Մեթ Հելդերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթ Հելդերս
Arctic Monkeys @ Sir Stewart Bovell Park (7 1 12) (6693049021).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMatthew Helders
Ի ծնե անունMatthew Helders
Ծնվել էմայիսի 7, 1986(1986-05-07)[1] (33 տարեկան)
Շեֆիլդ
ԵրկիրԱնգլիա
Ժանրեր

ինդի-ռոք[2] փոսթփանկ-րիվայվլ

փսիխոդելիկ ռոք
Մասնագիտություներաժիշտ և թմբկահար
Գործիքներհարվծային գորիքներ
ԼեյբլDomino Records
ԱնդամակցությունArctic Monkeys
Կայքarcticmonkeys.com
Arctic Monkeys Վիքիպահեստում

Մեթ Հելդերս (մայիսի 7, 1986(1986-05-07)[1], Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Arctic Monkeys ռոք խմբի հարվածային գործիքներ նվագող։

Հելդերսը՝ որպես հարվածային գործիքներ նվագող[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելդերսն ասում է, որ երբ նա սկսեց նվագել հարվածային գործիքներ, նա առաջնորդվեց հետևյալ սկզբունքով. «Սա միակ բանն է, որ մնացել է: Երբ մենք նոր էինք սկսում նվագել, ոչ ոք չէր նվագում այն: Մենք ուղղակի լուծեցինք այդ հարցը միասին: Նրանք արդեն ունեին կիթառներ, և ես գնեցի հարվածային գործիքներ»: Ինչպես նաև Հելդերսը եղել է ռեփ երաժշտության ազդեցության տակ, ինչն ազդել է իր խմբի վրա։ «Մենք ռեփ երաժշտություն էին լսում ավելի շատ դպրոցական տարիքում... դա այժմ էլ է մեզ վրա ազդեցություն թողնում և այն հետք է թողել ինձ վրա»: Queens of the Stone Age խումբը հանդիսացել է Հելդերսի՝ որպես հարվածային գործիքներ նվագողի զարգացմանը նպաստողը։ Հելդերսն ասում է «Միակ բանը, որն ինձ փոխեց ամենաշատը, այն էր, որ ես տեսա այդ խմբի կենդանի համերգը և ես մտածեցի «Գրողը տանի, ես պետք է ավելի շատ աշխատեմ ինձ վրա»:

Խմբի մյուս անդամների հետ Հելդերը մնաց հավատարիմ իր արմատներին։ Լինելով տարբեր երկրներում՝ նա սկսեց ավելի շատ գնահատել իր քաղաքը, որ կապված է իր արվեստի հետ։ «Շուրջդ շատ բաներ են, որոնց մասին կարելի է գրել: Համերգային շրջագայությունները քեզ թույլ են տալիս տեսնել շատ տեղեր, սակայն դու հասկանում ես, որ չես ցանկանա ապրել դրանցից որևէ մեկում: Տուն վերադառնալով՝ պետք է ընդամենը անցնել քո սիրելի վայրերով, որպեսզի հասկանաս դրանք»:

Նա նաև խմբի բեք վոկալիստն է։ Նրա ձայնը հնչում է խմբի շատ երգերում։ Հեդերսը հաճախ երգում է խմբի գլխավոր վոկալիստ Ալեքս Թյորների հետ միաժամանակ։

Խմբից դուրս գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելդերսը կատարել է The Hives խմբի «We Rule The World», Duran Duran խմբի «Skin Divers» երգերի ռեմիքս տարբերակը։ Ինչպես նաև նա եղել է We Are Scientists խմբի հարվածային գործիքներ նվագողը վերջին համերգներից մեկում և կատարել է «Chick it» երգի ռեմիքս տարբերակը։ Նա նաև մասնակցություն է ունեցել Toddl T. խմբի «Skanky Skanky» ալբոմի ձայնագրմանը։ 2008 թվականին հայտարարվեց, որ Հելդերսը հավաքածու է կազմում Late Night Tales-ի վերջին հատվածներից։

2012 թվականի հունիսի 12-ին Puff Daddy-ի հետ հանդես է եկել Dirty Money երգով։ Ինչպես նաև Հելդերսը եղել է Շեֆիլդում տեղի ունեցած Tramlines փառատոնին։

Անձնական սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվական, Late Night Tales: Matt Helders

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008: «Dreamer» (featuring Nesreen Shah)

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008: Mongrel - «Barcode» (featuring Pariz 1, Tor Cesay, Mpho, Saul Williams and Matt Helders)
  • 2008: Mongrel - «The Menace» (featuring Lowkey and Matt Helders)
  • 2009: Toddla T - «Boom Dj From The Steel City»
  • 2009: Toddla T - «Better»

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008: The Hives - «We Rule The World (T.H.E.H.I.V.E.S.)»
  • 2008: We Are Scientists - «Chick Lit»
  • 2008: Roots Manuva - «Again & Again»
  • 2008: Duran Duran - «Skin Divers»
  • 2009: Yo Majesty - «Club Action»
  • 2011: Wet Nuns - «Don't Wanna See Your Face»

Հարվածային գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

RCI with Premier Hardware (LUGS) Solid White and Clear Spiral

Pearl Drums 2000 Series

  • X2 Snare Stand (один том и один малый барабан)

Drum Workshop 9000 Hardware

  • Kick drum pedal
  • 9500 Hi Hat stand
  • X2 9710 Straight Cymbal Stand

D'Addario|Evans Drumheads

  • Snare Evans EC Coated
  • EC2 Clear Toms
  • EMAD2 Kick Drum

Zildjian

  • 14″ Avedis Mastersound Hi-Hats
  • 18″ A series Fast Crash
  • 20″ A Series Crash Ride 1

Vater Drumsticks

  • 3a Fatback

1971 Ludwig Black Bowling Ball Wrap

  • 22×14 Kick Drum
  • 13×9 Tom Rack
  • 16×6 Floor Tom
  • Ludwig 402 Snare

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. qthemusic.com