Jump to content

Հասկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հասկի (անգլ.՝ Husky), քարշող շների մի քանի տեսակների ընդհանուր անվանում, որոնք բնակվում են հյուսիսային տարածքներում և առանձնանում են սահնակը արագ քաշելու ունակությամբ[1]։ Այն տարբեր ամենաարագավազ շների տարբեր ցեղատեսակների մշտապես փոխվող խառնածին է։ Ալյասկայի մալամուտները ամենախոշոր և ամենահզոր քարշող շներն են, և օգտագործվել է ավելի ծանր բեռների տեղափոխման համար։ Թեև շների լծասարքի օգնությամբ ապրանքների և մարդկանց տեղափոխման պրակտիկան հիմնականում անցել է պատմության գիրկը, վերջին տարիներին շատ ընկերություններ զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել շներ լծված սահնակներով ձնառատ շրջաններում[2]։ Հասկին ներկայում պահվում է որպես ընտանի կենդանի։ Կան մարդկանց խմբեր, ովքեր զբաղվում են ծեր շների համար ապաստան որոնելու հարցերով[3]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Husky բառով սկզբնապես կոչվել են էսկիմոսները (կամ է ինուիտները). «հայտնի են որպես հասկի, որ հասկիմոսի կրճատ ձևն է. այդպես էին արտասանում էսկիմոս բառը առևտրային նավերի անգլիացի  նավաստիները («…known as Huskies, a contraction of Huskimos, the pronunciation given to the word „Eskimos“ by the English sailors of trading vessels.»)։ Շների վերաբերյալ հասկի բառի առաջին գործածությունը եղել է 1852 թվականին այն շների մասին, որոնց պահում էին ինուիտները։

Շների՝ գորշ գայլի հետ ունեցած գենետիկական կապը կապված է խառնածնության հետ[4]։ Սակայն արկտիկական որոշ ցեղատեսակներ գենետիկական կապ ունեն նաև ներկայում վերացած հյուսիսասիական թայմիրական գայլի հետ խառնածնության պատճառով. սիբիրյան հասկին ու գրենլանդական շունը (որը նույնպես պատմական կապ ունի մարդու արկտիկակակն պոպուլյացիաների հետ) և ավելի քիչ շարպեյի ու ֆիննական շպիցի հետ։ Գրենլանդական շան խառնակվելու գրաֆիկը ցույց է տալիս արդյունավետ տարբերակ՝ 3,5 % ընդհանուր նյութ, սակայն նախնիների համամասնությունը տատանվել է 1,4 %-ից մինչև 27,3 %-ի սահմաններում, ինչը համաձայնեցվում է տվյալների հետ և ցույց է տալիս, որ եղել է թայմիրական գայլի ու բարձր լայնությունների այդ չորս ցեղատեսակների խառնածնություն։

Այդ ինտրոգրեսիան բարձր լայնություններում ապրող առաջին շների համար կարող էր ապահովել ֆենոտիպի փոփոխություններ, որոնք օգտակար են եղել նոր ու բարդ միջավայրում հարմարվելուն և նպաստել են հասկիի զարգացմանը։ Դա նաև ցույց է տալիս, որ ներկայիս ցեղատեսակների նախնիները ծագում են մեկից ավելի տարածաշրջաններից[5]։

Հասկիներն եռանդուն և սպորտային շներ են։ Նրանք սովորաբար ունեն հաստ երկշերտ բուրդ, որը կարող է լինել մոխրագույն, սև, պղինձակարմիր և սպիտակ[6]։ Նման մորթին ցրտի պայմաններում պաշտպանում է գերսառեցումից։  Նրանց աչքերը սովորաբար բաց երկնագույն են, բայց կարող են նաև լինել դարչնագույն, կանաչ, կապույտ, դեղին կամ հետերոխրոնիկ։ Հասկիներն ավելի հակված են ծիածանաբորբի, քան շների մյուս ցեղատեսակները[7]։

Ցեղատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկիները բուժվել են Արկտիկայի տեղաբնիկների կողմից[8]։

Այդ ցեղատեսակների նմուշները ժամանակակից դարաշրջանում ընտրողաբար բաժանվել են և գրանցվել կինոլոգիական տարբեր ակումբների կողմից որպես ժամանակակից զտարյուն ցեղատեսակներ, որոնց թվին են պատկանում սիբիրյան հասկին և լաբրադոր հասկին։ Սախալինի հասկին ճապոնական քարշող շուն է, որը կապված է ճապոնական շպիցի և ակիտա-ինուի հետ։

Ալյասկայի հասկին քարշող շների ցեղատեսակ է, որ ծագել են Ալյասկայում (ոչ թե Սիբիրում կամ Արկտիկայի այլ շրջաններում), իսկ Մաքենզի ռիվեր հասկին ենթատեսակ է, որ վերաբերում է Արկտիկայի և Ալյասկայի ու Կանադայի մերձարկտիկյան տարածաշրջանների շների տարբեր պոպուլյացիաներին։

Հասկիի այլ ցեղատեսակները ներառում են գրենլանդական շունը, սամոյեդը և սիբա ինուն։

Այլընտրանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ներկայում հասկի շները՝ որպես ընտանի կենդանիներ, հաճախ պահվում են սահնակով սահելու համար ոչ պիտանի պայմաններում, գտնվել են նրանց գործունեության այլ տեսակներ, որոնք օգտակար են շների համար և հաճույք են պատճառում սեփականատիրոջը։

  • Սկիջորինգ, երբ շները քաշում են դահուկորդին,
  • Հետիոտն զբոսանք շների հետ այն մարդկանց համար, ովքեր մոտ ապրում են անտառապատ տեղանքին։ Սեփականատերը ճանապարհորդում է անտառային արահետներով իր շների հետ։ Որոշ ընկերություններ ստեղծում են հատուկ սարքավորումներ շների համար, որտեղ նրանք կարող են իրենց հետ տանել անհրաժեշտ իրեր, ներառյալ ջուրը, սնունդը և կերակրամանը։
  • Քարտինգը սահնակով սահելու քաղաքային այլընտրանք է։ Այստեղ շունը կարող է քաշել մի սայլակ, որում տեղավորված են ապրանքներ կամ անձ։  Այս սայլերը կարելի է ձեռք բերել կամ պատրաստել ինքնուրույն։
  • Բայքջորինգ, շներքը հաշում են հեծանիվ։
  • Կանիքրոս, շունը քաշում է վազող մարզիկին։

Հասկին մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Three dog night արտահայտությունը, որ նշանակում է, թե այնքան ցուրտ է, որ պետք է երեք շուն անկողնում մարդուն ջերմացնելու համար, առաջացել է Սիբիրի չուկչաների մոտ, որոնք պահում էին սիբիրյան հասկիներ[9]

Հասկին ամերիկյան մի քանի բարձրագույն ուսումնական հաստատությունների թալիսմանն է, որոնց թվին են պատկանում Հյուսթոնի բապտիստական համալսարանը, Վաշինգտոնի համալսարանը, Կոնեկտիկուտի համալսարանը, Փենսիլվանիայի Բլումբերգյան համալսարանը, Հյուսիսարևելյան համալսարանը, Միչիգանի տեխնոլոգիական համալսարանը, Հյուսիսային Իլինոյսի համալսարանը[10], Սենթ Քլաուդի պետական համալսարանը[11], Հարավային Մենի համալսարանը[12] և Վիսկոնսին-Մարաթոն շրջանի համալսարանը[13]։ Դրանք նաև Սբ. Մարիամ համալսարանի (Գալիֆակս)[14], Ջորջ Բրաունի քոլեջի (Տորոնտո)[15] և Կանադայի Սասկաչևանի համալսարանի[16] թալիսմաններն են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականին դաշնակիցների ներխուժումը Սիցիլիա կոչվել է «Գործողություն Հասկի»[17]։

Հասկիները նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Բալտո», «Երկաթե կամք», «Ձյան շներ» և «Սպիտակ գերին»[18]։

Համարվում է, որ «Մթնշաղ» սագայում, որում հանդես են գալիս մարդակերպները, և «Գահերի խաղը» շոուում, որում հիմնականում մասնակցում էին սարսափելի գայլերը առաջին եթերաշրջանում, նպաստել են հակսի ցեղատեսակի շների ժողովրդականության մեծացմանը։ Սակայն կենդանական բարեգործական կազմակերպությունները նաև նկատել են այդ շներին շքող սեփականատերերի զանգվածային աճ, ինչը տեղի է ունենում նրանց պահելու պայմանների առանձնահատկությունների պատճառով[19][20][21]։

«Ուղիղ դեպի հարավ» հեռուստասերիալում գլխավոր հերոսի շունը՝ Դիֆենբեյքերը, կիսով գայլ, կիսով հասկի է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schultz, Jeff (2003 թ․ հունվարի 28). Dogs of the Iditarod. Seattle: Sasquatch Books. էջ 41. ISBN 1-57061-292-7.
  2. Neary, Kathleen. «How Sled Dogs Work». Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  3. Keith, Christie (2011 թ․ փետրվարի 18). «Lessons from a sled dog massacre». sfgate. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  4. Freedman, A. H. (2014). «Genome Sequencing Highlights the Dynamic Early History of Dogs». PLoS Genetics. 10 (1): e1004016. doi:10.1371/journal.pgen.1004016. PMID 24453982.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. Skoglund, P. (2015). «Ancient Wolf Genome Reveals an Early Divergence of Domestic Dog Ancestors and Admixture into High-Latitude Breeds». Current Biology. 25: 1515–9. doi:10.1016/j.cub.2015.04.019. PMID 26004765.
  6. «husky facts, information, pictures | Encyclopedia.com articles about husky» (անգլերեն). www.encyclopedia.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  7. «UC Davis School of Veterinary Medicine» (անգլերեն). www.vetmed.ucdavis.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  8. Little Wolf, Stephanie. «A Deeper History of the Origins of The Alaskan Husky». Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  9. William James Burroughs (2005). Climate Change in Prehistory: The End of the Reign of Chaos. Cambridge; New York: Cambridge University Press. էջ 129. ISBN 0-521-82409-5. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  10. Arnold, Brandy. «US Colleges & Universities with Dogs for Mascots». The Doginton Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Husky Athletics and Recreation». St. Cloud State University. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Campus Life». University of Southern Maine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  13. «UWMC unveils new Husky mascot». University of Wisconsin - Marathon County. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  14. «Saint Mary's This Week». Saint Mary's University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  15. «George Brown Athletics». George Brown College. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  16. Davis, Tim. «Week 14 - Huskie Athletics Top 100 Moments». Independent Sports News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Operation husky: Sicily - 9/10 July 1943». Combined Operations Command. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  18. «Huskies on Film». All About Huskies. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  19. O'Brien, Liam. «Game of Thrones inspired Huskie craze goes cold as owners give up on dogs». The Independent. The Independent. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  20. «Pet 'fashion victims' on the rise, warns Blue Cross». Blue Cross. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  21. «How Game of Thrones Influences Breed Trends». Pet360. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.