Arctic Monkeys

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Arctic Monkeys
Four-man rock group performing on stage, spotlit, with row of darkened fans in the foreground
Arctic Monkeys-ը մասնակցում է Ռոսկիլում տեղի ունեցող փառատոնին, հուլիսի 5 2014 թվական
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունThe Death Ramps
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա
Ժանրերինդի-ռոք, ալտերնատիվ ռոք, փոստ-փանկ, փսիխոդելիկ ռոք
Գործունեություն2002
ԼեյբլDomino Records
Պարգևներ
Կայքarcticmonkeys.com
Անդամներ
Ալեքս Թըրներ, Ջեյմի Կուկ, Մեթ Հելդերս, Նիկ Օ'Մելլի
Նախկին անդամներ
Էնդի Նիկոլսոն
 Arctic Monkeys Վիքիպահեստում

Arctic Monkeys, բրիտանական ինդի-ռոք խումբ, որը կազմավորվել է 2002 թվականին Հայ Գրինում՝ Շեֆիլդ քաղաքում։ Խմբի անդամներն են Ալեքս Թրները (լիդ վոկալիստ, լիդ կիթառիստ), Մեթ Հելդերսը (հարվածային գործիքներ, վոկալիստ), Ջեյմի Քուկը (լիդ կիթառիստ), և Նիք Օմալին (բաս կիթառիստ, բեքվոկալիստ)։ Խմբի հիմնադիր Էնդի Նիքոլոոնը խումբը լքեց 2006 թվականին իրենց դեբյուտային ալբոմի թողարկումից անմիջապես հետո։ Նրանք թողարկել են հինգ ստուդիական ալբոմ։ «Whatever People Say I Am, That's What I'm Not» ալբոմը՝ թողարկված 2006 թվականին, «Favourite Worst Nightmare» ՝ թողարկված 2007 թվականին, «Suck It and See» ՝ 2011 թվականին և «AM» ալբոմը՝ թողարկված 2013 թվականին։

Բենդը շահել է յոթ անվանակարգ Brit Awards մրցանակաբաշխությունների ընթացքում։ Առաջադրվել են որպես բրիտանական լավագույն խումբ և բրիտանական լավագույն ալբոմ անվանակարգերում և շահել այդ անվանակարգերը երեք անգամ։ Առաջադրվել են նաև Գրեմմի մրցանակաբաշխությունում[1][2]։ Նրանք շահել են նաև Mercury Prize մրացանակը 2006 թվականին իրենց դեբյուտային ալբոմի համար[3]։

«Arctic Monkeys» համարվում աշխարհում առաջին խումբը, որը հայտնի է դարձել համացանցային որոնման տարբերակով[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 2002 թվականին, անգլիական Շեֆիլդ քաղաքում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2 հարևաններ՝ Ալեքս Թըրները և Ջեյմի Կուկը երկուսով միասին, իրենց ծնողներից Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ուզել էին որևէ երաժշտական գործիք։ Երկուսն էլ ստացան էլեկտրոկիթառ և երկուսն էլ ինքնուրույն սովորելով նվագել, որոշեցին ստեղծել խումբ։ Խմբի կազմի մեջ մտան դպրոցական ընկերներ՝ Էնդի Նիկոլսոնը և Մետտ Հելդերսը։ Նիկոլսոնը արդեն նվագում էր բասկիթառ, դրա համար էլ Հելդերսը զբաղեցրեց թմբկահարի տեղը. «Արդեն բոլորը ունեին իրենց կիթառները, դրա համար էլ ես ստիպված էի գնել հարվածային գործիքներ»[5]։ Միայն 2006 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Թըրները չի եղել խմբի առաջին վոկալիստը, նրանից առաջ այդ դիրքը զբաղեցնում էր Գլեն Ջոնսը, դպրոցի աշակերտներից մեկը, որտեղ սովորել են ապագա «կապիկները»։ Ինքը Ջոնսը հարցազրույցի ժամանակ ասել է, որ խումբը լքել է, քանի որ «...չէր տեսնում իմաստ շարունակել նվագել... մենք ընդամենը անչափահասներ էինք, ովքեր ձանձրույթից տառապում էին»։ Խումբը միանգամից վերցրեց իր անվանումը՝ Arctic Monkeys։ Չնայած նրան, որ ավելի ուշ կոլեկտիվը հնարեց բազում ծիծաղելի պատմություններ այն մասին, թե որտեղից է առաջացել խմբի անվանումը՝ հեղինակը կիթառիստ Ջեյմի Կուկն էր, ով, ինչպես պարզվեց, վաղ մանկությունից երազել է նվագել այդպիսի անվանում ունեցող խմբում։

Երաժշտական ոճը և ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի երաժշտությունը, ինչպես հայտնի է, ինդի-ռոքն է, սակայն ժանրը փոխվում էր ամեն ալբոմից հետո, որը համարվում է խմբի առանցքային առանձնահատկություններից մեկը։ Խմբի երաժշտությունը փոխում էր իր հնչողությունը ամեն 5-րդ ալբոմից հետո։ Երևի, առանցքային մասը ամբողջ երաշժտության համարվում էր վոկալը։ «Fluorescent Adolescent» և «Do Me a Favour» երգերը բնութագրում էին անհաջող հարաբերությունները, հնությունը և աստիճանաբար ծերացումը, այդ ժամանակ խումբը օգտագործում էր ավելի արագ և ագրեսիվ ձայն։ Humbug ալբոմում տեղի ունեցավ կտրուկ փոփոխություն երաժշտական ուղղության մեջ՝ Ջոշ Հոմի ազդեցության տակ խումբը սկսեց նվագել անապատային և փսիխոդելիկ ռոք ժանրերում, իսկ Թըրների տեքստերը դարձան ավելի աբստրակտ և հանելուկային։ Խմբի չորրորդ ալբոմը՝ Suck It and See-ն դարձավ տարբեր ժանրերի խառնուրդը. Թըրները ասել է « Ես մտածում եմ, որ նոր ալբոմը հանդիսանում է բալանսը առաջին երեքի միջև։ Այնտեղ չկա ոչինչ տակսիկայանների մասին կամ այդտիպի որևէ բանի, որոշակի տեսակետ կա, որը կար առաջվա երգերի մեջ, հումորի զգացումը և միփոքր Humbug, ճիշտ դասավորված »[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "BRITs Profile: Arctic Monkeys Արխիվացված 2012-01-27 Wayback Machine. Brits.co.uk. Retrieved 24 November 2012
  2. "Awards & Features: Arctic Monkeys". Metro lyrics. Retrieved 24 November 2012
  3. «Arctic Monkeys make chart history». BBC News. 2006 թ․ հունվարի 29. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. Laura, Barton (2005 թ․ հոկտեմբերի 25). «The question: Have the Arctic Monkeys changed the music business?». The Guardian. London. Վերցված է 2006 թ․ հունիսի 5-ին.
  5. «History». LyricsFreak (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  6. «Arctic Monkeys: ''Suck It And See' is a balance between our first three albums'». NME (անգլերեն). 2011 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Arctic Monkeys» հոդվածին։