Airbus A330

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Airbus A330
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակjet airliner? և wide-body airliner?
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
Աերոդինամիկ ուրվագիծmonoplane?
ՇարժիչGeneral Electric CF6, Pratt & Whitney PW4000 և Rolls-Royce Trent 700?
ԱրտադրողAirbus
Առաջին թռիչքնոյեմբերի 2, 1992
Շահագործման սկիզբհունվարի 17, 1994
ՇահագործողներAmerican Airlines, Էյր Ֆրանս, China Southern Airlines, Iberia, Լուֆթհանզա, Air China, AirAsia X?, China Eastern Airlines, Hawaiian Airlines, Էթիհադ ավիաուղիներ, Cathay Pacific, Ավիանկա, Turkish Airlines, Qatar Airways, Singapore Airlines, Korean Air, Scandinavian Airlines System, Air Canada?, Աերոֆլոտ, Delta Air Lines, Thomas Cook Airlines?, XL Airways France?, Hong Kong Airlines, Qantas, Virgin Australia?, AirTanker Services Limited?, Aircalin?, Air Transat, Air Seychelles, Air Serbia, Air Namibia?, Air Mauritius, Air Leisure?, Air Greenland?, Air Europa, Air Caraïbes, Air Algérie, Afriqiyah Airways?, Aerolíneas Argentinas?, Aer Lingus?, Finnair, Brussels Airlines, Saudi Arabian Airlines և ITA Airways?
Միավոր արտադրված1378
Բազային մոդելAirbus A300
 Airbus A330 Վիքիպահեստում

Airbus A330,  Airbus ընկերության մարդատար, երկշարժիչ տուրբոռեակտիվ ինքնաթիռ, նախատեսված միջին և հեռահար թռիչքների համար։ Առաջին թռիչքը իրականացվել է 1992 թվականի նոյեմբերի 1-ին A330-300 մոդելով։

A340-300 և A330-300 մոդելները գրեթե նույնական են, բացառությամբ շարժիչների քանակի (A330-ի մոտ երկու շարժիչ, A340-ի մոտ չորս շարժիչ) և շասսիի կանգնակների քանակի։ A330 օդանավի բոլոր տիպերում տեղադրված են Pratt & Whitney, Rolls-Royce կամ General Electric շարժիչներ։ Նորագույն մոդելը A330-800NEO մոդելն է, որը շատ դետալներով համարվում է A330-900 մոդելի բարելավված տարբերակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին սկսվեց A300 B9 ինքնաթիռի նախագծումը, որը A300 B2-ի ավելի երկար տարբերակն է 322 նստատեղով։ 1973 թվականին համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը առաջացրեց ավելի մեծ օդանավերի առկայության անհրաժեշտությունը, և նախագծողներն աշխատեցին չորս տուրբոռեակտիվ շարժիչներով A300 B11 դիզայնի վրա։ 1980 թվականին նախագիծը ստացավ TA9 TA անվանումը՝ twin aisle (երկու միջանցքով)։ 1982 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ նոր օդանավը կունենա պլանիրի ընդհանուր կառուցվածք։ 1986 թվականի հունվարին TA9 նախագծին տրվեց A330 անվանումը։ Չնայած ինքնաթիռի ստեղծման ծրագիրը պաշտոնապես սկսվել էր 1987 թվականի հունիսին։

A330/A340 հեռահար օդանավերի ծրագիրը մեկնարկել է հեռահար մարդատար ինքնաթիռների շուկայում Boeing-ին գերիշխող դիրքից հեռացնելու նպատակով։ Ի սկզբանե պլանավորված 200 և 300 տարբերակները գրեթե նույնական էին. երկու մոդելներն էլ ունեին նույն թևերը, ֆյուզելաժները, կառավարումը. մոդելները տարբերվում էին միայն նստատեղերի քանակով։ Այս լուծումը հնարավորություն տվեց մի կողմից նվազեցնել ինքնաթիռների մշակման ծախսերը, իսկ մյուս կողմից՝ պարզեցրեց և նվազեցրեց ավիաընկերությունների ծախսերը ինքնաթիռների շահագործման և պահպանման հարցում։ Մշակման համար հիմք է ընդունվել Airbus A300 կորպուսը, որն ավելի երկար է պատրաստվել։ Խցիկը պատրաստված է A320 խցիկի նմանությամբ։ Այսպիսով, նորաստեղծ օդանավը Airbus A320 շարքի տեխնիկական նորարարությունների խառնուրդ էր A300/A310-ի ֆյուզելաժով։ Օդանավի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերի 14-ին։ Մեկ ամիս չանցած 1992 թվականի նոյեմբերի 2-ին, A330-ը «300» տարբերակով առաջին անգամ օդ բարձրացավ։ Երրորդ նախատիպը պատրաստվել է պատվիրատուի (Air Inter) նախընտրած ինտերիերի դիզայնով և ներկվել համապատասխան գույներով, օգտագործվելով փորձնական թռիչքների համար։ 1993 թվականի օգոստոսին տեղի ունեցան ETOPS փորձաթռիչքը, որի ընթացքում A330-ը 6 ժամ թռավ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածով ընդամենը մեկ աշխատող շարժիչով։ Փորձնական թռիչքներն ավարտվել են 1994 թվականի դեկտեմբերին՝ բոլոր փորձերը ավարտվել են հաջողությամբ։ 200-ի ավելի կարճ տարբերակի ստեղծման նախագիծն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերին։ Իսկ 1997 թվականի օգոստոսի 13-ին այդ տարբերակը կատարել է իր առաջին թռիչքը։ Ինքնաթիռի պատվիրատուն ILFC ընկերությունն էր իր լիզինգային գործընկեր Կանադա 3000 ավիաընկերության հետ համատեղ, օդանավի մատակարարումը իրականացվել է 1998 թվականի ապրիլի 29-ին։

Airbus-ը մտադիր էր զարգացնել A350 ինքնաթիռը A330-ի հիման վրա՝ փոխարինելով թևերը, շարժիչները և արդիականացնելով քթամասի հատվածը։ Սակայն նախագիծը խստորեն քննադատվեց իր հիմնական հաճախորդների կողմից, և 2006 թվականի հուլիսի 17-ին Ֆարնբորո ավիացուցադրման ժամանակ Airbus-ը ներկայացրեց սկզբունքորեն նոր A350XWB նախագիծը։

2014 թվականի հուլիսի 14-ին Էյրբասը հայտարարեց[1] Airbus ընտանիքի նորացված տարբերակների ստեղծման մեկնարկի մասին, որոնք միասին կոչվում են A330neo:

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-100[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Airbus A330-100 մոդելը բավականին անհաջող էր։ Այն ստեղծվել է որպես փոխարինող Airbus A300-ին և Airbus A310-ին։ Այս տարբերակը պիտի ունենար ավելի կարճ ֆյուզելաժ՝ ուղևորների հավասար տեղաբաշխումն ապահովելու համար։ Նախատեսվում էր, որ A330-ի ֆյուզելյաժը կհամակցվի A300-600-ի թևի հետ, հետագայում օգտագործվել է A330-ի թևը A330-ի դետալների հետ համափոխարինելիությունն ապահովելու համար։ Ենթադրվում էր, որ այս մոդելը կդառնա Boeing 767-300ER-ի և Boeing 767-400ER-ի մրցակիցը[2]։

A330-200[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-200-ը նախատեսված էր փոխարինելու Airbus A300-600R-ին և իրական մրցակցություն ապահովելու Boeing 767-300ER-ին։ A330-200 ծրագիրը պաշտոնապես սկսվել է 1995 թվականի նոյեմբերին, երբ 13 ինքնաթիռների առաջին պատվերը կատարել է ILFC լիզինգային ընկերությունը 1996 թվականի փետրվարին։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել 1997 թվականի օգոստոսի 13-ին։

A330-200-ը հիմնված է A330-300-ի հիմքի վրա, ունի նույն թևն ու ֆյուզելաժը՝ կրճատված տասը սեկցիաներով (մոտ վեց մետր)։ A330-200-ը կարող է տեղափոխել մինչև 253 ուղևոր։ Ավելի երկար A330-300-ի համեմատ անկման ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով ավելացվել են կայունարարները։

A330-200 օդանավը այժմ շահագործվում է Air China, Air France/KLM, Austrian Airlines, China Eastern, China Southern, Etihad, Korean Air, Malaysia Airlines, Northwest Airlines, Qantas, Swiss International Air Lines, TAP Portugal, Vietnam Airlines, Yemenia և այլ ուրիշ ավիաընկերություններում։

Այս մոդելը բավականին ուժեղ մրցակցել է Boeing 767 ինքնաթիռի հետ։ Հաջող մրցակցությունը թույլ է տվել Airbus-ին հայտարարել, որ նոր Boeing 787 օդանավի ստեղծումը պատասխանն էր A330-200-ի արդյունավետությանը։

A330-200F[խմբագրել | խմբագրել կոդը]

A300-600F-ի և A310F-ի պահանջարկի նվազումը ստիպեց Airbus-ին առաջարկել A330-200-ի բեռնատար տարբերակը 2000-2001 թվականներին։ Սակայն այդ ժամանակահատվածում դրա վաճառքը չի իրականացվել[3]։ A330-200F օդանավը կրկին հայտնվեց միայն 2006 թվականին Ֆարնբորո ավիացուցադրման ժամանակ, իսկ արտադրության մեկնարկի վերջնական որոշումը կայացվեց 2007 թվականի հունվարին։ Առաջին A330-200F-ն արտադրվել է Թուլուզում 2009 թվականի հոկտեմբերի 20-ին, առաջին թռիչքը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 5-ին։

A330-200F-ը միջին չափերի հեռագնաց, բեռնատար ինքնաթիռ է, որը կարող է տեղափոխել 65 տոննա բեռ 7400 կմ կամ 70 տոննա բեռ մինչև 5950 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում օգտագործվում է նոր ունիվերսալ բեռնման համակարգ, որը թույլ է տալիս տեղադրել և՛ ներքնակներ, և՛ բեռնարկղեր։ Հնարավոր են բեռների դասավորության մի քանի տարբերակներ, որոնք նախատեսված են տարբեր շուկաների և բեռների հոսքերի համար։

A330-ի դեպի ներքև ուղղված դիրքը քթամասի ուղղությամբ բարելավելու համար շասսիի առջևի հենարանը վերափոխվել է։ Օգտագործվում է ստանդարտ A330-200 հենարան, բայց դրա ամրացման վերին կետը տեղափոխվում է ներքև, որը ծածկում էր հենարանը հետ քաշված դիրքում։ Այս լուծումը հնարավորություն տվեց ստանալ վերին հարթակի համահարթ մակերես[4]. Տեղադրված է երկու շարժիչ Pratt & Whitney PW4000 կամ Rolls-Royce Trent 700 տեսակների[5]։ Բացի նոր բեռնատար ինքնաթիռների արտադրությունից Airbus-ն առաջարկել է ծրագիր A330-200 մարդատար ինքնաթիռների ձևափոխում բեռնատարների[6]։

2010 թվականի մայիսի 31-ի դրությամբ Airbus-ն ունեցել է 64 օդանավերի պատվեր 9 պատվիրատուներից՝ Aircastle (3), BOC Aviation (5), Etihad Airways (2), Flyington Freighters (12), Intrepid Aviation Group (20), MatlinPatterson (6), Malaysia Airlines (2), MNG Airlines (4), OH, Avion LLC (8) և Turkish Airlines (2)։ Բացի այ ACT Airlines ավիաընկերությունը պայմանագիր է կնքել ևս երկու ինքնաթիռների մատակարարման համար[7]։ Արտադրված առաջին A330 բեռնատարը Etihad Crystal Cargo-ին է հանձնվել 2010 թվականի օգոստոսին[8]։ Նոր ինքնաթիռի հիմնական մրցակիցներն են համարվում 767-300F և 777F, L-1011 Tristar, ինչպես նաև DC-10F և MD-11F։

A330-200HGW[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Airbus-ն առաջարկեց A330-200-ի տարբերակը՝ առավելագույն թռիչքային քաշով, ինչը թույլ տվեց մոդելին ավելի արդյունավետ մրցակցել Boeing 787 Dreamliner-ի հետ[9]։ A330-200HGW տարբերակում ստացվել է 5 տոննայով ավելացված բեռնատարողունակություն, որը ավիաընկերությունները կարող են օգտագործել կա՛մ հեռահարությունը 560 կմ-ով ավելացնելու, կա՛մ բեռները 3,4 տոննայով ավելացնելու համար[10]։ Այս մոդելի գլխավոր պատվիրատուն Korean Air ավիաընկերությունն էր, որը 2009 թվականի փետրվարի 27-ին պատվիրել էր վեց ինքնաթիռ։ Մատակարարումների մեկնարկը տրվել էր 2010 թվականին[11]։

A330-300[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-300 մոդելը նախատեսված էր որպես A300 մոդելի փոխարինող կամ այլընտրանքային տարբերակ։ Նրա ֆյուզելաժը հիմնված էր A300-ի ֆյուզելաժի վրա, բայց նշանակալիորեն երկարացված էր։

Այս մոդելը թույլ է տալիս տեղափոխել 295 ուղևոր երեք դասերում, 335՝ երկու դասերում և մինչև 440, եթե ինքնաթիռն ունի միայն մեկ դաս՝ մինչև 10800 կմ հեռավորության վրա։ Բացի այդ, օդանավը կարող է շատ բեռներ տեղափոխել։ A330-ի բեռնախցիկի ծավալը համեմատելի է Boeing 747-ի հետ։ Որոշ ավիաընկերություններ օգտագործում են այս հատկությունները գիշերը բեռներ փոխադրելու համար։

Ինքնաթիռի վրա տեղադրված են երկու շարժիչներ General Electric CF6-80E, Pratt & Whitney PW4000 կամ Rolls-Royce Trent 700 տեսակների։

Airbus-ը նաև առաջարկում է A330-300-ի բարելավված (այդ թվում թռիչքի հեռահարության) տարբերակը A330-300X անվանումով։

A330-300 ուղիղ մրցակիցներն են համարվում Boeing 777-200ER և Boeing 787-9 ինքնաթիռները։

A330 P2F[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Airbus-ը սինգապուրյան ST Aerospace ընկերության հետ համատեղ հայտարարեց մարդատար ինքնաթիռները բեռնատար ինքնաթիռների փոխակերպման ծրագրի մեկնարկի մասին։ Վերափոխված մոդելները կունենան լրացուցիչ P2F ինդեքս (passenger-to-freighter)՝ մարդատարից բեռնատար անցում։ Նախատեսված առաջին մոդելը A330-300 ինքնաթիռն էր, փոխակերպումն իրականացվել է Դրեզդենում[12]. Բազմաթիվ շահագրգիռ ավիաընկերություններ հետաքրքրություն ցուցաբերեցին նախագծի նկատմամբ[13]։

A330-300P2F-ը կունենա 60 տոննա բեռնատարողություն և 4000 կմ հեռահարություն կամ համապատասխանաբար 61 տոննա և 6600 կմ բեռնունակությունը բարձրացված տարբերակների համար։ A330-200P2F մոդիֆիկացիան կկարողանա տեղափոխել մինչև 59 տոննա բեռ մինչև 7400 կմ հեռավորության վրա[14]։ Airbus-ն ակնկալում է ունենալ այս օդանավերի մինչև 900 պատվեր, առաջիկա 20 տարվա ընթացքում[15]։

Airbus A330neo[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus A330neo ինքնաթիռների ընտանիքը Airbus A330 ինքնաթիռների թողարկման շարունակությունն է նոր Neo (New Engine Option) տեխնոլոգիայի շրջանակում, որը ներառում է շարժիչների թարմացում և առավելագույն խնայողություն ավիաընկերություններում օդանավերի արդյունավետ շահագործման համար[16]։

Airbus A330-800neo[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-800neo մոդելը նախատեսված է փոխարինելու Airbus A330-200-ին։ Airbus-ի պաշտոնական հայեցակարգի համաձայն՝ A330-800neo-ն կունենա նոր Rolls-Royce Trent 7000 շարժիչներ՝ 320 կՆ (72,000 lbf) վերամբարձ ուժ, ավելի ընդարձակ խցիկ (+8 նստատեղ), բարելավված թռիչքատեխնիկական բնութագրեր։ Օդանավը կկարողանա տեղափոխել 257-ից 406 ուղևորի մինչև 13900 կմ հեռավորության վրա։

Airbus A330-900neo[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-900neo մոդելը ստեղծվել է Airbus A330-300-ին փոխարինելու համար։ Ինքնաթիռն ունի նոր Rolls-Royce Trent 7000 շարժիչներ՝ 320 կՆ (72,000 lbf) վերամբարձ ուժով, ավելի ընդարձակ խցիկ (+10 հավելյալ նստատեղ), բարելավված թռիչքատեխնիկական բնութագրեր։ Airbus-ի կանխատեսման համաձայն՝ նոր մոդիֆիկացիան ավելի խնայող կլինի, քան A330-300-ը (վառելիքի ծախսը կկրճատվի՝ 14%-ով), ինչն ավիաընկերություններին թույլ կտա զգալիորեն խնայել օդանավը շահագործելիս։ Airbus A330-900neo-ն կկարողանա տեղափոխել 287-ից 440 ուղևորի և տեղափոխել նրանց մինչև 12130 կմ հեռավորության վրա։

Ռազմական[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-200 MRTT/FSTA և KC-30[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus-ը ստեղծել է A330-ի երկու ռազմական մոդիֆիկացիա՝ MRTT (Multi Role Tanker Transporter) բազմանշանակետային տրանսպորտային լիցքավորման ինքնաթիռ և FSTA (Future Strategic Tanker Aircraft) ապագայի լիցքավորման ինքնաթիռ։ USAF-ի մրցույթի համար այս մոդելը նշանակվել է KC-30:

Քանի որ Airbus A330-ն ունի նույն թևը, ինչ Airbus A340-ը, այս մոդելն ավելի հեշտ էր փոխակերպել լիցքավորիչների։ Այն վայրերում, որտեղ ամրացված են արտաքին շարժիչները, օդում օդանավերը լիցքավորելու համար տեղադրվել են լիցքավորման կետեր՝ թույլ տալով միաժամանակ լիցքավորել մինչև երկու ինքնաթիռ։ Լիցքավորման ժամանակ վառելիքը մատակարարվում է ուղեբեռի խցիկում տեղադրված հիմնական կամ լրացուցիչ բաքերից, ուստի օդանավը պահպանում է ուղևորներ և բեռներ տեղափոխելու ունակությունը։

Այս հատկությունները թույլ տվեցին Airbus-ին հաղթել իր մրցակից Boeing-ին բրիտանական ռազմաօդային ուժերի մրցույթում։ Դրանից հետո Ավստրալիայի ռազմաօդային ուժերը պատվիրել են 5, իսկ բրիտանացիները՝ 16 նման օդանավ։

EADS ընկերությունը մրցում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար մեծ պատվերի համար։ Խոսքը մինչև 100 նման լիցքավորիչներ պատվիրելու մասին է։ EADS-ն առաջարկում է A330-200-ի KC-30 ծածկանունով տարբերակը։

Առանց A330-200 MRTT տեսակի լրացուցիչ բաքերի օդանավը տանում է 111 տոննա ավիակերոսին, որը երկու անգամ ավել է բրիտանական ռազմաօդային ուժերի Vickers VC10 օդանավերից։

Airbus A330 MRTT[խմբագրել | խմբագրել կոդը]

Airbus A330 MRTT (Multi Role Tanker Transport՝ բազմանշանակետային տրանսպորտային լիցքավորման ինքնաթիռ) նախատեսված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար Northrop-ի հետ համատեղ՝ փոխարինելու KC-135 լիցքավորող ինքնաթիռը։ Հաստատվելուց հետո մոդելը պետք է կոչվի EADS/Northrop Grumman KC-45: Վառելիքի լիցքավորման մեքենաները տեղադրված են թևում, գոյություն ունեցող տեղամասերում՝ A340 մոդելի երկրորդ զույգ շարժիչների տեղադրման տեղում։ Ենթադրվում է, որ օդանավը կօգտագործվի որպես տրանսպորտային կամ լիցքավորող ինքնաթիռ՝ կախված մարտական ​​առաջադրանքից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 40 մլրդ դոլար, ընդհանուր առմամբ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը մտադիր են գնել KC-45 տիպի 179 լիցքավորիչ օդանավեր[17]։

Թռիչքատեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

A330-200 A330-200F A330-300
Անձնակազմ երկու
Ուղևորատարողություն,

տեսակ

253 (3-րդ դաս)

293 (2-րդ դաս) 375 (ըստ ընտրության) 406

295 (3-րդ դաս)

335 (2-րդ դաս) 375: (ըստ ընտրության) 440

Երկարություն 58,82 մ 63,69 մ
Թևերի բացվածքը 60,3 մ
Թևերի մակերեսը 361,6 մ²
Թևի երկարություն 10,06
Թևի թեքման անկյուն 30°
Բարձրություն 17,39 մ 16,90 մ 16,83 մ
Խցիկի լայնություն 5,28 մ
Նստատեղերի լայնություն 18 (457մմ) ութ շարքով էկոնոմ դաս

16.5 (419մմ) ինը շարքով էկոնոմ դաս

Ֆյուզելաժի լայնություն 5,64 մ
Բեռնատարողությոն 136 м³ 475 մ³

70 տ / մինչև 12 բորտուղեկցորդ[18]

162,8 մ³
Առավելագույն թռիչքային զանգված

(МВМ)

242 000 կգ 233 000 կգ 242 000 կգ
Առավելագույն վայրէջքային զանգված 182 000 կգ 187 000 կգ
Գործառնական սեփական զանգված

(typical)

119 600 կգ 109 000 կգ 124 500 կգ
Նորմալ արագություն 0,82 Մ (871 կմ/ժ 11 000 մ թռիչքի բարձրությամբ)
Առավելագույն արագություն 0,86 Մ (913 կմ/ժ 11 000 մ թռիչքի բարձրությամբ)
Առավելագույն հեռահարությունը առավելագույն

բեռնվածությամբ

13 400 կմ 7400 կմ 65 տ

5950 կմ 70 տ

11 300 կմ
Թափավազքի երկարություն

(ծովի մակարդակ, МСА, Rolls Royce Trent 772B շարժիչներով[19])

2770 մ 2580 մ 2770 մ
Վառելիքի առավելագույն լիցքավորում 139 090 լ 139 090 լ 139 090 լ
Թռիչքի բարձրություն 12 527 մ
Առավելագույն բարձրություն 13 000 մ
Շարժիչներ (×2) General Electric CF6-80E1

Pratt & Whitney PW4000 Rolls-Royce Trent 700

Pratt & Whitney PW4000

Rolls-Royce Trent 700

General Electric CF6-80E1

Pratt & Whitney PW4000 Rolls-Royce Trent 700

Վերամբարձ ուժ (×2) PW: 70 000 lbf[en] (311 կՆ)

RR: 71 100 lbf (316 կՆ)[20] GE: 72 000 lbf (320 կՆ)

PW: 70 000 lbf (311 կՆ)

RR: 71 100 lbf (316 կՆ)

PW: 70 000 lbf (311 կՆ)

RR: 71 100 lbf (316 կՆ) GE: 72 000 lbf (320 կՆ)

Աղբյուրներ։ Airbus[21][22][23][24], Pratt & Whitney[25], EASA[26], FAA[27], The International Directory of Civil Aircraft[28]։

Ինքնաթիռի տիպերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ։ EASA Type Certificate Data Sheet EASA.A.004[26]

Մոտել Հավաստագրման ամսաթիվ Շարժիչ
A330-201 31 հոկտեմբեր 2002 General Electric CF6-80E1A2
A330-202 31 մարտ 1998 General Electric CF6-80E1A4
A330-203 20 նոյեմբեր 2001 General Electric CF6-80E1A3
A330-223 13 հուլիս 1998 Pratt & Whitney PW4168A/4170
A330-223F 9 ապրիլ 2010 Pratt & Whitney PW4170 (Freighter)
A330-243 11 հունվար 1999 Rolls-Royce Trent 772B-60/772C-60
A330-243F 9 ապրիլ 2010 Rolls-Royce Trent 772B-60 (Freighter)
A330-301 21 հոկտեմբեր 1993 General Electric CF6-80E1A2
A330-302 17 մայիս 2004 General Electric CF6-80E1A4
A330-303 17 մայիս 2004 General Electric CF6-80E1A3
A330-321 2 հունիս 1994 Pratt & Whitney PW4164
A330-322 2 հունիս 1994 Pratt & Whitney PW4168
A330-323 22 ապրիլ 1999 Pratt & Whitney PW4168A/4170
A330-341 22 դեկտեմբեր 1994 Rolls-Royce Trent 768-60
A330-342 22 դեկտեմբեր 1994 Rolls-Royce Trent 772-60
A330-343 13 սեպտեմբեր 1999 Rolls-Royce Trent 772B-60/772C-60

Պատահարներ և աղետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ վթարվել են ընդամենը 13 հատ Airbus 330 ինքնաթիռ[29]։ երկու անգամ եղել է Airbus 330 ինքնաթիռն առևանգելու փորձ, որի հետևանքով մեկ մարդ է մահացել[30]։ Ընդհանուր առմամբ այս միջադեպերի հետևանքով զոհվել են 339 մարդ։

Ամսաթիվ Համար Վթարի վայր Զոհեր Կարճ նկարագրություն
30.06.1994 Ֆրանսիա F-WWKH Ֆրանսիա Թուլուզ 7/7 Փորձնական թռիչքի ժամանակ անձնակազմի սխալը շարժիչների խափանման իրավիճակում։ А330 օդանավի առաջին վթարն է։
15.03.2000 Մալայզիա 9M-MKB Մալայզիա Կուալա Լումպուր 0/266 Կոռոզիայի պատճառով քայքայում վտանգավոր ապրանքների ապօրինի տեղափոխման հետևանքով։ Շահագործումից հանված է։
25.05.2000 Ֆիլիպիններ F-OHZN Ֆիլիպիններ Անտիպոլո 1/291 Ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ առևանգողը՝ փրկագին ստանալով դուրս է նետվել ինքնաթիռից և մահացել։
13.10.2000 Բելգիա տվյալ չկա Իսպանիա Մալագա 0/158 Ինքնաթիռի առևանգման փորձ։
04.12.2000 Բելգիա տվյալ չկա Բուրունդի Բուժումբուրա 0/170 Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը ենթարկվել է ապստամբների կրակին։
24.07.2001 Շրի Լանկա 4R-ALE Շրի Լանկա Կոլոմբո 0/0 Ոչնչացվել է օդանավակայանում «Թամիլյան վագրերի» հարձակման արդյունքում։
24.08.2001 Կանադա C-GITS Ազորյան կղզիներ Տերսեյրա 0/306 Ինքնաթիռի վառելիքի արտահոսքի պատճառով կատարվել է վթարային վայրէջք։
04.10.2007 Գերմանիա D-AERK Գերմանիա Դյուսելդորֆ 0/125 Թռիչքի ժամանակ շարժիչը խափանվել է՝ առաջացնելով ավիավառելիքի արտահոսք։
07.10.2008 Ավստրալիա VH-QPA Հնդկական օվկիանոս 0/315 Տեխնիկական անսարքության պատճառով կատարվել են երկու ինքնակամ սուզումներ[31]։
01.06.2009 Ֆրանսիա F-GZCP Ատլանտյան օվկիանոս 228/228 Անձնակազմի սխալ գործողությունների պատճառով ընկել է օվկիանոսը։
25.12.2009 Ամերիկայի Միացյալ Նահանգներ N820NW Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դետրոյտ 0/290 Հանցագործը ռումբ է պայթեցրել և վիրավորվել, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։
13.04.2010 Հոնկոնգ B-HLL Հոնկոնգ Հոնկոնգ 0/322 Երկու շարժիչների խափանումը աղտոտ ավիավառելիքի պատճառով։
12.05.2010 Լիբիա 5A-ONG Լիբիա Տրիպոլի 103/104 Վթարի խիտ մառախուղում վայրէջքի ժամանակ՝ անձնակազմի սխալների պատճառով։
13.04.2011 Ֆրանսիա F-GZCB Վենեսուելա Կարակաս 0/215 Օդանավի կոշտ վայրէջք խիստ եղանակային պայմաններում։
08.09.2013 Թաիլանդ HS-TEF Թաիլանդ Բանգկոկ 0/302 Գլորվել է թռիչքուղուց կոտրված շասսի պատճառով։
07.10.2013 Ֆիլիպիններ RP-C3336 Ֆիլիպիններ Մանիլա 0/214 Օդանավը բռնկվել է ուղևորների իջնելուց անմիջապես հետո։
15.07.2014 Լիբիա 5A-LAS Լիբիա Տրիպոլի 0/0 Խոցվել է հրթիռով օդանավակայնում տեղի ունեցած մարտերի ժամանակ։
20.07.2014 Լիբիա 5A-ONF Լիբիա Տրիպոլի 0/0 Այրվել է օդանավակայանում մարտական գործողությունների հետևանքով։
04.03.2015 Թուրքիա TC-JOC Նեպալ Կատմանդու 0/235 Առջևի շասսին կոտրվել է և ինքնաթիռը գլորվել է թռիչքուղուց։
18.04.2018 Ամերիկայի Միացյալ Նահանգներ N806NW Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա 0/288 Թռիչքից անմիջապես հետո այրվել է շարժիչներից № 2-ը։
21.05.2018 Թուրքիա TC-OCH Սաուդյան Արաբիա Ջիդդա 0/տվյալ չկա Վայրէջքից հետո շասսիի առջևի կանգնակը ծալվել է
27.08.2019 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն B-5958 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին 0/161 Կայանած ժամանակ հրդեհ է բռնկվել բեռնախցիկում։ Արդեն ինքնաթիռում գտնվող ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռը դուրս է գրվել։
23.10.2022 Հարավային Կորեա HL7525 Ֆիլիպիններ Սեբու 0/173 Վայրէջքից հետո գլորվել է թռիչքուղուց և վնասվել։
15.04.2023 Սաուդյան Արաբիա HZ-AQ11 Սուդան Խարթում 0/0 Ոչնչացվել է Խարթումի օդանավակայանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Airbus launches the A330neo | Airbus News & Events». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Airbus A330». widebodyaircraft.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  3. «Airbus aims to fill freighter void with A330 derivativeFlight International. 14 March 2006.
  4. Kingsley-Jones, Max. «First Airbus A330-200F shows off nose-gear blister fairing» Արխիվացված 2011-05-11 Wayback Machine. Flight International, 4 August 2009.
  5. GE drops A330-200F plan and opens door to P&W Արխիվացված 2007-10-23 Wayback Machine(անգլ.)
  6. «FARNBOROUGH: Qatar fires warning shot at Airbus over A330 conversions» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  7. «ACT Airlines commits for two A330 freighters Արխիվացված 2009-02-21 Wayback MachineAirbus. 17 August 2006.
  8. «First A330-200 freighter delivered to Etihad» (անգլերեն). ATW Online. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Airbus to offer heavier A330 against delayed 787». flightglobal.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.
  10. «Technology | Airbus, a leading aircraft manufacturer». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  11. «Korean Air orders six more A330-200s | Airbus Press release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  12. EADS, ST Aerospace To Develop A330 Cargo Conversion Program — WSJ.com Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
  13. «Airbus Launches A330P2F With ST Aerospace». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  14. A330P2F passenger-to-freighter conversion | Airbus, a leading aircraft manufacturer Արխիվացված 2012-11-03 Wayback Machine
  15. «A330P2F passenger-to-freighter conversion | Airbus, a leading aircraft manufacturer». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  16. «Airbus A330 - пассажирский самолёт. История, фото, характеристики». AVIADO.RU - Портал об авиации и дешёвые авиабилеты (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  17. «ВВС США: выбор перспективного самолёта-заправщика сделан, rnd.cnews.ru, 03.03.08». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  18. Kingsley-Jones, Max (2010 թ․ մայիսի 20). «Airbus's general freight hauler: A330-200F technical description». Flightglobal. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. ACJ330 | Airbus, a leading aircraft manufacturer Արխիվացված 2017-01-31 Wayback Machine. Airbus.com (2 December 2013). Retrieved on 9 December 2013.
  20. http://www.easa.eu.int/certification/type-certificates/docs/engines/EASA-TCDS-E.042_Rolls--Royce_plc._RB211_Trent_700_series_engines-02-29112013.pdf(չաշխատող հղում)
  21. «A330-200 Dimensions & key data». Airbus S.A.S. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. «A330-300 Dimensions & key data». Airbus S.A.S. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  23. «A330: Airplane characteristics for airport planning» (PDF). Airbus S.A.S. 2014 թ․ հունվարի 1. էջեր 42–51. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
  24. «A330-200F Dimensions & key data». Airbus S.A.S. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. «PW4000-100». Pratt & Whitney. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 30-ին.
  26. 26,0 26,1 «EASA Type Certificate Data Sheet for AIRBUS A330» (PDF). EASA. 2013 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  27. «FAA type certificate data sheet No. A46NM» (PDF). Federal Aviation Agency. էջեր 1–3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 5-ին.
  28. Frawley, Gerald Airbus A330-200", "Airbus A330-300 // The International Directory of Civil Aircraft, 2003/2004. — Aerospace Publications. — Fyshwick, Australia, 2003. — ISBN 1-875671-58-7
  29. «Aviation Safety Network > ASN Aviation Safety Database > Aircraft type index > Airbus 330 > Accident list: Airbus 330». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  30. «Aviation Safety Network > ASN Aviation Safety Database > Aircraft type index > Airbus 330 > Airbus 330 Statistics». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  31. «Investigation: AO-2008-070 - In-flight upset - Airbus A330-303, VH-QPA, 154 km west of Learmonth, WA, 7 October 2008». www.atsb.gov.au. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]