Ֆլորենս Ուելչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորենս Ուելչ
Florence and the Machine at Coachella.jpg
Ծնվել էօգոստոսի 28, 1986(1986-08-28)[1][2] (33 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերինդի ռոք
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կիթառահար, կոմպոզիտոր և թմբկահար
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլIsland Records և Moshi Moshi Records?
ԿրթությունAlleyn's School? և Լոնդոնի արվեստի համալսարան[3]
ԱնդամակցությունFlorence and the Machine
Կայքflorenceandthemachine.net
Ստորագրություն
Ստորագրություն
Florence Welch Վիքիպահեստում

Ֆլորենս Լեոնտին Մերի Ուելչ[4] (անգլ.՝ Florence Leontine Mary Welch, օգոստոսի 28, 1986(1986-08-28)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր, Florence and the Machine ինդի ռոք խմբի հիմնադիր և ֆրոնտվումեն, ով փաստացի համարվում է խմբի միակ մշտական անդամը, այդ պատճառով շատ հաճախ խմբի անվանումը համարում են նրա բեմական կեղծանունը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենսը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 28-ին Լոնդոնում։ Մանկությունն անցկացրել է Լոնդոնի հարավում՝ Քեմբերվելում։ Նա ընտանիքի երեք երեխաներից ավագն է։ Մայրը՝ Էվելին Ուելչը, որ Լոնդոնում գտնվող Մերի թագուհու քոլեջի պրոֆեսոր և Վերածննդի դարաշրջանի մասնագետ է[8], իսկ հայրը՝ Նիք Ուելչը՝ գովազդային գործակալության գործադիր տնօրեն[9]։ Երբ Ֆլորենսը 14 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, յուրաքանչյուրն ստեղծել է իր ընտանիքը, բայց նրանք լավ հարաբերություններ են պահպանել և շարունակել են դաստիարակել երեխաներին։

Ապագա երգչուհու վաղ երաժշտական տպավորություններից մեկը The Rolling Stones խմբի երգերի ներքո սնդուկի պարելն է, որի մեջ նրա հայրը ձայնապնակների հավաքածու էր պահում։ Նրա առաջին վոկալային պարապունքները սկսվել են տանը՝ երգելով Նինա Սիմոնի և Դասթի Սփրինգֆիլդին՝ մարզելով ձայնածավալը օպերային արիաների կատարմամբ։

Ֆլորենսն սկսել է երաժշտությամբ զբաղվել 11 տարեկանից՝ սովորելով մասնավոր Alleyn School-ում, որտեղ ծանոթացել է Ashok ջազային կոլեկտիվի անդամների հետ[10]։ 18 տարեկանում ընդունվել է Քեմբերվելի արվեստի քոլեջ, որտեղ երգել է The Fat Kid և Team Perfect խմբերում։ 2007 թվականն Ֆլորենսը ձևավորել է Florence and the Machine խումբը[11]։

Ձեռքբերում և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսելով ինդի ֆոլկ և գոթիկայի տարրերով փոփ ժանրերի երգերով՝ Ֆլորենս Ուելչն աստիճանաբար հարստացրել է իր երգացանկը։ Նրան սկսել են կոչել Քեյթ Բուշի և Բյորկի ժառանգ։ Ուելչի ստեղծագործության մեջ նկատվել են նաև Թոմ Ուեյթսի և Նիք Քեյվի արվեստին բնորոշ երանգներ։

2010 թվականին Q ամսագիրը Ֆլորենս Ուելչին անվանել է «արտասովորության ներկայիս բրիտանացի թագուհի»՝ նշելով, որ «Նրա մեջ ամեն ինչ հիշեցնում է XIX դարը»[12]։

Բնավորության առանձնահատկություններ և առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենսը պնդում է, որ մանուկ հասակից ուրվականների է տեսել։ Մանուկ հասակում նա այնքան է վախեցել վամպիրներից և մարդագայլերից, որ նախընտրում էր քնել իր փոքր քրոջ՝ Գրեյսի հետ նույն անկողնում։ Միևնույն ժամանակ երգչուհին կարծում է, որ էքստրասենսային ունակությունների չի տիրապետում. Q ամսագրի հետ հարցազրույցում նա ասել է՝ «Կարծում եմ, որ ես ուղղակի հարուստ երևակայություն ունեմ», և ավելացրել, որ դրա պառճառով քնի հետ լուրջ խնդիրներ ունի. «Իմ սենյակը լի է ուրվականներով։ Հնարավոր է, որ ես իմ ուղեղն էլ եմ ուրվականներով լցրել։ Երբեմն ինձ վախեցնում է այն, թե ինչ է այնտեղ կատարվում»[13]։

Այդպիսի տեսիլքներից մեկը նրան հայտնվել է գիշերը՝ Քյոլնի անտառներից մեկում՝ Գերմանայում կատարած համերգային շրջագայության ընթացքում։ Այդ ժամանակ, երբ նա հուսահատվել էր անհաջող շրջագայությունից, մտածել է ընդմիշտ վերջ դնել երաժշտական կարիերային։ Նրա մահացած տատիկի ուրվականը կոչ է արել՝ «շարունակել այդ հրաշալի կարիերան,ինչ էլ որ պատահի»։ Ֆլորենսի տեսիլքներից որոշ հերոսներ (օրինակ՝ բազմաթիվ վնասվածքներով մեկաչքանի աղջիկ», ում նա «իրական» է համարում, 1930-ական թվականների լուսանկարներից ամերիկացի տղա, ում նա «սիրահարվել» է) դարձել են Florence and the Machine խմբի երգերի հերոսներ։

Մամուլում տարածվել են լուրեր այն մասին, որ նա մանուկ հասակից տառապում է դիսլեքսիայով և դիսպրաքսիայով[13]։ Նա դժվարանում է գնահատել տարածական պարամետրերը։ Մի անգամ ստուդիա գնալ բառացիորեն նա անցել է ապակե դռների միջով և բազմաթիվ կտրվածքներ ստացել։ BRIT Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ, երբ Lungs ալբոմը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, ամենադժվարը նրա համար եղել է աստիճաններով բեմ իջնելը[13]։ Daily Telegraph-ի հետ հարցազրույցում, «դիսլեքսիայի, թեթև աուտիզմի և դիսպրաքսիայի» մասին հարցին, որոնք հիշատակվում են Վիքիպեդիայում, երգչուհին պատասխանել է. «Ատված իմ, նման հարց ինձ առաջին անգամ են տալիս։ Կա դիսլեքսիայի թեթև տեսակ, բայց... Դա ապացուցում է, որ կարելի է ամեն բան գրել, այդպես չէ՞»[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lungs (2009)
  • Ceremonials (2011)
  • How Big, How Blue, How Beautiful (2015)
  • High as Hope (2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://www.nme.com/blogs/nme-blogs/florence-welchs-guide-south-london-according-new-album-2347329/amp
  4. «Home Page – The TLS»։ TheTLS (en-GB)։ Վերցված է 2019-08-09 
  5. «Florence Welch | British singer-songwriter»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  6. «Florence Welch»։ Discogs (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  7. «Florence + the Machine - New Songs, Playlists & Latest News - BBC Music»։ BBC (en-GB)։ Վերցված է 2019-08-09 
  8. «People | Department of History | King’s College London»։ www.kcl.ac.uk։ Վերցված է 2019-08-09 
  9. Ryan Francesca (2009-06-04)։ «Florence and the Machine interview: sound and vision» (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-09 
  10. «Ashok - 'Plans' (Filthy Lucre) Released 09/04/07»։ www.gigwise.com։ Վերցված է 2019-08-09 
  11. Patterson Sylvia (2009-09-20)։ «Behind the success of Florence and the Machine»։ The Sunday Times (անգլերեն)։ ISSN 0956-1382։ Վերցված է 2019-08-09 
  12. «Florence and the Machine»։ LiveMusic.Agency (ru-RU)։ Վերցված է 2019-08-09 
  13. 13,0 13,1 13,2 «Interview: Florence & The Machine»։ Run Riot (անգլերեն)։ Վերցված է 2019-08-09 
  14. «Why Florence is a star, not a machine»։ www.dailytelegraph.com.au (անգլերեն)։ 2012-05-12։ Վերցված է 2019-08-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]