Լարային երաժշտական գործիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Լարային երաժշտական գործիք, երաժշտական գործիք, որտեղ ձայնի (վիբրատորի) աղբյուրն է համարվում լարի տատանումը[1]։ Խորնբոստելյայի-Զակսի համակարգում դրանք անվանում են

քորդոֆոններ։ Լարային երաժշտական գործիքներից տիպիկներից են համարվում՝ ջութակը, թավջութակը, ալտը, կոնտրաբասը, տավիղը և կիթառը, ինչպես նաև բազմաթիվ տարբեր ազգային գործիքներ՝ կոմուզը, խոմուսը, կիլկիյակը, կոբիզը, դոմբիրը, գուսլին, բալալայկան, դոմբրան և այլն[2]։

Լարային գործիքների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարային երաժշտական գործիք
StringInstruMAPDF.JPG
Տեսակclass of instruments
ՈրակավորումChordophones
String instruments Վիքիպահեստում

Բոլոր լարային գործիքները տատանում են տալիս մեկ կամ մի քանի լարով՝ իր կորպուսով (կամ էլեկտրական գործիքի ձայնահանիչի միջոցով)։ Սովորաբար նրանք առանձնացվում են ըստ լարի տանատանման «արձակման»։

Կսմիթավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կսմիթ (իտալ.՝ pizzicato), օգտագոծվում է այնպիսի գործիքների կատարմամբ, որոնք են կիթառը, բալալայկան, դոմբրան, ուդան, սիտարը, բանջոն, ժետիգենը, արֆան, և օգտագործում են մատի միջոցով։ Այս կատեգորիային է պատկանում ստեղնաշարային գործիք՝ կլավեսինը, որի լարը ձգվում է փետուրի ծայրով։

Աղեղնավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղեղնավոր (իտալ.՝ arco-աղեղ) ձայնի դուրս հանման մեթոդը իրականանում է ջութակով, կիլկիյակով, ալտեով, կոնտրաբասով նվագելու ժամանակ: Աղեղը կազմված է ձողից իր մեջ ձգված բազմաթիվ մազիկներից:

Հարվածային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարային գործիքներով ձայնի ստացման երրորդ տարածված միջոցն է համարվում՝ մուրճի հարվածումը լարին: Այդ տիպի ամենատարածված գործիքն է դաշնամուրը (նախկինում համարվում էր հարվածային գործիք), որտեղ մուրճերը ունեն հատուկ դեր: Մյուս օրինակն է՝ կիմբալը (ցիմբալը), որի ժամանակ նվագողն է բռնում մուրճերը:

Հարվածային ևս մի միջոց է օգտագործվում կլավիկորդ (դաշմանուրի տեսակ) նվագելիս, պղնձե սայրերը պահում են լարերը կոշտ, որնի միջոցով էլ նրանք հարվածից վիբրացիա են տալիս:

Նույնը կարելի է անել նաև կսմիթավոր կամ աղեղնավոր գործիքով, կիտառիստները այս հնարքը անվանում են աճող սահման (անգլ. hammer-խփել): Վերջին էլեկտրական ձայնահանիչների հայտնագործությունից հետո կիտառով նվագելը դարձավ հնարավորինս հեշտ, ստանում էին գրեթե բոլոր ձայները այդ մեթոդի միջոցով: Այնպես, ինչպես կարելի է անել դա սեփական ձեռքերով, դա հաճախ անվանում են «կրկնակի արտահայտում»: Գոյություն ունեն հատուկ այս կիթառի նման ստեղծված գործիքներ, օրինակ Բունկեր Տուչ Կիտառ, Կիթառ Ուօարա և Մեգատարը (անգլ. Megatar):

Աղեղնավոր գործիքներով նվագողները երբեմն օգտագործում են նաև լարին հարվածելու կոլ լեգնո (իտալ. col legno ձևը): Սա առաջացնում է ձայնի արրձակման ցանկալի բարձրություն: Կոլ լեգնո եղանակով հայտնի նվագախմբային կատարումը Գուստավ Խոլստայի Մոլորակներ (The Planets) շարերգից «Մարսն» («Mars») է:

Լարի երկարություն կամ մենզուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կսմիթահար կամ աղեղնավոր երաժշտական գործիքների վերին և ներքին ծայրերի հեռավորությունը: Սահմանում են որոշակի ֆիզիկական հեռավորություն գործիքի նոտաների միջև: Օրինակ՝ կոնտրաբասի լարի երկարությունը մոտավորապես 42 դյույմ է, իսկ ջութակինը՝ համարյա 13: Ջութակի ավելի կարճ լարերին ձախ ձեռքով հեշտ կարելի է նվագել երկու օկտավա առանց դիրքը փոխելու, իսկ կոնտրաբասով մեկ օկտավա կամ նոնա:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Струнные музыкальные инструменты // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. «Струнные инструменты»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]