Fine Line

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fine Line
Հարի Սթայլզի ստուդիական ալբոմ
Թողարկված13 Դեկտեմբերի 2019 (2019-12-13)
Ձայնագրվածփետրվար-նոյեմբեր, 2019
Ժանր
Տևողություն46:37
Լեզուանգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Ջեֆ Բասքեր
  • Kid Harpoon
  • Թայլեր Ջոնսոն
  • Գրեգ Քըրսթին
  • Սեմի Ուիթ
Հարի Սթայլզի ալբոմների ժամանակագրություն
Harry Styles
(2017)
Fine Line
(2019)
Սինգլներ Fine Line  ալբոմից
  1. «Lights Up»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 11, 2019
  2. «Adore You»
    Թողարկվել է՝ Դեկտեմբերի 6, 2019
  3. «Falling»
    Թողարկվել է՝ Մարտի 7, 2020
  4. «Watermelon Sugar»
    Թողարկվել է՝ Մայիսի 15, 2020
  5. «Golden»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 23, 2020

«Fine Line», անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Հարի Սթայլզի երկրորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Columbia և Erskine Records լեյբլերում։ Չորս սինգլների՝ «Lights Up»-ի, «Watermelon Sugar»-ի, «Adore You»-ի և «Falling»-ի աջակցությամբ[1], ալբոմը դեբյուտել է UK Albums Chart-ի երրորդ հորիզոնականին և Billboard 200-ի առաջին հորիզոնականին, դառնալով Սթայլզի երկրորդ համար մեկ ալբոմն ԱՄՆ-ում[2]։ Ալբոմը մեկ շաբաթվա մեջ 2019 թվականի երրորդ ամենաշատ վաճառքների քանակն է ունեցել։ Այն դարձել է բրիտանացի արտիստի կողմից մեծագույն դեբյուտը՝ Nielsen SoundScan-ի սկզբից ի վեր[2]։ Այն եղել է 2010-ականների վերջին և 2020-ականների Billboard 200-ի առաջին համար մեկը[3]։ «Fine Line»-ը նկարագրվել է որպես ռոք, փոփ և փոփ ռոք՝ պրոգ փոփի, փսիխոդելիկ փոփի, ֆոլկի, սոուլի, ֆանկի և ինդի փոփի տարրերով։

Նախարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 26-ին լույս է տեսել Rolling Stone-ի հետ հարցազրույցը, որտեղ հայտարարվել է, որ երգիչն ալբոմի «վերջին հպումներն» է անում, որոնք նա բացատրել է որպես «ամեն ինչ սեքսով զբաղվելու և տխուր լինելու մասին»։ Ալբոմը նաև բնութագրվել է «իր գրած ամենադժվար, ամենահոգեկան երգերի» առկայությամբ[4]։ Երկրորդ ալբոմի վրա աշխատանքների ժամանակ, Սթայլզը նշել է, որ փորձել է ավելի զվարճալի և համարձակ լինել, քան իր առաջին նույնանուն ալբոմում[5]։ Սթայլզը նաև խոստովանել է, որ ձայնագրման ընթացքում փսիխոդելիկ թմրանյութեր է օգտագործել[6]։

Թողարկում և գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Columbia և Erskine լեյբլների կողմից; այն Սթայզլի երկրորդ ալբոմն է, որը թողարկվել է լեյբլի ներքո։ Ստանդարտ տարբերակը թողարկվել է CD-ի, ձայնապնակի, թվային ներբեռման և սթրիմինգի տեսքով։ Դելյուքս տարբերակը թողարկվել է CD-ով 2019 թվականի դեկտեմբերի 13-ին[7][8][9]։ Ալբոմի առաջնային սինգլի՝ «Lights Up»-ի թողարկումից կարճ ժամանակ առաջ, ալբոմը գովազդվել է «Do You Know Who You Are?» (անգլ. թարգմանաբար՝ «Դու գիտե՞ս, թե ով ես») գրվածքով բիլբորդների օգնությամբ, որոնք տեղակայվել են մի շարք քաղաքներում[10]։ Սթայլզը համագործակցել է Spotify-ի հետ՝ Լոս Անջելեսում երկրպագուների համար միջոցառում կազմակերպելու համար, որտեղ երկրպագուները պետք է փորձարկեին «Eroda»-ն[11]՝ նրա «Adore You» սինգլի համար ստեղծած թեման[12]։ Սթայլզը գովազդել է ալբոմը NBCSaturday Night Live նոյեմբերի 16-ի դրվագում, որտեղ նա հրավիրվել է և որպես հաղորդավար, և որպես երաժշտական հյուր[13]։ Ալբոմի թողարկումը նշելու և առավելագույնի հասցնելու համար Սթայլզը մեկ գիշերային շոու է անցկացրել Լոս Անջելեսի The Forum-ում, որի անցկացման ամսաթիվը համընկել է ալբոմի թողարկումի հետ՝ դեկտեմբերի 13-ին։ Սթայլզը հնարավորություն է տվել երկրպագուներին ընդամենը 25$-ով պատվիրել ալբոմը և դրա հետ միասին տոմս գնել շոուի համար, որտեղ նրանք կարող են տեսնել իրան[14][15]։ Լոս Անջելեսի շոուին հետևել է դեկտեմբերի 19-ին Լոնդոնում կայացած Electric Ballroom շոուն, որին որպես հատուկ հյուր ներկա է եղել նաև բրիտանացի ռեփեր Stormzy[16]։ Ալբոմը գովազդվելու է Love On Tour շրջագայությամբ[17]։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Lights Up»-ը՝ Սթայլզի «Fine Line» երկրորդ ստուդիական ալբոմի առաջնային սինգլը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին, դեբյուտելով Մեծ Բրիտանիայի չարթի երրորդ հորիզոնականին[18][19]։ Երգը ներառել է «նուրբ մուտք փոփի սթրիմի մեջ», ըստ երգերի հեղինակ Ջոն Քարամանիկայի[20]։ Երգը դեբյուտել է Billboard Hot 100-ի 17-րդ հորիզոնականին[21] և UK Singles Charts-ի 3-րդ հորիզոնականին։

Դեկտեմբերի 2-ին Սթայլզը թողարկել է ալբոմի երրորդ սինգլի՝ «Adore You»-ի թրեյլերը, որին մասնակցել է իսպանացի երգչուհի Rosalía-ն։ Երգը և տեսահոլովակը թողարկվել են դեկտեմբերի 6-ին։ «Adore You»-ն 7-րդ հորիզոնական է զբաղեցրել, դառնալով Սթայլզի առաջին թոփ-10 սինգլը՝ 2017 թվականի «Sign of the Times» երգից ի վեր[22]։ Երգչի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում, երգը 7-րդ հորիզոնական է զբաղեցրել՝ դառնալով այդ չարթի թոփ-10-ում ընդգրկված 3-րդ երգը[23]։

2020 թվականի փետրարի 28-ին իր տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Falling»-ը՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[24]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fine Line»-ը նկարագրվել է որպես ռոք, փոփ և փոփ ռոք։ Այն նաև ներառում է պրոգ փոփի, փսիխոդելիկ փոփի, ֆոլկի, սոուլի, ֆանկի և ինդի փոփի տարրեր[25][26]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fine Line»-ը գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը՝ դեկտեմբերի 19-ին ավարտվող շաբաթվա մեջ 478,000 վաճառված օրինակներով։ Այն դարձել է վերջին չորս տարվա ընթացքում տղամարդու կողմից թողարկված մեծագույն փոփ ալբոմը։ «Fine Line»-ը նաև ունեցել է բրիտանացի արտիստի կողմից վաճառքների մեծագույն քանակը՝ Nielsen SoundScan-ից ի վեր։ Ալբոմը դարձրել է Սթայլզին առաջին բրիտանացի արտիստ, որի երկու առաջին ալբոմներն էլ գլխավորել են չարթը[27]։

Ալբոմը երկու շաբաթ մնացել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին, երկրորդ շաբաթվա ընթացքում վաճառվելով 89,000 օրինակներով։ Այն դարձել է այն չարթի առաջին փոփ ալբոմը, որը գլխավորել է այն երկու շաբաթ շարունակ 2019 թվականի օգոստոսին Էդ Շիրանի «No.6 Collaborations Project»-ից ի վեր[3][28]։

Քննադատների ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fine Line»-ը հանդիպել է հիմնականում դրական գնահատականների[29][30][31]։ Metacritic-ում ալբոմը ստացել է 100-ից 76 միավորներ՝ հիմնված 20 ակնարկների վրա։

The Guardian-ից Գրեգորի Ռոբինսոնը անվանել է ալբոմը որպես «վստահ, տպավորիչ և հիշարժան»[32]։ Ալեքսանդրա Փոլարդը The Independent-ից ասել է, որ «հնարավոր է, որ այն չի հասնի սեքսի կամ տխրության գագաթնակետին, բայց Fine Line-ը հիանալի ալբոմ է, այնուամենայնիվ»[25]։ Հանա Միրլրեան NME-ից համարել է, որ ալբոմը «լրիվ ուրախություն» է, անվանելով այն «նախկին բոյսբենդի անդամի ազդեցության, սայթաքուն ժամանակակից փոփի և իր սեփական հմայքի էլեգանտ համադրություն»։ NOW-ից Ռեա ՄաքՆամարան գնահատել է Սթայլզի աշխատանքը որպես «եռացող, հոգով լի փոփ»՝ անվանելով «Sunflower, Vol. 6»-ն ալբոմի լավագույն թրեք։ Նիք Քատուչին Rolling Stone-ից անվանել է ալբոմը «գերազանց» և ասելով, որ «եթե գոյություն ունի ոչ թունավոր տղամարդկություն, ապա Հարի Սթայլզը երևի այն գտել է»[33]։ Դևիդ Սմիթը Evening Standard-ից նշել է, որ Սթայլզի երաժշտությունը չի կարող «համապատասխանել իր պրոֆիլի շողշողուն կերպարներին», սակայն, երկրորդ ալբոմը «ուժեղ արգումենտ է, որ նա կարող է հետաքրքիր լինել նաև բոյսբենդից դուրս»[34]։

Տարեվերջյա ցանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություն Ցանկ Դիրք Ծան.
Esquire 2019 թվականի 50 լավագույն ալբոմներ -
GQ Ալբոմներ, որոնք 2019 թվականը նորից մեծ են դարձրել
«Հատուկ հիշատակում»
Rolling Stone 2019 թվականի 50 լավագույն ալբոմներ
23

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքները վերցրած են ալբոմի նշումներից[38]։

# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Golden»  
  • Ջոնսոն
  • Kid Harpoon[a]
3:28
2. «Watermelon Sugar»  
  • Harpoon
  • Ջոնսոն
2:53
3. «Adore You»  
  • Harpoon
  • Ջոնսոն[a]
3:27
4. «Lights Up»  
  • Ջոնսոն
  • Harpoon[b]
2:52
5. «Cherry»  
  • Ջոնսոն
  • Ուիթ
  • Harpoon[b]
4:19
6. «Falling»  
  • Harpoon
  • Ջոնսոն[b]
4:00
7. «To Be So Lonely»  
  • Harpoon
  • Ջոնսոն
3:12
8. «She»  
  • Harpoon
  • Ջոնսոն[a]
6:02
9. «Sunflower, Vol. 6»  Kurstin 3:41
10. «Canyon Moon»  
  • Harpoon
  • Ջոնսոն[b]
3:09
11. «Treat People with Kindness»  Bhasker 3:17
12. «Fine Line»  
  • Harpoon
  • Ջոնսոն
6:17
46:37

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ^[a]՝ համապրոդյուսեր
  • ^[b]՝ լրացուցիչ պրոդյուսեր

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքները վերցրած են ալբոմի նշումներից[38]։

  • Հարի Սթայլզ՝ վոկալ (բոլոր թրեքեր), Բեք վոկալ (թրեքեր 1–10, 12), դալքայմեր (թրեք 10), ակուստիկ կիթառ (թրեք 12)
  • Kid Harpoon (Թոմաս Հալ)՝ արտադրություն (թրեքեր 2, 6–8, 10, 12), համարտադրություն (թրեք 1), լրացուցիչ արտադրություն (թրեքեր 4, 5), էլեկտրակիթառ (թրեքեր 2–4, 8, 10), ակուստիկ կիթառ (թրեքեր 1, 2, 10, 12), բեք վոկալ (թրեքեր 1, 2, 7), մուգ բաս (թրեքեր 1, 6, 7), դաշնամուր (թրեքեր 2, 6, 8), բաս կիթառ (թրեքեր 3, 5, 10), ստեղնաշարայիններ (թրեքեր 3, 8, 10), հարվածայիններ (թրեքեր 3, 9), ինժեներինգ & հարվածայինների ծրագրավորում (թրեք 3), օրգան (թրեք 6)
  • Թայլեր Ջոնսոն՝ արտադրություն (թրեքեր 1, 2, 4, 5, 7, 12), համաարտադրություն (թրեքեր 3, 8), լրացուցիչ արտադրություն (թրեքեր 6, 10), ստեղնաշարայիններ (թրեքեր 1–5, 12), բեք վոկալ (թրեքեր 1, 2, 4, 7), հարվածայինների ծրագրավորում (թրեքեր 3, 4), ինժեներինգ, հարվածայիններ, բաս & ակուստիկ կիթառ (թրեք 4), ծրագրավորում & էլեկտրակիթառ (թրեք 5), միքսինգ (թրեք 7) դաշնամուր & մուգ բաս (թրեք 12)
  • Միթչ Ռոուլանդ՝ էլեկտրակիթառ (թրեքեր 1, 2, 7, 8, 10, 12), հարվածայիններ (թրեքեր 1, 2, 7, 8, 12), սլայդ կիթառ (թրեքեր 1, 2, 5, 10), ակուստիկ կիթառ (թրեքեր 7, 10), գլոքենսփիլ (թրեք 1), բեք վոկալ (թրեք 7)
  • Սեմի Ուիթ՝ ինժեներինգ (թրեքեր 1, 2, 4–8, 10, 12), արտադրություն & ակուստիկ կիթառ (թրեք 5), բեք վոկալ (թրեք 7)
  • Սփայք Սթենթ՝ միքսինգ (թրեքեր 1–3, 5, 6, 8–12)
  • Մայքլ Ֆրիման՝ միքսինգ օգնական (թրեքեր 1–3, 7, 8, 10, 12)
  • Գրեգ Քըրսթին՝ արտադրություն, ինժեներինգ, բաս, հարվածայիններ, կիթառ, օրգան (թրեք 9)
  • Ջեֆ Բասքեր՝ դաշնամուր (թրեքեր 8, 11), արտադրություն, լարայիններ, բեք վոկալ, մելոտրոն (թրեք 11)
  • Ջերեմի Հաթչեր՝ ինժեներինգ (թրեքեր 3, 4), ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 5, 7, 8)
  • Մարկ Ռանքին՝ ինժեներինգ (թրեքեր 2, 5, 7, 8), լրացուցիչ ինժեներինգ (թրեք 1)
  • Նիք Լոբել՝ ինժեներինգ (թրեքեր 2, 4), լրացուցիչ ինժեներինգ (թրեքեր 1, 7), միքսինգ (թրեք 7)
  • Օլի Ջեյքոբս՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 2, 5, 7, 12)
  • Օլի Մայդթոն՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 2, 5, 7, 12)
  • Ջոն Քասթելի՝ լրացուցիչ ինժեներինգ (թրեքեր 1, 7), միքսինգ (թրեք 4), հարվածայինների ծրագրավորում (թրեք 7)
  • Ռոբ Բայսել՝ ինժեներինգ (թրեք 5), ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 5, 8)
  • Քևին Սմիթ՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 5, 7, 8)
  • Թայլեր Բինս՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 5, 8)
  • Դիլան Նոյսթադեր՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 1, 5, 8)
  • Այվան Ջեքսոն՝ փողայիններ (թրեքեր 2, 4, 12)
  • Մեթ Թագլ՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 2–4)
  • Դեն Էվինս՝ ինժեներինգ օգնական (թրեքեր 2, 6, 12)
  • Աարոն Սթերլինգ՝ հարվածայիններ (թրեքեր 5, 7), պերկուսիա (թրեք 7)
  • Գեյբ Նոել՝ Թավջութակ, կրկնակի բաս & սարանգի (թրեք 7)
  • Մորգան Քիբի՝ ստեղնաշարայիններ, մուգ բաս & բեք վոկալ (թրեք 12)
  • Լեո Աբրահամս՝ էլեկտրակիթառ (թրեքեր 1, 6)
  • Պինո Պալադինո՝ բաս (թրեքեր 2, 8)
  • Դեյվի Չյուվիդեն՝ պերկուսիա (թրեքեր 2, 10)
  • Ջեյսոն Ուայթ՝ երգչախմբի պատրաստում (թրեք 4), երգչախմբի ձևավորում (թրեք 11)
  • Նիքի Գրիր՝ երգչախմբի վոկալ (թրեքեր 4, 11)
  • Թիֆանի Սմիթ՝ երգչախմբի վոկալ (թրեքեր 4, 11)
  • Թիֆանի Սթիվենսոն՝ երգչախմբի վոկալ (թրեքեր 4, 11)
  • Բրենդոն Ուինբուշ՝ երգչախմբի վոկալ (թրեքեր 4, 11)
  • Սարա Ջոնս՝ բեք վոկալ (թրեք 2)
  • Էմի Ալեն՝ բեք վոկալ (թրեք 3)
  • Իան Ֆիտչուկ՝ կոնգա (թրեք 4)
  • Մեթյու Ուոլիք՝ ինժեներինգ օգնական (թրեք 4)
  • Ինգմար Կառլսոն՝ միքսինգ օգնական (թրեք 4)
  • Ջեյմս Գադսոն՝ հարվածայիններ (թրեք 8)
  • Ջուլիան Բուրգ՝ ինժեներինգ (թրեք 9)
  • Ալեքս Փասքո՝ ինժեներինգ (թրեք 9)
  • Ջոն Քիրբի՝ ստեղնաշարայիններ (թրեք 10)
  • Ջես Ուոլֆ՝ վոկալ (թրեք 11)
  • Հոլի Լաեսիգ՝ վոկալ (թրեք 11)
  • Ջեյսոն Մորալես՝ երգչախմբի վոկալ (թրեք 11)
  • Նիք Մովշոն՝ բաս (թրեք 11)
  • Լոուրենս Ջաբեր՝ կիթառ (թրեք 11)
  • Հոմեր Սթեյնվայս՝ հարվածայիններ (թրեք 11)
  • Սերենա Գորանսոն՝ ջութակ (թրեք 11)
  • Տերեզա Ստանիսլավ՝ ջութակ (թրեք 11)
  • Ջոնաթան Մորշել՝ ալտ (թրեք 11)
  • Ջեյքոբ Բրաուն՝ թավջութակ (թրեք 11)
  • Էլիզաբեթ Փափո Ուոքեր՝ կոնգա (թրեք 11)
  • Ջենս Ջանգքուրթ՝ ինժեներինգ (թրեք 11)
  • Ռայան Նաշի՝ ինժեներինգ (թրեք 11)
  • Մոլի Հոուքինս՝ ստեղծագործական տնօրեն
  • Ռենդի Մերիլ՝ մասթերինգ
  • Հելեն Փամբրան՝ լուսանկարչություն
  • Թիմ Ուոքեր՝ լուսանկարչություն
  • Բրեդլի Փինքերթոն՝ գրաֆիկ դիզայն

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթվա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019–2020) Բարձրագույն
դիրք
Argentine Albums (CAPIF)[39] 2
Australian Albums (ARIA)[40] 1
Austrian Albums (Ö3 Austria)[41] 9
Belgian Albums (Ultratop Flanders)[42] 4
Belgian Albums (Ultratop Wallonia)[43] 28
Canadian Albums (Billboard)[44] 1
Croatia International Albums (HDU)[45] 1
Czech Albums (ČNS IFPI)[46] 4
Danish Albums (Hitlisten)[47] 4
Dutch Albums (MegaCharts)[48] 1
Estonian Albums (Eesti Ekspress)[49] 2
Finnish Albums (Suomen virallinen lista)[50] 5
French Albums (SNEP)[51] 36
Greek Albums (IFPI Greece)[52] 2
Hungarian Albums (MAHASZ)[53] 22
Icelandic Albums (Tonlist)[54] 2
Irish Albums (IRMA)[55] 1
Italian Albums (FIMI)[56] 7
Japanese Albums (Oricon)[57] 52
Lithuanian Albums (AGATA)[58] 1
Mexican Albums (AMPROFON)|[59] 1
New Zealand Albums (RMNZ)[60] 1
Norwegian Albums (VG-lista)[61] 2
Polish Albums (ZPAV)[62] 5
Portuguese Albums (AFP)[63] 1
Scottish Albums (OCC)[64] 3
Slovak Albums (ČNS IFPI)[65] 9
South Korean Albums (Gaon)[66] 40
Spanish Albums (PROMUSICAE)[67] 6
Swedish Albums (Sverigetopplistan)[68] 1
Swiss Albums (Schweizer Hitparade)[69] 6
UK Albums (OCC)[70] 3
US Billboard 200[71] 1
US Rolling Stone Top 200[72] 1

Տարեվերջյա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2019) Բարձրագույն
դիրք
Australian Albums (ARIA)[73] 42
Mexican Albums (AMPROFON)[74] 24
UK Albums (OCC)[75] 90
US Top 10 Albums (Total Sales)[76] 5
US Top 10 Albums (Physical Sales)[77] 5

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[78] Gold 35 000^
Բրազիլիա (ABPD)[79] Gold 20 000*
Մեքսիկա (AMPROFON)[80] Gold 30 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[81] Platinum 15 000^
Լեհաստան (ZPAV)[82] Gold 10 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[83] Gold 100 000^
ԱՄՆ (RIAA)[84] Platinum 1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Հրատարակություն Լեյբլ Ծան․
Տարբեր Դեկտեմբերի 13, 2019 Ստանդարտ
[7][8][9]
CD Դելյուքս [85]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kim, Michelle; Strauss, Matthew (2019 թ․ նոյեմբերի 4). «Harry Styles Announces New Album Fine Line». Pitchfork. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 22). «Harry Styles' 'Fine Line' Album Earns Huge No. 1 Debut on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 29). «Harry Styles' 'Fine Line' Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  4. McGinley, Ryan (2019 թ․ օգոստոսի 26). «The Eternal Sunshine of Harry Styles». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Blistein, Jon. «Harry Styles Talks Mushrooms, Therapy, 'Fine Line' With Zane Lowe». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  6. Jones, Marcus (2019 թ․ օգոստոսի 26). «Harry Styles reveals what it would take for One Direction to make new music». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 «Fine Line by Harry Styles». Apple Music. Australia. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. 8,0 8,1 «Fine Line Standard Vinyl». Harry Styles UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  9. 9,0 9,1 «Fine Line CD». Harry Styles UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. Tilchen, Jordyn (2019 թ․ հոկտեմբերի 10). «Do You Know What These Mysterious Harry Styles Posters Mean?». MTV. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. https://www.idolator.com/7903744/harry-styles-announces-new-single-adore-you
  12. Aniftos, Rania (2019 թ․ դեկտեմբերի 12). «Harry Styles & Spotify Introduce 'Fine Line' to Lucky Los Angeles Fans by Transporting Them to Eroda». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. «Harry Styles Reveals New Album, 'Fine Line,' Is Coming Next Month». Variety. 2019 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  14. Aniftos, Rania (2019 թ․ դեկտեմբերի 14). «Harry Styles Brings Out Stevie Nicks, Performs 'Fine Line' for One Night Only at Los Angeles' Forum». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  15. https://www.telegraph.co.uk/music/artists/inside-eroda-fictional-harry-styles-island-baffled-internet/
  16. Swann, Emma (2019 թ․ դեկտեմբերի 19). «Live Review: Harry Styles, Electric Ballroom, London». DIY Magazine. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. Kaufman, Gil (2019 թ․ նոյեմբերի 13). «Harry Styles Is Taking His 'Love on Tour': Check Out the Dates». Billboard.
  18. Pace, Lilly (2019 թ․ նոյեմբերի 4). «Harry Styles Just Announced His Sophomore Album 'Fine Line' and Nothing Else Matters». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  19. «Official Singles Chart Top 100 (18 October 2019 - 24 October 2019)». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  20. Caramanica, Jon (2019 թ․ հոկտեմբերի 11). «The Playlist: Harry Styles's Lite Rock Return, and 10 More New Songs». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  21. «Five Burning Questions: Billboard Staffers Discuss How Harry Styles 'Lights Up' the Hot 100 at No. 17 This Week». Billboard. 2019 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  22. Trust, Gary (2020 թ․ մարտի 23). «Roddy Ricch's 'The Box' Leads Hot 100 for 11th Week, Harry Styles' 'Adore You' Hits Top 10». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  23. «Harry Styles, Full Official Charts History». Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  24. «Harry Styles Readies A Video For New ‘Fine Line’ Single “Falling”». idolator. 2020 թ․ փետրվարի 24. Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  25. 25,0 25,1 Willman, Chris (2019 թ․ դեկտեմբերի 12). «Harry Styles' 'Fine Line': Album Review». Variety.
  26. «Harry Styles Debuts "Watermelon Sugar" On 'SNL'». Idolator. 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. Caulfield, Keith (2019 թ․ դեկտեմբերի 22). «Harry Styles' 'Fine Line' Album Earns Huge No. 1 Debut on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  28. «NIELSEN MUSIC;U.S. 2019 YEAR-END MUSIC REPORT» (PDF). Billboard,Nielsen Soundscan. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  29. Pareles, Jon (2019 թ․ դեկտեմբերի 12). «Camila Cabello and Harry Styles, Teen-Pop Alumni, Think Bigger». The New York Times.
  30. Rolli, Bryan (2019 թ․ դեկտեմբերի 19). «Harry Styles Pivots to Power Pop on the Breezy Fine Line». Consequence of Sound.
  31. Richardson, Mark (2019 թ․ դեկտեմբերի 19). «'Fine Line' Review: Styles Over Substance». The Wall Street Journal.
  32. Robinson, Gregory (2019 թ․ դեկտեմբերի 15). «Harry Styles: Fine Line review – confident, convincing and catchy». The Guardian – via www.theguardian.com.
  33. McCormick, Neil (2019 թ․ դեկտեմբերի 13). «Harry Styles, Fine Line, review: 'Charming but inconsequential'». The Telegraph.
  34. «Harry Styles sounds upbeat and defiantly odd on Fine Line». Evening Standard. 2019 թ․ դեկտեմբերի 13.
  35. Ovenden, Olivia (2019 թ․ դեկտեմբերի 23). «The 50 Best Albums Of 2019». Esquire. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  36. Conrad, Anna; Levelsey, David; Johnston, Kathleen; Barrle, Thomas; Pometsey, Olive (2019 թ․ դեկտեմբերի 17). «The albums that made 2019 great again». Entertainment Weekly. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
  37. Rolling Stone Staff (2019 թ․ դեկտեմբերի 5). «The 50 Best Albums of 2019». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  38. 38,0 38,1 Fine Line (booklet). Columbia. 2019.
  39. «Los discos más vendidos de la semana». Diario de Cultura (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
  40. "Harry Styles – Fine Line". Australiancharts.com. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  41. "Harry Styles – Fine Line" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved 11 January 2020.
  42. "Harry Styles – Fine Line" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  43. "Harry Styles – Fine Line" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  44. "Harry Styles – Chart history" Billboard Canadian Albums Chart for Harry Styles. Retrieved 24 December 2019.
  45. «Lista prodaje 5. tjedan 2020. (27.01.2020. - 02.02.2020.)» (Croatian). HDU. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. "Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select {{{date}}} on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved 24 December 2019.
  47. "Harry Styles – Fine Line". Danishcharts.com. Hung Medien. Retrieved 25 December 2019.
  48. "Harry Styles – Fine Line" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  49. «EESTI TIPP-40 MUUSIKAS - Roddy Ricch jõudis Eestisse!». Eesti Ekspress (Estonian). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  50. "Harry Styles: Fine Line" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved 23 December 2019.
  51. «Top Albums (Week 51, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «Official IFPI Charts Top-75 Albums Sales Chart Εβδομάδα: 03/2020» (Greek). IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2020. 1. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved 9 January 2020.
  54. «Tonlistinn Vika 52 – 2019» (Icelandic). Tonlist. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «Harry Styles scores Ireland's Number 1 album for Christmas with Fine Line». Official Charts Company. Վերցված է 21 December 2019-ին.
  56. "Harry Styles – Fine Line". Italiancharts.com. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  57. «ハリー・スタイルズの作品». Oricon. Վերցված է 18 December 2019-ին.
  58. «2019 51-os savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian). AGATA. 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. «Top Album - Semanal (del 13 al 19 de diciembre de 2019)» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. "Harry Styles – Fine Line". Charts.org.nz. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  61. "Harry Styles – Fine Line". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  62. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved 2 January 2020.
  63. "Harry Styles – Fine Line". Portuguesecharts.com. Hung Medien. Retrieved 31 December 2019.
  64. "20191220 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved 21 December 2019.
  65. «Slovak Albums – Top 100» (Slovak). ČNS IFPI. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Note: On the chart page, select "SK - ALBUMS - TOP 100" and "202002" on the fields besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data
  66. «Gaon Album Chart – Week 50, 2019». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  67. "Harry Styles – Fine Line". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved 27 December 2019.
  68. "Harry Styles – Fine Line". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved 21 December 2019.
  69. "Harry Styles – Fine Line". Swisscharts.com. Hung Medien. Retrieved 25 December 2019.
  70. "20191220 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved 21 December 2019.
  71. «Harry Styles' 'Fine Line' Album Earns Huge No. 1 Debut on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 23 December 2019-ին.
  72. «Top 200 Albums - Rolling Stone». Rolling Stone. 2019 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 25-ին.
  73. «ARIA End of Year Albums Chart 2019». Australian Recording Industry Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  74. «Top 100 México - Los más vendidos 2019» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. «End of Year Album Chart Top 100 – 2019». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  76. «NIELSEN MUSIC;U.S. 2019 YEAR-END MUSIC REPORT» (PDF). Billboard,Nielsen Soundscan. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  77. «NIELSEN MUSIC;U.S. 2019 YEAR-END MUSIC REPORT» (PDF). Billboard,Nielsen Soundscan. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  78. «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2020 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  79. «Brazilian album certifications – Harry Styles – Fine Line» (Portuguese). Pro-Música Brasil. Վերցված է 30 March 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Վերցված է 12 February 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Harry Styles in the box under the ARTISTA column heading and Fine Line in the box under the TÍTULO column heading.
  81. «New Zealand album certifications – Harry Styles – Fine Line». Recorded Music NZ. Վերցված է 21 March 2020-ին.
  82. «Wyróżnienia – Złote płyty CD - Archiwum - Przyznane w 2020 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry. Վերցված է 7 February 2020-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  83. «British album certifications – Harry Styles – Fine Line». British Phonographic Industry. 24 January 2020. Վերցված է 24 January 2020-ին. Select albums in the Format field. Select Gold in the Certification field. Type Fine Line in the "Search BPI Awards" field and then press Enter.
  84. «American album certifications – Harry Styles – Fine Line». Recording Industry Association of America. 25 February 2020. Վերցված է 2 March 2020-ին.
  85. «Fine Line Deluxe CD». Harry Styles UK. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.