A330-ի ավիավթար Ատլանտյան օվկիանոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A330-ի ավիավթար Ատլանտյան օվկիանոսում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունիսի 1, 2009
Ժամանակ02:14 UTC
ՊատճառԱնձնակազմի սխալ
ՎայրԱտլանտյան օվկիանոս, ,
ՉվերթAF447
Թռիչքի վայրԲրազիլիա Ռիո դե Ժանեյրո
Վերջնական կետՓարիզ - Շառլ դը Գոլ
Զոհվածներ228 մարդ[1][2]
Aviation Safety Network ID20090601-0
Օդանավ
ՄոդելAirbus A330-203
ԱվիաընկերությունԷյր Ֆրանս
Կողային համարF-GZCP
Արտադրման թվական2005 թ.
Ուղևորներ216
Անձնակազմ12
Կենդանի մնացած0[2]
 Air France Flight 447 Վիքիպահեստում

Ավիավթար A330 ատլանտյան օվկիանոսում, ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2009 թ. հունիսի 1-ին։ Airbus A330-203 ինքնաթիռը, որը պատկանում էր Air France ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Ռիո դե Ժանեյրոյից դեպի Փարիզ, ինքնաթիռը ընկել է Ատլանտյան օվկիանոսում։ Ինքնաթիռում գտնվում էր 228 մարդ՝ 216 ուղևոր և 12 անձնակազմի անդամներ։ Air France ավիաընկերության պատմության մեջ ամենամեծ աղետը։

Ռիո դե Ժանեյրոյում հունիսի 1-ին հռչակվեց եռօրյա սուգ[3]։ Ֆրանսիայում հունիսի 3-ին Նոտղը Դամ դը Պաղի տաճարում տեղի է ունեցել թաղման արարողությունը, որտեղ ներկա է գտնվել նախագահ Նիկոլա Սարկոզին[4]։

Վթարի պատճառը բխել է անձնակազմի սխալից, անձնակազմի անդամները չհամաձայնեցված գործողություններ են կատարում, այնուհետև ինքնաթիռի շարժիչները դադարում են գործելուց, և վթարը տեղի է ունենում։

Ինքնաթիռի անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ AF447 թռչել է Ռիո դե Ժանեյրոյից դեպի Փարիզ ժամը 23:29 UTC։ 2,5 ժամվա ընթացքում օդաչուները դիսպետչերներին հաղորդում են, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այնուհետև օդաչուները ստանում են հաղորդագրություններ, որից հետո ինքնաթիռի կապը կորչում է։

Air France ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարում են հետաքննությանը, որպեսզի դադարեցնեն աշխատանքները, քանի որ արդեն մի քանի օր է փնտրում են, և ոչինչ չեն հայտնաբերել։ Ինքնաթիռում գտնվում էր 228 մարդ[5]։

Թռիչքի տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 22:03 - ինքնաթիռը թռչում է Ռիո դե Ժանեյրոյից (մայիսի 31
  • 01:33 - վերջին անգամ անձնակազմի անդամները կապվել են դիսպետչերների հետ, անձնակազմի անդամները հայտնում են, որ ամեն ինչ կարգին է, գտնվում են 11 000 մետր բարձրության վրա և ընթանում 840 կմ/ժ արագությամբ, նաև հայտնում են, որ 50 րոպեից մուտք կգործեն Դակար։
  • 01:48 - ինքնաթիռը անհետանում է։
  • 02:00 - ավտոմատացված հաղորդագրություն է ուղարկվում ինքնաթիռից։
  • 02:30 - Դակարի դիսպետչերների հետ կապն ամբողջությամբ կորչում է։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 1[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 05:30 - Բրազիլիայի ներկայացուցիչները սկսեցին փնտրել ինքնաթիռը։
  • 07:15 - Air France ավիաընկերությունը հայտարարում է արտակարգ իրավիճակ։
  • 09:10 - Ըստ նախատեսված չվերթի, ինքնաթիռը ստիպված էր վայրէջք կատարել Շառլ դե Գոլ օդանավակայանում։
  • 09:35 - Փարիզի օդանավակայանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքնաթիռը անհետացել է։
  • 10:17 - Բրազիլիայի փրկարական ջոկատը ինքնաթիռը փնտրում էին Ֆերնանդո դե Նորոնյա կղզու մոտ։
  • 10:36 - Air France ավիաընկերությունը հայտարարում է անհետացած ինքնաթիռի մասին որոշակի տեղեկություններ։
  • 11:16 - Շրջակա միջավայրի նախարար Ժան Լուի Բոռլոն ասում է, որ ինքնաթիռի վառելիքն է սպառվել, նա ավելացրել է. «Այժմ մենք պետք է հաշվի առնենք, որ առավել ողբերգական դեպքեր են տեղի ունենում»։ Նախարարը մտացել է, որ ինքնաթիռը կարող են առևանգել։
  • 12:13 - Air France ավիաընկերությունը հայտարարում է, որ ինքնաթիռը ընկել է կայծակի հարվածից։
  • 15:15 - Ժան Լուի Բոռլոն նշեց, որ անհետ կորած 228 ուղևորները եղել են բրազիլացիներ, միևնույն ժամանակ նա նշեց, որ նրանցից առնվազն 40 ուղևոր եղել է ֆրանսիացի, և 20 ուղևոր գերմանացի։
  • 16:32 - Air France ավիաընկերությունը հայտարարում է, որ ինքնաթիռի մեջ գտնվել է 80 բրազիլացիներ։ Բացի այդ, ուղևորների թվում եղել են նաև գերմանացիներ, իտալացիներ, չինացիներ և իսպանացիներ։
  • 16:51 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզինը հայտարարել է, որ այժմ շանսերը շատ քիչ են գտնելու ինքնաթիռը։
  • 18:10 - Air France ավիաընկերությունը հայտարարել է ուղևորների անունները, որը կապված էր 447 չվերթի հետ։

Հունիսի 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 12:30 - Բրազիլիայի որոնման ինքնաթիռները գտել են օդանավի մի կտոր, որը ընկած էր 650 կմ հյուսիս-արևելք Ֆերնանդո դե Նորոնյա կզղու մոտ։
  • 18:58 - Հայտարարեցին կորած օդանավի ճշգրիտ տեղը։
  • 20:09 - Բրազիլիայի և Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են, որ ինքնաթիռի հայտնաբերված բեկորները եղել է ատլանտյան օվկիանոսից 650 կմ հեռավորության վրա։

Հունիսի 3[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 09:00 - Բրազիլիայի պաշտպանության նախարար Նելսոն Ջոբիմը հայտարարում է, որ գտել են «սև արկղը»։
  • 16:37 - Ֆրանսիայի ավիավթարի հետաքննությունը հայտարարում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ատլանտյան օվկիանոսում, որը երբեք չեն կարող գտնել։
  • 17:08 - Հայտնի դարձավ, որ որ նախագահ Նիկոլա Սարկոզինը կմասնակցի կրոնական արարողությանը ուղևորների ընտանիքների համար։

Հունիսի 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 17:00 - Բրազիլիայի որոնողական ջոկատը գտել են ուղևորների անձնական իրեր, և երկու տղամարդու մարմին, ովքեր մահացել Ֆերնանդո դե Նորոնյա կզղուց 900 կիլոմետր հեռու։ Նաև հայտնաբերվել է ինքնաթիռի կապույտ աթոռ և թթվածնի դիմակ[6][7]։

Հունիսի 7[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի որոնողական ջոկատը հայտնաբերում է օվկիանոսի միջից ինքնաթիռի պոչը։ Նաև հայտարարում են, որ վթարի վայրում հայտնաբերվել են մոտ հարյուր օբյեկտներ։

Հունիսի 8[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլիայի պաշտոնյաները հայտարարում են, որ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 41 դի։ Առաջին 16 դին հայտնաբերել են Ֆերնանդո դե Նորոնյա կզղու մոտ։

Հունիսի 9[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի ատոմային սուզանավը իջնում է օվկիանոս, որպեսզի որոնի «սև արկղը»։

447 չվերթի մասին տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ AF447, իրականացնում էր Airbus A330-203 ինքնաթիռը (գրանցման համարը F-GZCP)։ Առաջին չվերթը իրականացվել է 2005 թ. փետրվարի 25-ին։ Նույն թվականի ապրիլի 18-ին ինքնաթիռը հանձնվում է Air France ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ General Electric CF6-80-E1A3 արտադրության։ Վերջին անգամ ինքնաթիռը վերանորոգվել է 2009 թ. ապրիլի 16-ին։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 2644 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 18 870 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 58- ամյա Մարկ Դյուբա։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է Air France ավիաընկերությունում 21 տարի։ Օդում անցկացրել է 10 988 ժամ, որից 1700 ժամ եղել է Airbus A330 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 37- ամյա Դավիդ Ռոբեր։ Փորձառու օդաչու էր, աշխատել է Air France ավիաընկերությունում 11 տարի։ Նրան Airbus A330 ինքնաթիռի երկրորդ հրամանատարի են արժանացրել 2008 թ. դեկտեմբերի 1-ին։ Օդում անցկացրել է 2936 ժամ, որից 807 ժամ եղել է Airbus A330 օդանավում։ Նրա կինը՝ Իզաբել Բոնէն նույնպես գտնվել է ինքնաթիռում, ուղևորի կարգավիճակով[8]։

216 ուղևորներից 126-ը եղել է տղամարդ, 82 կին, 7 երեխա և մեկ մանուկ։ Բոլորը զոհվել են[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]