Pentatonix
Pentatonix | |
---|---|
![]() Ձախից աջ՝ Ավրիել Կապլան, Քիրստին Մալդոնադո, Սքոթ Հոուինգ, Միտչ Գրասսի, Քևին Օլուշոլա | |
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | PTX |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ակապելլա |
Գործունեություն | 2011 |
Լեյբլ | RCA Records |
Պարգևներ | |
Կայք | ptxofficial.com |
Անդամներ | |
Սքոթ Հոինգ Միտչ Գրասսի Քիրստին Մալդոնադո Ավի Կապլան Քևին Օլուշոլա | |
![]() |
Pentatonix (կարճ՝ PTX), ամերիկյան ակապելա խումբ, որը ձևավորվել է Արլինգտոնում (Տեխաս)։ Խմբի անդամներն են վոկալիստներ Սքոթ Հոինգը, Միտչ Գրասսին, Քիրստին Մալդոնադոն, Ավի Կապլանը և բիթբոքսեր Քևին Օլուշոլան։
Pentatonix-ը չունի երաժշտական հստակ ուղղվածությունը, քանի որ կրում է մի շարք ուղղությունների ազդեցությունները, որոնցից են փոփ երաժշտությունը, դաբստեպը, էլեկտրոն, ռեգգին և այլն։ Խումբը կատարում է հայտնի կատարողների երգերի քավեր տարբերակները, նաև ստեղծում սեփական երգերը։
Խումբը ձևավորվել է 2011 թվականին և հենց նույն ժամանակ հաղթող ճանաչվել «The Sing-Off» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանում՝ շահելով 200 000$ և պայմանագիր Sony Music-ի հետ[1][2]։ Ավելի ուշ նրանք ստեղծում են իրենց YouTube-ալիքը և տարածում երաժշտությունը Madison Gate Records-ի միջոցով, որը Sony Music-ին պատկանող ոչ մեծ անկախ լեյբլ է, ու նաև որոշ ֆիլմերի սաունդթրեքներ[3][4][5]։ Այժմ Pentatonix-ը ունի ավելի քան 10 մլն հետևորդ և 1 մլրդ 675 մլն դիտում, իսկ նրանց Youtube-ի ալիքը գտնվում է 12-րդ հորիզոնականում երաժշտական ալիքների մեջ, և 42-րդում՝ ամերիկյան Youtube-ալիքների մեջ[6]։ «Daft Punk» տեսահոլովակը հավաքել է ավելի քան 200 մլն դիտում[7][8]։
Առաջին մինի-ալբոմի՝ PTX, Volume 1-ի, դեբյուտը կայացել է 2012 թվականին։ Ավելի ուշ թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ PTXmas-ը։ Հաջորդ ալբոմը՝ PTX, Vol. II-ը, թողարկվեց 2013 թվականի նոյեմբերին[9]։ 2014 թվականի մայիսին խումբը պայմանագիր է կնքում Sony Music Entertainment-ի առաջատար լեյբլ RCA Records-ի հետ։ Նույն թվականի սեպտեմբերին խումբը թողարկում է երրորդ մինի-ալբոմը՝ PTX, Vol. III-ը, իսկ հոկտեմբերին՝ երկրորդ սուրբծննդայն ալբոմը՝ That’s Christmas to Me-ն։
2014 թվականի դեկտեմբերի սկզբին այս ալբոմը RIAA-ի կողմից վավերացվեց իբրև ոսկե ալբոմ, իսկ նույն ամսվա 24-ին՝ որպես պլատինե՝ դրանով էլ դառնալով խմբի առաջին հավատարմագրված թողարկումը ԱՄՆ-ում[10]։ Pentatonix-ը դարձել է Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխության նոմինանտ՝ «Լավագույն գործիքային կամ Ակապելլա կոմպոզիցիա» անվանակարգում «Daft Punk» երգով։
That’s Christmas to Me-ն բեսթսելլերների շարքում ԱՄՆ-ում գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Սկսած դեկտեմբերի 24-ից վաճառվել է ալբոմի 1 մլն 20 հազար օրինակ[11]։
2015 թվականին ստացել են Գրեմմի մրցանակ «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում «Daft Punk» երգի համար[12]։
2015 թվականի հոկտեմբերին թողարկվել է Pentatonix-ի օրիգինալ նույնանուն ալբոմը։ Այն ձեռք բերեց մեծ ճանաչում, Billboard-ում և Apple Music-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ բեռնումների թվով։
2016 թվականի փետրվարի 15-ին Pentatonix-ը երկրորդ անգամ հաղթեց «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում, այս անգամ «Dance Of the Sugar Plum Fairy» երգի համար։
Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արլինգտոն քաղաքի Martin High School-ում սովորում էին երեք հարևաններ՝ Սքոթ Հոինգը, Քիրստին Մալդոնադոն և Միթչել Գրասսին, որոնք միասին մեծացած մանկության ընկերներ էին[13], և ունեին ընդհանուր հետաքրքրություն. երգելը։ Մի անգամ տեղական ռադիոյով լսում են, որ ընթանում է երաժշտական մրցոյթ, որին կարելի է մասնակցել։ Նրանք ձայնագրում են Լեդի Գագայի «Telephone» երգի իրենց տարբերակը և ուղարկում մրցույթին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք չհաղթեցին մրցույթում, այնուամենայնիվ կարողացան իրենց վրա հրավիրել հարազատ դպրոցի ուշադրությունը և սկսեցին հանդես գալ իբրև եռյակ։ Այդ ամենի հետ մեկտեղ, երգի նոր տարբերակը հայտնի դարձավ YouTube-ում[14]։ 2010 թվականին Սքոթ Հոինգը և Քիրստին Մալդոնադոն ավարտում են դպրոցը, մինչ նրանց մյուս ընկերը՝ Միթչելը, շարունակում էր սովորել դպրոցում (նա բոլորից փոքր է մեկ տարով)։ Սքոթ Հոինգը ուսումը շարունակում է University of Southern California-ում՝ ստանալու Pop Music-ի ուղղության բակալավրի որակավորում, իսկ Քիրստինը ընդունվում է Օկլահոմյան Համալսարանի Երաժշտության թատրոնի բաժին։ Նույն ժամանակահատվածում Սքոթը միանում է SoCal VoCals խմբին, մինչև 2011 թվականի այն պահը, երբ Բեն Բրեմից (վերադաշնակավորող, պրոդյուսեր և ձայնային ռեժիսոր) իմանում է «The Sing-Off» մրցույթի մասին[15]։ Նա հրավիրում է իր դպրոցի ընկերներին միանալ իրեն, սակայն մրցույթը թույլատրում էր մասնակցել խմբերին, որոնք ունեին չորսից ոչ պակաս անդամ[16][17], իսկ նրանք ընդամենը երեքն էին:Այդ ժամանակ, ընդհանուր ծանոթների միջոցով, նրանք գտնում են Ավրիել Կապլանին, և, ավելի ուշ, YouTube-ում նկատում են Քևին Օլուշոլին, որը նվագում էր թավջութակ և միառժամանակ զբաղվում բիթբոքսով։ Քեվինը ծնվել էր Փասադենայում (Կալիֆոռնիա), ավարտել էր Իելսկու համալսարանի։ Բացի այդ նա ազատ հածպորդակցում է չինարեն, քանի որ ուսման մեկ տարին անց է կացրել Չինաստանում[18][19]։
Նրանք հանդիպում են «The Sing-Off» մրցույթի լսումներից միայն մեկ օր առաջ, այսինքն փաստացի խումբը ձևավորվել էր հատկապես մրցույթի համար[15][20]։ Նրանց հաջողվեց անցնել լսումների փուլը, և, ի վերջո, հաղթել «The Sing-Off»-ի երրորդ եթերաշրջանում[21]։
Pentatonix անվանումը առաջարվել է Սքոթի կողմից պենտատոնիկայի պատվին, որը հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային լադ է[22]։ Խումը համարում է, որ 5 նոտաները համապատասխանում են խմբի 5 անդամներին, իսկ x տառը պարզապես հարմարության համար է[23]։ Քվինտետը ենթադրում է, որ նրանց արվեստը կախված է փոփից, դաբստեպից, էլեկտրոյից, ռեգգիից, հիփ հոփից և դասական երաժշտությունից[13]։
Sing-Off (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]
Pentatonix-ի ռեպերտուարը «The Sing Off»-ին։ Չեն մասնակցել միայն 1-ին և 3-րդ փուլերին։
Փուլ | Թեմա | Երգ | Կատարող |
---|---|---|---|
2 | Հեղինակային երգ | «E.T.» | Katy Perry |
4 | Ժամանակակից հիթ | «Your Love Is My Drug» | Ke$ha |
1960-ականներ | «Piece of My Heart» | Erma Franklin (Janis Joplin-ի ազդեցությամբ) | |
5 | Արգելված պտուղ | «Video Killed the Radio Star» | The Buggles |
6 | Hip-Hop | «Love Lockdown» | Kanye West |
7 | Սուպերաստղերի պոպուրի | «Oops!… I Did It Again», «Toxic» and «Hold It Against Me» | Britney Spears |
8 | Դասական ռոք | «Born to be Wild» | Steppenwolf |
Քանթրի հիթեր | «Stuck Like Glue» | Sugarland | |
9 | R&B | «OMG» | Usher |
«Let’s Get It On» | Marvin Gaye | ||
10 | Mastermix | «Forget You» / «Since U Been Gone» | Cee Lo Green / Kelly Clarkson |
Ժյուրիի ընտրություն | «Dog Days Are Over» | Florence and the Machine | |
11 (եզրափակիչ) | Առաջին ելույթ | «Without You» | David Guetta |
Երկրորդ ելույթ | «Give Me Just One Night (Una Noche)» | 98 Degrees | |
Երրորդ (հաղթական) ելույթ | «Eye Of The Tiger» | Survivor |
PTX Vol. 1 և PTXmas (2011-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթ Հոինգը և Մալդոնադոն The Sing-Off-ում հաղթելու հույսով թողել էին քոլեջը[24]։ Հաղթանակից հետո Pentatonix-ը տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի ձայնագրի երգերը[25][26]։ Խմբի գլխավոր նպատակն է դառնալ լավագույն ակապելլա երգիչները երաժշտության պատմության մեջ[27]։
2012 թվականի հունվարին նրանք պայմանագիր կնքեցին Sony-ին պատկանող Madison Gate Records-ի հետ[28], որից հետո խումբը սկսեց աշխատել իր առաջին ալբոմի վրա պրոդյուսեր Բեն Բրեմի հետ։ Վեց ամիս անց Pentatonix-ը թողարկեց մի քանի վերափոխված հայտնի դասական երգեր YouTube-ում։ Ավելի ուշ տրված հարցզրույցում, նրանք ասացին, որ դա արվել է հին երկրպագուներին չկորցնելու և նորերին գտնելու համար[29]։ Գրեթե բոլոր այդ հոլովակները, որոնցից էին «Somebody That I Used to Know»-ն, «Gangnam Style»-ը և «We Are Young»-ը, հավաքեցին մեծաքանակ դիտումներ YouTube-ում[30][31]։
Առաջին մինի-ալբոմ «PTX, Volume 1»-ի թողարկումը կայացավ 2012 թվականի հունիսի 26-ին, այն US @"Billboard 200"-ում բարձրացավ 14-րդ հորիզոնական[23][32]։ Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 20 000 օրինակ[33][34]։ Pentatonix-ը ալբոմը գովազդում էր լրագրերի և տեղական հեռուստաշոուների միջոցով։ Խումբը հյուրի կարգավիճակով ներկայացել է նաև չինական «The Sing-Off»-ում, որտեղ Քևինը ցուցադրեց չինարենի իր հիանալի իմացությունը[35]։ Խումբը 2012 թվականի աշնանը սկսեց իր առաջին շրջագայությունը, որի շրջանակներում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի երեսուն քաղաքներում։
2012 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ «PTXmas»: Իսկ հաջորդ օրը թողարկեցին «Carol of the Bells» երգի տեսահոլովակը, որը տեղ էր գտել ալբոմում։ Նրանք ելույթ են ունեցել «Coca-Cola Red Carpet LIVE! @ The 2012 American Music Awards»-ին նոյեմբերի 18-ին, և «94.7 THE WAVE Christmas Concert Starring Dave Koz and Kenny Loggins»-ին՝ դեկտեմբերի 16-ին։ 2013 թվականի նոյեմբերի 19-ի վերաթողարկման մեջ տեղ էին գտել երկու նոր թրեքներ[36]։ Դրանց մեջ էր նաև «Little Drummer Boy»-ը, որը տեղ էր գտել մի քանի Billboard-չարթերում, գրավել է երկրորդ հորիզոնականը ռադիոյով ամենաշատը պատվիրվող երգերի մեջ, առաջին հորիզոնական՝ սուրբծննդյան երգերի շարքում[37]՝ ստանալով Billboard-ի մի շարք մրցանակներ։ PTXmas-ը կրկին հայտնվել է Billboard-ում 2014 թվականի նոյեմբերին 24-րդ համարի ներքո, և 4-րդ համարով՝ սուրբծննդյան լավագույն կոմպոզիցիաների շարքում։ Նույմ ժամանակահատվածում Billboard 200-ում տեղ գտան Pentatonix-ի երեք ալբոմներ[38][39][40]։ Այսպիսով, Billboard-թոփում 2014 թվականին PTXmas-ը № 4-ն էր ալբոմների շարքում[41], 119-ը՝ Billboard 200-ումref>«Top Billboard 200 Albums Year-End 2014»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 12, 2014</ref>, իսկ հենց Pentatonix-ը 46-րդն էր Billboard 200 – Կատարողներ հիթ-շքերթում[42]։
PTX Vol. II (2013-2014)[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 24-ին խումբն ուղևորվեց երկրորդ ազգային շրջագայության, որի տևեց մինչև մայիսի 11-ը։ Միաժամանակ նրանք սկսեցին որոշ բաներ ստեղծել իրենց 2-րդ ալբոմի՝ PTX, Vol. II.-ի համար[43][44][45]։ Նոր ալբոմի առաջին սինգլը՝ Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Can’t Hold Us»-ի քավր-տարբերակը, թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 20-ին. այդ տեսահոլովակը այժմ ունի շուրջ 66 մլն դիտում։ 2013 թվականի նոյեմբերին Էլլեն ԴեՋեներեսի Շոուում The Evolution of Beyoncé տեսահոլովակի դրական արձագանքներից հետո խումբը հայտատարել է PTX, Vol. II-ի թողարկման մասին[46][47]։ Նույն շաբաթվա ընթացքում խումբը հյուրընկալվեց «Դիանա Սոյերի հետ աշխարհի շուրջը» հաղորդմանը, որտեղ նրանց տվեցին «Շաբաթվա դեմքեր» անվանումը։
Ալբոմը թողարկվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին երկրորդ սինգլ «Daft Punk»-ի տեսահոլովակի հետ։ Առաջին շաբաթվա ընթացքում տեսահոլովակը հավաքեց ավելի քան 10 մլն դիտում YouTube-ում, 2014 թվականի նոյեմբերին այն հատեց 100 մլն-ի սահմանը, իսկ 2016 թվականին դիտումների քանակը շրջանցեց 215 միլիոնը[7]։ Ավելի ուշ սինգլը նոմինացվեց Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում[48]։ PTX, Vol. II-ը Billboard 200-ում զբաղեցրեց 10-րդ համարը, իսկ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 31 հազար օրինակ։ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Pentatonix-ը վերաթողարկեց «PTXmas Deluxe Edition»-ը՝ ավելացնելով երկու թրեք՝ «Little Drummer Boy» և «Go Tell It On The Mountain»[49]: «Little Drummer Boy»-ի տեսահոլովակը YouTube-ում հայտնվեց միայն նոյեմբերի վերջին՝ սկզբնական շրջանում հավաքելով 10 մլն դիտում (այժմ՝ 88 մլն), հայնտվելով iTunes-ի ամենաշատ գտնվող երգերի ցանկում, և Billboard Hot 100-ում 2013 թվականի դեկտեմբերի 21-ին մեկ շաբաթով զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը[50]։
2014 թվականի մայիսին Pentatonix-ը սկսեց թողարկվել Sony-ին պատկանող առաջատար RCA Records լեյբլի անվան տակ։ Խումբը Ճապոնիայում թողարկեց առաջին ալբոմը՝ «PTX, Vols. 1 & 2»-ը, որը ընդգրկում էր երկու նույնանուն մինի-ալբոմների բոլոր երգերը, նաև հավելվել էր 4 երգերով, որոնք նախկինում թողարկվել էին որպես սինգլներ։ Ավստրալիայում ալբոմը թողարկվեց օգոստոսի 14-ին։
PTX Vol. III և That’s Christmas to Me ( 2014 թվականից 2015-ի սկիզբ)[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 7-ին խմբի անդամները հայտնեցին, որ նրանց նոր ալբոմը՝ «PTX, Vol. III»-ը, կթողարկվի սեպտեմբերի 23-ին։ Մինի-ալբոմը նախնական պատվերով հասանելի կլինի iTunes-ում օգոստոսի 11-ից և կներառի 2 նոր թրեք՝ «Problem» և «La La Latch»[51]: «PTX, Vol. III»-ը № 5-ն էր Billboard 200-ում[52]։ «Problem» սինգլը ռուսական չարթերում հասավ 219-րդ հրոիզոնական՝ ռադիոյի ռոտացիաների թիվը հասցնելով 1000-ի[53]։ Հենց անլբոմը ռուսական iTunes-ում զբաղեցնում էր 5-րդ տեղը[54]։ Բացի դրանից, ալբոմի երգերի երաժշտական հոլովակները ցուցադրվում էին Europa Plus TV-ի և A-One-ի եթերում[55]։ «La La Latch» հոլովակը ընդգրկվեց «A-One-ի 2014 թվականի լավագոյն 50 հոլովակների» մեջ։
Այդ ժամանակ էլ նրանք հայտնեցին երկրորդ ամբողջական ֆորմատով սուրբծննդյան ալբոմի թողարկման մասին։ «That’s Christmas to Me» ալբոմը կոչվեց խմբի գրած նույնանուն երգի անվանումով[51]։ Այն թողարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, նույն տարվա ընթացքում[56] попал на вторую строчку Billboard 200[57] հայտնվեց Billboard 200-ի երկրորդ և «Billboard Canadian Albums»-ի 4-րդ հորիզոնականում[58]։ «Mary, Did You Know?»[59], սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 26-րդ, Billboard's Adult Contemporary-ում 7-րդ հորիզոնականը, իսկ Billboard Canadian Hot 100-ում հայտնվեց 4-րդ համարի ներքո[60]։ «That’s Christmas To Me»-ն Billboard Adult Contemporary-ում հասավ 8-րդ հորիզոնականի[61]։
Ռուսաստանում սուրբծննդյան ալբոմն ամենաբարձր հորիզոնականին հասավ՝ iTunes-ի ալբոմային չարթում գրավելով 29-րդ հորիզոնականը։
Տոների ժամանակ «That’s Christmas To Me» ալբոմից 7 երգ հայտնվեց Billboard Holiday Albums and Holiday Songs չարթում[62]։ Դեկտեմբերի 10-ին Recording Industry Association of America-ն ալբոմը ճանաչեց ոսկե, իսկ դեկտեմբերի 24-ին՝ պլատինե[63]։ Տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, համաձայն Billboard-ի, այն դարձավ 2014-ի ընթացքում ցանկացած երգչի և ցանկացած ժանրում 4-րդ ամենավաճառվող ալբոմը[64]։ 2016 թվականի փետրվարին ալբոմը ԱՄՆ-ում ստացավ պլատինե երկրորդ հավաստագիրը։
«On My Way Home» և «Piece by Piece Tour» (2015 թվականի սկիզբ – 2015 թվականի օգոստոս)[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրվարին սկսվում է շրջագայությունը[65]։ Ապրիլի 9-ին Pentatonix-ը ելույթ է ունենում Պորտուգալիայում՝ սկիզբ դնելով "On My Way Home" շրջագայության եվրոպական հատվածին, որն ավարտվում է մայիսի 6-ին Գլազգոյում։ Մայիսի 28-ից (Սեուլ, Հարավային Կորեա) մինչև հունիիս 16-u *Օսակա, Ճապոնիա) խումբը նույն շրջագայության շրջանականերում համերգային ծրագրով հանդես է գալիս Ասիայում։ Շրջագայության մեծ մասը ցուցադրվել է PTXVlogs-ում, իսկ "On My Way Home"-ի հյուսիսամերիկյան հատվածից փաստագրական հատվածներ են պատրաստվել, այնուհետև տեղ գտել համանուն ֆիլմում։
Հունիսի 18-ին Pentatonix-ը թողարկում է "On My Way Home" վավերագրական ֆիլմը, որը ակտիվորեն շրջանառվում էր սոցիալական կայքերում #OnMyWayHomeProject հեշթեգով։
Խումբը մասնակցում է Իդեալական ձայն 2 ֆիլմի նկարահանումներին, որտեղ ներկայանում է իբրև խումբ Կանադայից։ Ֆիլմի համար ձայնագրվել է "Any Way You Want It" կոմպոզիցիան Filharmonic-ի, The Cantasticos-ի, The Singboks-ի և Penn Masala-ի մասնակցությամբ[66]։
Հունիսի սկզբին Pentatonix-ը ձայնագրում է բրոդվենյան մյուզիքլ "Finding Neverland"-ի սաունդթրեքը՝ «Stars»-ը։ Այդ մյուզիքլի սաունդթրեների վրա աշխատել են նաև Kiesza-ն, Քրիստինա Ագիլերան, Ռիտա Օրան, Նիք Ջոնասը, Զենդայան, Ջոն Լեջենդը և այլք։
Ամռանը Pentatonix-ը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում ելույթ է ունենում Քերրի Քլարքսոնի «Piece by Piece Tour»-ի շրջանակներում[67]։
«PENTATONIX» (2015 թվականի օգոստոսից մինչև այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դեկտեմբերին Սքոթ Հոիգնը YouTube-ում հայտատարում է, որ 2015-ին խումբը սկսելու է թողարկել միային սեփական երգերը[68]։ «Piece by Piece Tour»-ի համերգներին խումբը կատարում է երկու կոմպոզիցիա նոր ալբոմից՝ «Cheerleader»-ը և «Can’t Sleep Love»-ը, իսկ օգոստոսին Pentatonix-ը թողարկում է «Cheerleader»-ի քավր-տարբերակը։ Այս կոմպոզիցիան տեղ է գտնում է նոր ալբոմի Deluxe-տարբերակում։
Օգոստոսի 28-ին Pentatonix-ը հայտատարում է նոր «երրորդ ամբողջական և առաջին օրիգինալ» ալբոմի թողարկման մասին, որը ուներ Pentatonix անվանումը։ Այն ծրագրվում էր թողարկել հոկտեմբերի 16-ին[69]։ Ալբոմը պիտի ունենար Deluxe-տարբերակ, նաև հատուկ տարբերակ Target ցանցի համար։
Սեպտեմբերի սկզբին խումբը գովազդում է ապագա ալբոմից «Can’t Sleep Love» լիդ-սինգլը և նրա երաժշտական հոլովակը։ Մեկ շաբաթ անց iTunes-ում հայնտվում է «Can’t Sleep Love»-ի հավելյալ տարբերակը, որը հասանելի էր միայն Deluxe-ալբոմում, իսկ YouTube-ում` համապատասխան երաժշտական հոլովակը։
Սեպտեմբերի 25-ին թողարկվում է "Where Are Ü" կոմպոզիցիայի քավր-տարբերակը և երաժշտական հոլովակը։ Այն նույնպես համարվում է միայն Deluxe-տարբերակինը։
2015 թվականի հոկտեմբերի 16-ին թողարկվում է Pentatonix ալբոմը, որ iTunes-ում միանգամից զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ այնուհետև Billboard 200-ում՝ առաջինը[70]։ Ռուսական iTunes-ի ալբոմային չարթում այն հայտնվում է թոփ-50-ում[71]։ 2016 թվականի փետրվարին ալբոմը ստանում է Ոսկե հավաստագիր ԱՄՆ-ում։
2016 թվականի գարնանը խումբը նոր սինգլ „If I Ever Fall In Love“-ն է գովազդում „PENTATONIX“-ից, որը կատարում էին Ջեյսոն Դուրելոյի հետ։ Ավելի ուշ թողարկվում է երաժշտական հոլովակ, որի նկարահանման աշխատանքներին մասնակցել է նաև Ջեյսոն Դուրելոն։
Pentatonix-ը նաև հայտատարում է «PENTATONIX WORLD TOUR» շրջագայության մեկնարկի ամսաթիվը. առաջին համերգը տեղ ունեցավ Տիբեում (Ճապոնիա) ապրիլի 2-ին։ Շրջագայության այս հատվածի վերջին համերգը տեղ է ունենում հունիսի 26-ին Պորտուում։ 2016 թվականի հունիսին խումբը հայտատարել է, որ առաջիկայում հանդես կգան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Ասիայում։ Շրջագայության համերգները բացվում են Us The Duo դուետով։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավրիել Բենջամին Կապլան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1989 թվականի ապրիլի 17։
- Կիսով չափ հրեա է, կիսով չափ ռուս։
- Ծնվել և մեծացել է Վիզալիայում։
- 2011 թվականին Սքոթ Հոուինգը էլեկտրոնային նամակ է ուղարկում Ավիին՝ առաջարկելով դառնալ խմբի անդամ։
- Էսթերը՝ Ավիի մեծ քույրը, համարվում է Pentatonix-ի տուր-մենեջերը։
- Ավին բաս է։
- Քևինի հետ հեղինակել է «Show You How To Love» և «Standing By» երգերը։
- Ավիի հասակը 1, 80 մետր է։
Քիրստին Թեյլոր Մալդոնադո[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1992 թվականի մայիսի 16-ին։
- Ոչ իդեալական տեսողության պատճառով ստիպված է կրել կոնտակտային լինզաներ։
- 8 տարեկանից շփվում է ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Սթոունի հետ, քանի որ միասին խաղացել էին երաժշտական թատրոնում։
- Քիրստին մեցցո-սոպրանո է։
- Սիրելի երգն է «Love Lock Down»-ը։
- Նրա մարմնին կա 5 դաջվածք՝ տեքստ Աստվածաշնչից աջ ձեռքի դաստակին, նոտաներ ականջի հետևում, փոքրիկ բանալի ձախ ոտքին, գրություն KTM ձեռքի մատների միջև և հասկիի մռութ ձեռքին։ Նա նաև ունի փիրսինգ քթին և ունքին։
- Քիրստինի հասակը 1, 62 մետր է։
- Նշանված է Ջերեմի Մայքլ Լյուիսի հետ։
- Ունի հասկի ցեղատեսակի երկու շուն՝ Օլաֆ և Պասկալ անուններով։
- «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Լիզ Դիրվանին։
Միտչել Կոբի Գրասսի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1992 թվականի հուլիսի 24-ին։
- Խմբի մնացած անդամների հավաստիացմամբ՝ հրաշալի տիրապետում է խոհարարությանը և պատրաստում է աշխարհի ամենահամեղ կեքսերը։
- Ձայնը տենոր է։
- Միտչը ձախլիկ է և ունի իտալական արմատներ։
- Շատ է սիրում Վելշ-Կորգի ցեղատեսակի շներ, նաև Սֆինքս ցեղատեսակի կատուներ։
- Սիրում է էլեկտրոնային երաժշտություն, երբեմն դեմ չէ կատարել DJ-ի աշխատանք։
- Նա ունի Սֆինքս ցեղատեսակի կատու Ուայթ Բլյու Գրասսա-Հոինգ անունով (Wyatt Blue Grassi-Hoying):
- Սիրելի մուլտֆիլմը՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ։
- Ներկայումս նա ունի 17 դաջվածք։
- Նա մեծացել է Սքոթի հետ։ Նրանք իրենց մջամատերին ունեն զույգ դաջվածքներ գանգի տեսքով։
- Միտչելի հասակը գրեթե 1, 77 մ է։
- Բնակվում է Լոս Անջելեսում։
- «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Ջուլիան Քլեյնին։
Քևին «Ք.Օ.» Օլուշոլա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 5-ին։
- Վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա։
- Քևինի ծնողները բժշկական կրթություն ունեին և ցանկանում էին, որ նա նույնպես այդ ճանապարհով գնա, սակայն վերջինս 6 տարեկանում սկսում է զբաղվել երաժշտությամբ, որը վերաճում է մասնագիտության։
- Քևինը ունի մեկ եղբայր և չորս քույր։
- Բացի մայրենի անգլերենից, Քևինը լիարժեք տիրապետում է չինարենին, կարդում է իսպաներեն, սովորում ֆրանսերեն և աֆրիկյան Յորուբա ցեղի լեզուն։
- Իր հարցազրույցներից մեկում Քևինը խոստովանել է, որ նրան շատ է դուր գալիս Քայնե Ուեսթի արվեստը։
Սքոթ Ռիչարդ Հոուինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 17-ին, Արլինգտոն (Տեխաս)։
- 2010 թվականին ավարտել է Արիզոնայի Martin High School-ը։
- Ելույթներն սկսել է 8 տարեկանից, հաղթել է «Martin Idol» դպրոցական տաղանդների մրցույթում 2007 թվականին, նաև Star Search CBC-ը մրցանակակիր է։
- Համալսարանում Սքոթը երգում էր «SoCaL VoCaLs» ակապելլա երգչախմբում
- Խմբի անվանման մտահղացումը Սքոթինն է։
- PTX-ի առաջին օրիգինալ երգը՝ «The Baddest Girl»-ը, հեղինակել է Սքոթը։
- Բեյոնսեի մոլի երկրպագուներից է, երազում է նրա հետ դուետով հանդես գալ
- Նա խմբի ամենաբարձրահասակ անդամն է (~ 1, 90 մետր)։
- Կարողանում է երգել բասային պարտիաներ և բիթբոքս։
- «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Թեդ Գիբսին։
- Սքոթը բարիտոն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hyman Vicki (նոյեմբերի 29, 2011)։ «Pentatonix scores 'The Sing-Off' title»։ NJ.com։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ Nededog Jethro (նոյեմբերի 29, 2011)։ «'The Sing-Off's' Pentatonix on Going From Newly Formed Group to the Show's Winners»։ The Hollywood Reporter։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ «A Tiny Label Is Behind an a Cappella Group’s Success»։ NewYorkTimes։ Վերցված է նոյեմբերի 17, 2013
- ↑ «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix»։ Entertainment.ie։ Վերցված է նոյեմբերի 27, 2014
- ↑ «Pentatonix Tears Up the Charts»։ Wallstreet Journal։ Վերցված է դեկտեմբերի 15, 2014
- ↑ «Top 100 Youtubers Filtered by Subscribers»։ Social Blade։ Վերցված է դեկտեմբերի 26, 2014
- ↑ 7,0 7,1 «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That’s Christmas To Me, " performing during Macy's Thanksgiving Day Parade»։ NewsOK.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2014
- ↑ «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix»։ Entertainment.ie։ Վերցված է նոյեմբերի 26, 2014
- ↑ Scarpa Gina (2013-10-16)։ «EXCLUSIVE: Pentatonix announces release date for PTX Vol. 2 [VIDEO]»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2013-12-07
- ↑ «American album certifications – Pentatonix – That's Christmas to Me»։ Recording Industry Association of America։ Վերցված է December 10, 2014 If necessary, click Advanced, then click Format, then select Album, then click SEARCH.
- ↑ Caulfield Keith (December 24, 2014)։ «Pentatonix's 'That's Christmas To Me' Surpasses 1 Million in Sales»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է December 24, 2014
- ↑ 57-я церемония «Грэмми».
- ↑ 13,0 13,1 «Biography of Pentatonix»։ nbc.com։ Վերցված է հունիսի 29, 2012
- ↑ Malkoff Amy (նոյեմբերի 27, 2011)։ «An Exclusive Interview With Pentatonix's Scott Hoying»։ casa.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ 15,0 15,1 Walker Patrick M. (նոյեմբերի 8, 2011)։ «As part of Pentatonix, Arlington trio shines on NBC's 'The Sing-Off'»։ dfw.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Hodges John (սեպտեմբերի 25, 2011)։ «A Brief Interview with Scott Hoying of Pentatonix»։ casa.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-11-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ «The Sing-Off Season 3 - Official Casting Site»։ սեպտեմբերի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-07-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2013
- ↑ «Kevin Olusola: Cello and Beatboxing»։ YouTube։ 2009-01-15։ Վերցված է 2013-11-07
- ↑ Russ Stephen։ «Faith, Innovation, and Cello Beat Boxing – An Interview with Kevin Olusola of Pentatonix»։ Beliefnet.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Bentley Jean (նոյեմբերի 29, 2011)։ «'The Sing Off' winners Pentatonix on YouTube, Nick Lachey and recording an album»։ zap2it.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Gallo Phil (նոյեմբերի 29, 2011)։ «'The Sing-Off' Finale: Pentatonix Takes The Trophy»։ Billboard.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ O'Neal Cathy (հոկտեմբերի 11, 2011)։ «Pentatonix on The Sing-Off»։ TheaterJones.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ 23,0 23,1 Trust Gary (հուլիսի 6, 2012)։ «Weekly Chart Notes: Whitney Houston, Pentatonix, Andy Griffith»։ Billboard.com։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ MacKenzie Carina Adly (նոյեմբերի 28, 2011)։ «'The Sing-Off' winner: Pentatonix tunes out Dartmouth Aires and Urban Method»։ zap2it.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Smith Grady (դեկտեմբերի 2, 2011)։ «'Sing-Off' champs Pentatonix talk competition, their future album, and (of course) Nick Lachey's puns»։ Inside TV (Entertainment Weekly)։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-28-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Still Jennifer (նոյեմբերի 30, 2011)։ «'The Sing-Off' Pentatonix interview: 'We want mainstream success'»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ «The Sing Off Season 3: Conference Call With Pentatonix»։ Reality Wanted։ դեկտեմբերի 2, 2011։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ «THE SING-OFF Season 3 Winners Pentatonix Release Debut EP "PTX VOLUME 1" Tuesday, June 26th»։ PRNewswire։ Վերցված է հունիսի 29, 2012
- ↑ «Pentatonix Perform At The Recording Academy»։ Grammy.com։ հոկտեմբերի 1, 2012։ Վերցված է հոկտեմբերի 7, 2012
- ↑ «Pentatonix 'We Are Young' A Capella Cover Goes Viral»։ Huffington Post։ մայիսի 9, 2012։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Wakim Marielle (հուլիսի 16, 2012)։ «Pentatonix Are Making a Cappella Cool Again (or Maybe for the First Time)»։ Huffington Post։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Grein Paul (հուլիսի 4, 2012)։ «Week Ending July 1, 2012. Albums: Keeping Adam Humble»։ Yahoo! Music Chart Watch։ Վերցված է օգոստոսի 24, 2012
- ↑ Smith Grady (հուլիսի 3, 2012)։ «Winners of 'The Sing-Off' outsell 'The Voice' winner Javier Colon»։ music-mix.ew.com (Entertainment Weekly)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-27-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ «Linkin Parks One, Maroon's Next»։ Hits Daily Double։ հունիսի 27, 2012։ Վերցված է օգոստոսի 25, 2012(չաշխատող հղում)
- ↑ Gallo Phill (սեպտեմբերի 26, 2012)։ «Pentatonix Working On Christmas EP, Four-Month Tour In 2013»։ billboard.biz։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է հոկտեմբերի 7, 2012
- ↑ «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-20-ին։ Վերցված է 2014-03-28
- ↑ «Billboard: Pentatonix Chart History»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-21-ին։ Վերցված է 2016-11-08
- ↑ «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That’s Christmas To Me, " performing during Macy's Thanksgiving Day Parade»։ NewsOK.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է նոյեմբերի 26, 2014
- ↑ «Billboard 200»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-29-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2014
- ↑ «Billboard Holiday Albums»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-11-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2014
- ↑ «Billboard Catalogue Albums Year-End 2014»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 12, 2014
- ↑ «Top Billboard 200 Artists Year-End 2014»։ Billboard։ Վերցված է դեկտեմբերի 12, 2014
- ↑ Moraski Lauren (հուլիսի 6, 2012)։ «Pentatonix: Keeping the a cappella spark bright after 'The Sing-Off'»։ CBS News։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-13-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Lawton Adam (հուլիսի 29, 2012)։ «Pentatonix's Avi Kaplan & Scott Hoying talk about NBC's 'The Sing Off'»։ mediamikes.com։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ «Pentatonix (Interview)»։ dfwlive.org։ օգոստոսի 10, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2012
- ↑ Malachi (2013-11-04)։ «Pentatonix Performs 'Evolution of Beyoncé' on 'Ellen'»։ The Honesty Hour։ Վերցված է 2013-11-07
- ↑ Lee Ashley (2013-10-30)։ «A Cappella 'Evolution of Beyonce' Video Goes Viral: Pentatonix on How the Hit Came to Be»։ Hollywood Reporter։ Վերցված է 2013-11-07
- ↑ 57th Annual GRAMMY Awards Nominees. grammy.com/ Retrieved on December 6, 2014.
- ↑ «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!»։ Pentatonix։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-20-ին։ Վերցված է 2013-12-12
- ↑ «Billboard»
- ↑ 51,0 51,1 Ashley Lee (օգոստոսի 7, 2014)։ «Pentatonix Sets 'Vol. 3' Release Date, Second Holiday Album»։ Վերցված է օգոստոսի 11, 2014
- ↑ Tony Bennett & Lady Gaga’s 'Cheek To Cheek' Debuts at No. 1 | Billboard
- ↑ «Pentatonix - Problem (послушать музыку, посмотреть видео клип)»։ www.tophit.ru։ Վերցված է 2016-02-28
- ↑ «Wall»։ vk.com։ Վերցված է 2016-08-24
- ↑ «AoneHipHop.ru: Pentatonix»։ A-ONE HIPHOP CHANNEL։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-11-ին։ Վերցված է 2016-02-28
- ↑ http://itunes.apple.comus/album/thats-christmas-to-me/id918377263
- ↑ «Pentatonix Hits Top Three on Billboard 200, Nickelback Debuts in Top 10»։ Billboard։ Վերցված է November 26, 2014
- ↑ «Billboard Canadian Albums Chart»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից October 15, 2014-ին։ Վերցված է December 12, 2014
- ↑ «Hot 100: Pentatonix Scores Second Top 30 Hit with "Mary, Did You Know?"»։ HeadlinePlanet։ Վերցված է November 26, 2014
- ↑ «Pentatonix - Chart history - Billboard Canadian Hot 100»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին։ Վերցված է նոյեմբերի 27, 2014
- ↑ «Billboard Adult Contemporary Chart»։ Արխիվացված է օրիգինալից October 15, 2014-ին։ Վերցված է December 19, 2014
- ↑ «Billboard Holiday Digital Songs Chart»։ Արխիվացված է օրիգինալից October 15, 2014-ին։ Վերցված է December 19, 2014
- ↑ https://www.facebook.com/Pentatonix/photos/a.174988069245538.42930.153739784703700/777626248981714/?type=1&permPage=1
- ↑ Taylor Swift’s '1989' Beats 'Frozen' As Top Selling Album of 2014 | Billboard
- ↑ «World’s most popular a cappella group, Pentatonix, ends new tour at home in D-FW | | Dallas Morning News»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-08-ին։ Վերցված է 2016-11-08
- ↑ «Pentatonix joins 'Pitch Perfect 2': Get details on who they're playing | EW.com»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-22-ին։ Վերցված է 2016-02-28
- ↑ «Kelly Clarkson»։ Kelly Clarkson։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-28
- ↑ «Superfruit Live Stream: Celebrating ONE MILLION Subscribers»։ 2014-12-29։ Վերցված է 2015-09-27
- ↑ «Pentatonix on Twitter»։ Վերցված է 2015-09-27
- ↑ «Pentatonix Scores First No. 1 Album on Billboard 200 Chart | Billboard»։ Billboard։ Վերցված է 2016-02-28
- ↑ «Wall»։ vk.com։ Վերցված է 2016-08-24
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |