The Buggles
The Buggles | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | նոր ալիք, սինտիփոփ |
Գործունեություն | 1977-1981, 1998 թվականից առանձին խմբերի հետ |
Լեյբլ | Island Records, Carrere Records, ZTT Records |
Անդամներ | |
Թրևոր Հորն, Ջեֆ Դաունս | |
![]() |
The Buggles, բրիտանական խումբ, դուետ։ Խմբի անդամներն են Թրևոր Հորնը և Ջեֆ Դաունսը։
Խումբը ճանաչում է ձեռք բերել 1979 թվականին դեբյուտային The Age of Plastic ալբոմի «Video Killed the Radio Star» երգով։ Սինգլը առաջին հորիզոնականն է զբաղեցրել շուրջ 16 երկրների հիթ-շքերթներում, ինրչպես նաև ալբոմի երեք երգեր հիթեր են դարձել Մեծ Բրիտանիայում։
Բացի այդ «Video Killed the Radio Star» երգի տեսահոլովակը հայտնի է նրանով, որ առաջին տեսահոլովակն է, որը ցուցադրվել է MTV երաժշտական հեռուստաալիքով (տեսահոլովակը թողարկվել է 1981 թվականի օգոստոսի 1-ին)։
Դուետի առաջին ալբոմը բարձր է գնահատվել հայտնի երաժիշտների կողմից, իսկ 1980 թվականին խմբի անդամներին հրավիրել են միանալ Yes խմբին։ Այդ խմբի հետ 1980 թվականին ձայնագրվել է Drama ալբոմը և դրա շնորհիվ խումբը շրջագայություն է կատարել։ Սակայն շուտով Yes խումբը լուծարվում է և դուետը սկսում է աշխատել իր նոր ալբոմի վրա, որը թողարկվում է նոյեմբերին։
The Buggles-ը ոչ միայն իր սեփական երգերն է ձայնագրել, այլև պրոդյուերի դերում է հանդես եկել այլ արտիստների երգերում, ինչպիսիք են՝ «Back of My Hand», «Monkey Chop» և «Film Star» երգերը[1][1][2]։
Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թրևոր Հորն – վոկալ, բաս կիթառ, կիթառ
- Ջեֆ Դաունս – ստեղնաշարային գործիքներ, սինթեզ, էլեկտրո դաշնամուր, դաշնամուր, հարվածային գործիքներ, պերկուսիա, բեք վոկալ
- Սեսիոնային երաժիշտներ
- Բրյուս Վուլի – կիթառ
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Age of Plastic (1980)
- Adventures in Modern Recording (1981)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discography Archived 2014-12-15 at the Wayback Machine.. trevorhorn.com. Retrieved հունիսի 2, 2014.
- ↑ Deller, Fred (փետրվարի 21 1980). "Life With the Buggles". Smash Hits. Volume 32. Accessed on հուլիսի 29, 2013.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Warner Timothy (2003)։ Pop music: technology and creativity։ Ashgate Publishing։ ISBN 0-7546-3132-X
- Welch Chris (2003)։ Close to the Edge: The Story of Yes (3rd ed.)։ Omnibus Press։ ISBN 978-0-7119-9509-3
- Gregory, Andy (2002). International Who's Who in Popular Music 2002. Routledge, ISBN 1-85743-161-8, ISBN 978-1-85743-161-2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Buggles «Video Killed The Radio Star» ՅուԹյուբում
- The Buggles The Art Of Noise Online սկավառակագրությունը
|