Love Lockdown

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Love Lockdown»
Քանյե Ուեսթի սինգլը
«808s & Heartbreak» ալբոմից
Թողարկված18 սեպտեմբերի, 2008 թվական
ՖորմատiTunes, ռադիո
Ձայնագրված2008
Ժանրփոփ, R&B
ԵրգահանՔանյե Ուեսթ
Տևողություն4:31 (ալբոմային տարբերակ)
4:15 (ռադիո-տարբերակ)
Լեյբլ{{{2}}} Roc-A-Fella, Def Jam
ՊրոդյուսերՔանյե Ուեսթ, Ջեֆ Բասկեր
Քանյե Ուեսթի սինգլների ժամանակագրություն
«Homecoming»
(2008)
«Love Lockdown»
(2008)
«Heartless»
(2008)

«Love Lockdown», ամերիկացի հիփ-հոփ երգիչ Քանյե Ուեսթի երգը, որ թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 18-ին որպես 808s & Heartbreak ալբոմի գլխավոր սինգլ։ Երգի հեղինակներն ու պրոդյուսերներն են Քանյե Ուեսթն ու Ջեֆ Բասկերը։ Առաջին անգամ ներկայացվել է MTV Video Music Awards 2008 մրցանակաբաշխության ժամանակ։ Երգը գրվել է մինիմալիստական սինթիփոփ ժանրում, ներառում է էլեկտրոնային երաժշտության տարրեր, Roland TR-808 դրամ-մեքենայի հնչյուններ և Քանյե Ուեսթի ձայնը, որ մշակված է Auto-Tune էֆեկտով։

Երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ Time ամսագրից քննադատ Ջոշ Տիրանջելը (անգլ.՝ Josh Tyrangiel) «Love Lockdown» ստեղծագործությունը կոչել է 2008 թվականի լավագույն երգ[1]։ Սինգլը հաջողություն է ունեցել նաև կոմերցիոն առումով. այն Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ վաճառված օրինակների քանակը կազմել է երեք միլիոն[2]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Love Lockdown» երգը 808’s & Heartbreak ամբողջ ալբոմին հատուկ ոճի օրինակ է։ Այն մինորային երգ է (գրվել է դո-դիեզ մինոր բանալում 120 հարված րոպեում տեմպով) գործիքների ծայրահեղ մինիմալիստական հավաքակազմով (սինթեզատոր, էլեկտրոնային բիթեր, դաշնամուր և տայկո)։ Քանյե Ուեսթի վոկալը մշակվել է Auto-Tune և Roland TR-808 միջոցով, ինչի արդյունքում ստեղծվել է «ծռված» հնչողություն։ Որոշակի հակադրությունը, որ ստեղծվել է էլեկտրոնային հնչողության և ժողովրդական գործիքների համատեղման արդյունքում, Քանյե Ուեսթի օրիգինալ մտահղացման մի մասն է[3]։ Երգը ոգեշնչվել է սինթիփոփի աստղեր Ֆիլ Քոլինզի, Բոյ Ջորջի ու Գարի Նյումանի աշխատանքներից։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է 2008 թվականի հոկտեմբերի 7-ին The Ellen DeGeneres Show-ում։ Ռեժիսորը Սայմոն Նյուվուդն է, իսկ նկարահանումներն անցկացվել են Քանյե Ուեսթի տանը։ Ռեփերը, որ հագել է միայն սպիտակ, քայլում է սպիտակ խոհանոցով և երգում երգը։ Քանյեն խոստովանել է, որ այդպիսի լուծման համար իրեն ոգեշնչել է այն, թե ինչպես է «Ամերիկացի հոգեկան հիվանդը» ֆիլմում Պատրիկ Բեյտմենը, որին մարմնավորում է Քրիստիան Բեյլը, գտնվում Նյու Յորքի իր բնակարանում[4]։ Երբեմն կադրում հայտնվում են Աֆրիկայի բնիկներ տամտամներով։ Ժամանակի հետ վայրենիների թիվը մեծանում է, կադրում հայտնվում է տարօրինակ առարկա, որ հիշեցնում է տիեզերանավ։ Հայտնվում են նաև կանացի երկու մեծ ֆիգուրներ, որ ծածկված են դաջվածքներով։ Եզրափակիչ մասում ռեփերը պառկում է բազմոցին, ինչը հղում է Ստենլի Կուբրիկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» ֆիլմին։

Տեսահոլովակը ներկայացվել է 2009 MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը, սակայն չի հաղթել ոչ մի անվանակարգում։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD-սինգլ Մեծ Բրիտանիայի համար

  1. «Love Lockdown» — 4:30

CD-սինգլ 12″

  1. «Love Lockdown» — 4:30

CD-սինգլ Եվրոպայի համար

  1. «Love Lockdown» — 4:30
  2. «Flashing Lights» (Album Version) — 3:57
  3. «Stronger» (A-Trak Remix) — 4:38
  4. «Love Lockdown» (հոլովակ)

CD-սինգլ ռեմիքսներ

  1. «Love Lockdown» (Aerotronic Remix) — 4:12
  2. «Love Lockdown» (Chew Fu Small Room Fix) — 4:43
  3. «Love Lockdown» (Flufftronix Edit) — 5:04
  4. «Love Lockdown» (Instrumental) — 4:11
  5. «Love Lockdown» (Jake Troth Remix) — 2:46
  6. «Love Lockdown» (Main) — 4:31
  7. «Love Lockdown» (Radio Edit) — 4:15

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008-09) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[5] 18
Ավստրիա Ö3 Austria Top 75[6] 18
Բելգիա Ultratop Flanders[7] 13
Բելգիա Ultratop Wallonia[8] 38
Կանադա Canadian Hot 100[9] 5
Դանիա Tracklisten[10] 4
Եվրոպա European Hot 100 Singles[11] 16
Նիդերլանդներ Dutch Top 40[12] 13
Ֆինլանդիա Suomen virallinen lista[13] 20
Գերմանիա Media Control AG[14] 8
Hungary Single Top 10 (Mahasz)[15] 5
Իռլանդիա IRMA[16] 4
Իսրայել Media Forest[17] 1
Իտալիա FIMI[18] 33
Նոր Զելանդիա RIANZ[19] 11
Նորվեգիա VG-lista[20] 14
Շվեդիա Sverigetopplistan[21] 11
Շվեյցարիա Schweizer Hitparade[22] 18
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[23] 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[24] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[25] 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[26] 26
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[27] 26
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[28] 10
US Pop 100 (Billboard)[29] 8
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Radio Songs (Billboard)[30] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[31] 7

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008) Հորիզոնական
Canadian Hot 100[32] 95
UK Singles Chart[33] 43
U.S. Billboard Hot 100[34] 74
Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Canadian Hot 100[35] 65
Hungarian Singles Chart[36] 130
UK Singles Chart[33] 187
U.S. Billboard Hot 100[37] 44

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[38] Gold 35 000^
Դանիա (IFPI Denmark)[39] Gold 7500^
Նոր Զելանդիա (RIANZ)[40] Gold 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[41] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[42] 3× Platinum 3 000 000^

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джош Тиранджел (3 ноября 2008 года). «Kanye West's Love Lockdown - The Top 10 Everything of 2008» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «RIAA – Gold & Platinum». Ձայնագրման ստուդիաների ամերիկյան ասոցիացիա. Nielsen Business Media Inc. 2010 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Video: Kanye West Visits Conan O'Brien». Rap Up. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Kanye West Inspired By Christian Bale's 'American Psycho'» (անգլերեն). Starpulse.com. 8 октября 2008 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Australian-charts.com — Kanye West — Love Lockdown. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  6. Kanye West — Love Lockdown Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  7. Ultratop.be — Kanye West — Love Lockdown (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 26, 2014.
  8. Ultratop.be — Kanye West — Love Lockdown (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 26, 2014.
  9. Kanye West Album & Song Chart History Canadian Hot 100 for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  10. Danishcharts.com — Kanye West — Love Lockdown. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  11. Kanye West Album & Song Chart History European Hot 100 for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  12. Nederlandse Top 40 - Kanye West search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է December 26, 2014.
  13. Finnishcharts.com — Kanye West — Love Lockdown. Finland’s Official List
  14. Kanye West - Love Lockdown (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է December 26, 2014.
  15. Mahasz: Hungarian Singles Chart, retrieved 2010-03-13.
  16. "Chart Track: Week 46, 2008". Irish Singles Chart. Ստուգվել է December 26, 2014.
  17. Kanye West – Love Lockdown Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest. Ստուգվել է December 26, 2014.
  18. Italiancharts.com — Kanye West — Love Lockdown (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  19. Charts.org.nz — Kanye West — Love Lockdown. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  20. Norwegiancharts.com — Kanye West — Love Lockdown. VG-lista. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  21. Swedishcharts.com — Kanye West — Love Lockdown. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  22. Kanye West — Love Lockdown swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է December 26, 2014.
  23. Kanye West: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է December 26, 2014.
  24. Kanye West Album & Song Chart History Billboard Hot 100 for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  25. Kanye West Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  26. Kanye West Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  27. Kanye West Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  28. Kanye West Album & Song Chart History Billboard Pop Songs for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  29. «Kanye West – Awards (Billboard Singles)». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  30. Kanye West Album & Song Chart History Billboard Hot 100 Airplay for Kanye West. Ստուգվել է July 18, 2015.
  31. Kanye West Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Kanye West. Ստուգվել է December 26, 2014.
  32. «Canadian Hot 100 Year-End 2008». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  33. 33,0 33,1 «Charts Plus Year end 2009» (PDF). Charts Plus. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
  34. «2008 Year-End Billboard Hot 100 Singles». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 5-ին.
  35. «Canadian Hot 100 Year-End 2009». Billboard.com. 2009. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  36. «Éves összesített listák - MAHASZ Rádiós TOP 100 (súlyozott)». Mahasz. Mahasz.
  37. «Year End Charts - Year-end songs - The Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
  38. «ARIA Charts – Accreditations – 2009 Singles». Australian Recording Industry Association.
  39. «Guld OG Platin I August» (Danish). IFPI. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «New Zealand single certifications – Kanye West – Love Lockdown». Recorded Music NZ. Վերցված է January 5, 2018-ին.
  41. «British single certifications». British Phonographic Industry. Վերցված է 8 March 2018-ին. Select singles in the Format field. Select Gold in the Certification field. 
  42. «American single certifications». Recording Industry Association of America. Վերցված է 8 March 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]