կայանԲլագոևգրադ (բուլղար․՝ Благоевград), քաղաք Բուլղարիայի հարավարևմտյան մասում, Գոռնա Ջումայա (Gorna Dzhumaya) նախկին անվանումը Բլագոևգրադի մարզի վարչական կենտրոնը։ Գտնվում է Բիստրիցա գետի ափին։ Ըստ 2010 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 76 703 մարդ։
Բլագոևգրադը հարավարևմտյան Բուլղարիայի տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Գտնվում է Ստրումա գետի դաշտում, իսկ քաղաքով հոսում է Բիստրիցա գետը։ Հեռավորությունը երկրի մայրաքաղաք Սոֆիայի կազմում է 101 կմ դեպի հարավ։ Քաղաքից արևմուտք անմիջապես գտնվում է Մակեդոնիայի սահմանը, հարավում՝ Հունաստանի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Սերբիայի։ Բլագոևգրադի յուրահատկությունն այն է, որ նա պահպանել իր կենտրոնի հետիոտնային բնույթը և 19-րդ դարի ճարտարապետությունը և բազմաթիվ հին կաֆեներ, սրճարաններ, բուտիկներ, ռեստորաններ։