու համար հավաքվել էր այնպիսի մեծ բազմություն, որ ոստիկանությունն առաջին անգամ ստիպված էր եղել շրջապատել եկեղեցու տարածքը` իրավիճակը հսկողության տակ պահելու համար[22]։

Լուիզան հագել էր մետաքսե հարսանեկան զգեստ` հոնիթոնյան ժանյակների լայն վալաններով, որոնք առատորեն զարդարված էին ազգային և թագավորական խորհրդանիշերով և բնական ծաղիկներով, և հոնիթոնյան ժանյակավոր կարճ քողով, որը ստեղծվել էր հենց արքայադստեր էսքիզներով։ Քողը մազերին ամրացված էր մարգարտածաղկի տեսքով ադամանդյա երկու հերկալներով, որոնք նվիրել էին Լուիզայի եղբայրները` Արթուրը եւ Լեոպոլդը, եւ նրա քույրը` Բեատրիսը[23]։ Արքայադստերը դեպի խորան ուղեկցում էին մայրը եւ երկու ավագ եղբայրները։

Արարողությունից հետո թագուհին համբուրել է Լուիզային, իսկ Լորնը, որը թեեւ դարձել էր թագավորական ընտանիքի անդամ, բայց դեռևս թագուհու հպատակն էր հանդիսանում, համբուրել է Վիկտորիայի ձեռքը։ Արարողությունից հետո զույգը մեկնել է մեղրամսի` Սուրրեյ, Կլերմոնտ հաուս, սակայն ճանապարհորդության ընթացքում և ճաշի ժամանակ ուղեկցողների առկայությունը անհնար էր դարձրել նորապսակների առանձնազրուցը[24]։ Նորապսակների Սուրեյում եղած չորս օրերն անցել են թագուհու ներկայությամբ, որը հետաքրքրվում էր ընտանեկան կյանքի մասին դստեր մտքերով։ Հարսանյաց նվերների թվում էր թխկիից գրասեղանը, որը նվիրել էր Վիկտորիա թագուհին. XXI դարում այն գտնվում է Ինվերար ամրոցում։

Կյանքը Կանադայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Լուիզան Կանադայում 1880-ական թվականներին

1878 թվականին Վիկտորիա թագուհու աջակցությամբ վարչապետ Դիզրայելին Լուիզայի ամուսնուն նշանակել է Կանադայի գեներալ նահանգապետի պաշտոնում։ Նոյեմբերի 15-ին ամուսինները լքել են Լիվերպուլը և նոյեմբերի 25-ին ժամանել են Հալիֆաքս երդմնակալության համար[25]։ Լուիզան առաջին թագավորական անձն էր, որն ապրել է Ռիդոյում` գեներալ-նահանգապետի պաշտոնական նստավայրը Օտտավայում։ Նստավայրը հեռու էր ճոխ բրիտանական թագավորական պալատներից, եւ, քանի որ յուրաքանչյուր նոր գեներալ-նահանգապետ իր տիկնոջ հետ միասին սեփական ուժերով կառուցում էր իր կալվածքը (այդ թվում` կահույքը), երբ մարկիզ եւ մարկիզուհի Լորնը ժամանեցին Ռիդո, պալատը գրեթե դատարկվեց։ Քանի որ Լուիզան օժտված էր գեղարվեստական տաղանդով, ապա նա խանդավառությամբ ձեռնամուխ եղավ տան վերանորոգմանը, և շուտով ամբողջ շենքում կախված էին նրա ջրաներկ և յուղաներկ նկարները, ինչպես նաև տեղադրված էին արքայադստեր քանդակները։ Թեեւ այն մասին, որ արքայադուստրը Կանադա է գալու նախապես հայտնի էր, եւ այդ լուրը «դոմինիոնի բնակիչների շրջանում ուրախ ակնածանք էր առաջացրել», որը կապված էր այն բանի հետ, որ Լուիզան պետք է, որ ուժեղացներ կանադացիների եւ նրանց սուվերենի հետ կապը[26], նրա ժամանումից անմիջապես հետո մամուլը ոչ բարեկամական հրապարակումներով հանդես եկավ, որոնցում բողոքներ կային, որ «թագավորական դինաստիային մտցնում են մի երկիր, որտեղ մինչ օրս ծաղկում է ապրել ոչ թագավորական հասարակությունը»[27]։

Մամուլի հետ հարաբերություններն ավելի վատացան, երբ մարկիզ Ֆրենսիս դե Ուինթոնի անձնական քարտուղարը չորս լրագրողների դուրս նետեց արքայական գնացքից։ Չնայած ոչ Ջոնը, ոչ էլ Լուիզան տեղյակ չէին եղել Ուինթոնի գործողություններին, մամուլը ենթադրում էր, որ դա արվել էր նրանց հրահանգով, եւ Լորնները վաստակեցին անվստահելի համբավ[28]։ Լուիզան սարսափած էր բացասական հրապարակումներից, եւ իր արքունիքում «կառապանների ազգի» հաշվետվությունները լսելով, հայտարարել է, որ նա «թքած ունի, նույնիսկ եթե նրանք եկած լինեին «կապոտ» (capot)[29] հագած»[27]։ Ի վերջո, Ռիդո հոլլում արքունիքի մտավախությունը և մամուլի «քննադատության թույլ հիմնավորումներով» հրապարակումները սխալ դուրս եկան, քանի որ Լորն զույգն ավելի հանդարտ էր, քան նրանց նախորդը[30]։

Մարկիզ Լորն ամուսինների ուղեկցությամբ կատարում է Կանադայի խորհրդարանի բացումը

Կանադայում Լուիզայի եղած առաջին ամիսները մթագնվեցին նրա քրոջ` Հեսսենի և Պրիրեյնի մեծ դքսուհի Ալիսա Բրիտանացու մահվամբ։ Թեեւ Կանադայում առաջին սուրբ Ծնունդի ժամանակ Լուիզան խիստ կարոտում էր հայրենիքը, բայց նա արագ համակերպվեց ձմեռային կլիմային, իսկ արքայադստեր սիրելի զբաղմունքները դարձան սահնակով եւ չմուշկներով սահելը։ Կանադայում, որպես միապետի ուղիղ ներկայացուցիչ, մարկիզ Լորնը կնոջից ավելի բարձր աստիճանի վրա հայտնվեց, այնպես որ 1879 թվականի փետրվարի 13-ին Կանադայի խորհրդարանի բացմանը Լուիզան որևէ մեկից առավելություն չուներ, քանի որ ի թիվս մյուսների, նա ստիպված էր կանգնել բոլոր պատգամավորների նման, քանի դեռ ամուսինը թույլ չտվեց նստել[31]։

Որպեսզի Լորնը կարողանար ծանոթանալ և շփվել կանադայի խորհրդարանի յուրաքանչյուր անդամի հետ, ամուսինները շաբաթը երկու անգամ ընթրիքներ էին կազմակերպում հիսուն մարդու համար։ Սակայն որոշ կանադացի տիկնայք բացասաբար էին արտահայտվում բրիտանական կողմի մասին[32]։ Պատճառը պալատական ընդունելություններն էին, ուր կարող էին գալ յուրաքանչյուրը, ով կարող էր իրեն թույլ տալ պատշաճ հագուստ։ Համապատասխան արտաքին տեսքից բացի այցելուներից պահանջվում էր միայն ստորագրել «այցելությունների գրքում»։

Կանադական զվարճանքներ և դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի առաջին պետական պարահանդեսը եղել է 1879 թվականի փետրվարի 19-ին, եւ նա լավ տպավորություն էր թողել հյուրերի վրա, երբ հրամայել էր հեռացնել մետաքսե վարագույրը, որը տերերին առանձնացնում էր տան հյուրերից, սակայն այս պարահանդեսը փչացավ, քանի որ նվագախմբի հարբած անդամը քիչ էր մնում հրկիզեր պալատը, երբ վարագույրը քշեց գազային լամպի վրա։ Բաց դռների պրակտիկան, որը Լուիզան էր ներդրել, քննադատության ենթարկվեց որոշ հյուրերի կողմից, որոնք բողոքում էին այլ ներկաների ցածր սոցիալական կարգավիճակի համար։ Պարահանդեսի մասնակիցներից մեկը սարսափի մեջ էր ընկել այն մտքից, որ նա ստիպված էր նպարավաճառի հետ մի շարքում պարել[33]։

Լուիզան և նրա ամուսինը հիմնադրել են Կանադայի արվեստների թագավորական ակադեմիան և սիրով այցելում էին Տորոնտո և Քվեբեկ, որտեղ ամառանոց էին կառուցել։ Լուիզան հովանավորել է մի քանի մոնրեալյան կազմակերպություններ` Կանանց կրթության ասոցիացիան, Կանանց ներգաղթի պաշտպանության միությունը, Կիրառական և գեղարվեստական արվեստի ասոցիացիան։ Նրա աշխատանքներից մեկը` թագուհի Վիկտորիայի արձանը, մեր օրերում գտնվում է Վիկտորիայի թագավորական քոլեջի առջեւ, Մոնրեալում։

1880 թվականի հունիսին Ջոնի հայրը, Արգայլի դուքսը, երկու դուստրերի հետ ժամանել է Կանադա։ Ամբողջ ընտանիքով նրանք ուղեւորվել են ձկնորսության, որտեղ Լուիզան որսացել է 28 ֆունտ կշռող սաղմոն։ Կնոջ ձկնորսական հաջողությունը դուքսին դրդել էր ասել, որ ձկնորսությունը Կանադայում ոչ մի հմտություններ չի պահանջում[34]։

Ծածկասահնակով պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականի փետրվարի 14-ին Լուիզան, Ջոնը եւ եւս երկու մարդ տուժեցին պատահարից` ծածկասահնակով զբոսանքի ժամանակ: Ձմեռն այդ տարի հատկապես դաժան էր, եւ սահնակները, որոնցով նրանք գնում էին, շրջվել էին` դուրս նետելով կառապանին և ծառային. ձիերը շփոթվել էին եւ շուռ եկած սահնակները քարշ տվել գետնի վրայով ավելի քան 400 յարդ։ Լուիզան գլուխը հարվածել էր երկաթե ձողին, որը տանիքն էր պահում, և կորցրել էր գիտակցությունը։ Ջոնը կնոջ հետ հայտնվել էին թակարդում, սակայն նա գրեթե չէր տուժել[35]։ Երբ ձիերը վերջապես հանգստացել էին, իսկ արքայադստեր ադյուտանտին հաջողվել էր բռնել սահնակը, նա կանգնեցրել էր դատարկ սայլը եւ տուժածներին ուղարկել էր Ռիդո հոլլ[36]։ Լուիզային քննող բժիշկը, հայտնել էր, որ նա խիստ ցնցված եւ վախեցած է եղել, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում, եւ միակ լուրջ վնասը եղել է ականջի կտրվախ բլթակը[36]։ Մամուլը կատարվածը մեղմել էր Ջոնի անձնական քարտուղարի մեղքով, եւ դա ժամանակակիցները նկարագրել են որպես «հիմար և անտեղի» արարք[37]։ Այսպես, նորզելանդական թերթերից մեկը հայտնել է, որ «բացառությամբ հարվածի պահից անմիջապես հետո, արքայադուստրը լիովին գիտակից վիճակում է եղել ամբողջ ընթացքում...»։ Լուիզայի իրական վիճակի մասին տեղյակ լինելը կարող էր կարեկցանք առաջացնել կանադական ժողովրդի մոտ: Սակայն ամեն ինչ այլ էր, եւ մեկ պատգամավոր գրել է. «ականջի ներքեւի մասի կտրվածքից բացի, ես կարծում եմ, հարկ է նշել, որ ոչ մի վնասվածք չի եղել»[37]։ Այնպես որ, երբ Լուիզան չեղյալ էր հայտարարել ծրագրված հանդիպումները, ժողովրդի մեջ լուրեր էին տարածվել, որ նա ձևանում է վնասված: Դեպքի մասին լուրերը հասել էին Մեծ Բրիտանիա եւ շատ անհանգստացրել թագուհուն[37]։

Զբոսաշրջության զարգացման մեջ դերակատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր հյուրանոցը Պեմբրոկում, Բերմուդներ, 2006 թվականի հուլիսի 17

Լուիզան մեծ դերակատարում է ունեցել նոր ծնվող զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում Բերմուդյան գաղութներում, որը տեղակայված էր Նոր Շոտլանդիայից 770 մղոն դեպի հարավ-արեւելք։ 1883 թվականին վատառողջ լինելու պատճառով, նա ձմեռն անցկացրել է Բերմուդյան կղզիներում, հանրաճանաչ դարձնելով հարուստ հյուսիսային ամերիկացիների համար ձմռային ամիսների հանգիստը համեմատաբար փափուկ կլիմայով կղզիներում անցկացնելը։ Նրա այցը այնպիսի ուշադրություն էր հրավիրել Բերմուդների վրա, որ Համիլթոնի նավահանգստի ափին Պեմբրոկ ծխում գտնվող շքեղ հյուրանոցը, որը բացվել է 1885 թվականին` ավելացող հյուրերի համար, ի պատիվ Լուիզայի ստացել է Արքայադուստր անունը (Hamilton Princess & Beach Club, որը հայտնի է The Princess անվամբ)։

Կանադայի նկատմամբ հետաքրքություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիա վերադարձից հետո, 1883 թվականին Լուիզան շարունակում էր հետաքրքրվել Կանադայով։ Հյուսիս-արևմտյան ապստամբության ժամանակ, 1885 թվականին նա ոմն դոկտոր Բոյդին դեղորայքի և մեծ գումարի հետ միասին ուղարկել է, որպեսզի նա տարածի, ինչպես ինքն է արտահայտվել, «օգնություն ընկերների եւ թշնամիների միջև անխտիր»։ Նրա ցանկությունը կատարելու համար Բոյդը ռազմա-բժշկական շտաբի ուղեկցությամբ և դոկտոր Թոմաս Ռոդդիկի (Thomas George Roddick) ղեկավարությամբ ուղևորվել է ռազմադաշտեր` Ֆիշ Կրիկի և Բատուշի ճակատամարտերի ժամանակ (Battle of Fish Creek եւ Battle of Batoche)։ Նպատակն էր բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին, այդ թվում նաեւ ընդդիմադիրներին, որոնք կազմված էին մետիսներից[38]։

Վիկտորիա թագուհու վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակսություններ ամուսնու և ընտանիքի մյուս անդամների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականի հոկտեմբերի 27-ին Լուիզան ամուսնու հետ միասին վերադարձել է Մեծ Բրիտանիա[39]։ Թագուհու հրամանով նրանց համար պատրաստվել էին կացարաններ Քենսինգթոնյան պալատում, որոնք դարձան զույգի պաշտոնական նստավայրը, և որոնք Լուիզայի իրավասության տակ էին ընդհուպ մինչեւ իր մահը։ Լորնը վերսկսել էր իր քաղաքական կարիերան, 1885 թվականին ապարդյուն փորձելով տեղ զբաղեցնել խորհրդարանում` Համփսթեդ շրջանի կողմից։ Տասնմեկ տարի անց մարկիզը մտավ խորհրդարան` որպես լիբերալ կուսակցության անդամ Հարավային Մանչեսթեր շրջանի կողմից։ Լուիզան, ի տարբերություն Լորնի եւ նրա հոր, հանդես էր գալիս Հոմրուլի ծրագրի օգտին[40], և հիասթափված էր ամուսնուց, երբ նա Գոմրուլն աջակցող Գլադստոնյան լիբերալիզմից շեղվել էր դեպի Լիբերալ յունիոնիստների կուսակցության կողմը (Liberal Unionist Party[41])։ Լուիզայի եւ Լորնի միջև հարաբերությունները լարվել էին, եւ, չնայած թագուհին փորձում էր նրանց մեկ հարկի տակ պահել, նրանք հաճախ հեռանում էին իրարից[42]։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Լորնն ուղեկցում էր Լուիզային պաշտոնական միջոցառումների ժամանակ, նրան ոչ միշտ էին բարեհաճ վերաբերվում, իսկ Ուելսի արքայազնը, ով շատ էր սիրում քրոջը, ամենեւին էլ չէր ցանկանում նրա հետ որևէ ընդհանուր բան ունենալ։

Ժամանակի ընթացքում Լուիզայի հարաբերությունները վատացել էին երկու քույրերի` Բեատրիսի եւ Ելենայի  հետ նույնպես, որոնք հատկապես մոտ էին թագուհու հետ։ 1885 թվականին Բեատրիսը սիրելով ամուսնացել էր բարձրահասակ և գեղեցիկ արքայազն Հենրիխ Բատենբերգի հետ, որից ունեցել էր չորս երեխա: Լուիզան խանդոտ բնավորություն ուներ և սովոր էր քրոջը խղճահարությամբ նայել այն պատճառով, որ թագուհին մշտապես նրա կարիքն ուներ[43], սակայն Բեատրիսի երջանիկ ամուսնությունը նրան ստիպել էր ամեն ինչին այլ կերպ նայել։ Բեատրիսի կենսագիր Մեթյու Դենիսոնը, պնդում էր, որ ի տարբերություն քրոջ, Լուիզան շարունակում էր զարմանալիորեն լավ տեսք ունենալ քառասուն տարեկանում[44], սակայն հարաբերություններն ամուսնու հետ այլեւս մտերմիկ չէին, եւ լուրեր էին տարածվում Լորնի միասեռականության մասին[45]։ Լուիզան նախանձով էր նայում քրոջ հարաբերություններին[46] և, հնարավոր է, համարում էր, որ Հենրիխն ավելի կամապատասխան ամուսին կլիներ իր համար, քան Բեատրիսի[43]։ Իշխանի մահից հետո, 1896 թվականին Լուիզան գրել է, որ «նա [Հենրիխ] գրեթե լավագույն ընկերն է եղել, որ երբևէ ունեցել եմ, եւ ես կարոտում եմ նրան ավելի, քան կարող եմ ասել»[43]։ Հետագայում Լուիզան հայտարարել է, որ եղել է մահացածի փեսայի մտերիմ ընկերը և խորհրդատուն, իսկ նրա կինը նրա համար, ըստ էության, ոչ մի նշանակություն չի ունեցել[47]։

Բամբասանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում լուրեր տարածվեցին, որ Լուիզան ինտրիգ է ունեցել Արթուր Բիգգի հետ, ով Վիկտորիա թագուհու անձնական քարտուղարի օգնականն էր[48]։ Բեատրիսն այդ խոսակցությունների մասին հայտնել էր թագուհու բժշկին` քրոջ պահվածքն անվանելով «սկանդալային», իսկ արքայազն Հենրիխը պնդում էր, որ տեսել է, թե ինչպես Արթուրը ճաշի ժամանակ խմել է Լուիզայի առողջության կենացը[44]։ Լուիզան հերքել է այդ բամբասանքները, հայտարարելով, որ նրանց աչքաթող են արել Բեատրիսը եւ Ելենան, որ խաթարեն իր դիրքերը արքունիում[49]։

Սակայն Հենրիխ Բատենբերգի մահից հետո քույրերի միջև հարաբերությունները պարբերաբար, բայց միշտ կարճաժամկետ, լավացել են։ Հենց Լուիզան էր արքայական ընտանիքի առաջին անդամը, ով այցելության էր գնացել այրիացած քրոջը Սիմյեում[50]։ Այնուամենայնիվ, Լուիզան չի կարողացել ամբողջովին թոթափել քրոջ խանդը։ Ջեյմս Ռիդը` թագուհու բժիշկը, մի քանի տարի անց գրել է իր կնոջը. «Լուիզան, ինչպես միշտ, ճնշում է քույրերին. Հույս ունեմ, որ նա այստեղ երկար չի մնա, եւ չարիք չի գործի»[50][51]։

Սակայն Լուիզայի սիրային արկածների մասին պատմությունները չեն սահմանափակվել Բիգգի հետ ինտրիգների մասին խոսակցություններով։ 1890 թվականին քանդակագործ Ջոզեֆ Էդգար Բոեմը մահացել է իր ստուդիայում` Լոնդոնում, Լուիզայի ներկայությամբ, ինչը հանգեցրել էր նրանց միջեւ սիրավեպի մասին խոսակցությունների[8]։ Բոեմի օգնական Ալֆրեդ Գիլբերտը, որը էական դեր է ունեցել Բոեմի մահից հետո Լուիզային սփոփելու հարցում և ղեկավարել է նրա անձնական փաստաթղթերի ոչնչացման գործը, արագորեն հասել է արքայական քանդակագործի պաշտոնին, ինչը հանգեցրել էր նրանց միջև սիրավեպի մասին խոսակցություններին[52]։ Լուիզային է վերագրվել նաեւ ճարտարապետ Լաչենսի, պալատական ձիանոցի գնդապետ Ուիլյամ Պրոբերտի, ինչպես նաև երաժշտության անանուն ուսուցչի հետ ռոմանտիկ կապը[53]։ Սակայն չկան որեւէ էական հավաստի ապացույցներ այն բանի մասին, որ ամուսնուց բացի Լուիզան սեռական հարաբերություններ է ունեցել որևէ մեկ ուրիշի հետ[53]։

Մոր կյանքի վերջին տարիներին Լուիզան կատարել է մի շարք հասարակական պարտականություններ, ինչպիսիք են հասարակական շենքերի բացումը ու շինարարության ժամանակ առաջին քարը դնելը։ Արքայադուստրը, ինչպես եւ նրա ավագ քույրը ՝ Վիկտորիան, ավելի ազատական հայացքներ են ունեցել եւ աջակցել են սուֆրաժիստական շարժմանը, որը լիովին հակասում էր թագուհու հայացքներին։ Այնպես որ, Լուիզան անձամբ այցելել է Մեծ Բրիտանիայում առաջին կին-բժիշկ Էլիզաբեթ Գարեթին[54], որից հետո թագուհի Վիկտորիան ափսոսանք է հայտնել, որ կանայք կարող են ընտրել այդպիսի մասնագիտություններ, հատկապես բժշկի մասնագիտություն, և նկարագրել է կին բժիշկների ուսուցումը ինչպես «զզվելի բան»[55]։

Լուիզան որպես ոչ ավանդական միապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզան մոտավորապես 1900 թվականին

Լուիզան վճռականորեն ուզում էր, որ ժողովուրդը իրեն հիշեր որպես սովորական մարդ, ոչ թե արքունիքի անդամ։ Լուիզան հայտնի էր ծառաների նկատմամբ իր սիրով։ 

Մի օր սեղանապետը մոտեցել էր և սպասավորին ազատելու թույլտվություն էր խնդրել, քանի որ նա ուշ է արթնանում։ Երբ Լուիզան հայտարարել է, որ սպասավորին պետք է զարթուցիչ տրամադրել, օգնականը տեղեկացրել է նրան, որ դա արդեն արվել է: Այդ ժամանակ նա ասել է, որ սպասավորին պետք է այնպիսի մահճակալ տրամադրել, որը նրան կբարձրացներ անհրաժեշտ ժամանակին, բայց նրան ասել են, որ դա հնարավոր չէ։ Վերջապես, Լուիզան ենթադրել է, որ հնարավոր է, որ սպասավորը հիվանդ է, եւ պարզվել է, որ դա ճիշտ է: Սպասավորը հիվանդ էր տուբերկուլյոզով, և արքայադստեր ցուցումով նրան բուժման են ուղարկել Նոր Զելանդիա։

Արտասահմանյան ուղևորության մեկնելիս նա հաճախ օգտագործում էր «միսիս Քեմփբել» կեղծանունը։ Մի անգամ, երբ Լուիզան Բերմուդներում էր` ընդունելության հրավիրված լինելով, որոշել էր այնտեղ գնալ ոտքով զբոսնելով։ Ճանապարհին ծարավելով` Լուիզան կանգ է առնում տներից մեկի մոտ, որտեղ տիկին Մակկարտի անունով սևամորթ մի կնոջ խնդրում է մի բաժակ ջուր տալ։ Ջրի սակավության պատճառով կինը ստիպված էր գործը թողնել և ջրի գնալ` անցնելով բավական մեծ հեռավորություն, սակայն նրան պետք էր ավարտել աշխատանքը (նա արդուկ էր անում), ուստի նա մերժում է Լուիզային: Երբ Լուիզան առաջարկում է նրա փոխարեն ավարտին հասցնել աշխատանքը, տիկին Մակկարտին հրաժարվում է, հավելելով, որ նա շատ է շտապում` հաջորդ օրը Սենթ Ջորջս գնալու և արքայադուստր Լուիզային տեսնելու համար։

Հասկանալով, որ իրեն չեն ճանաչել, Լուիզան հարցրել էր կնոջը` կճանաչի՞ արդյոք, երբ արքայադստերը կրկին տեսնի։ Մակկարտին պատասխանել էր, որ, ամենայն հավանականությամբ, կճանաչի, չնայած չի կարող լիովին վստահ լինել։ Այդ ժամանակ Լուիզան պատասխանել էր. «Մի լավ նայեք ինձ, որ վստահ լինեք, որ կճանաչեք ինձ վաղը Սենթ Ջորջսում»[56]։

Հոգատար դուստր[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Լուիզայի եւ նրա քույրերի միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել: «Այդ տարի Սուրբ Ծնունդին  մահացել էր Վիկտորիա թագուհու մտերիմ ընկերուհին` բարոնուհի Չերչիլը։ Թագուհու բժիշկը եւ ինքը` Լուիզան, որն անհանգստանում էր մոր առողջության համար, պնդում էին, որ Վիկտորիային չպետք է կտրուկ տեղեկացնել իր նվիրյալ գործընկերուհու մահվան մասին։ Սակայն Ելենայի և Բեատրիսի ճնշման ազդեցությամբ դոկտոր Ռիդը, այնուամենայնիվ ամեն ինչի մասին տեղեկացրել էր թագուհուն։ Լուիզան զայրացել էր եւ քույրերին մեղադրել էր չմտածված որոշման համար[57]։ Այդ դեպքից մեկ ամիս անց Օսբորն հաուսում Վիկտորիան մահացավ[58]։ Իր կտակում թագուհին Լուիզային էր փոխանցել Քենթ հաուսը` որպես ամառանոցային նստավայր[59], իսկ Օսբորն քոթեջը` Բեատրիսին , այսպիսով, արքայադուստրերը դարձել էին հարևաններ ինչպես Քենթիգտոնում, այնպես էլ Օսբորնում[60]։

Վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի դիմանկարը, նկարիչ` Ֆիլիպ դե Լասլո, մոտ` 1915 թվական

Էդուարդյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիա թագուհու մահվամբ Լուիզան մտավ եղբոր` նոր թագավոր Էդուարդ VII-ի մերձավորների շրջանակի մեջ. արքայադուստրը շատ ընդհանրություններ ուներ եղբոր հետ, այդ թվում ՝ ծխելը։ Արքայադուստրը տարված էր իր արտաքին տեսքով, եւ եթե որևէ մեկը համարձակվում էր արհամարհել դա, ապա նա ասում էր. «Ոչինչ, ես բոլորիցդ շատ կապրեմ»[61]։ Միեւնույն ժամանակ, Լուիզայի ամուսինը, 1900 թվականի ապրիլին ժառանգելով Արգայլի դուքսի տիտղոսը, դարձավ լորդերի պալատի անդամ։ Գաղութների նախարարը` Չեմբեռլենը Լուիզայի ամուսնուն նույն թվականին առաջարկել էր Ավստրալիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, բայց Ջոնը հրաժարվել էր[25]։

Լուիզան շարունակում էր զբաղվել քանդակագործությամբ և 1902 թվականին ստեղծել է անգլո-բուրական պատերազմում զոհված գաղութատիրական զինվորներին նվիրված հուշահամալիրը։ Նույն թվականին նկարիչ Ուիլիամ Բլեյկ Ռիչմոնդի առաջարկությամբ նա սկսում է ամուսնացած կանանց միջոցով նյու արվեստ ուսումնասիրել[62]։

Լուիզան ժամանակի մեծ մասն անցկացնում էր Քենթ հաուսում։ Նա նաեւ հաճախ Շոտլանդիա էր այցելում ամուսնու հետ միասին։ Երբ Ջոնը դուքս դարձավ, ընտանիքի համար սկսվեց ֆինանսական դժվարությունների շրջան, եւ Լուիզան` տնտեսման նպատակով, խուսափում էր արքայական եղբորը Ինվերերա քաղաքի (Inveraray) Արգայլի ընտանեկան կալվածք հրավիրել։ Երբ Վիկտորիա թագուհին այդտեղ հյուրընկալվել էր նախքան Ջոնի` Արգայլի դուքս դառնալը, կալվածքում յոթանասուն ծառաներ եւ յոթանասուն չորս շուն կար։ Էդուարդ VII -ի գահ բարձրանալու պահին այնտեղ մնացել էին ընդամենը չորս ծառաներ եւ երկու շուն[61]։

Դուքսի առողջությունն աստիճանաբար վատանում էր։ 1911 թվականից նա տառապում էր ծերունական հիվանդությամբ, եւ Լուիզան անձնվիրաբար խնամում էր ամուսնուն: Այդ ընթացքում Լուիզան մտերմացել էր ամուսնու հետ ինչպես երբեք նախկինում, եւ փորձում էր չբաժանվել Ջոնից ոչ մի ակնթարթ[8]։ 1914 թվականի գարնանը Լուիզան ստիպված էր գործերով մեկնել Քենսինգթոն, իսկ Ջոնը մնացել էր Ուայթ կղզում։ Այդ նույն ժամանակ նա բրոնխների հետ խնդիրներ է ունենում, որից հետո Արգայլը հիվանդանում է երկկողմանի թոքաբորբով։ 1914 թվականի ապրիլի 28-ին Լուիզային հետ են կանչում Քեսինգթոնից, իսկ արդեն մայիսի 2-ին Ջոնը մահանում է:

Ամուսնու մահից հետո Լուիզան նյարդային խանգարում է ունենում։ Նա տառապում էր միայնությունից և իր ընկերներից մեկին գրել է այդ մասին: «Իմ մենակությունը առանց դուքսի բավականին սարսափելի է։ Հետաքրքիր է, նա ինչ է անում հիմա»[63]։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնու մահից հետո Լուիզան հիմնականում ապրում էր Քենսինգթոնյան պալատում, զբաղեցնելով իր քրոջ` Բեատրիսի ննջարանի հարևանությամբ սենյակները։ Վատթարացող առողջության հետևանքով նա հազվադեպ էր հայտնվում հասարակության մեջ, եւ գրեթե միշտ դա տեղի էր ունենում ընտանիքի այլ անդամների հետ միասին։ Այսպես, նա 1925 թվականի նոյեմբերի 11-ին մասնակցել է Ուայթհոլում ցենոտաֆի բացմանը, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմում զոհված բրիտանացիներին։ 1935 թվականին նա ողջունել է իր զարմիկին` թագավոր Գեորգ V-ին և նրա կնոջը` Մարիա Թեքսացուն Քենսիգթոնյան ռատուշայում Արծաթե հոբելյանի տոնակատարության ժամանակ և դարձել է Քենսինգթոնի բորոյի պատվավոր քաղաքացի։ Լուիզայի վերջին հրապարակային հայտնվելը տեղի է ունեցել 1937 թվականին արդյունաբերական ցուցահանդեսում։ Դրանից մեկ տարի առաջ գահից հրաժարվել էր արքայադստեր եղբոր տղան` թագավոր Էդուարդ VIII-ը։ 1936 թվականի դեկտեմբերին Լուիզան գրել էր վարչապետ Սթենլի Բոլդուինին, կարեկցանք հայտնելով նրան այդ ճգնաժամի կապակցությամբ[64]։

Գեորգ VI-ի գահ բարձրանալուց հետո Լուիզան շատ հիվանդ էր և ի վիճակի չէր հասարակական կյանք վարել։ Փաստորեն, նա հայտնվել էր գամված վիճակում Քենսիգթոնյան պալատում, որը հետագայում արքայադուստր Եղիսաբեթը եւ Մարգարետը քնքշորեն անվանել են «հորաքրոջ պալատ»[65]։ Արքայադուստրը ուներ ձեռքի նևրիտ, միջկողային նյարդերի բորբոքում, ուշագնացություններ եւ ռադիկուլիտ։ Այդ ընթացքում Լուիզան տարվել էր աղոթքներ կազմելով, որոնցից մեկը նա ուղարկել է Նևիլ Չեմբեռլենին, որ նա ընթերցի այն նախարարների առջեւ[66]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի գերեզմանը Ֆրոգմորի տարածքում
Արքայադստեր գերեզմանը կենտրոնում է

Լուիզան մահացել է Քենսինգթոնյան պալատում առավոտյան` 1939 թվականի դեկտեմբերի 3-ին, 91 տարեկան, 8 ամիս եւ 15 օրական հասակում. նույն տարիքում, 1942 թվականին մահացել է նրա կրտսեր եղբայրը`Արթուրը[67]։ Լուիզայի վերջին կամքը եղել է այն, որ Շոտլանդիայում մահանալու դեպքում նրան պետք է թաղեն ամուսնու կողքին Քեմփբելների դամբարանում, իսկ եթե նա մահանա Անգլիայում, ապա նրան պետք է թաղեն ծնողներիս հետ` Ֆրոգմորում։ Հուղարկավորությունից հետո, որոնք շատ համեստ էին պատերազմի պատճառով, արքայադստեր մարմինը դիակիզվել է դեկտեմբերի 8-ին Գոլդերս Գրին դիակիզարանում[68]։ Դեկտեմբերի 12-ին Լուիզայի դիափոշին թաղվել է Վիձորի Սուրբ Գեորգ եկեղեցու թագավորական թաղման պահոցում` թագավորական ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա ամուսնու ընտանիքի անդամների ներկայությամբ[67], սակայն հաջորդ տարվա մարտի 13-ին տեղափոխվել է Ֆրոգմորի համալիրի տարածք[69]։ Արքայադստեր դագաղը տանում էին նրա սեփական գնդի` Արգայլի և Սազերլանդի լեռնականների գնդի ութ սերժանտներ։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզայի անունն են կրում չորս կանադական գնդեր.

  1. Արքայադուստր Լուիզայի Արգայլի և Սազերլենդի Կանադայի լեռնականներ Համիլտոնում` Օնտարիո
  2. Արքայադուստր Լուիզայի դրագունների 4-րդ գունդ Օտտավայում` Օնտարիո (1965 թվականից չէին գործում)
  3. Արքայադուստր Լուիզայի Կանադական հուսարների 8-րդ գունդ Մոնտկթոնում` Նյու Բրանսուիկ
  4. Արքայադուստր Լուիզայի հրաձգային գունդ Հալիֆաքսում` Նոր Շոտլանդիա։ 

Լուիզային է պատկանել նաև երեք կանադական (Արքայադուստր Լուիզայի Արգայլի եւ Սազերլենդի Կանադայի լեռնականների, Արքայադուստր Լուիզայի հրաձիգների և Արքայադուստր Լուիզայի դրագունների 4-րդ գունդը) և մեկ շոտլանդական գնդերը (Արգայլի եւ Սազերլենդի լեռնականներ)։

Ի պատիվ Լուիզայի է անվանակոչվել Ալբերտա գավառը Կանադայում։ Գավառը ի սկզբանե նախատեսվում էր անվանել է «Լուիզա նահանգ», սակայն արքայադուստրը պնդել է, որ օգտագործվի իր երրորդ անունը և, այդպիսով, նա հարգել է հոր հիշատակը։ Ի պատիվ արքայադստեր է կոչվել նաեւ Ալբերտա լեռը եւ Լուիզա լիճը։

Թագուի Վիկտորիայի արձանը թագադրման հագուստով Քենսինգթոնում, արքայադուստր Լուիզայի քանդակ

Արքայադստեր անունով է կոչվել նաև Շոտլանդիայի զինվորական հիվանդանոցը` Արքայադուստր Լուիզայի Շոտլանդական հիվանդանոց վերջույթները կորցրած նավաստիների և զինվորների համար։ Հիվանդանոցը բացվել է 1916 թվականի հոկտեմբերի 10-ին, եւ Լուիզան դարձել է նրա տերը։ 1871 թվականից հետո արքայադուստրը եղել է Կանանց կրթական միության պատվավոր նախագահը եւ 1872-1939 թվականներին նրան է պատկանել Աղջիկների ցերեկային դպրոցը (Girls' Day School Trust)[8]։

Գրեթե ամբողջ կյանքի ընթացքում Լուիզան առավել մտերիմ է եղել Լեոպոլդ եղբոր հետ, ինչպես նաեւ երկարատեւ նամակագրություն է վարել Արթուր եղբոր հետ[70]։ Թագավորական ընտանիքի երիտասարդ սերնդի շրջանում Լուիզայի սիրելիներից են եղել Քենթի դուքսն ու դքսուհին[65]։

Լուիզան Վիկտորիայի առավել տաղանդավոր դուստրն էր. պարերից, դաշնամուր նվագելուց եւ դերասանական վարպետությունից բացի, արքայադուստրը հաջողություններ է ունեցել որպես նկարիչ եւ քանդակագործ։ Նրա քանդակագործական աշխատանքներից են թագավորական ընտանիքի կիսանդրիները (Բեատրիսի, Լեոպոլդի, Արթուրի, թագուհի Վիկտորիայի եւ հենց Լուիզայի), թագուհի Վիկտորիայի արձանները Քենսինգթոնում (մամուլը այն վերագրել է Էդգար Բոմին) և Մոնրեալում Վիկտորիայի Թագավորական քոլեջում, երկրորդ Անգլո-բուրսական պատերազմի ժամանակ զոհված գաղութատիրական զինվորներին նվիրված հուշահամալիրը, եւ իր փեսա Հենրիխ Բատենբերգի հուշարձանը[8]։

Տիտղոսներ, մրցանակներ, ծագումնաբանություն և զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1848 Մարտի 18 - 1871 մարտի 21. նորին թագավորական մեծություն արքայադուստր Լուիզա Կարոլինա Ալբերտա Բրիտանացի
  • 1871 մարտի 21 - 1900 ապրիլի 24. նորին թագավորական մեծություն արքայադուստր Լուիզա, մարկիզուհի Լորն
  • 1900 ապրիլի 24 - 1939 դեկտեմբերի 3. նորին թագավորական մեծություն արքայադուստր Լուիզա, Արգայլի դքսուհի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Coat of Arms of Louise, Duchess of Argyll.svg

1858 թվականին Լուիզան եւ նրա երեք քույրերը իրավունք են ստացել օգտագործել բրիտանական թագավորական զինանշանը ավելացնելով Սաքսոնիայի զինանշանը (վահան, իննակի հատված ոսկի եւ սև հորիզոնական շերտերով, վահանի վրայից ռուտայից (լատ.՝ Ruta) աջ կապիչ է թագի տեսքով), որը խորհրդանշում է արքայաստեր հորը` արքայազն Ալբերտին։ Վահանից վերև կա արծաթե տիտլ` երեք ատամներով, որ խորհրդանշում է այն, որ նա միապետի դուստր է։ Տիտլի միջին ելուստի վրա` մուգ կարմիր վարդ է արծաթե կենտրոնով եւ կանաչ տերեւներով, եզրային ելուստների առաջին քառորդը մուգ կարմիր է, որով Լուիզայի գերբը տարբերվում է թագավորական ընտանիքի մյուս անդամներից[72]։

Վահանակիրները ծանրաբեռնված են վահանի վերևի նման տիտլով (մրցաշարային օձիգով)։ Կանաչ մարգագետինին ոսկե` զինված մուգ կարմիրով եւ պսակված ոսկե թագով ընձառյուծ է [վեր բարձրացող առյուծը զգոն է] եւ արծաթե` ոսկով զինված միաեղջյուր է, որը պսակված է վզակապի նմանվող ոսկե թագով, որը շղթայված է մարգագետնին[73]։

Վահանը կանացի է (շեղանկյուն), որը պսակված թագով` ինչպես վայել է միապետի երեխաներին, ծածկված է երեք ելուստներ ունեցող արծաթե տիտլով։ Վահանը չորս մասից է. առաջին եւ չորրորդ մասերի մուգ կարմիր դաշտում ոսկե լազուրով զինված երեք ընձառյուծներ են (գնացող առյուծը զգոն)` հերթադիր [ Անգլիա ]։ Երկրորդ մասի վրա ոսկեզօծ դաշտում մուգ կարմիր, լազուրով զինված առյուծ է, որը շրջապատված է կրկնակի ծաղկանախշ մասով եւ հակառակ ծաղկած ներքին ժապավենով [ Շոտլանդիա ]։ Երրորդ մասի լազուրե դաշտում արծաթե լարերով ոսկե տավիղ է [ Իռլանդիա ])։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1047165791 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Marshall, 1992, էջ` 122
  4. 4,0 4,1 Longford, 1964, էջ` 195
  5. Hubbard, 2012, էջ` 132
  6. Van der Kiste, 2003, էջ` 22
  7. Van der Kiste, 2003, էջ` 23
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Stocker, 2004
  9. Dennison, 2007, էջ` 72
  10. Packard, 1999, էջ` 102
  11. Packard, 1999, էջ` 103
  12. Packard, 1999, էջ` 104
  13. Dennison, 2007, էջ` 73
  14. Chomet, 1999, էջեր` 20—21
  15. 15,0 15,1 Buckle, 1926, էջ` 632
  16. Wake, 1988, էջ` 100
  17. Benson, 1939, էջ` 162
  18. 18,0 18,1 Buckle, 1926, էջեր` 632—633
  19. 19,0 19,1 Victoria, 1884, էջ` 74
  20. Benson, 1939, էջ` 166
  21. Wake, 1988, էջ` 138
  22. Wake, 1988, էջ` 139
  23. Wilson, 1887, էջեր` 407—409
  24. Wake, 1988, էջ` 145
  25. 25,0 25,1 Waite, 1998
  26. Coates, 2006, էջ` 48
  27. 27,0 27,1 Longford, 1991, էջ` 45
  28. Longford, 1991, էջ` 44
  29. կանացի տնային լայն հագուստ կամ տղամարդու խալաթ
  30. Hubbard, Leger, Vanier, 1977, էջ` 125
  31. Wake, 1988, էջ` 226
  32. Wake, 1988, էջ` 227
  33. Wake, 1988, էջ` 228
  34. Wake, 1988, էջ` 230
  35. Wake, 1988, էջ` 236
  36. 36,0 36,1 Wake, 1988, էջ` 237
  37. 37,0 37,1 37,2 Wake, 1988, էջ` 238
  38. MacDermot, 1938, էջեր` 71, 75
  39. Wake, 1988, էջ` 264
  40. Իռլանդիայի ինքնավարության համար մղվող շարժում, որը ենթադրում էր սեփական խորհրդարան եւ ինքնակառավարման մարմիններ` պահպանելով կղզու վրա բրիտանական ինքնիշխանությունը
  41. Wake, 1988, էջ` 282
  42. Wake, 1988, էջ` 270
  43. 43,0 43,1 43,2 Dennison, 2007, էջ` 198
  44. 44,0 44,1 Dennison, 2007, էջ` 199
  45. Packard, 1999, էջեր` 205—207
  46. Wake, 1988, էջ` 315
  47. Lutyens, 1961, էջ` 52
  48. «Arthur John Bigge, 1st and last Baron Stamfordham1» 
  49. Dennison, 2007, էջ` 201
  50. 50,0 50,1 Dennison, 2007, էջ` 200
  51. Reid, p. 208
  52. Stocker (I), 2004
  53. 53,0 53,1 Wake, 1988, էջ` 321
  54. Wake, 1988, էջ` 98
  55. Longford, 1964, էջ` 395
  56. Wake, 1988, էջեր` 285—289
  57. Longford, 1991, էջ` 70
  58. Longford, 1964, էջեր` 561—562
  59. Dennison, 2007, էջ` 226
  60. Wake, 1988, էջ` 346
  61. 61,0 61,1 Longford, 1991, էջ` 74
  62. Longford, 1991, էջ` 73
  63. Longford, 1991, էջ` 77
  64. Longford, 1991, էջ` 306
  65. 65,0 65,1 Longford, 1991, էջ` 80
  66. Longford, 1991, էջ` 81
  67. 67,0 67,1 Wake, 1988, էջ` 413
  68. Wake, 1988, էջ` 412
  69. Longford, 1991, էջ` 83
  70. Wake, 1988, էջեր` 249, 350
  71. Wake, 1988, էջ` 68
  72. Neubecker, 1997, էջեր` 96—97
  73. Boutell, 2010, էջեր` 245—246

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]