Florence and the Machine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Florence and the Machine
Florence Welch at Melkweg Amsterdam 08-10-2009.JPG
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրեր Ինդի ռոք, Ինդի փոփ, Բարոկկո-փոփ, Արտ ռոք
Գործունեություն 2007
Լեյբլ Moshi Moshi Records և Island Records
Կայք florenceandthemachine.net

Florence and the Machine (նաև Florence + the Machine), բրիտանական խումբ է: Ստեղծվել է Լոնդոնում (Միացյալ Թագավորություն) 2007 թվականին։ Խումբը հանդես է գալիս ինդի փոփ, սոուլ և գոթական ռոք ժանրերում։ Խմբի մենակատարը երգչուհի Ֆլորենս Ուելչնանգլ.՝ Florence Welch է, ով փաստացի համարվում է խմբի միակ մշտական անդամը, այդ իսկ պատճառով շատ հաճախ խմբի անվանումը համարում են նրա բեմական կեղծանունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլոսիենս Լեոնտայն Մերի Ուելչ անգլ.՝ Florence Leontine Mary Welch ծնվել է օգոստոսի 28-ին 1986 թվականին Լոնդոնում (Միացյալ Թագավորություն)։ Նրա մանկությունն անցել է Կամբերվելլում՝ Լոնդոնի հարավում։ Նա երեք երեխաներից ամենամեծն էր։ Նրա մայրը Էվելին Ուելչը՝ դասավանդում է Մարի թագուհու Լոնդոնի համալսարանում, իսկ հայրը՝ Նիկ Ուլելչը գովազդային գործակալության գործադիր տնօրեն է (այդ գովազդային գործակալությունը Մեծ Բրտանիայում հայտնի դարձավ Aero շոկոլադե սալիկի գովազդից հետո)։ Նրա հայրը ավելի մոտ էր ռոքն ռոլին, քան նրա կինը [1].․ «Ես ինքս ֆանտաստիկ կատարող եմ։ Արել եմ անեմ ինչ, որ Ֆլորիանսը Ramones և Green Day լսի » հետագայում հիշում է նա։ Մայրը ևս իր ազդեցությունն է ունեցել Ֆլորիանսի ճաշակի զարգացման գործում։ Նա ժամերով ճառեր էր կարդում դստեր համար։ Երբ նա 14 տարեկան էր ծնողները բաժանվեցին, յուրաքանչյուրը ստեղծեց իր ընտանիքը, սակայն պահպանվեցին լավ հարաբերությունները և նրանք շարունակեցին միասին երեխաների դաստիարակությունը։ Ապագա երգչուհու ամենավաղ երաժշտական հիշողություններց մեկը՝ Rolling Stonesի երգի ներքո նրա պարն էր, որը նա պարում էր սուդուկի վրա, որտեղ իր հայր պահում էր ձայնապնակների իր հավաքածուները։ Առաջին վոկալային դասերը նա կատարել է տանը: Երգում էր Նինա Սիմոնի և Դաստի Սպրինգֆիլդի երգերից, կատարելով օպերային արիաներ աշխատում էր ձայնի դիապազոնի վրա:

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենսը սկսել է երաժշտությամբ զբաղվել 11 տարեկանում: Լինելով Alleyn's School մասնավոր դպրոցի աշակերտ նա ծանոթացավ Ashok ջազային կոեկտիվի հետ: «Ես երբեք չեմ երազել ուղղակի կանգնել միկրոֆոնի առջև և երգել ուրիշի երգերը, այդ իսկ պատճառով հեռացա»,- պատմում էր նա: 18 տարեկան հասակում նա ընդունվում է Կեմբերվելլի արվեստի բարձրագույն դպրոց, որտեղ էլ հանդես էր գալիս The Fat Kid և Team Perfect խմբերում, սակայն նա չի գտնում իր մշտական տեղը այդ խմբերում: 2007 թվականի մի երեկույթի ժամանակ, որի դիջեյը նրա այդ ժամանակվա ընկերն էր նա ծանոթանում է Մայրեդ Նեշի հետ, ով լսելով նրա կատարումը համաձայնում է դառնալ երգչուհու մենեջերը: Սկսվեցին ստեղծագործական զուգընկերոջ փնտրտուքները: Որոշ ժամանակ այդ դերի համար դիտարկվում Ջոննի Բորելլը Razorlight խմբից սակայն դրանցից ոչինչ չստացվեց: Ամեն ինչ փոխվեց, երբ Ֆլորենսը համդիպեց Իզաբելլ Սամմերին՝ հիփ հոփ դիջեյ Սաֆֆոլկից ում մականունը « Machine» էր և ով ուներ ազատ մուտք դեպի լոնդոնյան ձայնագրման ստուդիաներ: Այդ տեղից էլ եկավ նախագծի անվանումը Florence and the Machine:

Florence and the Machine[խմբագրել | խմբագրել կոդը]

Florence and the Machine-01.jpg

Ֆլորենսի և Իզաբելլի կողմից համատեղ գրված առաջին երկու երգերն են «Between Two Lungs» և «Dog Days Are Over»:«Սկզբում ես ցանկանում էի հիփ հոփ ժանրի երգեր գրել, սակայն Ֆլորենս "մեր նավը" տարավ բոլորովին այլ ուղղությամբ»,- հիշում է Սամմերը: դուետը գտավ պրոդյուսեր Ջեյմս Ֆորդին, ով Simian Mobile Disco նախագծի անդամ էր և առավել հայտնի էր Arctic Monkeys խմբի հետ իր համագործակցությամբ: Ֆորդը 4 տրեկ ձայնագրեց, որից հետո նրան միացավ Պոլ Էպուորտը, որ հետագայում Ֆլորենսի հետ իր ստուդիական աշխատանքի մասին կասի՝

Aquote1.png

 Անկեղծ ասած ես մի ցանկություն ունեի: Ուզում էի,որ ինչ որ մեկը գամեր նրան մի տեղում, նա այս ու այն կողմ էր ընկել իր գաղափարներով: Ֆլորենսը ստեղծագործելու շնորհ ունի, իսկ դա հազվագյուտ երևույթ է: «Cosmic Love» երգի ձայնագրության ժամանակ երգի խոսքերը նրա մտքին եկան այն պահին երբ նա պառկած էր գետնին: Իսկ երբ նա կատարեց այդ երգը մենք ստուդիայում սկսեցինք սաստիկ լաց լինել: Նա՝ մեծ բրիտանացի էքսցենտրիկ է այդտեղ կասկած չկա:

Aquote2.png

Florence and the Machine առաջին անգամ ելույթ ունեցավ 2008 թվականին «Kiss with a Fist» սինգլով, որին հաջորդեցին «Dog Days are Over», «You’ve Got the Love» և «Rabbit Heart (Raise It Up)»: Վերջինս բարձրացավ մինչև 12-րդ հորիզոնականը UK Singles Chartում նշանավորելով խմբի ամենաբարձր նվաճումը բրիտանական չարտերում: Florence and the Machine խմբի վերլքում կարևոր դեր է խաղացել BBCին, հատկապես այն բանից հետո, երբ խումբը հայտնվեց հեռուստաընկերության հաղորդումներից մեկում[2] Խմբին հրավիրեցին մասնակցել 2008 թվականին տեղի ունեցած մի շարք փառատոների: Այդ նույն տարում Ֆլորենսը MGMT խմբի հետ համատեղ տուր իրականցրեց: 2008 թվականի դեկտեմբերին տեղի ունեղած Brit Awardsում Florence and the Machine հաղթեց Critic’s Choice (Քննադատների ընտրություն) անվանակարգում:[3]. Նրանց դեբյուտային Lungs ալբոմը թողարկվել է 2009 թվականի հուլիսի 6-ին և արժանացել երաժշտական քննադատների բարձր գնահատականին: Սկզբնական շրջանում այն զբաղեցրեց երկրորոդ հորիզոնական UK Album Chartsում, իսկ ավելի ուշ գլխավորեց չարտերը: «Lungs, ի տարբերություն մյուս չարտերը գլխավորած ալբոմների լի է ագրեսիայով», — գրում է Q գրախոսը: 2009 թվականի հուլիսի 21-ին Lungs ալբոմը նոմինացվեց Mercury Prizeում և ըստ բուքմեյքերների ցուցակների նա կիսում էր առաջին տեղը Kasabian ալբոմի հետ [4]: Lungs ստացավ BRIT Awards որպես տարվա լավագույն ալբոմ: Մրցանակաբաշխության ժամանակ Ֆլորենսը զուգերգով հանդես եկավ Դիզի Ռասկալ ռեպերի հետ: Նրանք միասին երգեցին Ֆլորենսի «You’ve Got the Love» և ռեպերի «Dirtee Cash» երգերը: Ինչպես գրեց Qզուգերգը ստացված էր, այն ազդարարում էր «երկու Անգլիաների միությունը»: Ուելչը բավականին հանգիստ վերաբերվեց իր հաղթանակին «Իհարկե շատ լավ է, որ ես հաղթեցի , բայց ես այն երգչուհիներից չեմ, որոնք հետաքրքրում են թերթերին ես չափից դուրս «քայքայված» եմ որպեսզի համարվեմ սեքսուալ: Ես չեմ այցելում այդ անհրաժեշտ վայրերը: Միակ բանը, որ ուզում եմ, այն է, որ երկրորոդ ալբոմը ավելի լավը լինի քան առաջինը»,-ասել է նա հարցազրույցներից մեկում: Դիզի Ռասկալի հետ նրանց զուգերգը բարձրացավ մինչև երկրորդ հորիզոնականը բրիտանական ցուցակներում: Զուգերգի ձայնագրությունը թողարկվել է«You Got the Dirty Love» անունը կրող սինգլով[5]:

խմբի ելույթը 2011 թվականին Լոս-Անջելեսում

2012 թվականի ապրիլի 10-ին վաճառքի հանվեց Florence and the Machine-ի «MTV Unplugged» համերգային ձայնասկավառակը, որի ամենակարևոր պահերից մեկը դարձավ Ֆլորենս Ուելչի և Queens Of The Stone Age խմբից Դժոշա Հոմմաի հետ դուետը: Դժոշա Հոմմաի և Ֆլորենս Ուելչի ձայները հիանալի էին հնչում իրար հետ, բայց երգչուհին խոստովանեց, որ զուգընկերոջ ընտության հարցում կենտրոնացել է նրա տեսքի վրա[6]։ 2015 թվականին թողարկվեց խմբի երրորդ ստուդիական ալբոմը How Big, How Blue, How Beautiful։ Ալբոմը Գրեմմիի մրցանակաբաշխությանը նոմինացվեց հինգ անվանակարգրում և հայտնվեցMercury Prizeում։ Ալբոմի սլինգլների համար, որպես տեսահալավակներ Ֆլորենսը թողարկեց տեսահալովակների շարք, որոնք կապված էին ընդհանուր թեմայով և պատմությամբ, որոնք կոչվում էին Оdyssey. Այս պահի դրությամբ Оdyssey կազմված է 6 մասից։

Ընթացիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆլորենս Ուելչ՝ վոկալ
  • Ռոբերտ Ակրոդ՝ կիթառ
  • Մարկ Սոնդերս՝ բաս-կիթառ
  • Իզաբելլա Սամմերս՝ ստեղնաշարային գործիքներ
  • Ռաստի Բրեդշոու՝ ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ
  • Թոմ Մոնդժեր՝ տավիղ
  • Կրիստոֆեր Լլոյդ Հեյդեն՝ հարվածային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

EPs[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Kiss With A Fist» (2008) UK #51
  • «Dog Days Are Over» (2008) UK #23 / US #21 / IRE #6
  • «Rabbit Heart (Raise It Up)» (2009) UK #12
  • «You’ve Got the Love» (2009) UK #5 / AUS #5 / CAN #10
  • «Drumming Song» (2009) UK #54
  • «You Got the Dirtee Love» (with Dizzee Rascal) (2010) UK #2
  • «Cosmic Love» (2010) BEL #5 / IRE #3
  • «Heavy in Your Arms» (2010) UK #53
  • «What the Water Gave Me» (2011) UK #24 / BEL #2
  • «Shake It Out» (2011) UK #12 / IRE #2 / BEL #2
  • «No Light, No Light» (2012) BEL #10
  • «Never Let Me Go» (2012) AUS #3
  • «Spectrum (Say My Name)» (2012) UK #1 / IRE #5
  • «Breath of Life» (2012)
  • «Lover to Lover» (2012)
  • «Over the Love» (2013)
  • «Sweet Nothing» (feat Calvin Harris) (2013)
  • «Between Two Lungs»
  • «What Kind of Man» (2015)
  • «St Jude» (2015)
  • «Ship To Wreck» (2015)
  • «Queen Of Peace» (2015)
  • «Long & Lost» (2015)
  • «Delilah» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mike Odell. Q Magazine. Florence Attacks! Pp.46-52
  2. «BBC Introducing»։ www.bbc.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2010-08-01 
  3. 12 December, 2008։ «Florence & The Machine win a Brit»։ news.bbc.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2010-08-01 
  4. «Barclaycard Mercury Prize 2009: nominees announced»։ www.nme.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2010-08-01 
  5. «You Got the Dirty Love»։ www.chartstats.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2010-08-13 
  6. Флоренс Уэлч: «Мне понравилось, что мы оба высокого роста и рыжие» на RollingStone.ru
  7. «Florence + The Machine взяли британский чарт измором»։ Lenta.ru։ 18 января 2010 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին։ Վերցված է 2010-08-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]